Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Կիրանցում երեկ տեղի ունեցած դեպքից տուժած անձանց 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Տեղի է ունեցել ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը 03/31/2015   17:00  |  ԼՐԱՀՈՍ

 
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
 
Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Դիմելով նիստի մասնակիցներին՝ պարոն Սահակյանը մասնավորապես նշել է.
 
«Եվրոպայի տարածաշրջանի առաքելության հարգելի ղեկավար,
Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովի հարգելի մասնակիցներ,
հարգելի հյուրեր,
 
Ողջունում եմ ձեզ Հայաստանում եւ շնորհակալություն հայտնում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովը Երեւանում անցկացնելու մեր հրավերն ընդունելու համար:
 
2012 թ.-ի հոկտեմբերին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը:
 
Եկել էր ժամանակը, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ֆրանկոֆոնիան միավորող հարաբերությունները բարձրացնեինք եւ հասցնեինք խորհրդարանական ձեւաչափի աստիճանի, որի արդյունքում 2014թ.-ի հուլիսին Օտտավայում ՀՀ Ազգային ժողովին շնորհվեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ: Այսպիսով, Հայաստանը եւ մեր խորհրդարանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ դրանց տարածմանն ու ամրապնդմանը նպաստելու հանձնառությունը:
 
Համերաշխության եւ հանդուրժողականության տարածքի կառուցման գործում մեծապես կարեւորելով կրթությունը եւ մշակույթների միջեւ երկխոսությունը՝ ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությունն արտահայտվում է տարբեր միջոցառումներով:
 
Մասնավորապես, 2015 թ. մարտի 5-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում մեր խորհրդարանը կազմակերպեց «Ֆրանկոֆոնիա. մշակույթների երկխոսություն» թեմայով համաժողով, որին մասնակցեցին ֆրանսախոս ուսանողներ: Համաժողովը հիանալի հնարավորություն ընձեռեց տոնելու տարբեր մշակույթներից սնուցված ֆրանսերենի միջազգային օրը:
 
ՀՀ Ազգային ժողովի կողմից ֆրանսախոս ուսանողների մասնակցությամբ համաժողովի կազմակերպումն ուներ երկու նպատակ:
 
Նախ, այն ընդգրկված է նախորդ տարվա նոյեմբերին Դակկարում (Սենեգալ) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, որի գլխավոր թեման երիտասարդությունն էր՝ որպես խաղաղության վեկտոր եւ զարգացման դերակատար:
 
Երկրորդ՝ ՀՀ Ազգային ժողովը մտադիր է աջակցելու ֆրանկոֆոնիայի տարածքում երիտասարդության դերի արժեւորմանը. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիան, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի, գիտության եւ կրթության նախարարությունների հետ, նախաձեռնել է Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի մի նախագիծ: Նման կառույցը ֆրանսախոս հայ երիտասարդների համար կարծիքների փոխանակման եւ երկխոսության հիանալի հարթակ կհանդիսանա եւ հնարավություն կընձեռի ծանոթանալու խորհրդարանական գործունեությանը:
 
Այս հավակնոտ ծրագրի իրականացման գործում մենք ակնկալում ենք նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գործուն աջակցությունը:
 
Հարգելի գործընկերներ,
 
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների ներկայիս համաժողովը տեղի է ունենում ինչպես մեզ՝ հայերիս, այնպես էլ ողջ աշխարհի համար կարեւոր իրադարձության նախաշեմին: 2015 թ.-ի ապրիլի 24-ին Հայաստանը եւ համայն առաջադեմ մարդկությունը կնշեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
 
Խոսքը բացառիկ իրադարձության մասին է, քանի որ պատմության մեջ առաջին անգամ հիշատակվելու է մի ցեղասպանության հարյուրամյակ:
 
Ուղիղ մեկ դար առաջ՝ 1915 թվականին, թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման սոսկալի ծրագրի իրականացմանը: Տղամարդիկ, կանայք, երեխաները եւ ծերերը զոհ դարձան սարսափների, վայրագությունների եւ անմարդկային վերաբերմունքի՝ աչքի առաջ ունենալով ստույգ մահը կամ վերապրելու աղոտ հույսը:
 
Եվ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, ցեղասպանության զոհերի ոգեկոչումը եւ դրա դատապարտումն առավել քան արդիական է, քանի որ մեր օրերում եւս, ցավալիորեն, շարունակվում է մարդկության գլխին կախված մնալ ցեղասպանությունների կրկնության վտանգն այն պատճառով, որ աշխարհում շարունակում են գլուխ բարձրացնել ազգային, ռասայական ու կրոնական հողի վրա հիմնված ատելության եւ անհանդուրժողականության ամենատարբեր դրսեւորումները:
 
Ցեղասպանության ոճրագործության հաջորդ փուլը ցեղասպանության զոհերին մոռացության մատնելն ու այն ժխտելն է՝ հատկապես պետական մակարդակով եւ հատկապես ցեղասպանություն իրագործած պետության կողմից: Անցած 100 տարիների ընթացքում Թուրքիայի իրար հաջորդող իշխանությունները ոչ միայն քայլ անգամ չարեցին օսմանյան ռեժիմի օրոք իրականացված ցեղասպանության ճանաչման հարցում, այլ, ընդհակառակը, Հայոց ցեղասպանության մասին հորինեցին պետական կեղծիք՝ փորձելով պետականորեն վերափոխել պատմական փաստերը:
 
Տիկնայք եւ պարոնայք,
 
Կրկին ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, մաղթում եմ հաջողություններ ձեր աշխատանքում եւ հույս հայտնում, որ հնարավորություն կունենաք ծանոթանալու հինավուրց, բայց նաեւ երիտասարդ մեր երկրին»:
 
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում անցկացնելու հրավերն ընդունելու համար՝ վստահեցնելով, որ Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի հարաբերություններում լիիրավ անդամի կարգավիճակը նոր էջ է բացում: Տիկին Եսայանը համոզմունք է հայտնել, որ հայկական պատվիրակությունը ՖԽՎ-ում ունի իր ուրույն դերակատարությունը: Նա նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովում ձեւավորված են ֆրանսախոսության լավագույն ավանդույթներ. պատգամավորների եւ ԱԺ աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպվում են ֆրանսերենի ուսուցման դասընթացներ, ԱԺ պաշտոնական կայքէջը թարգմանվում է նաեւ ֆրանսերեն:
 
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջույնի խոսքում եւս կարեւորել է համաժողովի անցկացումը Երեւանում եւ անդրադարձել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը: Նա կարեւորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին եւ համաշխարհային մարտահրավերներին՝ արտգործնախարարը կարեւորել է նաեւ ֆրանկոֆոնիայի շրջանակներում պայքարը մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության հաստատման համար:
 
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Եվրոպական տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ համաշխարհային մարտահրավերներին: Նա կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ պատմական արդարության հաստատումը: Պարոն Վահլն ընդգծել է, որ ապագա սերունդները պետք է իմանան ճշմարտությունը, որպեսզի նման ոճրագործություններն այլեւս երբեք չկրկնվեն:
 
Այնուհետեւ նիստի մասնակիցները լուսանկարվել են:
 
«Ֆրանկոֆոնիան Հայաստանում» թեմայի շրջանակներում ելույթներ են ունեցել Հայաստանի «Ալյանս ֆրանսեզի» եւ ֆրանսերենի դասավանդողների հայկական ասոցիացիայի տնօրեն Սյուզան Ղարամյանը, Հայաստանում ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությոան ներկայացուցիչ Ռուզաննա Ղալթախչյանը, ԵՊՀ միջազգային ֆակուլտետի ուսանողուհի Անի Մելքոնյանը, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Լուսինե Նալբանդյանը:
 
Նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն: 
 
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]