Թեմաներ
Ուրբաթ 03 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/01/2024   22:01 Տեղի կունենա Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպումը 03/01/2024   21:50 Հայաստան կայցելի Հունաստանի պաշտպանության նախարարը 03/01/2024   21:43 Ոչ վրացին, ոչ իրանցին, ոչ էլ եվրոպական երկրի որևէ բնակիչ այդ սահմանից չի օգտվելու, ուրեմն, ո՞ւմ համար է, ադրբեջանցո՞ւ. թուրքագետ 03/01/2024   21:36 Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթին 03/01/2024   21:21 Տարիներ շարունակ Արցախն իբրև բեռ համարող Փաշինյանի համար բնակարանային այս ծրագրի տողատակերն էլ կարող են վտանգներ պարունակել 03/01/2024   21:06 Դաշտավան գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմում 03/01/2024   20:47 Թուրքիայի Դենիզլի նահանգի հիվանդանոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել 03/01/2024   20:29 ՀՀ իշխանությունը ուզում է արցախցիներից ձերբազատվել, չկա մարդ, չկա պրոբլեմ. արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել 03/01/2024   20:20 Կրասնոդարում 54-ամյա Անդրանիկ Գրիգորյանը նիգերիացի գործարարի է սպանել (տեսանյութ) 03/01/2024   20:02 Միրզոյանը Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ 03/01/2024   20:00 Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել Հունգարիայի գեղասահքի ֆեդերացիայի նախկին տնօրեն Գուրգեն Վարդանյանին 03/01/2024   19:52 Լեհական Շչեցինում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․ 12 մարդ տուժել է 03/01/2024   19:38 Եթե գրավի ողջամիտ չափի լինի՝ մինչև 5 մլն, կվճարենք, ես 15-20 մլն չունեմ․ Տիրան Խաչատրյան 03/01/2024   19:25 Հնարավորություն կտամ համատեղ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում․ Ավինյանը՝ Եգիպտոսի դեսպանին 03/01/2024   19:10 Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել 03/01/2024   18:58 Ռոսսելխոզնադզորը հիմա էլ խախտումներ է հայտնաբերել Հայաստանից ներմուծված ձկնկիթում 03/01/2024   18:51 Տոյվո Կլաարը նշել է՝ որ դեպքում կարող է ԵՄ առաքելությունը դուրս բերվել Հայաստանից 03/01/2024   18:50 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եկեղեցասեր հայորդիների 03/01/2024   18:45 Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողությանը 03/01/2024   18:43 Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2024 թվականի փետրվարին ծնվել է 92 երեխա 03/01/2024   17:50 Դատարանը Տիրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչ տվյալ կուզի իր մասին հայտնել ու բացասական պատասխանից հետո ինքը արձանագրեց,որ նա ազգային հերոս է, պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով (տեսանյութ) 03/01/2024   17:48 Նորերով են փոխարինվել հ. 67 երթուղու ավտոբուսները 03/01/2024   17:43 Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան 03/01/2024   17:40 Իրանում ընտրությունների ժամանակ դանակով հարձակում է եղել ընտրատեղամասում. վիրավորներից մեկը կորցրել է աչքը 03/01/2024   17:39 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիր է նախատեսվում 03/01/2024   17:34 Արթիկի բնակիչ հայր և որդուց ավազակությամբ շուրջ 37մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակելու վերաբերյալ վարույթով երկու անձ կալանավորվել է, երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 03/01/2024   17:11 Արցախցիների բողոքի ակցիան՝ սոցապնախարարության մոտ․ ուղիղ 03/01/2024   17:00 Միրզոյանը Քուվեյթի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները 03/01/2024   16:51 Դատարանում սկսվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը. ուղիղ միացում 03/01/2024   16:44 Բաքվի նավթավերամշակող գործարանում խոշոր հրդեհ է եղել 03/01/2024   16:41 Վերապատրաստում կիբեռհանցագործությունների քննության հմտությունների զարգացման նպատակով՝ Գերմանիայի և Եվրոպոլի հրավիրյալ մասնագետների կողմից 03/01/2024   16:37 Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Հաքան Ֆիդան 03/01/2024   16:37 «Ozon Հայաստան» ընկերության պարզաբանումը՝ գնումները տեղ չհասցնելու մասին 03/01/2024   16:23 Սանկտ Պետերբուրգի նավահանգստում բանանների