ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուսանողի սպանության գործով երկրորդ ամբաստանյալն ուզում է ծառայել զինված ուժերում 07/22/2014 21:31 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Տերյան փողոցում ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով երկրորդ մեղադրյալը` Դավիթ Մանուկյանն այսօր դատարանում խնդրել է իրեն հնարավորություն տալ ծառայել հայոց բանակում: Ամբաստանյալը, ով մեղադրվում է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության և հանցագործությունը պարտակելու մեջ, այսօր դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելին` նա կարծիք հայտնեց, որ պետք է կայացվի արդարացման դատավճիռ` միաժամանակ խնդրելով իրեն հնարավորություն տալ ծառայել զինված ուժերում և պաշտպանել Հայրենիքը:
Նա հայտարարեց, որ իր ընկերոջ՝ խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ մեղադրվող Հայկ Աղամալյանի հետ գնացել է պարզաբանումների և ոչ թե կռիվ անելու՝ վերջինիս ընկերոջը ծեծի ենթարկելու հետ կապված: Ըստ Դավիթ Մանուկյանի, ինքը լսել է «ո՞վ է խփել իմ ընկերոջը» Հայկ Աղամալյանի բացականչությունը, սակայն նրա գործողությունները չի տեսել: Ըստ ամբաստանյալ Մանուկյանի, ինքը խուլիգանություն չի կատարել, ընդամենը ինքնապաշտպանվել է իրեն հարվածող երկու անձանցից, իսկ արյունոտ դանակը գետնից վերցրել է, որ որևէ մեկը չվերցնի ու չվնասի ուրիշի: Ըստ մեղադրանքի, Մանուկյանը մեղադրվում է հանցագործության գործիք դանակը պարտակելու մեջ:
Դավիթ Մանուկյանի ցուցմունքն ավելի շատ պաշտպանական ճառ էր հիշեցնում, քան ցուցմունք, ընդ որում, պաշտպանությունը տարածվում էր նաև ամբաստանյալ Հայկ Աղամալյանի վրա: Մանուկյանը, մասնավորապես, հայտարարեց, որ «ակնհայտ է, որ Տիգրանին հարվածողն այլ անձ է եղել»՝ դանակի վրա քիչ արյուն կար: Նա պնդեց, որ Հայկ Աղամալյանի դեմ ցուցմունքներ տված Մարտին Գևորգյանը նախկինում Հայկի հետ թշնամանք է ունեցել, կռիվներ են եղել նրանց միջև:
Դատարանում հրապարակվեց Մանուկյանի նախաքննական ցուցմունքը. ի պատասխան քննիչի հարցին, թե Տիգրան Հայրապետյանի դիակի վրա հայտնաբերվել է ոչ թե մեկ, այլ երեք սուր-կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ, Դ.Մանուկյանը պատասխանել էր. «Երեք վնասվածքների մասին ես չեմ իմացել: Հայկը ինձ ասել է, որ մեկ անգամ է խփել մահացողին դանակով, որի մասին հայտնել է ոստիկանությունում և ընդունել, որ ինքն է սպանել Տիգրան Հայրապետյանին: Այդ ամենը Հայկը ինձ ասել է հեռախոսով զրույցի ժամանակ, երբ բերդից taxaphone-ից զանգել էր իմ համարին»: Ամբաստանյալը հերքեց իր այս ցուցմունքը, որը տալու ժամանակ ինքն անչափահաս է եղել ու հարցաքննվել է հոր ներկայությամբ: Հարցաքննության ժամանակ իր նկատմամբ բռնություն եղե՞լ է դատարանի հարցին ամբաստանյալը բացասական պատասխան տվեց:
Դատարանում Դավիթ Մանուկյանը պնդեց, որ Հայկը Տիգրանին չի ճանաչել, ուստի և որևէ պատճառ չուներ տուժողին վնասվածք պատճառել:
Այն հարցին, թե «պարզաբանումների» գնացող խմբին առաջնորդո՞ւմ էր Հայկը, Դավիթ Մանուկյանը հայտարարեց՝ նա առջևից էր գնում:
Ավելի վաղ ցուցմունքում անչափահաս ամբաստանյալ Հայկ Աղամալյանը հայտարարել էր, որ ինքը կյանքից չի զրկել Տ.Հայրապետյանին, իսկ այդ մասին հայտարարող վկաները պարզապես սուտ ցուցմունք են տվել: Ամբաստանյալը նշել էր, որ «հնարված պատմություններով իմ դեմ են տրամադրել տուժողի հարազատներին»:
Ամբաստանյալն ընդունել էր, որ «չգիտեմ ինչու գոռացել եմ՝ ո՞վ է խփել իմ ընկերոջը» ու դանակով հարվածել է ոչ թե Տիգրան Հայրապետյանին, այլ սև կուրտկայով տղայի աջ ուսին, արյուն է տեսել, վախեցել է, փախել: Իսկ երբ իմացել է, որ Տիգրանը մահացել է, կարծել է, որ ինքն է նրան սպանել, սակայն տեսնելով տուժողի դիակի լուսանկարները, համոզվել է, որ նա սև կուրտկայով տղան չէ: «Ոչ մոտեցել եմ, ոչ ճանաչել եմ Տիգրանին»,- ասել էր նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել