Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը

Հայաստանի արտգործնախարարն այցելել է Սերբիա 10/03/2014   10:57  |  ԼՐԱՀՈՍ

  
Հոկտեմբերի 2-ի առավոտյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իրինեյի հանդիպմամբ մեկնարկեց պաշտոնական այցելությունը Սերբիա։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայք-էջից:

Սերբիայի պատրիարք Իրինեյը ասաց, որ հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է ստեղծում՝ երկու երկրների համագործակցության զարգացման համար։

Հայաստանի արտգործնախարարն ու Սերբիայի Պատրիարքը կարևորեցին Հայ Առաքելական Եկեղեցու և Սերբ Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված ջերմ հարաբերությունները։

Հանդիպմանը անդրադարձ արվեց բալկանյան տարածաշրջանի զարգացումներին։

Սերբիայի Պատրիարքը խնդրեց իր բարեմաղթանքները և եղբայրական ողջույնները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին։

Բելգրադում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սերբիայի Նախագահը նշեց, որ սերբ և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Բելգրադը քայլեր է ձեռնարկելու՝ ամրապնդելու հայ-սերբական հարաբերությունները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Նախագահ Նիկոլիչին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները և վստահություն հայտնեց, որ Սերբիայի ղեկավարի առաջիկա այցելությունը Երևան նոր խթան կհանդիսանա՝ երկու երկրների համագործակության ընդլայնման և խորացման համար։

Զրույցի ընթացքում ընդգծվեց երկուստեք պատրաստակամությունը՝ նոր լիցք հաղորդելու հայ-սերբական հարաբերություններին՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղություններով։

Հանդիպմանը կարևորվեց Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը։

Նախագահ Նիկոլիչը և նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին՝ մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Բելգրադում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչին, որի հետ քննարկեց տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։

Սերբիայի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն ընդծեցին, որ փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ գոյություն ունի և վստահություն հայտնեցին, որ համատեղ ջանքերով հնարավոր է աշխուժացնել առևտրատնտեսական կապերը, ակտիվացնել գործարարների միջև կապերը, խրախուսել փոխադարձ ներդրումները, զարգացնել փոխգործակցությունը՝ տուրիզմի, գիտության, առողջապահության բնագավառներում, որակապես նոր մակարդակի բարձրացնել երկկողմ համագործակցությունը։

Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ շփումների խթանմանը։

Նախարար Նալբանդյանը Սերբիայի վարչապետին Հայաստանի կառավարության ղեկավարի անունից հրավիրեց այցելել Հայաստան։

Սերբիայի կառավարության ընդունելությունների տանը կայացան Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի բանակցությունները։

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Իվիցա Դաչիչը եղբայրական բնորոշեց Հայաստանի և Սերբիայի՝ պատմության փորձությունն անցած հարաբերությունները և ընդգծեց, որ Հայաստանի արտգործնախարարի այցելությունը լավ հնարավորություն է՝ երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար։

Շնորհակալություն հայտնելով Բելգրադ այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն է տածում սերբ ժողովրդի նկատմամբ, ինչը հիմնված Է միահյուսված պատմության, մշակութային ընդհանրությունների և փոխադարձ համակրանքի վրա:

«Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը` առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում, զարգանալու լուրջ ներուժ ունեն, և մենք ցանկանում ենք լրացուցիչ ջանքեր ներդնել` մեր փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ»,- ասաց նախարար Նալբանդյանը։

Նախարարներն անդրադարձան Սերբիայի Նախագահի` Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի խորացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց մշակութային, գիտական, կրթական ոլորտներում համագործակցությանը։

Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին ակտիվացնել աշխատանքները` երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ։ Նախարար Դաչիչը տեղեկացրեց Երևանում Սերբիայի դեսպանություն հիմնելու մտադրության մասին, ինչին ի պատասխան՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կփոխադարձի այդ քայլին։

2015թ. ԵԱՀԿ-ում Սերբիայի գալիք նախագահության համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին կազմակերպության օրակարգային խնդիրների շուրջ:

Զրուցակիցները անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցերի: Նախարար Դաչիչը ներկայացրեց բալկանյան տարածաշրջանի խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ Սերբիայի մոտեցումները։

Նախարար Նալբանդյանը սերբ գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Նախարար Դաչիչը վերահաստատեց Սերբիայի սկզբունքային դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի աջակցության և նրանց կողմից առաջարկված սկզբունքների և տարրերի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը սատարելու վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Կոսովոյի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը և ողջունեց փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն միտված Բելգրադի ու Պրիշտինայի միջև ընթացող երկխոսությունը: Նախարար Վուչիչը ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նա շնորհակալություն հայտնեց՝ Կոսովոյում հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաքելության համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր գործընկերոջը հրավիրեց այցելել Երևան։

Հանդիպումից հետո Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Սերբիայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միրյանա Միլոսլավլյեցիչը ստորագրեցին ՀՀ ԱԳՆ Դիվագիտական դպրոցի և Սերբիայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հուշագիր։

Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Սերբիայի Նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Իվան Մրկիչի հետ։ Զրուցակիցները, վերհիշելով ս.թ. մարտին Երևանում կայացած հանդիպումը, գոհունակություն հայտնեցին, որ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն իրականացվում են։ Նրանք քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Սերբիայի Ազգային ժողովում, ուր հանդիպում ունեցավ Խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Մարցինկովիչի և Հայաստան - Սերբիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալեքսանդր Չոդրիչի հետ։

Հանդիպմանը կարևորվեց միջպետական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը, և քննարկվեցին միջորհրդարանական շփումների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության սերտացման ուղիները։

Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակիցներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը։

Նույն օրը՝ երեկոյան, ավարտելով այցելությունը, Հայաստանի արտգործնախարարը ուղևորվեց Երևան։


 


Հարակից հրապարակումներ`

13:37 29/09/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի հետ
11:45 28/09/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը և Վիկտորիա Նուլանդն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին
10:49 28/09/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցեց ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
11:19 24/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
10:03 22/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ
14:55 16/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարարն ընդունել է Լեհաստանի փոխարտգործնախարարին
15:08 11/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
16:53 08/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լրագրողների հարցերին
18:38 01/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱԳՆ-ն և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
14:21 27/08/2014  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի ԱԳ նախարարի հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]