բեռներից 11 կգ կոկաին է առգրավվել 03/01/2024   16:03 Լավրովն ու Բայրամովը քննարկել են հետհակամարտային իրավիճակը տարածաշրջանում 03/01/2024   15:53 Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ 03/01/2024   15:50 ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր 03/01/2024   15:40 Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Սերդար Քըլըչ 03/01/2024   15:36 Անկարան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը. Կլաար 03/01/2024   15:36 Հայաստանը երբեք չի համաձայնել իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին․ Ռուբինյան 03/01/2024   15:30 Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումների նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը 03/01/2024   15:16 Անթալիայում այսօր՝ ֆորումի օրը երկրաշարժ է գրանցվել 03/01/2024   15:13 Կցանկանայի պարոն Ռուբենին առաջարկել հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում և դա պատմական պահ դարձնել. Թուրքիայի բանագնաց 03/01/2024   15:03 Եթե դանակը ոսկորին հասավ՝ մենք բոլորս պոնտենցիալ հանցագործ ենք, ամեն մարդ իր տունը կպահի. Կոնդի բնակիչները պահանջում են հանդիպում Ավինյանի հետ (տեսանյութ) 03/01/2024   15:01 Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը Անթալիայում հանդիպում են ունեցել 03/01/2024   14:54 Ալեն Սիմոնյանը և ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին 03/01/2024   14:50 ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու որևէ քննարկում չկա. Ռուբինյան 03/01/2024   14:44 Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և սահմանների բացմանը հենց այսօր․ Ռուբինյան 03/01/2024   14:37 Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար 03/01/2024   14:34 Վարվող քաղաքականության վնասներն ահռելի են ոչ միայն ներկայի, այլ նաև ապագայի համար. ադրբեջանագետ
02/28/2024   23:39 Բանտի աշխատակցուհուն բռնացրել են հանցագործի գրկում 02/29/2024   20:28 «Վաստակավոր ուսուցիչ եմ. երբեք չեմ պատկերացրել, որ իմ վրա որևէ մեկը մատ թափ կտա ու կասի՝ դեռ կտեսնեք». Նաիրի Զարյան դպրոցում մթնոլորտը շարունակում է լարված մնալ 03/01/2024   00:02 Սեռական ծանր խանգարում ունեցող աղջկան խորհուրդ են տվել առաջին սեքսից առաջ 02/28/2024   23:23 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/01/2024   15:16 Անթալիայում այսօր՝ ֆորումի օրը երկրաշարժ է գրանցվել 02/29/2024   23:30 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 02/29/2024   14:39 Ադրբեջանցի վանդալները ոչնչացնում են Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը. ահազանգ 03/01/2024   13:19 Զելենսկու այցը Բաքու չեղարկվել է. աղբյուր 03/01/2024   13:06 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 02/29/2024   11:04 Սպանություն Քասախում. հարբած հայրն ու 2 որդիները սպանվածի «Համերն» էին նստել ու վնասել կայանված մեքենաները (տեսանյութ) 02/29/2024   16:13 Արտակարգ դեպք Երևանում. հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 03/01/2024   16:44 Բաքվի նավթավերամշակող գործարանում խոշոր հրդեհ է եղել 03/01/2024   08:10 Որքան է վաճառվել «00օօ000» պետհամարանիշը․ «Հրապարակ» 02/29/2024   15:39 Հացը վնասակար չէ. բժիշկը ցրել է հայտնի թեզն ու նշել ամենաառողջարար հացի տեսակը 02/29/2024   22:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժան սպանության գործով մեղադրյալը պահանջում է ազատել իրեն կալանքից 03/01/2024   11:01 Համայնքապետը կենցաղի տունը էժան գնով վաճառել է իր աներոջը. դատախազը գործն ուղարկել է դատարան 03/01/2024   13:10 Ինչքան տոքսիկ պետք է լինես, որ բոլորը քեզնից սկսեն հեռանալ՝ Մարուքյանը, Բաբայանը...«չէ, չէ, ես ի՞նչ կապ ունեմ Փաշինյանի հետ». Մամիջանյան 03/01/2024   18:51 Տոյվո Կլաարը նշել է՝ որ դեպքում կարող է ԵՄ առաքելությունը դուրս բերվել Հայաստանից 02/29/2024   16:13 Ինձ մնար ջինսերով կգնայի պաշտոնական այցերին. Աննա Հակոբյան 03/01/2024   12:16 ՌԴ սահմանապահները շուրջ 300 կմ հայ-թուրք սահման են պահում, եթե նրանք դուրս գան՝ հասկանալի է, թե ինչ խնդիրներ են առաջանալու մեզ համար նաեւ Թուրքիայի կողմից. Օհանյան (տեսանյութ)

Բուդաղյանների բողոքը մերժվել է. դատարանի որոշումը կբողոքարկվի վերադաս դատարան 07/25/2014   11:55  |  Քրեական խրոնիկոն

 
Դատարանը մերժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի  ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը: 
 
Փաստաբանը պահանջում էր վերացնել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումը և այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը: 
 
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Հայկ Ալումյանը, դատարանի հիմնավորումներին ծանոթանալուց հետո իրենք կբողոքարկեն դատարանի .այս որոշումը Վերաքննիչ դատարան:   
 
Հայկ Ալումյանը բողոքում խնդրում էր նաև որոշում կայացնել դիմողներ Արտակ և Էմիլ Բուդաղյանների իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: 
 
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին վիճարկվող որոշումն ընդունվել է՝ «նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով»:
 
Քննիչը հաստատված է համարել, որ «Սդղի գյոլ» կոչվող տարածքից վերադառնալիս Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել միայն Զարզանդ Նիկողոսյանը: Մինչդեռ Հայկ Ալումյանը գտնում է, որ քրեական գործում առկա են ապացույցներ, որ ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանը ծեծի է ենթարկվել ոչ միայն Զարզանդ Նիկողոսյանի, այլ նաև՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից:
 
Ընդ որում, Զարզանդ Նիկողոսյանի մասնակցությունը ծեծին պայմանավորված է եղել հենց Սուրիկ Խաչատրյանի հրահանգով:
 
Քննիչը, հիմք ընդունելով Սուրիկ Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի և Արագած Ղևոնդյանի ցուցմունքները, գտել է, որ Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկողը եղել է միայն Զ.Նիկողոսյանը, և վերջինս գործել է իր նախաձեռնությամբ:
 
Փաստաբանը գտնում է, որ քննիչի՝ նման վարկածը ապացույցների միակողմանի գնահատման արդյունք է, դրանում նկարագրված հանգամանքներն անարժանահավատ են: Մասնավորապես, ըստ նրա, գործի նյութերից երևում է, որ Զարզանդ Նիկողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի փոխհարաբերություններն այնպիսինը չեն եղել, որ Նիկողոսյանն իրեն թույլ տար Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում սեփական նախաձեռնությամբ ծեծի ենթարկել վերջինիս կողմից մեքենա հրավիրված անձի:
 
Բացի այդ, Խաչատրյանի ընտանիքի անդամներն իրենց ցուցմունքներում պնդում են, որ Դավիթ Բեկի 1 հասցեի հարևանությամբ տեղի ունեցած դեպքի ժամանակ Բուդաղյանները հատկապես բացասական են տրամադրված եղել հենց Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականների նկատմամբ:
 
Այդ դեպքում անտրամաբանական է և, ելնելով դրանից, անարժանահավատ, որպեսզի Զարզանդ Նիկողոսյանից տուժած Ավետիքը և նրա եղբայրը` Արտակը, չարությամբ լցված լինեին ոչ թե Նիկողոսյանի, այլ՝ Սուրիկ Խաչատրյանի հանդեպ:
 
Դրա հետ մեկտեղ, ստուգման չի ենթարկվել այն հանգամանքը, թե արդյոք հնարավո՞ր էր ավտոմեքենայում Զարզանդ Նիկողոսյանի կողմից Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելը՝ հաշվի առնելով, որ Ավետիք Բուդաղյանը զբաղեցնում էր վարորդի ետևում գտնվող նստատեղը, իսկ Զարզանդ Նիկողոսյանը նստած է եղել վարորդի կողքին:
 
Ինչպես հետեւում է Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի ցուցմունքներից, Ավետիք Բուդաղյանին Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի ենթարկելու պատճառները եղել են տնտեսական. վերջինիս դուր չի եկել, որ Ավետիք Բուդաղյանը տնտեսական գործունեություն է իրականացնում՝ առանց իր հետ համաձայնեցնելու և «փա»յ է պահանջել նրանից:
 
Սակայն այս հանգամանքներին քննիչը պատշաճ գնահատական չի տվել։ Հայկ Ալումյանը գտնում է, որ քննիչը պարտավոր էր այս ուղղությամբ եւս քննություն իրականացնել և կամ նյութերով նոր քրեական գործ հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ Շորթման համար, կամ՝ այդ հոդվածով քրեական գործի հարուցումը մերժել, կամ էլ` այդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնել:
 
Սակայն այս հանգամանքի շուրջ քննություն չի իրականացվել ընդհանրապես, այդ հանգամանքին որևէ գնահատական չի տրվել:
 
Փաստաբանի դիտարկմամբ՝ քննիչի կողմից գնահատական չի տրվել նաև գործի այն նյութերին, որոնցից բխում է, որ Գորիսի Դավիթ Բեկ 1 հասցեի հարևանությամբ 01.06.2013 թվականին տեղի ունեցած դեպքի ժամանակ Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատնից կրակոց (կրակոցներ) է արձակել Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ:
 
Այդպիսի ապացույցներ են, մասնավորապես, Արտակ Բուդաղյանի ցուցմունքը, տեսագրությունը (որում երևում է ասֆալտին դիպչած գնդակի կտրուկ վերև ուղղությամբ արտացոլումը), վերջին կրակոցի ձայնը, որն էապես տարբերվում է մյուս կրակոցների ձայնից, Ավետիք Բուդաղյանի գնդակային վնասվածքներից մեկի վերևից ներքև ուղղությունը:
 
Քննիչի կողմից անտեսվել է այն փաստը, որ Սուրիկ Խաչատրյանի տանից առգրավված «PIETRO BERETTA» դրոշմվածքով ատրճանակն ինքնաշեն է, ուստի՝ օրինական լինել չէր կարող:
 
ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով՝ Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատճառաբանությունները հիմնված են այն ելակետի վրա, որ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի կողմից զենքերը կիրառվել են՝ հանրության համար վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով: Վերջին հանգամանքը Հայկ Ալումյանը վիճարկել է դատախազություն ներկայացված բողոքներում, իսկ այժմ վիճարկում է դատարանում:
 
Հայկ Ալումյանը գտնում է, որ քննիչի որոշումն աչքի է ընկնում իր միակողմանիությամբ. դրանում արտացոլված են գործի միայն այն նյութերը, որոնք կոչված են հաստատելու որոշումը և լիովին անտեսված են այն նյութերը, որոնցով հերքվում կամ կասկածի տակ են դրվում Սուրիկ Խաչատրյանի և նրա կողմնակիցների ցուցմունքները:
 
Ընդ որում, քննիչի կողմից գնահատականի չեն արժանացել այդ ցուցմունքների ներքին հակասությունները, այդ ցուցմունքները հերքող գործի ապացույցները, ինչպես նաև՝ այն հակասությունները, որոնք առկա են նշված անձանց ցուցմունքների միջև:
 
 
 

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]