Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը կարճվել է. ԱԽ չորս անդամներ համաձայն չեն դրան 07/10/2015   15:43  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
ՀՀ արդարադատության խորհրդի որոշմամբ, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանի դատավոր Ի.Բարսեղյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճվել է: Այս մասին տեղեկանում ենք court.am-ից:
 
Արդարադատության խորհուրդը 2015 թվականի հունիսի 26-ի նիստում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննել է դատական պրակտիկայի ամփոփման արդյունքներով կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի հայտնաբերման և քաղաքացի Աննա Սարգսյանի դիմումի հիման վրա:
 
Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կայացրած եզրակացության համաձայն՝ երկու քաղաքացիական գործերով վեճերը վերաբերել են վնաս պատճառած անձից պահանջի իրավունքին, որը ենթակա է քննության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Մինչդեռ Դատարանը կարճել է այդ քաղաքացիական գործերի վարույթները` մի դեպքում Երևան քաղաքում Բորիս Պիոտրովսկու անվամբ փողոց գոյություն չունենալու, իսկ մյուս դեպքում` պատասխանողի հասցեն թերի նշված լինելու և նրա պատշաճ ծանուցումն ապահովել չկարողանալու պատճառաբանությամբ:
 
Հանձնաժողովը գտել է, որ Դատարանը, կարճելով  քաղաքացիական գործերի վարույթները օրենքով չնախատեսված հիմքերով, խախտել է հայցվորների` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:
 
Բացի այդ, դատարանի վարույթում գտնված 14 քաղաքացիական գործերով Դատարանի կողմից չպահպանվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական ակտերը սահմանված ժամկետում գործին մասնակցող անձանց ուղարկելու օրենսդրական պահանջը՝ պայմաններ են ստեղծվել գործին մասնակցող անձանց դատական ակտի բողոքարկման իրավունքի խախտման համար:
 
Հանձնաժողովը գտել է, որ Դատարանը, դրսևորած անգործության արդյունքում, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության ակնհայտ և կոպիտ խախտում:
 
Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ Դատարանը վեց քաղաքացիական գործերով հրավիրված դատական նիստերի մասին պատշաճ չծանուցելով գործերով պատասխանողներին, չի ապահովել նրանց իրական մասնակցությունը գործերի քննությանը` զրկելով ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքից:
 
Նման պայմաններում Հանձնաժողովը գտել է, որ Դատարանը, նշված քաղաքացիական գործերը քննելով և վճիռներ կայացնելով պատասխանողների բացակայությամբ, թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
 
Վերոգրյալից հետևում է, գտել է Հանձնաժողովը, որ դատավոր Ի.Բարսեղյանն արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի նյութական և դատավարական նորմերի պարբերաբար կատարված այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: 
 
Այսպիսով, ըստ Հանձնաժողովի եզրակացության, դատավոր Ի. Բարսեղյանը կոպիտ անփութությամբ թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
 
Հանձնաժողովը միաժամանակ գտել է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական կամ դատավարական նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ են տրվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
 
Արդարադատության խորհուրդն իր հերթին արձանագրել է, որ գործի փաստերի համաձայն` վարույթ հարուցող մարմինը դատավոր Ի. Բարսեղյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացրել է 11.04.2015 թվականին, միջնորդությամբ Արդարադատության խորհուրդ դիմելու որոշումը կայացրել և եզրակացությունը կազմել է 11.05.2015 թվականին, Արդարադատության խորհուրդ կարգապահական վարույթի նյութերն ուղարկել է 20.05.2015 թվականին, մինչդեռ դատավոր Ի. Բարսեղյանին որոշումը և եզրակացությունը տրամադրվել է 13.05.2015 թվականին, դրանով իսկ չեն պահպանվել դատավոր Ի.Բարսեղյանին գործի նյութերը հանձնելու ժամկետները:
 
Ուստի, եզրահանգել է  ՀՀ արդարադատության խորհուրդը, որ ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի համաձայն` Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը այն դեպքում, երբ վարույթը հարուցած անձը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, եթե դատավորը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով:
 
Արդարադատության խորհուրդն արձանագրել է, որ տվյալ դեպքում հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու մասին միջնորդություն` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետների խախտման հիմքով:
 
Հարկ է նշել, որ Արդարադատության խորհրդի չորս անդամներ՝  Ռ. Բարսեղյանը, Ա.Դարբինյանը, Ա.Խաչատրյանն ու Ս.Օհանյանը հատուկ կարծիք են հայտնել ԱԽ հիշյալ որոշման վերաբերյալ: 
 
Նրանք, մասնավորապես, գտել են, որ մինչև կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհուրդ ուղարկելը դատավոր Ի.Բարսեղյանին երաշխավորվել է մեկ շաբաթ ժամկետ՝ լրացուցիչ բացատրություններ ներկայացնելու կամ լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին միջնորդություն հարուցելու համար, ինչի արդյունքում Արդարադատության խորհրդի կողմից արձանագրված երկօրյա ժամկետի խախտումը բավարար հիմք չէր ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով դատավոր Ի.Բարսեղյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու համար, քանի որ դա չի հանգեցրել դատավորի իրավունքների սահմանափակմանը: Դեռ ավելին՝ կարգապահական վարույթի նյութերն Արդարադատության խորհուրդ ուղարկելուց հետո (20.05.2015թ.) մինչև Արդարադատության խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը (26.06.2015թ.)` դատավոր Ի. Բարսեղյանի տրամադրության տակ եղել է ևս հինգ շաբաթ ժամկետ` իր իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար:
 
Հատուկ կարծիք հայտնած ԱԽ անդամները, լիովին համաձայն լինելով, որ դատավորին նյութեր տրամադրելու ժամկետի օրենսդրական ամրագրումն ինքնանպատակ չէ և ուղղված է անձի արդար դատաքննության իրավունքի իրացմանը, հարկ են համարել ընդգծել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է պաշտպանության իրավունքի առանցքը կազմող այն նվազագույն իրավունքները, որոնք անձը պետք է ունենա՝ անկախ որևէ հանգամանքից:
 
Այս կանոնից ելնելով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախանշել է պաշտպանության իրավունքի առանձին տարրերի իրացման պայմաններն ու երաշխիքները: Մասնավորապես, անդրադառնալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի (ա) և (բ) կետերին (անձի իրավունքը՝ ունենալ բավարար ժամանակ և հնարավորություններ՝ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար)՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ նշված կետերը կապված են միմյանց հետ, և որ տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո:
 
Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիշյալ վճռում արտահայտված դիրքորոշման վրա՝ ԱԽ անդամները կարծիք են հայտնել, որ ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված՝ կարգապահական վարույթի նյութերը ոչ ուշ, քան վեց շաբաթյա ժամկետը լրանալուց երկու շաբաթ առաջ դատավորին հանձնելու պահանջը պետք է մեկնաբանել դատավորի կողմից իր պաշտպանությունը նախապատրաստելու իրավունքի համատեքստում: Այլ խոսքով՝ ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասում ժամկետի ամրագրումը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ դատավորին նախապատրաստելու իր պաշտպանությունը:
 
Մինչդեռ կարգապահական վարույթի նյութերը դատավոր Ի. Բարսեղյանի կողմից երկօրյա ժամկետի ուշացմամբ ստանալը Խորհուրդը գնահատել է որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սահմանված ժամկետների խախտում և կարճել է դատավոր Ի.Բարսեղյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ ժամկետի վերոնշյալ խախտումը որևէ կերպ չի սահմանափակել դատավոր Ի.Բարսեղյանի պաշտպանության նախապատրաստության իրավունքը, չի զրկել նրան իր պաշտպանությունը նախապատրաստելու բավարար ժամանակից և հնարավորություններից և հետևաբար՝ չի հանգեցրել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդյունավետ իրավական պաշտպանության երաշխիքների սահմանափակման:
 
Վերոգրյալի հիման վրա,   գտել են Հատուկ կարծիքի հեղինակները, որ այս դեպքում ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ենթակա չէր կիրառման, այլ կարգապահական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պետք է կայացվեր համապատասխան որոշում:
 
 

Հարակից հրապարակումներ`

11:47 16/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրեք դատավորներ նախազգուշացվել են, մեկի վերաբերյալ գործը կարճվել է
12:32 10/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության խորհուրդը հավանություն է տվել
12:21 10/04/2015  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՔաղաքացիական և վարչական մասնագիտացումների ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակը կհամալրվի
17:50 18/03/2015  |  ԼՐԱՀՈՍԸնտրվել է ՀՀ արդարադատության խորհրդի նոր դատավոր անդամ
09:02 06/02/2015  |  ՄամուլԴատավորը տույժի է ենթարկվել՝ որոշումը դահլիճում կայացնելու համար. «Ժողովուրդ»
19:08 04/12/2014  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության խորհուրդն արձանագրել է օրենքի կոպիտ խախտումներ. դատավորին հայտարարվել է նախազգուշացում
09:22 04/09/2014  |  ՄամուլԴատավորի՝ «փաթթած ունենա» արտահայտության համար փաստաբանը դիմել է Արդարադատության խորհուրդ. «Ժողովուրդ»
19:00 10/03/2014  |  ԼՐԱՀՈՍԵրկու թեկնածու՝ դատավորի թափուր երկու պաշտոնների նշանակվելու համար
19:29 22/11/2013  |  ԼՐԱՀՈՍՎարուժան Աբելյանն այլեւս Արդարադատության խորհրդի անդամ չէ
18:26 12/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ4 դատավորներ ենթարկվեցին կարգապահական տույժի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]