Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/07/2024   19:10 Դոնի Ռոստովում ԻԳԻԼ-ի կողմնակցին դատապարտել են 17 տարվա ազատազրկման 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   18:56 Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում 05/07/2024   18:55 Այրվել է ավտոբուս 05/07/2024   18:37 Մի անհանգստացիր, դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին 05/07/2024   18:13 Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են կասեցնել Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը 05/07/2024   18:13 Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   17:59 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 05/07/2024   17:54 Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր 05/07/2024   17:47 Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/07/2024   17:41 Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները․ Գերագույն հոգևոր խորհուրդ 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   17:33 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է 05/07/2024   17:31 Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   17:22 Ադրբեջանում դպրոցականը բռունցքի հարվածով սպանել է հասակակցին 05/07/2024   17:11 Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան 05/07/2024   17:08 Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   16:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը կշարունակվի վաղը 05/07/2024   16:46 ՔՊ-ի թիմը շատ կուռ է, Էդ ով է՝ ում որտեղից կապած պահում, որ չմիանան շարժմանը. Փաշինյան 05/07/2024   16:23 Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 05/07/2024   16:17 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին 05/07/2024   16:11 Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/07/2024   16:06 Ոչ բոլոր միջնորդներն են եղել օբյեկտիվ, չեզոք, ազնիվ, բայց մենք չենք հրաժարվում միջնորդություններից. Փաշինյան 05/07/2024   16:03 Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև հրավեր էի ստացել, Պուտինից հրավեր ոնց որ չեմ ստացել. Փաշինյան 05/07/2024   16:00 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը հասավ Չարենցավան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   15:50 Իշխանությունն անտե՞ր ա, որ տամ ձեզ. հոգևորականները բացահայտ պատերազմ են քարոզում. Փաշինյան 05/07/2024   15:47 Տո նակրոբարոնն էլ են իրենք․ Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին 05/07/2024   15:43 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը 05/07/2024   15:38 Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) 05/07/2024   15:29 Փաշինյանը Վեհափառին մեղադրում է քաղաքական շարժում առաջնորդելու մեջ 05/07/2024   15:27 Այն, ինչ անում է Փաշինյանը, եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի․ Մանուկյան 05/07/2024   15:23 Փաշինյանը համաձայն է մինչև նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարին 05/07/2024   15:19 Չի կարող նման բան լինել ուղղակի, բացառում եմ. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ 05/07/2024   15:14 Պատերազի դուռը բացել են ու չեն փակել. Հայի արյունով ականազերծում են հայի դրած ականները, Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/07/2024   15:11 Բոլորս հավաքվել ենք՝ կասեցնելու ապօրինի սահմանազատման գործընթացը․ Մրո 05/07/2024   15:06 Կողմնորոշվեք՝ ես որտեղի՞ գործակալ եմ. Սուրեն Պետրոսյան 05/07/2024   14:55 Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին 05/07/2024   14:36 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. մենք պատրաստ ենք ապահովել հաղորդակցությունն Ադրբեջանի և Նախիջևանի միջև. Փաշինյան 05/07/2024   14:28 Խնդիրը լայն հանրային համախմբում ստեղծելն է. Բագրատ Սրբազան 05/07/2024   14:24 Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էր վերավաճառելու նպատակով 05/07/2024   14:19 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին 05/07/2024   14:17 Ո՞վ է Ալեն Սիմոնյանը, նման մարդ կա՞. Բագրատ Սրբազան 05/07/2024   14:09 Սիրելի՛ ուժայիններ, սպասում ենք Ձեզ , եկե՛ք իրավական լծակներ գործադրեք, ինչ ուզում եք արե՛ք. Բագրատ Սրբազան 05/07/2024   13:56 Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/07/2024   13:42 Վաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան 05/07/2024   13:31 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքել 05/07/2024   13:22 Առանձին շրջաններում սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է՝ կարկուտ
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»

ԱԺ նախագահ. Մեր կարևորագույն խնդիրներից մեկը երկրի ողջ ներուժի արդյունավետ օգտագործումն է 12/06/2016   17:53  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ: 

Ստորը ներկայացնում ենք ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ.

«Նախքան իմ ելույթի բովանդակային մասին անցնելը, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ու անհատ պատգամավորներին` 2017 թվականի պետական բյուջեի նախագծի շահագրգիռ, քննադատական եւ համակողմանի քննարկումների համար:

Պետական բյուջեի նախագիծն արտացոլում է հանրապետությունում առկա քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակը եւ միեւնույն ժամանակ նշում զարգացման ուղիներն առաջիկա ժամանակահատվածում: Հենց այդ կարեւորությամբ էլ պայմանավորված էին Ազգային ժողովում տեղի ունեցած շահագրգիռ քննարկումները քաղաքական տարբեր ուժերի եւ անհատ պատգամավորների մասնակցությամբ:

2017 թվականին պլանավորվող հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բավականաչափ հուսադրող են եւ կառավարության ծրագրի իրականացման պարագայում որոշակի նախադրյալներ կստեղծվեն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար: Մասնավորապես, առաջիկա տարում ըստ պետական բյուջեի նախագծի՝ տնտեսական աճը կկազմի 3.2 տոկոս, արդյունաբերությունը կաճի 5.5 տոկոսով, գյուղատնտեսությունը` 4.0 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 2.8 տոկոսով: Իհարկե, զարգացման նման մակարդակը դեռեւս չի կարող բավարար լինել տնտեսական արագ առաջընթացի համար, սակայն այն հնարավորություն է տալիս ստեղծել որոշակի հիմք` տնտեսության բնականոն գործունեության ապահովման եւ հետագա զարգացման համար:

Զերծ մնալով վերջին տարիներին գրանցված դրական զարգացումների արձանագրումից՝ ցանկանում եմ հիմնական ուշադրությունը հրավիրել առաջիկա տարվա ընթացքում մեր հիմնական անելիքների եւ քայլերի վրա:

Կարծում եմ՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծն արտացոլում է մեր երկրում առկա տարաբնույթ խնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները: Մենք գիտակցում ենք, որ մեր ֆինանսական հնարավորությունները դեռեւս բավարար չեն գոյություն ունեցող բոլոր հիմնախնդիրների համապարփակ եւ ամբողջական լուծման համար: Սակայն, միեւնույն ժամանակ, համոզված ենք, որ առկա բյուջետային միջոցներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելով՝ կկարողանանք շոշափելի առաջընթաց ապահովել հանրապետությունում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության կենսամակարդակի շարունակական բարելավմանը, որն ապահովելու համար պարտավոր ենք համատեղ գործադրել մեր բոլոր հնարավորություններն ու ջանքերը: Պետք է միջոցներ ձեռնարկել սոցիալական հիմնահարցերի լուծման, բնակչության սոցիալապես խոցելի խավերի առավել արդյունավետ պաշտպանության եւ սոցիալական աջակցության մատչելիության ապահովման ուղղությամբ:

Մեր կարեւորագույն խնդիրներից մեկն էլ երկրի ողջ ներուժի արդյունավետ օգտագործումն է` հասարակության լայն շերտերի ներգրավմամբ: Երկրում կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրների լուծումը պահանջում է տնտեսական ծավալուն բարեփոխումների իրականացում` առաջին հերթին ավելի ազատ մրցակցային դաշտի ձեւավորման եւ գործարար միջավայրի բարելավման նպատակով: Մենք պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ, որպեսզի ձեռնարկատիրական հակումներ ունեցող յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա իրացնել իր գործարար ներուժը` զերծ մնալով բյուրոկրատական քաշքուկից ու պետական մարմինների անհարկի միջամտությունից, եւ այս ուղղությամբ առաջին քայլերը, կարծում եմ, տեսանելի են բոլորի համար:

Գնահատանքի են արժանի վերջին տարիներին տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացված քայլերը: Չնայած արտաքին անբարենպաստ միջավայրին՝ մեր երկիրը խուսափեց ցնցումներից եւ ոչ ցանկալի տնտեսական ու սոցիալական զարգացումներից: Իհարկե, արձանագրված արդյունքները չեն կարող բավարար համարվել կայուն եւ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման համար: Մենք դա գիտակցում ենք եւ հաստատակամ ենք անհրաժեշտ քայլերի իրականացման միջոցով ապահովել այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ նախադրյալներ: Մենք չպետք է բավարարվենք ձեռք բերածով, այլ պետք է շարունակենք նոր ծրագրեր իրականացնել երկրում տնտեսական նոր որակի աճի ապահովման համար: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր վրա զգա իրականացվող բարեփոխումների դրական ազդեցությունը: Գործարար աշխարհի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է զգա իշխանությունների հաստատակամությունը եւ պատրաստակամությունը իրեն աջակցելու եւ գործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծելու գործում: Մեր հիմնական խնդիրն է նոր լուծումների եւ մոտեցումների մշակման միջոցով հասնել կայուն զարգացման եւ ավելի ամրապնդել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:

Հատկապես ուզում եմ կարեւորել երկրում սոցիալական համերաշխության ապահովումը, որը, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ երաշխիք է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների սահուն ընթացքի ապահովման համար: Դա, առաջին հերթին, ենթադրում է նոր մոտեցումներ սոցիալական խնդիրներին` հիմնական շեշտը դնելով արդարացի եւ հասցեական սոցիալական աջակցության վրա: Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ուղղված լինի ինչպես պետական եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացմանը, այնպես էլ դրանց հաշվին իրականացվող պետական ծախսերի արդյունավետության ապահովմանը: Բոլոր պետական մարմինները պետք է ապահովեն առավելագույն արդյունք յուրաքանչյուր ծախսված բյուջետային միջոցից: Այսօր քան երբեւէ, ստեղծված տնտեսական իրավիճակը մեզանից պահանջում է պետական միջոցների ավելի ռացիոնալ եւ նպատակային օգտագործում՝ համապատասխան մեխանիզմների ներդրմամբ բացառելով բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործումը, առավել եւս՝ փոշիացումը: Ինչպես հիշում եք, հենց այս մոտեցումների վրա էր կառուցված նաեւ կառավարության ծրագիրը, որը մենք հավանության արժանացրինք բոլորովին վերջերս:

Գաղտնիք չէ, որ կառավարության առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մեկը ներդրումային միջավայրի հետագա բարելավումն է եւ նոր ներդրումների ներգրավումը: Իհարկե, 2017 թվականին կանխատեսվող 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը հարաբերականորեն վատ ցուցանիշ չէ եւ կարող է որոշակի հիմք հանդիսանալ  տնտեսության զարգացման նախադրյալների ձեւավորման համար: Սակայն մենք հասկանում ենք, որ նման մակարդակը բավարար չէ հասնելու մեր հավակնություններին համարժեք սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակին: Այս առումով լրացուցիչ քայլեր պետք է իրականացնել գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ: Առավել քան վստահ եմ, որ չնայած մեր ունեցած դժվարություններին՝ մեր երկիրն ունի մի շարք առավելություններ, որոնց բացահայտումը եւ ճիշտ ներկայացումը կարող են Հայաստանը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար:

Հարկ եմ համարում նշել, որ երկրի տնտեսական առաջընթացի ապահովման կարեւոր երաշխիքներից մեկը տնտեսական գործունեության իրականացման եւ ընդլայնման հեռանկարների առկայությունն է: Դա պահանջում է տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկություններին անհրաժեշտ օժանդակության եւ աջակցության ցուցաբերում: Պետք է գործուն մեխանիզմներ ներդնել պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման ուղղությամբ, ինչն էականորեն կնպաստի վերոնշյալ խնդիրների լուծմանը:

Հարգելի պատգամավորներ,

ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը հնարավորություն է տալիս ապահովել բավարար երաշխիքներ առկա խնդիրների լուծման համար: Ուստի, կոչ եմ անում կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եւ այդ կերպ աջակցել կառավարության գործունեության արդյունավետ իրականացմանը»: 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:07 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանը վերսկսել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները
13:42 01/12/2016  |  ԼՐԱՀՈՍՊետական բյուջեի ծախսային մասում մի շարք ծրագրերի գծով կկատարվեն ավելացումներ և նվազեցումներ
09:06 26/11/2016  |  ՄամուլԻնչի՞ հաշվին են աճելու պետական բյուջեի եկամուտները.«Հայկական Ժամանակ»
18:46 25/11/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին
16:58 18/11/2016  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանը չորսօրյա ժամկետով ընդմիջել է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը
16:19 17/11/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ ֆինանսների նախարարը 2017թ-ի պետբյուջեն համարում է տնտեսական կայունացման փաստաթուղթ
16:05 17/11/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը շարունակում է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների շարքում. նախարար
15:54 17/11/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը նախատեսում է ստվերի կրճատման հաշվին 20-24 միլիարդ դրամի լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջե
15:45 17/11/2016  |  ԼՐԱՀՈՍՖինանսների նախարարը ներկայացրեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի հիմքում ընկած 4 հիմնական սկզբունքները
14:37 07/11/2016  |  ԼՐԱՀՈՍՊետբյուջեի նախագծով ակնկալվում է եկող տարի ստանալ 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ հարկային եկամուտ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]