Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվողը դեպքի վայրում ոստիկանին չի էլ տեսել 05/27/2015   17:09  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեջ մեղադրվող Նարեկը  դեպքի վայրում չի էլ տեսել գործով տուժող ճանաչված ոստիկան Կարեն Սաղաթելյանին, էլ ուր մնաց թե հարվածեր: Այս մասին այսօրվա նիստում իր ցուցմունքում հայտարարեց Նարեկը՝ հավելելով, որ ինքը նման անիմաստ և չկշռադատված քայլ չէր անի:
 
Ամբաստանյալն իր ցուցմունքում նշեց, որ՝ տեղեկանալով, որ 2014թ. հունիսի 23-ին, էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման համար բողոքի ակցիա է կազմակերպվել և որ ակցիայի մասնակիցները հավաքվելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց, որոշել է ինքը ևս մասնակցել դրան:
 
Ըստ Նարեկի՝ երբ ժամանել է այնտեղ, արդեն մոտ երկու տասնյակ քաղաքացիներ են եղել, ինչպես նաև՝ լրագրողներ և ոստիկաններ:
 
Ակցիայի ընթացքում մասնակիցների թիվը շատացել է, որոշ ժամանակ անց, ըստ Նարեկի, ոստիկանները 2 քաղաքացու տարել են նստեցրել ոստիկանական մեքենա, իսկ մյուս մասնակիցները փորձել են փակել ճանապարհը՝ նստելով մեքենայի դիմաց, թույլ  չտալով ոստիկաններին տեղափոխել ակցիայի մասնակիցներին:
 
Ըստ նրա՝ մեծ թվով ոստիկաններն ուժի կիրառմամբ ազատել են մեքենայի ճանապարհը:
 
Տեսնելով, թե ոստիկաններն ինչպես են բերման ենթարկում ակցիայի մասնակից Հարություն Աղլամազյանին, Նարեկն այդ վայրից կտրուկ քայլերով գնացել է դեպի Սարյանի փողոցում գտնվող փոստատան ուղղությամբ՝ մտածելով, որ իրեն ևս առանց պատճառաբանության կարող են բերման ենթարկել:
 
Երբ հասել է փոստատան խաչմերուկ՝ Նարեկին է մոտեցել մի ոստիկան՝ վկա Խաչատուր Հովակիմյանը, և քաշքշել նրան, որից հետո մոտեցել են այլ ոստիկաններ և ձեռքերից, ոտքերից բռնելով՝   տեղափոխել են ոստիկանության ավտոմեքենա:
 
Ըստ Նարեկի՝ վկա Խաչատուր Հովակիմյանի դատաքննական ցուցմունքը, թե նա է իրեն տարել դեպի  ոստիկանության ավտոմեքենա, իրականությանը չի համապատասխանում, այլ ոստիկաններ են իրեն տեղափոխել, իսկ այդ ընթացքում Հովակիմյանը հեռացել է այդ վայրից:
 
Ոստիկանության բաժնում Նարեկին պահել են 5 ժամ, սկզբում նա կարծել է, թե իրեն բերման են ենթարկել՝ բողոքի ակցիային մասնակցելու համար, սակայն մոտ 2 ժամ ոստիկանության բաժնում մնալուց հետո այն սենյակ, որտեղ գտնվել է ինքը, մտել են Խաչատուր Հովակիմյանը, տուժող Կարեն Սաղաթելյանը և ևս 1 անձ ու իրեն հայտնել, որ բերման է ենթարկվել՝ իբր ոստիկանին հարվածելու համար:
 
Ամբաստանյալը հավանական է համարում, որ ստեղծված խառնաշփոթ իրավիճակում Կարեն Սաղաթելյանը կարող էր վնասվածքներ ստանալ, սակայն ավելի վաղ և ոչ իր կողմից:
 
Դեպքի օրը բողոք ակցիայի մասնակից մոտ 27 անձինք բերման են ենթարկվել, սակայն բացի Նարեկից ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել:
 
Մեղադրողի և նախագահող դատավորի հարցին, թե «Ինչպե՞ս պատահեց, որ միայն Նարեկի նկատմամբ քրեական գործ հարուցվեց», վերջինս պատասխանեց, որ «ակցիայի ավարտն էր, միգուցե   ոստիկանական պլան էին կատարում այդ օրը, շատ լավ հնարավորություն է, ինչի՞ չօգտվեն»:
 
Նշենք, որ այսօր հրապարակվեց նաև տուժող Կարեն Սաղաթելյանի ցուցմունքը, ով աշխատանքից ազատվել է և ներկայումս Հայաստանից բացակայում է:
 
Տուժող ոստիկանի նախաքննական ցուցմունքի համաձայն, հասարակական կարգի պահպանման նպատակով ժամանել են բողոքի ակցիայի վայր, այդ ժամանակ նկատել է, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մի երիտասարդ մոտեցել է ոստիկանական «գազել» մակնիշի ավտոմեքենային և փորձել անվադողը իջեցնել, տուժողը և մեկ այլ ծառայակից մոտեցել են երիտասարդին՝ նպատակ ունենալով նրան բերման ենթարկել, սակայն այդ պահին մի երիտասարդ ոտքով իրեն հարվածել է ետևի գոտկատեղի ձախ հատվածին, որից հետո, երբ տուժող ոստիկանը շրջվել է, որ բռնի այդ երիտասարդին,  հետևել է մյուս հարվածը՝ բռունցքով, գլխի ետևի մասին:
 
Ըստ տուժող ոստիկանի նախաքննական ցուցմունքի՝ իրեն հարվածողը փախուստի է դիմել, իսկ իր գործընկերները նրան հետևել են և բռնել: Հետագայում ոստիկանության բաժնում տուժողը պարզել է, որ իրեն հարվածողը Նարեկն է եղել:
 
Ամբաստանյալի պաշտպան Արա Զոհրաբյանն այսօր միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Պաշտպանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածի պահանջից է բխում, որ փորձաքննության եզրակացության մեջ նշված լինի ե՞րբ, որտե՞ղ, ո՞ւմ կողմից՝ անուն, հայրանուն, կրթություն, մասնագիտություն, ինչի՞ հիման վրա է կատարվել փորձաքննությունը, ո՞ր նյութերն է փորձագետն օգտագործել, ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվել:
 
Սակայն տվյալ եզրակացության մեջ չի նշվում փորձագետի անունը, հայրանունը, կրթությունը, ինչպես նաև՝ թե ի՞նչ հետազոտություն է կատարվել, ի՞նչ մեթոդներ են կիրառվել: Ըստ պաշտպանի՝ եզրակացությունը պատճառաբանված և հիմնավորված չէ: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել տվյալ փորձագետին:
 
Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով որ ըստ էության էական խախտում չկա փորձաքննություն եզրակացության մեջ, որպեսզի այն անթույլատրելի ճանաչվի, ըստ նրա՝ եզրակացության մեջ նշված են անուն, հայրանվան սկզբնատառերը:
 
Դատարանը մասնակի բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և հաջորդ դատական նիստին փորձագետը կհրավիրվի հարցաքննության:
 
Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի մեկ այլ միջնորդություն՝ դատարան հարցաքննության կհրավիրվի վկա Գ.Գասպարյանը, ով գտնվել է դեպքի վայրում, և Նարեկը եղել է նրա տեսադաշտում:
 
Այս վկան նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել է, սակայն չի դատակոչվել: Պաշտպանական կողմը գտնում է, որ  վկան մեղադրանքին հակասող ցուցմունքներ է տվել, իսկ մեղադրողը հայտարարեց, որ վկան էական հանգամանքներ չի հայտնել, դրա համար էլ չի դատակոչվել:
 
Ըստ մեղադրանքի՝ Նարեկը 2014թ. հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցի 22 շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայող, ոստիկանության սերժանտ Կ.Սաղաթելյանի նկատմամբ՝ նրան պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
 
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկը մեկ անգամ ոտքով հարվածել է Սաղաթելյանի ձախ հետույքային շրջանին և մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա գլխի ետևի շրջանին:
 
Նարեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
 

Հարակից հրապարակումներ`

20:31 11/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրողը չի դիտել դեպքի օրվա տեսանյութերը, իրեն դա պետք չի, դա «քրեական գործի հետ կապ չունեցող բան ա»
20:12 17/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԶինծառայողի սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն՝ տուժող կողմը մեղադրում է
21:34 24/12/2014  |  Քրեական խրոնիկոն84 նորակոչիկներից 2-ը տեղափոխվել են հոսպիտալ
19:05 12/12/2014  |  Քրեական խրոնիկոնՆախաքննության ընթացքում մեղսունակ ճանաչված կինը կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննություն
19:40 11/12/2014  |  Քրեական խրոնիկոն«Իրա համա՞ր եմ պահել մեծացրել, որ տղիս գլուխը ուտեր». սպանվածի մայր
20:05 24/11/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալը պնդում է՝ չի հասկացել, թե ինչպես է մահացու հարվածներ հասցրել ընկերոջը
13:54 23/11/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալը ցանկանում էր առանձնազրույց ունենալ դատավորի հետ
20:01 17/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇահեն Հարությունյանը չազատազրկվեց. դատարանը մերժեց դատախազին
20:35 08/10/2014  |  Քրեական խրոնիկոնԲանդայի գործով նախազգուշացվեցին ամբաստանյալից մինչև մեղադրող
19:40 07/10/2014  |  Քրեական խրոնիկոն75-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող 26-ամյա երիտասարդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]