Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Դատարանը թույլ է տվել առանց լիազորության ներկայացնել պատասխանողի շահերը, արգելանք դրել պատասխանող չհանդիսացող ընկերության գույքի վրա. դատավորը նախազգուշացվել է 07/10/2015   17:41  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ  արդարադատության խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ափինյանին հայտարարել նախազգուշացում:
 
«court.am»-ի փոխանցմամբ, դատավոր Ռ. Ափինյանի  նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարի կողմից ինքնուրույն հայտնաբերված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքը:
 
«Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության` ի դեմս Հայաստանի Հանրապետությունում գործող ներկայացուցիչ «Ալ-Խալիդա» ընկերության՝ պահանջելով «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության 28.03.2014թ. հայտարարությունը` առանց ֆինանսական երաշխիքը վերադարձնելու գործողության պայմանագիրը միակողմանի դադարեցնելու վերաբերյալ, ճանաչել ոչ իրավաչափ և պարտավորեցնել պատասխանողին կատարել ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը:
 
«Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ն հայցադիմումում նշել է, որ ի ապահովումն պայմանագրային պարտավորությունների կատարման՝ որպես ֆինանսական երաշխիք վճարել է 250.000 ԱՄՆ դոլար: Հայցադիմումին կից ներկայացվել են երկու  վճարման հանձնարարագրերի անդորրագրերը`  յուրաքանչյուրը 4.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարված լինելու վերաբերյալ:
 
Դատարանը 21.04.2014թ. որոշմամբ վարույթ է ընդունել ներկայացված հայցադիմումը:
 
ՀՀ արդարադատության խորհուրդն արձանագրել է, որ «Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցադիմումից միանշանակ չի կարելի հետևություն անել, թե վերջինիս կողմից ներկայացված «պարտավորեցնել պատասխանողին կատարել ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը» պահանջը հանդիսանում է գումարի բռնագանձման, թե որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջ:
 
Ելնելով դրանից  և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Ռ. Ափինյանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի խախտում թույլ տալու վերաբերյալ առաջացել են չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ դատավորի, ուստի Խորհուրդը գտնում է, որ դատավոր Ռ. Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունն այս մասով ենթակա է մերժման:
 
ԱԽ-ն արձանագրում է, որ  04.07.2014թ. Դատարան է մուտքագրվել «Ալ-Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի տնօրենի միջնորդությունը՝ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու պահանջով, որը դատավոր. Ռ. Ափինյանը ստացել է միայն 07.07.2014թ.: Դատարանը ներկայացված միջնորդության քննարկման համար  դատական նիստը հրավիրել է 17.07.2014թ., որը հետաձգվել է հայցվորին դատական ծանուցագիրը հանձնված լինելու վերաբերյալ ապացույց դատարան մուտքագրված չլինելու պատճառով: Դատական նիստ նշանակվել է 30.07.2014թ., որի ընթացքում Դատարանը կայացրել է որոշում հայցի ապահովման վերացման մասին:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման վերացման հարցը Դատարանը չի լուծել տասնօրյա ժամկետում, քանի որ չի կարողացել հայցվոր կողմին պատշաճ ծանուցել հայցի ապահովման վերացման միջնորդությունը ստանալու պահից տասնօրյա ժամկետում նշանակված դատական նիստի մասին՝   Արդարադատության խորհուրդը գտել է, որ նման պայմաններում Դատարանի կողմից հայցի ապահովման վերացման հարցը օրենքով նախատեսված ժամկետում չլուծելը չի հանգեցրել կողմերի` իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, չհիմնավորված և չպատճառաբանված որոշման կայացմանը:
 
Այսինքն` կիրառված հայցի ապահովման վերացման հարցը օրենսդրությամբ նախատեսված ժամկետում չլուծելը տվյալ դեպքում պայմանավորված է եղել հայցվոր կողմի արդար դատաքննության իրավունքի ապահովմամբ, ինչը Խորհրդի գնահատմամբ չի կարող որակվել որպես ակնհայտ և կոպիտ խախտում:
 
Արդարադատության խորհուրդն արձանագրել  է, որ հիշյալ քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը Դատարանում ներկայացրել է «Ալ-Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ն՝ ի դեմս վերջինիս տնօրենի և նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա գործող փաստաբանի՝ չունենալով պատասխանողի շահերը ներկայացնելու լիազորություն:
 
Խորհուրդն արձանագրել  է, որ «Ալ-Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ն, լինելով ինքնուրույն կազմակերպաիրավական ձև ունեցող սուբյեկտ` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ չի հանդիսանում քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության առանձնացված ստորաբաժանումը՝ ներկայացուցչությունը, և օժտված չէ վերջինիս շահերը ներկայացնելու և դրանց պաշտպանությունն իրականացնելու իրավասությամբ: Ընդ որում,  Խորհուրդն արձանագրել  է նաև, որ Դատարանում  քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը ներկայացնելու պատշաճ ձևակերպված լիազորություն չեն ունեցել գործի քննությանը մասնակցած «Ալ-Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի տնօրենը և վերջինիս կողմից տրված լիազորագրի հիման վրա գործող փաստաբանը:
 
