ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուսանողի սպանության գործով պաշտպանական կողմը միջնորդեց կայացնել արդարացման դատավճիռ 10/10/2014 16:14 | Քրեական խրոնիկոն
Երևանի Տերյան փողոցում ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության մեջ մեղադրվող անչափահաս ամբաստանյալ Հայկ Աղամալյանի պաշտպան Սեյրան Գրիգորյանն այսօր միջնորդեց կայացնել արդարացման դատական ակտ:
Անչափահասը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով սպանություն և 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն:
Ըստ պաշտպանի՝ շատ վաղ է խոսել դատավարության ավարտի մասին, քանի որ չեն պարզվել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:
Պաշտպանը դժգոհեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներն անտեսվել են, իսկ միջնորդությունները՝ մերժվել, ինչն իրենց զրկել է ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից:
Ըստ պաշտպանի՝ հիմնավոր չէ մեղադրանքի այն պնդումը, թե ամբաստանյալն առաջնորդել է 30-հոգանոց խմբին, քանի որ քայլել է խմբի առջևից. ըստ նրա՝ առջևից քայլողները 5-6 հոգի են եղել:
Պաշտպանական կողմը վիճարկում է ամբաստանյալի կողմից տուժող ուսանողին մահացու հարված հասցնելու մասին վկա Մարտին Գևորգյանի ցուցմունքները. ամբաստանյալը թշնամական հարաբերությունների մեջ է եղել այդ վկայի հետ, ուստի՝ վկան, նման ցուցմունք տալով, փորձել է վրեժխնդիր լինել: Պաշտպանը գտնում է, որ եթե պատշաճ քննություն կատարվեր, ապա այլ դատավարություն կլիներ և այլ ամբաստանյալներ:
Պաշտպանը պնդեց իր պաշտպանյալի պնդումներն առ այն, որ միայն տուժողի դիակի լուսանկարները տեսնելուց հետո է համոզվել, որ անձը, ում ինքը հարվածել է, Տիգրան Հայրապետյանը չէ:
Նախաքննական մարմինն, ըստ կողմի, չի հարցաքննել իր պաշտպանյալին, թե ում է ինքը հարվածել, չի պարզել, թե ինքը որ դիրքում է գտնվել և որ դիրքում այն անձը, ում ինքը հարվածել է: Այսինքն՝ կատարվել է թերի քննություն:
Ըստ պաշտպանի՝ մեղադրող կողմը դատարանում ներկայացրել է չստուգված, ենթադրական ապացույցներ, որոնք առնչություն չունեն գործով էական հանգամանքներին:
Ամբաստանյալ Դավիթ Մանուկյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը նույնպես միջնորդեց իր պաշտպանյալին արդարացնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, և 334-րդ հոդվածի 1-ին կետով՝ հանցագործությունը պարտակելը, մեղադրանքում: Ընդ որում, նա միջնորդեց արդարացնել նաև Հայկ Աղամալյանին:
Ըստ պաշտպանի՝ գործով ապացույցներ ձեռք չեն բերվել՝ Դավիթ Մանուկյանի կողմից խուիլիգանություն կատարելու ու արյան հետքերը մաքրելու ու հանցագործության գործիք դանակը պարտակելու մասին:
Ըստ պաշտպանական կողմի՝ Դավիթ Մանուկյանը սոսկ ետ է մղել իրեն ուղղված հարվածները, իսկ գետնից դանակը բարձրացրել է, որպեսզի դրանով որևէ մեկն ուրիշին վնաս չպատճառի:
Պաշտպանն ընդգծեց, որ հանցագործության գործիքն առայսօր չի գտնվել, ուստի՝ հնարավոր չէ պարզել, որ արյան հետքերը մաքրված են և որ հենց այդ դանակով է հասցվել մահացու վնասվածքը: Պաշտպանը, որպես մեղադրանքի հակափաստարկ, նշեց, որ Հայկ Աղամալյանի դանակի շեղբը եղել է 6-7 սմ, իսկ վնասվածքի խորությունը՝ 8,5-9 սմ:
Անչափահաս ամբաստանյալ Հայկ Աղամալյանը դատարանից ժամանակ խնդրեց պաշտպանական ճառը պատրաստելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Նշենք, որ մեղադրող Հակոբ Մելքոնյանն իր մեղադրական ճառում միջնորդել էր Հայկ Աղամալյանին դատապարտել 10 տարվա ազատազրկման, իսկ Դավիթ Մանուկյանին՝ երեքուկես տարվա ազատազրկման, ապա համաներման որոշման կիրառմամբ՝ ազատել նրան պատժի կրումից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել