Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   14:00 Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր 05/06/2024   13:54 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել․ հայտարարություններ 05/06/2024   13:46 Թշնամությամբ, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք, տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ փոխանակել․ Բագրատ Սրբազան 05/06/2024   13:34 Սա ասում եմ նրանց, ովքեր փող են ստանում հայրենիք կրծելու համար՝ ցավում եմ իրենց համար. շատերին անունով գիտեմ, ժամանակը գա, կասեմ. Բագրատ սրբազան 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին 05/06/2024   13:25 Պատերազմի հրձիգներն իրենք են.հայտարարում եմ՝ եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է. Բագրատ սրբազան 05/06/2024   13:20 «Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է. «Վեոլիա ջուր» ընկերության հետ կվերանայվի պայմանագիրը 05/06/2024   13:16 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 05/06/2024   13:11 Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի 05/06/2024   12:54 Սա ինքնամաքրման երթ է․ Սրբազան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:44 ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով 05/06/2024   12:33 Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում․ փորձագետ 05/06/2024   12:27 Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրի մեջ երկակի մեկնաբանության համար տեղ չթողնենք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:22 Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22 Հներ, սեւեր չկան, սա մաքուր շարժում է, փրփուրներից են կախվում. Ռոստոմյան (տեսանյութ) 05/06/2024   12:19 Դատախազությունը գնահատական չտվեց Արցախի հայաթափմանն ու իրականացված ցեղասպանությանը. Օհանյան 05/06/2024   12:14 Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 05/06/2024   12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 05/06/2024   12:02 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 05/06/2024   11:57 Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում 05/06/2024   11:53 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 05/06/2024   11:36 Մետրոն այսուհետ կգործի մինչև 24:00-ն. Ավինյան 05/06/2024   11:29 Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը 05/06/2024   11:28 Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին 05/06/2024   11:25 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան 05/06/2024   11:18 Դուք ունեք հնարավորություն դառնալու անկախ, խնդրում եմ, հորդորում եմ ձեզ, դարձեք այդպիսին, տիկին Վարդապետյան. Արծվիկ Մինասյան 05/06/2024   11:12 ՀՀ և Ադրբեջանի նախարարների բանակցությունները կանցկացվեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին․ ԱԳՆ 05/06/2024   11:09 Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն 05/06/2024   11:00 Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել 05/06/2024   10:56 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 05/06/2024   10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում 05/06/2024   10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/06/2024   10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է 05/06/2024   10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան 05/06/2024   10:29 Հրդեհ՝ Սբ. Սարգիս եկեղեցու մոտ 05/06/2024   10:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային 05/06/2024   10:23 Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր 05/06/2024   10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան

Էդվարդ Նալբանդյան. Կարևոր է, որ նախագահների մակարդակով հաստատվեց՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկա 10/28/2014   23:22  |  Հարցազրույց

«Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագահների մակարդակով Փարիզում հանդիպում կազմակերպելու համար»,- Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հանդիպումը բնորոշելով որպես օգտակար, անկեղծ և կառուցողական։  

Ստորև ներկայացնում ենք ճեպազրույցի՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած սղագրությունը.


-Պարոն նախարար, ինչպես կգնահատեք, կամփոփեք այսօրվա հանդիպումները:

- Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագահների մակարդակով Փարիզում հանդիպում կազմակերպելու համար։

Վերջին երեք ամսվա ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված նախագահների արդեն երրորդ հանդիպումն է: Դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ< /> ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը։

Մենք բարձր ենք գնահատում հանդիպումների՝ հատկապես ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման եռանախագահների նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս կողմերին ավելի լավ ծանոթանալու միմյանց մոտեցումներին և հնարավորություն են ընձեռում՝ փորձելու մոտեցնել դիրքորոշումները:

Այսօրվա հանդիպումը կբնորոշեի որպես օգտակար, անկեղծ և կառուցողական։

Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից դեռ մայիս ամսին տարածաշրջան իր այցելության ընթացքում առաջարկվել էր Փարիզի հանդիպմանը քննարկել վստահության ամրապնդման միջոցների իրագործումը: Այդ առաջարկը ողջունվել էր եռանախագահների կողմից։ Մեր մոտեցումները համընկնում են եռանախագահների դիրքորոշման հետ առ այն, որ այդ միջոցների իրականացումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։ Ադրբեջանի մոտեցումը այլ է։ Իրենք այլ ծայրից են մոտենում՝ կարծելով, որ եթե բանակցություններում առաջընթաց արձանագրվի, ապա դա կարող է պայմաններ ստեղծել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման համար։ Սա հայտնի ադրբեջանական մոտեցում է, որը եղել է նաև նախկինում։

Բավականին հետաքրքիր քննարկումներ էին: Նախագահների հանդիպման ընթացքում նաև հնարավորություն եղավ անդարդառնալ մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների, որոնք ցույց տվեցին, որ որոշ հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները կարող են նաև մոտ լինել:

Բացի Լեռնային Ղաարաբաղի հիմնախնդրի շուրջ քննարկումներից, այսօր առավոտյան Ֆրանսուա Օլանդի հետ մեր Նախագահի կայացած հանդիպման առաջին մասը նվիրված էր Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին։

Մենք առանձնաշնորհյալ հարաբերություներ ունենք Ֆրանսիայի հետ, ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, եվրոպական կառույցներում, Ֆրանկաֆոնիայի կազմակերպության շրջանակներում և տարբեր այլ միջազգային ձևաչափերում։ Առևտրատնտեսական հարաբերություններն են զարգանում, Ֆրանսիայի ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2013թ. ներառյալ հասել է մեկ մլրդ դոլարի: Զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները, ընդլայնվում է ապակենտրոնացված համագործակցությունը, զարգանում և աամպարնդվում են կապերը մշակութային և կրթական բնագավառներում:

Երկկողմ հարաբերությունների օրակարգը բավական հագեցած է և մենք միշտ բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու: Նախագահների մակարդակով հանդիպման յուրաքանչյուր ամեն առիթ հնարավորություն է ընձեռում քննարկելու այս հարցերը: Ֆրանսիայի նախագահը մայիսին պետական այցելությամբ գտնվում էր Հայաստանում, այս տարվա ընթացքում տարբեր միջազգային ձևաչափերում նախագահների հանդիպման երկու այլ հնարավորություններ են եղել: Մյուս տարվա առաջին կեսին սպասվում է Ֆրանսուա Օլանդի այցելությունը Հայաստան:

-Պարոն նախարար, այս հանդիպման արդյունքում մենք կարող ենք արձանագրել ինչ-որ մի տեղաշարժ եղել է, թե՞ ոչ: Ադրբեջանը շարունակու՞մ է մնալ իր դիրքորոշմանը:

- Դուք երևի նկատեցիք, որ իմ հնչեցրած գնահատականներում որաշակի դրական երանգ կար։ Դա պատահական չէ։ Երբ մենք ասում ենք, որ բանակցությունները կառուցողական, անկեղծ, օգտակար էին դա ինչ-որ մի բան նշանակում է:

Կարծում եմ, որ այսօր ևս մի փոքր քայլ արվեց դեպի կողմերի դիրքորոշումների մոտեցումը: Իհարկե սա բարդ գործընթաց է: Մեկ կամ մի քանի հանդիպումներերով դժվար է բեկումնային առաջընթաց ակնկալել: Գիտեք, որ վերջին տարիների ընթացքում՝ 2008թ.ից սկսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել: Կասեի, որ այս հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների ղեկավարներին առավել ծանոթանալու միմյանց մոտեցումներին, և պարզնելու հնարավորություների շրջանակը՝ դեպի հիմնախնդրի կարգավորում առաջ շարվելու համար: Կարծում եմ այս իմաստով հանդիպումը դրական էր:

-Պարոն նախարար, նախնական պայմանավորվածություն ձեռք բերվե՞ց հաջորդ հանդիպման վայրի, ժամկետի մասին:

- Հաջորդ հանդիպման վայրի, ժամկետների մասին< /> պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները: Եթե 2012թ. և 2013թ. մեկական հանդիպում է եղել նախագահների մակարդակով, ապա 2014թ. արդեն 3 հանդիպում է կայացել: Շփումներն ակտիվացել են: Կարծում եմ, որ նախագահների, արտգործնախարարների մակարդակով հետագայում ակտիվ շփումները կշարունակվեն:

-Պարոն նախարար, արդյո՞ք քննարկվել է դիպուկահարներին հետ քաշման հարցը:

