ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրիկ Խաչատրյանը դատարանում ցուցմունք կտա՞ 11/18/2015 23:43 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, միջադեպի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ՝ մահվան հիմքով, քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննական մարմնի որոշումների դեմ բողոքների գործով Տ. Խաչատրյանն ու Զ. Նիկողոսյանն այսօր չներկայացան Վերաքննիչ դատարան: Սակայն Վերաքննիչ դատարան էր ներկայացել նրանց կողմից լիազորված Մարտին Զիլֆուղարյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը նախորդ նիստը հետաձգել էր՝ գտնելով, որ քանի որ ներկա դատավարությունը առնչվում է մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, ու Զարզանդ Նիկողոսյանի շահերին, ապա նրանց անհրաժեշտ է մասնակից դարձնել և տեղեկացնել գոյություն ունեցող բողոքների վերաբերյալ:
Այսօրվա նիստում փաստաբան Հայկ Ալումյանը, ով ներկայացնում է սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի շահերը, միջնորդեց դատարան հրավիրել ու հարցաքննել մարզպետին, նրա երկու որդիներին՝ Տիգրանին ու Տրդատին, նրա կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, քենուն ու քրոջը, Զարզանդ Նիկողոսյանին, ևս մի քանի անձանց, քանի որ նրանց ցուցմունքներն օգտագործվել են հանգուցյալ Ավետիք Բուդաղյանի դեմ, և վերջինս դրանց հիման վրա մեղավոր է համարվել մի շարք հանցագործությունների կատարման մեջ: Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Էմիլ Բուդաղյանը որպես Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ և հայր իրավունք ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ Արդար դատաքննության իրավունք, երրորդ մասի «Դ» կետի ուժով հարցաքննել իր սպանված որդու դեմ ցուցմունքներ տված անձանց: Պաշտպանը դրա համար միջնորդեց նաև, որպեսզի վճռաբեկության կարգով քննության փոխարեն իր բողոքը քննվի վերաքննության կարգով:
Հայկ Ալումյանը միջնորդեց Վերաքննիչ դատարանին նաև նշանակել ձայնագրային փորձաքննություն՝ որոշելու համար, թե դեպքի վայրում ներկա եղած կանանցից կոնկրետ ում են պատկանում «2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կանացի ձայները»: Պաշտպանն ընդգծեց, որ գործով քննության շրջանակում նշանակված Համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննությունն այդ հարցի պատասխանը չի տվել: Ըստ պաշտպանի, մինչդեռ գործի համար կարևոր է որոշել, թե ում են պատկանում այդ ձայները՝ եթե Տիգրան Խաչատրյանի մորը, հորաքրոջն ու մորաքրոջն, ուրեմն Տ.Խաչատրյանն եղել է ոչ թե պաշտպանվողի, այլ հարձակվողի կարգավիճակում:
Վերաքննիչ դատարանը երկու միջնորդություններն էլ մերժեց՝ հիմնավորելով, որ բողոքի նյութերը, հիմքերն ու հիմնավորումները բավարար են համապատասխան դատական ակտ կայացնելու համար:
Վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի և ըստ ամենայնի կավարտվի դեկտեմբերի 2-ի նիստում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել