Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Զինծառայողի սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն՝ տուժող կողմը մեղադրում է 03/17/2015   20:12  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Զինծառայողի  ինքնասպանության գործով այսօրվա դատական նիստում  շարունակվեց    դատարանին ինքնաբացարկ, իսկ մեղադրողին բացարկ  հայտնելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի որդեգրած տակտիկան:

Որպես դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հիմք  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հայտնեց, որ իրավահաջորդն ու ինքը՝ նրա ներկայացուցիչը, չեն ծանուցվել այսօրվա նիստի մասին, ինչը  գնահատեց որպես առանց տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի գաղտնի նիստ հրավիրելու փորձ: «Այդ դեպքում ինչպե՞ս եք ներկայացել դատական նիստին» հարցին հնչեց պատասխանը՝ «պատահաբար ինտերնետից, Դատալեքսից ենք իմացել»:

Մեղադրողը նկատեց, որ տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի չներկայանալը հիմք է դատական նիստի հետաձգման համար, այդպես էլ վարվել է դատարանը, երբ նախորդ նիստին իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը չէին ներկայացել դատական նիստին:

Դատարանը մերժեց այդ, ինչպես նաև մեղադրողին բացարկ հայտնելու նույն կողմի միջնորդությունը:

Որպես բացարկ հայտնելու հիմք իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ սույն գործով բացահայտ կեղծ, հանցավոր, Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով անցկացված նախաքննություն է անցկացվել: Մասնավորապես, տուժող Մանուչարյանի հագուստների զննման արձանագրության մեջ նշված տաբատը ունի հրազենային վնասվածքի հետք, մինչդեռ դատահետքաբանական փորձաքննությանը  ներկայացված   տուժողի անդրավարտիքը լրիվ այլ է,  ինչն ըստ կողմի, վկայում է այն մասին, որ նախաքննական մարմինը պարտակել է հանցագործությունը՝ նպատակ ունենալով սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն: Ռուբեն Մարտիրոսյանը հավելեց, որ նախաքննության ողջ ընթացքում դատավարական հսկողություն իրականացրել է  դատարանում մեղադրանքը պաշտպանող մեղադրողը, ուստի նա կատարել է պաշտոնեական հանցագործություն, բացարկն էլ  ենթակա է ընդունվելու: Տուժող կողմի ներկայացուցիչը խնդրեց միջնորդությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին ու ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին:

Իրավահաջորդի ներկայացուցիչը ներկայացավ որպես իրավապաշտպան, ինչն իր կոչումն է, սակայն միաժամանակ քննիչին, մեղադրողին որակեց   որպես «հանցագործներ»:

Մեղադրողը  խնդրեց դատարանին կարգի հրավիրել իր հետ նույն կողմում հանդես եկող իրավահաջորդի ներկայացուցչին, որպեսզի վերջինս վիրավորանքներ ու «հանցագործ» որակումներ չհնչեցնի իր հասցեին: Մեղադրողը միաժամանակ նշեց, որ ինքը կաշկանդված չէ իր ներկայիս դիրքորոշմամբ՝ եթե գործի քննության ընթացքում ի հայտ գան նոր հանգամանքներ, արարքի որակումը կփոխվի ու կհարուցվի նոր քրեական գործ: Դատարանն իր հերթին նույնպես նախազգուշացրեց, որպեսզի «փոխադարձ վիրավորանքներ այլևս չկրկնվեն»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հայտարարեց, որ մեղադրողին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժելը նոր հիմք է դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար՝ անգամ առանց ծանոթանալու մեղադրողին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժելու    դատարանի հիմքերին: Սակայն այդ և հետագա հնարավոր նմանատիպ միջնորդությունները տուժող կողմը կներկայացնի արդեն  հաջորդ դատական նիստում:

Նշենք, որ զինծառայողի ինքնասպանության վերաբերյալ գործով տեղի էր ունեցել դատարանի կազմի փոփոխություն՝ գործով նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքով:

Դատավորն ինքնաբացարկ էր հայտնել այն պատճառով, որ գործով ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանը դատավոր Լևոն Ավետիսյանի նիստերի քարտուղարի ամուսինն է՝ թեև կոնկրետ այդ գործով այլ նիստերի քարտուղար էր  մասնակցում: 

Ըստ մեղադրանքի, ՀՀ ՊՆ N զորամասի ավագ հետախույզ, կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը տեղ գնալու իր պահանջը չկատարելու կապակցությամբ՝ «սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածայողների շրջանում իր գերակայությունն ամրապնդելու նպատակով մեկ անգամ ապտակել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Լիբիկ Մկրտչյանին, այդ կերպ վիրավորանք է հասցրել վերջինիս՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը»։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Բ.Գաբոյանը նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մանուչարյանի նկատմամբ, որպես հեղինակություն վայելող զինծառայող առանձնանալու և անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում ենթադրյալ առավելությունը ցույց տալու, գերակայությունն ամրապնդելու նպատակով, կատարել է իր լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ։

Բ.Գաբոյանի, ինչպես նաև նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Ստեփանյանի կողմից երեկոյան «քուն» հրամանից հետո, զորանոցում զինծառայության պարտականությունները կատարելու հետ կապ չունեցող առիթով՝ իր քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար Մ.Մանուչարյանի նկատմամբ բռնություն գործադրելու՝ երկու ձեռքերով կոկորդից բռնելու, վերջինիս պատին հենելու և կոկորդը սեղմելու, ինչպես նաև դրանից քիչ անց, անկողնում պառկած Մ.Մանուչարյանին ոտքերով հարվածներ հասցնելու պատճառով, նրանց երկուսի հակաօրինական գործողությունների արդյունքում անզգուշությամբ վրա է հասել ծանր հետևանք, այն է՝ վերը նկարագրված պարբերաբար բնույթ կրող ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի հետևանքով շարքային Մ.Մանուչարյանի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով: Դրա հետևանքով  վերջինս 31.07.2013թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն, այսինքն՝ անզգուշությամբ պատճառվել է այլ ծանր հետևանք։

 

 

 

 

 


Հարակից հրապարակումներ`

21:34 24/12/2014  |  Քրեական խրոնիկոն84 նորակոչիկներից 2-ը տեղափոխվել են հոսպիտալ
19:05 12/12/2014  |  Քրեական խրոնիկոնՆախաքննության ընթացքում մեղսունակ ճանաչված կինը կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննություն
19:40 11/12/2014  |  Քրեական խրոնիկոն«Իրա համա՞ր եմ պահել մեծացրել, որ տղիս գլուխը ուտեր». սպանվածի մայր
20:05 24/11/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալը պնդում է՝ չի հասկացել, թե ինչպես է մահացու հարվածներ հասցրել ընկերոջը
13:54 23/11/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալը ցանկանում էր առանձնազրույց ունենալ դատավորի հետ
20:01 17/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇահեն Հարությունյանը չազատազրկվեց. դատարանը մերժեց դատախազին
20:35 08/10/2014  |  Քրեական խրոնիկոնԲանդայի գործով նախազգուշացվեցին ամբաստանյալից մինչև մեղադրող
19:40 07/10/2014  |  Քրեական խրոնիկոն75-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող 26-ամյա երիտասարդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
19:47 23/09/2014  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Արմեն Վարդապետյանը ինքնաբացարկ է հայտնել. իր, տուժողի և ամբաստանյալի միջև ազգակցական կապ կա
10:25 18/10/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: Ենթասպան պահանջել է իջեցնել տաբատը, որպեսզի ինքը հավաստիանա, որ զինվորը զուգարանում է եղել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]