ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունն անտե՞ր ա, որ տամ ձեզ. հոգևորականները բացահայտ պատերազմ են քարոզում. Փաշինյան 05/07/2024 15:50 | ԼՐԱՀՈՍ
Մենք եկեղեցու հետ չենք հակամարտում: Եկեղեցին մեզ հետ հակամարտում է, թե ոչ՝ իրենք պետք է պատասխանեն այդ հարցին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծեց, որ եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դա նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը:
«Այսօր կան ՀՀ-ում հոգևորականներ, որոնք իրոք հոգևոր առաջնորդություն են իրականացնում: Հոգևոր առաջնորդությունը մարդկանց օգնելը, աջակցելն է Աստծո հետ հարաբերություններում, որ մարդն իր ներաշխարհի հետ ներդաշնակություն գտնի: Այդպիսի հոգևորականներ կան, որ այդ գործունեությունն են իրականացնում»:
Նրա դիտարկմամբ՝ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգեւոր առաջնորդությունը ձախողել են, մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են: «Ցավոք, այդ վիճակում են շատ բարձրաստիճան հոգևորականներ: Ոչ բոլորը, բայց շատերը:
Վախենամ, ամենաբարձր մակարդակում հենց հոգևոր առաջնորդությունն են ձախողել: Կարելի է շփվել հոգևորականների հետ և այդ ընթացքում ոչինչ չլսել Աստվածաշնչի մասին, այլ լսել տարբեր բաների մասին՝ ցեմենտի, բետոնի, ապրանքը տանելու, ներմուծելու, մաքսազերծելու, արտահանելու, փողը այնտեղից հանելու, այնտեղ դնելու, էս մի ավտոն էն մի ավտոյով փոխարինելու, Մերսեդեսի նոր վիպուսկը հին վիպուսկի հետ համեմատելու մասին: Ես զարմացած չեմ, որ իրենք քաղաքական հայտ են ներկայացնում, որովհետև հոգևոր դաշտում նրանք անելու բան չունեն, դա իրենցը չի: Հնարավոր է՝ իրենք Աստվածաշունչը մինչև վերջ չեն կարդացել»:
Նա նաև նշեց, որ Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը։
«Այսօր մարդիկ դուրս են եկել, բացահայտ պատերազմ են քարոզում: Ո՞ւմ անունից են պատերազմ քարոզում: Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, իսկ փողոցը ո՞վ է, փողոցը մարդիկ են, ժողովուրդն է: Ես այստեղ եմ ժողովրդի կամքով և այստեղ չեմ լինի ժողովրդի կամքով: Այ, մարդիկ 2021-ին էլ էին ասում՝ ի՞նչ կապ ունի ժողովրդի կամքը, իշխանությունը տուր մեզ: Կներեք, էդ իշխանությունն անտե՞ր է, որ տամ ձեզ, ես այն կարող եմ տալ միայն իշխանության տիրոջը: Իշխանության տիրոջ ձեռքին է ամեն օր, այսինքն ժողովրդի ձեռքին է: Ժողովուրդը 2021-ին իր իշխանությունը պատվիրկել է և ես իրականացնում եմ այդ պատվիրակումը:
Եթե ժողովուրդը որոշում է, որ ինքը պատերազմ է ուզում, ես կփորձեմ ժողովրդին ներկայացնել ամեն ինչ, և հիմա դա եմ անում:
Հիմա էլ ասում են՝ ձեզ ինչ, որ նախկիններին ենք ուզում բերել իշխանության: Բայց դուք ո՞վ եք, որ բերեք, կամ չբերեք իշխանության: Դա կարող է անել միայն ժողովուրդը»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