- Ես ասացի, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը առաջարկում էր մի շարք փոխվստահության միջոցներ իրականացնել: Այդ շարքում էին նաև շփման գծում և սահմանին միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը, դիպուկահարների հետ քաշումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը և այլն:

Այդ բոլոր առաջարկները ողջունվում են նաև եռանախագահների կողմից: Ինչպես գիտեք թե՛ Հայստանը, թե՛ Ղարաբաղը միշտ դրական են արտահայտվել այս կարգի քայլերի իրականացման վերաբերյալ։ Բայց ինչպես ես նկարագրեցի՝ ադրբեջանական կողմը հակառակ կողմից է մոտենում։ Կասեի, որ այդքան էլ պատրաստ չէ դրան: Կրկնեմ՝ իրենք կարծում են, որ երբ առաջընթաց արձանագրվի բանակցություններում, այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել վստահության ամրապնդման միջոցները։ Եթե առաջընթաց լինի, եթե ինչ-որ լուծումների գանք, ապա կարծում եմ արդեն փոխվստահության ամրապնդման միջոցների ահրաժեշտություն էլ այս աստիճանի չի լինի։ Ակնհայտ է, որ փոխվստահության անհնար է հանգուցալուծում: Ավելի շուտ փոխվստահության ամրապնդման միջոցառումները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն առաջնթաց արձանագրելու համար:

- Կարծես թե Օլանդը կոչ է արել սկսել մշակել խաղաղության մեծ պայմանգիրը: Այս բանակցություններում, այսօրվա ընթացքում նման ինչ-որ հարց քննարկվե՞լ է, թե՞ ոչ:

- Այդպիսի կոչեր մշտապես եղել են: Դրանք պետք է դիտարկել այն կոնտեքստում, որ երբ մենք պայմանավորվածության գանք հիմնախնդրի կարագավորման հիմնարար սկզբունքների շուրջ, դա հնարավորություն կտա, հիմք կհանդիսանա մեծ պայմանագրի մշակման համար։ Քանի որ հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռ չի ձեռք բերվել, այսօր այդպիսի հարց չի կարող քննարկվել:

-Պարոն նախարար, իսկ օգոստոսյան իրադարձություններին ինչ-որ կերպ անդրադարձե՞լ են:

- Դուք պետք է ի նկատի ունենաք, որ այս հանդիպումը շարունակությունն էր Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ և մասկնակցությամբ՝ Սոչիում կայացած հանդիպման, որը բավական լիցքաթափեց լարվածությունը սահմանին և շփման գծում։ Նաև շարունակություն էր< /> Նյուպորտում Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած հանդիպման: Այս հանդիպումների շարքը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը չնայած միջագային բեմահարթակում ի հայտ եկած որոշ դժվարությունների, շարունակում է մնալ բավական գործուն ձևաչափ։ Եռանախագահները շարունակում են համատեղ ջանքերը, դրա մասին է խոսում նաև այն, որ այսօրվա հանդիպմանը հրավիրված էին նաև համանախագահները, մասնակցելու թե՛ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, թե՛ եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը:

- Իսկ կա արդյո՞ք տրամադրությունների տարբերություն Սոչիից մինչև Փարիզ:

- Կարծում եմ, որ տրամադրվածությունները ավելի դրական էին: Նախագահների մակարդակով հաստատվեց, որ գոյություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը՝ ՄԱԿ-ի ԱԽ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների մասնակցությամբ, դա գործուն և արդյունավետ ձևաչափ է։

Կարևոր է, որ նախագահների մակարդակով հաստատվեց՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկա և պետք է գնալ խաղաղ կարգավորման, խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում, որպեսզի ժողովուրդները օգտվեն այդ խաղաղությունից:

 

 


Հարակից հրապարակումներ`

17:30 22/10/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Հայաստանը պատրաստ է շարունակել իր համապարփակ համագործակցությունը ԵՄ-ի հետ
12:33 22/10/2014  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
16:12 15/10/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին
17:17 13/10/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՄԳԻՄՕ-ի հիմնադրման 70-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին
17:21 09/10/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
13:19 06/10/2014  |  ԼՐԱՀՈՍՀՀ արտգործնախարարն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին
10:57 03/10/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարն այցելել է Սերբիա
13:37 29/09/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի հետ
11:45 28/09/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը և Վիկտորիա Նուլանդն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին
10:49 28/09/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցեց ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]