ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անչափահաս ամբաստանյալը պնդում է, որ դանակով հարվածել է «սև կուրտկայով» տղային և ոչ թե տուժողին 06/24/2014 20:56 | Քրեական խրոնիկոն
Երևանի Տերյան փողոցում ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով այսօրվա նիստում սպանության մեջ մեղադրվող անչափահաս ամբաստանյալ Հայկ Աղամալյանը հայտարարեց, որ ինքը կյանքից չի զրկել Տ.Հայրապետյանին, իսկ այդ մասին հայտարարող վկաները պարզապես սուտ ցուցմունք են տվել: Մեղադրյալը նշեց, թե «հնարված պատմություններով իմ դեմ են տրամադրել տուժողի հարազատներին»:
Մասնավորապես, նա հայտարարեց, որ վկա Մարտին Գևորգյանի հետ ինքը գտնվում է թշնամական հարաբերությունների մեջ. ժամանակին կռիվ է տեղի ունեցել, մինչև հիմա զգացնել են տալիս մեջքին հասցված հարվածների հետևանքները:
Ամբաստանյալն ընդունեց, որ «չգիտեմ ինչու գոռացել եմ՝ ո՞վ է խփել իմ ընկերոջը» ու դանակով հարվածել է ոչ թե Տիգրան Հայրապետյանին, այլ սև կուրտկայով տղայի աջ ուսին, արյուն է տեսել, վախեցել է, փախել: Իսկ երբ իմացել է, որ Տիգրանը մահացել է, կարծել է, որ ինքն է նրան սպանել, սակայն տեսնելով տուժողի դիակի լուսանկարները, համոզվել է, որ նա սև կուրտկայով տղան չէ: «Ոչ մոտեցել եմ, ոչ ճանաչել եմ Տիգրանին»,- ասաց նա: Ի պատասխան մեղադրող Հակոբ Մելքոնյանի հարցերի՝ ամբաստանյալը պնդեց, որ սև կուրտկայի վրա տեսել է արյան կարմիր հետքեր: «Արյունո՞տ էր դանակը» հարցին ի պատասխան հնչեց «չեմ նայել», գցել է, թե տվել դանակը, չի կարող ասել ինչպես է այն հայտնվել ամբաստանյալ Դավիթ Մանուկյանի մոտ:
Պատասխանելով հարցերին, ամբաստանյալը հայտնեց, որ սև կուրտկայով տղայից վտանգ չէր սպառնում և ինքը նրա ձեռքում որևէ առարկա չի տեսել, ամբաստանյալը տեղյակ չէր, թե ծեծկռտուքի մասնակից յուրայինների, թե՞ հակառակորդների խմբից էր նա, «այդ դեպքում ինչո՞ւ խփեցիք» հարցին պատասխանեց՝ «կռվի մասնակից էր»: Տեսանյութից պարզ երևում է, որ «դեպի մարտի դաշտ» խմբի առջևից անչափահաս Հայկ Աղամալյանն է գնում հարցին վերջինս պատասխանեց՝ կապ չունի, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը գտնում է, որ կապ ունի և դա նշանակում է, որ Հայկ Աղամալյանն է խումբը ղեկավարել:
Տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանը ամբաստանյալի այս ցուցմունքը որակեց որպես «կասկածելի ու անհավաստի»:
Նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև էական հակասությունների պատճառով դատարանում հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:
Պաշտպանական կողմը, հակառակը, գտնում էր, որ էական հակասություններ չկան, պարզապես ամբաստանյալը դատարանում լրացուցիչ պարզաբանումներ տվեց այն հարցերի շուրջ, որոնք նախաքննության ժամանակ իրեն չէին տրվել:
Նախաքննության ընթացքում առերես հարցաքննության ընթացքում վկա Մարտին Գևորգյանը հայտնել էր, որ ինքը նորմալ հարաբերությունների մեջ է Հայկ Աղամալյանի հետ, իսկ վերջինս հայտարարել է, որ չի ճանաչում իր հետ առերեսվողին և որևէ փոխհարաբերություններ չունի: Վկան հստակ նշել է, որ «մոտ 20 հոգի տղա» և Հայկը՝ դանակը ձեռքին, գոչել է՝ ո՞վ է իմ ընկերոջը խփել ու դանակով հարվածել տուժողի կրծքավանդակի աջ հատվածին, իսկ Հայկ Աղամալյանն էլ հայտնել էր՝ «ես եմ հարվածել ու մահ պատճառել, սպանելու դիտավորություն չեմ ունեցել»: Ապա ավելի ուշ, մեկ այլ ցուցմունքում հայտարարել է, որ տեսնելով սպանված ուսանողի լուսանկարները՝ համոզվել է, ի՛նքը չի սպանել Տիգրան Հայրապետյանին: Նախաքննության ժամանակ Հայկ Աղամալյանը բարձրաձայնել է 4-5 ոստիկանների կողմից իր նկատմամբ բռնությունների գործադրման մասին, սակայն փորձաքննությամբ «վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել»:
Տուժող կողմն այսօր քաղհայց ներկայացրեց դատարանին՝ Հայկ Աղամալյանից ու նրա ծնողներից համապարտության կարգով հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով: Տուժող կողմը պահանջում է նրանցից բռնագանձել ընդհանուր առմամբ 3 մլն 430 հազար ՀՀ դրամ, որից 1 մլն 430 հազար ՀՀ դրամը որպես հուղարկավորության ծախսերի հատուցում և 2 մլն-ը՝ որպես փաստաբանի վարձատրության գումար: Տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանը ներգրավվեց որպես քաղհայցվոր, իսկ ամբաստանյալն ու իր ծնողները՝ որպես քաղպատասխանատողներ: Վերջիններս իրենց դիրքորոշումը կհայտնեն քաղհայցին ծանոթանալուց հետո, սակայն այսօր իսկ ամբասատանյալի հայրը՝ Ստեփան Աղամալյանը առարկեց քաղհայցի դեմ՝ պնդելով, որ իր որդին չէ «դա արել»:
Դատարանը բավարարեց տուժող կողմի միջնորդությունը որպես հայցի ապահովման միջոց քաղպատասխանողների գույքի վրա հայցագրի չափով արգելանք դնելու մասին՝ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել