Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Դատարանները խեղաթյուրեցին Սյունիքի դեպքի վերաբերյալ իրականությունը. Հայկ Ալումյան 09/25/2014   14:24  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով դատարանում քննվող գործը ցինիզմի գագաթնակետն է:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց աղմկահարույց, հասարակական հնչեղություն ունեցող այս գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Այս ամբողջ դեպքի մեջ, ըստ մեր պաշտոնյաների, մնաց մեկ մեղավոր, դա էլ Արտակ Բուդաղյանն է, ով այդ դեպքի ժամանակ ծանր մարմնական վնասվածք է ստացել և կորցրել եղբորը: Մեկ մեղավոր են հայտնաբերել, որը սպառնալիքներ է տվել, ըստ իրենց, իսկ տուժողը Լորետա Բարսեղյանն է՝ Սուրիկ Խաչատրյանի կինը: Ու մենք հիմա մասնակցում ենք դատավարությանը, որպեսզի ապացուցենք այն, ինչ որ մենակ կույրը չի տեսնի քրեական գործի մեջ», - ընդգծեց պաշտպանը:

Հայկ Ալումյանը Սուրիկ Խաչատրյանի հետ կապված երկու խնդիր է տեսել ու ներկայումս էլ տեսնում է՝ մեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծելու ու բուն առանձնատան մոտակայքում կրակոցների դրվագներում:

Թեև Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը մեքենայի մեջ ծեծն ամբողջությամբ «իր վրա է վերցրել», սակայն պաշտպանական կողմը գիտե և քրեական գործով էլ հաստատված է, որ ծեծողը կամ առնվազն ծեծողներից մեկը եղել է Սուրիկ Խաչատրյանը: «Նրան պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով թիկնապահը ցուցմունքներ է տվել՝ մեղքն ամբողջությամբ իր վրա վերցնելով, իսկ քննիչներն էլ ձևացրել են, թե չեն տեսնում այն, ինչ որ պարզ երևում է քրեական գործի մեջ»:

Ավտոմեքենայի մեջ տեղի ունեցածի վերաբերյալ քննիչը հաստատված է համարել, որ միակ ծեծողը Զարզանդ Նիկողոսյանն է, քրեական հետապնդում չի իրականացրել Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ՝ համաներման կիրառմամբ:

Պաշտպանական կողմը բողոքարկել է այդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը՝ առաջին հերթին վիճարկելով քննիչի գնահատականները, որ Զարզանդ Նիկողոսյանը չէ ծեծողը, կամ միակ ծեծողը չէ: «Ահագին փաստարկներ ենք բերում, այդ թվում, որ Զարզանդ Նիկողոսյանը նստած է եղել, հենց ըստ իր ու մնացածների ցուցմունքների, Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի աջ առջևի նստատեղում, իսկ ըստ նույն ցուցմունքների՝ Ավետիք Բուդաղյանը նստած է եղել վարորդի հետևը, այսինքն՝ նրանք անկյունագծով են նստած եղել մեքենայում: Եվ մենք ասում ենք, բավականին մեծ ավտոմեքենա է, դուք ստուգե՞լ եք, ընդհանրապես հնարավո՞ր է, որ այդ անկյունագծով այնտեղ նստողը ծեծի այստեղ նստողին: Այստեղ նստողն էլ այնպես չէ, որ այտը դեմ է տալու ու ասի՝ խփիր, մի հատ էլ այս այտիս խփիր, առնվազն մինիմալ դիմադրություն ցուցաբերող անձնավորություն է, ու այդ պայմաններում այնտեղից այստեղ ծեծել»,- նշեց Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ ակնհայտ է, որ գոնե պետք է փորձարարություն կատարվեր, համադրվեր այդ նույն Զարզանդ Նիկողոսյանի հայտարարությունների հետ, որ նա արել է Սուրիկ Խաչատրյանի խոհանոցում:

Իսկ Սուրիկ Խաչատրյանի խոհանոցում Զարզանդ Նիկողոսյանը պատմում էր Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Անվտանգության տեսախցիկներից մեկը, որը տեղադրված էր Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում, նաև ձայնագրող սարք ուներ, ինչի մասին այդ պահին Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին հայտնի չի եղել:

«Դրա համար այդպես անկեղծ ամեն ինչը քննարկել են, դրա շնորհիվ մենք ունենք մի այնպիսի նյութ, որն ինքն իրենով հերիք է, որպեսզի ցանկացած՝ իր մասնագիտությանը տիրապետող քննիչ առնվազն մի չորս հոգու մեղադրանք առաջադրեր՝ հենց միայն այդ նյութը, էլ չեմ ասում մնացած 10 հատորի մասին»,- ասաց Հայկ Ալումյանը:

Պաշտպանական կողմը նշում է նաև, որ բավականին լուրջ հիմքեր կան պնդելու, որ կռվի ժամանակ առանձնատնից նույնպես կրակոց կամ կրակոցներ են եղել: Ըստ Սուրիկ Խաչատրյանի հարազատների ցուցմունքների՝ այդ պահին առանձնատանն ուրիշ մարդ չէր էլ կարող գտնվել. բացի Սուրիկ Խաչատրյանից, մնացածը միջադեպի ժամանակ դուրս էին եկել. մի մասը՝ կանայք հիմնականում, բաժանում էին, իսկ տղամարդիկ հարձակվել էին Բուդաղյան եղբայրների վրա:

«Այսինքն՝ այստեղ էլ մենք Սուրիկ Խաչատրյանի հետ կապված տեսնում ենք լուրջ խնդիր ու նաև տեսնում ենք, որ այդ ուղղությամբ քննություն չի տարվել: Այն նյութերը, որոնք քննիչների մոտ կասկածներ պետք է առաջացնեին և այդ ուղղությամբ խորացված քննություն կատարելու տեղիք տային, կամ չեն նկատվել, կամ լղոզվել են շատ անհամոզիչ հակափաստարկների միջոցով»,- ասաց պաշտպանը:

Առանձնատնից կրակելու մասին է վկայում, ըստ դատաբժիշկ փորձագետի եզրակացության, Ավետիք Բուդաղյանին հասցված մարմնական վնասվածքներից մեկի վերևից ներքև ուղղությունը: «Եթե դեպքի վայրում, այսինքն՝ փողոցում, միևնույն հարթության վրա գտնվողներն են կրակել, ինչպե՞ս է ստացվել, որ այդ կրակոցներից մեկը ակնհայտորեն վերևից ներքև ուղղությամբ է և ինչո՞ւ է կրակոցներից մեկը, ընդ որում՝ վերջինը, այդքան տարբերվում մնացած կրակոցներից իր ձայնով»:

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ ինքը վկայակոչում է սոսկ այն ապացույցները՝ ձայնագրություն, փորձագետի եզրակացություն, որոնք ոչ մի սուբյեկտիվիզմի տարր չունեն, այսինքն՝ սուբյեկտիվ գնահատման հավանականությունը զրոյական է:

«Այսպես լղոզելով, շատ բաներ չտեսնելով, շատ բաներ չուզելով տեսնել»՝ քննիչն ի վերջո կայացրել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում: Նախաքննական մարմինը նաև որոշում է կայացրել սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Պաշտպանը նկատում է, որ քննիչն իր այդ որոշմամբ Ավետիք Բուդաղյանին ճանաչում է սպանության փորձ կատարելու և միաժամանակ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղավոր՝ հաստատված համարելով, որ Ավետիք Բուդաղյանը հարձակվել է, սպանության փորձ է կատարել Սուրիկ Խաչատրյանի մերձավորների նկատմամբ և ծանր մարմնական վնասվածք է հասցրել Սուրիկ Խաչատրյանի մյուս թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանին:

Ավետիք Բուդաղյանի նկատմամբ որոշվում է քրեական հետապնդում չիրականացնել, որովհետև նա մահացել է: «Մենք ասում ենք, որ Ավետիք Բուդաղյանը մեղավոր չի եղել, Ավետիք Բուդաղյանին են սպանել, ընդ որում, Ավետիք Բուդաղյանն արդեն ծանր մարմնական վնասվածքներ ստացած է եղել, երբ որ իր ատրճանակն է հանել, ու դա ամեն ինչը կադրերի մեջ երևում է, արդեն մի կերպ տեղաշարժվելով, ոտքը քարշ տալով՝ հայտնվում է կադրի մեջ, այդ ժամանակ է ատրճանակ հանում, ընդամենը երկու անգամ կրակում է, այն կողմից 13 կրակոց է արձակվում»:

Այդ որոշումը կայացնելու հաջորդ օրը ու հենվելով այդ որոշման վրա՝ Զարզանդ Նիկողոսյանի ու Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նախաքննական մարմնի պատճառաբանության համաձայն՝ եթե Ավետիք Բուդաղյանը հարձակվողն է եղել, կյանքին վտանգ սպառնացողն է եղել, բնականաբար, նրանք էլ պաշտպանվողներն են եղել: «Այսպես պրիմիտիվ խորամանկություն»,- ասաց Հայկ Ալումյանը:

«Քննիչների խորամանկ քայլերը»՝ հիշյալ որոշումները, բողոքարկվել են դատարան: Ներկայումս դատարանում են Հայկ Ալումյանի բողոքները Զարզանդ Նիկողոսյանի ու Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննական մարմնի որոշումները:

Եթե դատարանն առանձնապես շտապողականություն չի դրսևորում այս երեք բողոքները քննելու հարցում, ապա Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ բողոքը «մեծ հրատապությամբ մերժվեց» առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաններում, հիմա էլ պատրաստվում են հավանաբար վճռաբեկ բողոքը վերադարձնել:

Պաշտպանը կարծիք հայտնեց, որ հավանաբար Սուրիկ Խաչատրյանի հետ կապված այդ շտապողականությունը նրան արագորեն մաքրելու նպատակ ունի: Պաշտպանի հետ հարցազրույցի նյութի՝ պատրաստ լինելուց հետո հայտնի դարձավ, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետ:

Դատարանները, Հայկ Ալումյանի գնահատմամբ, ակնհայտը ժխտում են. «Որոշ դատավորներ ամաչելու են, որ ունենալով բոլոր պաշտոնական լծակները՝ արդարությունը վերականգնելու համար, դա չեն արել: Շուտ թե ուշ այդ գործով ամեն ինչ պարզվելու է, ամեն ինչ գալու է իր տեղը, արդարությունը վերականգնվելու է, ես ուղղակի չեմ պատկերացնում այս մարդիկ սեփական տնեցիների աչքին ո՞նց են նայելու, երբ որ ամեն ինչ իրենցից էր կախված այդ պահին, ու իրենք ոչ միայն չարեցին այն, ինչ որ պարտավոր էին անել, այլ խեղաթյուրեցին իրականությունը»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հայկ Ալումյանն առավել քան համոզված է, որ բոլոր մեղավորները շուտ թե ուշ իրենց արժանի պատիժը ստանալու են:

Պաշտպանն իրենից կախված ամեն ինչ անելու է, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն նաև ի պաշտոնե գործի հետ առնչված տարբեր մարդիկ, ովքեր անցյալ տարվա հունիսի 1-ից սկսած առայսօր ամեն ինչ անում են, որպեսզի մեղավորները քրեական պատասխանատվությունից խուսափեն:

«Սա այն դեպքն է, որ ոչ միայն պետք է հանգուցալուծվի՝ բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելով, այլ նաև դաս լինի բոլոր նրանց, ովքեր որ ապագայում փորձելու են պղտոր ջրի մեջ իրենց սեփական ձկնիկները որսալ, որպեսզի երբևիցե ուրիշ մեկը չհամարձակվի, չփորձի այս կարգի գործերը պարտակել»,- ասաց Հայկ Ալումյանը:

 


Հարակից հրապարակումներ`

10:25 06/09/2014  |  ՄամուլՀայկ Ալումյան. Կան այնպիսի նյութեր, որոնք ակնհայտորեն հաստատում են Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու և թիկնապահի մեղավորությունը. «Հայկական Ժամանակ»
11:55 25/07/2014  |  Քրեական խրոնիկոնԲուդաղյանների բողոքը մերժվել է. դատարանի որոշումը կբողոքարկվի վերադաս դատարան
09:37 20/06/2014  |  ՄամուլԱրտակ Բուդաղյանը վիրահատվել է. դատը հետաձգվել է. «Հայկական Ժամանակ»
11:32 15/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով դատավարությունը կսկսվի առաջիկա շաբաթվա ընթացքում
11:37 29/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայտնի է, թե ով կքննի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործը
14:50 27/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍյունիքի աղմկահարույց գործն ուղարկվել է դատարան
10:25 24/05/2014  |  ՄամուլՀայկ Ալումյան. Նախաքննությունը թերի է իրականացվել, բազմաթիվ գործողություններ ճիշտ չեն կատարվել, գնահատականները սխալ են տրված
16:13 16/04/2014  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի գործով կողմերը գործի նյութերին կծանոթանան մինչեւ ապրիլի 28-ը
19:38 13/04/2014  |  Քրեական խրոնիկոն Սյունիքի գործով նախաքննությունն ավարտվել է
13:20 17/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲուդաղյանները հուսահատված չեն. վաղ թե ուշ մեղավորները կպատժվեն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]