Ուստի Խորհուրդը գտել  է, որ Դատարանը, թույլատրելով «Ալ-Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ին՝ ի դեմս վերջինիս տնօրենի և նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա գործող փաստաբանի, ներկայացնել քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը՝ առանց նման լիազորության առկայության, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, 40-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի 2-րդ մասի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
 
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն՝  դիմելով Դատարան պահանջ է ներկայացրել ընդդեմ «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության՝ ի դեմս ՀՀ գործող ներկայացուցիչ «Ալ-Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի: Հայցվորը 22.05.2014թ. ներկայացված միջնորդությամբ խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ երաշխիքի գումարի՝ 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:  Դատարանի՝ 22.05.2014թ. որոշմամբ մասնակի բավարարվել է ներկայացված միջնորդությունը և 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության՝ ի դեմս ՀՀ գործող ներկայացուցիչ «Ալ-Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա:
 
Դատարանի կողմից 22.05.2014թ. տրված կատարողական թերթում որպես պարտապան նշված է ««Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության՝ ի դեմս ՀՀ գործող ներկայացուցիչ` «Ալ-Խալիդա» ընկերություն», ինչպես նաև նշված է միայն «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեն:
 
Խորհուրդն արձանագրել  է, որ Դատարանի՝ 22.05.2014թ. հայցի ապահովում կիրառելու մասին որոշումից և նույն օրը տրված կատարողական թերթից հետևում է, որ 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել «Ալ-Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա: Մինչդեռ «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն, դիմելով Դատարան, իր պահանջը ներկայացրել է ընդդեմ «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության՝ վերջինիս դիտելով որպես պատասխանող, իսկ գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը ներկայացնող «Ալ-Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ն, ինչպես արդեն նշվել է սույն որոշման շրջանակներում ունենալով իրավաբանական անձի կարգավիճակ, չի հանդիսացել գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության ներկայացուցչությունը:
 
Խորհուրդն արձանագրել  է նաև, որ   քաղաքացիական գործի քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով պատասխանողի փոխարինում տեղի չի ունեցել:
 
 Խորհուրդը գտել   է, որ Դատարանը, 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնելով քաղաքացիական գործով պատասխանող չհանդիսացող ընկերությանը պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ակնհայտ և կոպիտ խախտում:
 
Այսպիսով, Խորհուրդը գտել է, որ  դատավոր Ռ. Ափինյանը՝  թույլատրելով «Ալ-Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ին՝ ի դեմս վերջինիս տնօրենի և նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա գործող փաստաբանի, ներկայացնել  քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը՝ առանց նման լիազորության առկայության, ինչպես նաև 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնելով քաղաքացիական գործով պատասխանող չհանդիսացող ընկերությանը պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա, արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է  տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նշված խախտումները ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
 

 


Հարակից հրապարակումներ`

15:43 10/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատավորի նկատմամբ կարգապահական վարույթը կարճվել է. ԱԽ չորս անդամներ համաձայն չեն դրան
11:47 16/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրեք դատավորներ նախազգուշացվել են, մեկի վերաբերյալ գործը կարճվել է
12:32 10/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության խորհուրդը հավանություն է տվել
12:21 10/04/2015  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՔաղաքացիական և վարչական մասնագիտացումների ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակը կհամալրվի
17:50 18/03/2015  |  ԼՐԱՀՈՍԸնտրվել է ՀՀ արդարադատության խորհրդի նոր դատավոր անդամ
09:02 06/02/2015  |  ՄամուլԴատավորը տույժի է ենթարկվել՝ որոշումը դահլիճում կայացնելու համար. «Ժողովուրդ»
19:08 04/12/2014  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության խորհուրդն արձանագրել է օրենքի կոպիտ խախտումներ. դատավորին հայտարարվել է նախազգուշացում
09:22 04/09/2014  |  ՄամուլԴատավորի՝ «փաթթած ունենա» արտահայտության համար փաստաբանը դիմել է Արդարադատության խորհուրդ. «Ժողովուրդ»
19:00 10/03/2014  |  ԼՐԱՀՈՍԵրկու թեկնածու՝ դատավորի թափուր երկու պաշտոնների նշանակվելու համար
19:29 22/11/2013  |  ԼՐԱՀՈՍՎարուժան Աբելյանն այլեւս Արդարադատության խորհրդի անդամ չէ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]