ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆինանսների նախարարը ներկայացրեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի հիմքում ընկած 4 հիմնական սկզբունքները 11/17/2016 15:45 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2017թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական սկզբունքները:
Ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախարարն ընդգծեց, որ բյուջեի հիմքում դրված առաջին և կարևոր սկզբունքը նախագծվող մակրոտնտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային քաղաքականության նախագծումն է:
«Մենք գտնում ենք, որ բյուջեն ոչ միայն կառավարության ֆինանսական հոսքերի հաշվետվություն է, այլ նաև մակրոտնտեսական միջավայրի ձևավորման կարևոր գործիք: Դրա համար հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է հաշվի առնի նաև մակրոտնտեսական այն զարգացումները, որը մենք ակնկալում ենք 2017թ. ընթացքում: Մենք արդեն ասել ենք, որ ներկայացնելու ենք պահպանողական բյուջե: Մենք այստեղ հաշվի ենք առել նաև մակրոտնտեսական զարգացումները թե գլոբալ, թե ներքին տնտեսության մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա հավելեց, որ 2017թ. այս տարվա համեմատ ներքին տնտեսության մեջ էլ աճի միտումներ են նկատվելու: Աճի միտումներ են նկատվելու նաև համաշխարհային տնտեսության մեջ, ուստի կառավարությունը, պետական բյուջեի նախագիծը կազմելիս, հաշվի է առել նաև այդ միտումները: Երկրորդ կարևոր սկզբունքը մակրոտնտեսական կայունության ապահովումն է:
«Մենք մեր տեսադաշտում պետք է ունենանք կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները, իսկ դա տնտեսական աճն է: Տնտեսական աճը ստեղծվում է, երբ գոյություն ունի մակրոտնտեսական կայունություն: Մենք կարծում ենք, որ այս երկրորդ սկզբունքն այս տեսանկյունից խիստ կարևոր է, որովհետև մի քանի անգամ այս մասին խոսել ենք, որ վերջին մի քանի տարիներին Հայաստան են ներթափանցել արտաքին շոկեր: Բնականաբար, սա պետք է իր ազդեցությունը թողներ մեր տնտեսության վրա: Մենք պարտադրված ենք եղել արտաքին պարտք ներգրավել այս ամենին հակազդելու համար: Այդ պարագայում պարտքը 2014-2016թթ. աճել է շուրջ 14-16 տոկոսային կետով: 2017թ. որպես կարևոր սկզբունք մենք թիրախավորել ենք, որ պարտքի աճի տեմպերն աստիճանաբար կայունանան, որպեսզի իրավիճակը միշտ մնա մեր հսկողության ներքո: Դրա համար մենք նախատեսում ենք պարտքի աճի դանդաղ տեմպ»,- ասաց նախարարը:
Երրորդ հիմնական սկզբունքն այն է, որ հարկային եկամուտների հավաքագրման նպատակով տնտեսավարողների վրա չպետք է լրացուցիչ ճնշումներ առաջացնող քայլեր արվեն: «Հարկահավաքումը պետք է լինի օրինաչափ տնտեսական զարգացումներին: Եթե դու տնտեսավարողների վրա ավելի շատ բեռ ես դնում, քան իրականում նրանց տնտեսական գործունեությունը թույլ է տալիս, դա նրանց մոտ շեղումներ է թույլ տալիս ֆինանսական հոսքերի կառավարման առումով:
Տնտեսավարողի վրա լրացուցիչ բեռը կարող է ազդել տնտեսական աճի վրա, հետևաբար այս սկզբունքը ևս շատ կարևոր է»,- ասաց Արամյանը: Չորրորդ կարևոր սկզբունքը պետության կողմից արդեն իսկ ստանձնած և շարունակական բնույթ կրող ծախսային պարտավորությունների կատարումն է: Նախարարի խոսքով՝ հարկավոր է այնպես անել, որ սուղ միջոցների հետևանքով չվտանգվի պետության կողﬕց մատուցվող ծառայությունների որակը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն