Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Ռուբեն Մելիքյան. Մեղադրյալի շահերից ելնելով նրան կալանավորելու հիմք նախագիծը չի սահմանում 07/05/2014   10:42  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրազեկումների շարքը:
 
Ծրագրի շրջանակներում մենք դարձյալ հյուրընկալվել ենք նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին:
 
-Պրն. Մելիքյան, հասարակության ուշադրության կենտրոնում այսօր կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդիրն է: Նոր օրենսգիրքը որքանո՞վ հստակ է նշում կալանքի կիրառման հիմքերը` չարաշահումների հնարավորությունը բացառելու տեսակետից, և հնարավո՞ր է արդյոք ապագայում կալանքի կիրառումը` որպես մեղադրյալի պաշտպանության միջոց: 
 
- Գործող Քրեական դատավարության օրենքսգիրքը, ինչպես և նոր օրենսգրքի նախագիծը, չի սահմանում դրույթ` մեղադրյալի շահերից ելնելով` նրան կալանավորելու համար: Այս հայեցակարգը քրեական դատավարության օրենսդրության մեջ ևս գոյություն ունի, և նախագիծը այդ հիմքը չի նախատեսում, որովհետև մենք կարծում ենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը պետք է սահմանի այն չափանիշները, որով անձի իրավունքները կարող են սահմանափակվել, և դատարանի դերը նաև կալանավորման մասով պետք է լինի երաշխավորել, որ այդ սահմանափակումները չափազանցված չեն: Այս առումով, կարծում եմ, մեր հանրությունը շատ մեծ առարկա էլ չի դարձրել այս հարցը, և ես մի փոքր վտանգավոր եմ համարում անձի շահերից ելնելով, նրա կալանավորումը նախատեսելը, որովհետև չեմ բացառում իրավիճակներ, երբ հանրությունն ունենա մտավախություն, որ այդ ցանկությունը այնքան էլ կամավոր չէ:
 
- Հարցս պատահական չէր, որովհետև արդեն մասնագիտական շրջանակներից նման տեսակետ հնչել է, և դրա համար փորձում եմ հասկանալ, հնարավո՞ր է, որ այս թեզը գնալով խորանա և ի վերջո տեղ գտնի նաև օրենսդրության մեջ:
 
- Գիտեք, ցանկացած գաղափար կարող է զարգացում ունենալ, ես այս պահին խոսում եմ գործող նախագծի վերաբերյալ, և գործող նախագծով այդպիսի դրույթ նախատեսված չէ: Եվ այն, ինչ նախատեսված է նախագծում բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել և, ես Ձեզ հավաստիացնում եմ, որ կալանքի հետ կապված հարցերի քննարկման ժամանակ, գուցե նաև էպիզոդիկ նման կարծիքներ արտահայտված լինեն, բայց որ հիմնավորաբար և հետևողական դիրքորոշումներ ունենար աշխատանքային խումբը, որ սա ևս պետք է որպես առանձին հիմք նախատեսված լինի, այդպիսի բան, կարող եմ ասել, որ արձանագրված չի եղել:
 
- Կալանքը խիստ միջոց է համարվում, ուստի ուզում եմ հասկանալ, որքանո՞վ հստակ է նոր Քրեական դատավարության օրենսգիրքը տալիս կալանքի հիմքերը, և որքանո՞վ է բացառում չարաշահումները:
 
- Հստակությունը շատ հարաբերական հասկացություն է, որքան էլ որ պարադոքսալ հնչի, որովհետև օրենսդրի դերը կարող է լինել ընդամենը չափանիշները սահմանելը, իրավիճակները հստակորեն ամրագրելը, նախագիծը զուտ քանակական, զուտ խորության առումով իրապես է տարբերվում գործող Քրեական դատավարության օրենսգրքից: Այն մի քանի տարբեր իրավիճակներում նախատեսում է, թե ինչ ապացուցման առարկաներ կան:
 
Եթե այսօր Քրեական դատավարության օրենսգրքում խոսում ենք ընդամենը այսպես կոչված, հիմքերի մասին, որը մեկ առարկա է, մասնավորապես` անձը կարող է փախուստի դիմել, նոր հանցանք գործել (ավելի հստակ` հանցանք գործել, որովհետև առաջինը ապացուցված չէ դեռ), ոչ իրավաչափ մասնակցություն ունենալ ապացուցման գործընթացին, ապա նախագիծը սահմանում է, որ դրա հետ մեկտեղ կան ևս 3 առարկաներ, որոնք պետք է հիմնավորվեն: Մասնավորապես` հիմնավոր կասկածը, որ անձը իրեն վերագրվող արարքը կատարել է: Սա, ի դեպ, գործող օրենսգրքով ձևակերպված չէ:
 
Հաջորդը` վարույթ իրականացնող մարմնի ողջամիտ ջանասիրությունն է  քննության ընթացքում: Սա արդեն երկարացմանն է վերաբերում: Նույն երկարացման ժամանակ վարույթ իրականացնող մարմնի հետագա գործողությունների անհրաժեշտությունը: Եվս մեկ հստակեցնող գործոն նախատեսված է այն առումով, որ սահմանված է նախագծով, որ պետք է փաստերով հիմնավորվի այն ամենը, ինչ ներկայացնում է վարույթ իրականացնող մարմինը, այն ամենը, ինչը որ հաստատված կարող է ճանաչել դատարանը:
 
Սրանից ավելի մանրամասն կարգավորում քրեադատավարական պրակտիկան չի նախատեսում և դրանից ավելի մանրամասն կարգավորումն ուղղակի արդյունավետ լինել չի կարող: Կարևորն այն է, որ ես զգում եմ, որ թե’ մեր քննարկումների, թե’ մեր ակադեմիայում նյութի ներկայացման արդյունքում, նաև մեր ներքին զարգացման արդյունքում մենք մոտենում ենք կալանքի դերի, նշանակության ժամանակակից ընկալմանը: Իսկ ժամանակակից ընկալումն այնքան էլ հեշտ չէ, որովհետև շատերի մեջ, հատկապես` ավագ սերնդի մեջ, դեռ նստած են նախկին ստերեոտիպերը:
 
Մինչև 90-ական թվականները, կալանքի սանկցիան (այդ տերմինն էր կիրառվում) տալիս էր դատախազը, և ամենևին  պատահական չէ, որ երբ գործառույթը փոխանցվեց մի մարմնից մյուսին, նոր մարմինը սկսեց կալանքին վերաբերվել այնպես, ինչպես նախկին մարմինն էր վերաբերվում: Եվ հիմա է այդ ամբողջական գիտակցությունը գնալով մեծանում, որ սա ընդամենը սուբյեկտի փոփոխություն չէ, սա ընկալման փոփոխություն է: Սա նշանակում է, որ եթե  դատախազը ինքը պետք է հավաստիանար` կալանքը իրավաչափ է թե ոչ, ապա ներկայում դատարանի դերը չէ հավաստիանալը, այլ դատարանի դերն է հավաստիանալուց բացի հավաստիացնելը հանրությանը: Այս առաջին հայացքից շատ պարզ բանաձևը շատ բարդ իրացում է ենթադրում, և կարծում եմ, որ մենք առնվազն անցել ենք ճանապարհի կեսը:   
 
- Հանրության շրջանում այսօր բավական բուռն է ընդունվում նաև գաղտնալսումների հարցը: Ո՞ր դեպքերում և ի՞նչ միջոցներով կարող է նախաքննական մարմինը գաղտնալսում իրականացնել:
 
- Ներկայում գործում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որտեղ նախատեսված են 6 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերվածը քրեական դատավարության տեսանկյունից կարող էր ճանաչվել ապացույց, որովհետև դատարանի որոշմամբ են դրանք կատարվում:
 
Մասնավորապես` դրանք են, այսպես կոչված, ներքին դիտումը, երբ բնակարանում է տեղադրվում գաղտնալսման սարքը, արտաքին դիտումը, երբ հանրային տարածքում են անձին հետևում և հատուկ տեխնիկական միջոցներով հսկում, հեռախոսային խոսակցությունների  և այլ թվային հաղորդակցության վերահսկումը, փոստ- հեռագրական և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, ֆինանսական գործարքների վերահսկումը և, այսպես կոչված, կաշառքի նմանակումը:
 
Նախագիծը այս 6 գործողությունները վերցրել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքից, և բերել Քրեական դատավարության օրենսգիրք` համարելով դրանք գաղտնի քննչական գործողություններ, որովհետև ողջամիտ է, որ դրանց արդյունքում ձեռք բերվածը համարվի ապացույց: Եթե նախկինում կային տարբեր մոտեցումներ, ապա նախագիծը նաև հստակության խնդիր է լուծում, հստակորեն սահմանված է, որ հիմա ձեռք բերվածը ապացույց է: Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա նախագծում, կարծում եմ, հաջող փորձ է կատարված սահմանել այն բոլոր երաշխիքները, որոնք եվրոպական  չափանիշները տրամադրում են, և խորացնել դրանք: 
 
Օրինակ, այսօր դատական վերահսկողությունը պարբերական չէ: Սահմանված է 1 անգամ դատական որոշում, և հետո` որոշակի պարբերականությամբ այն թարմացնելու հնարավորություն, նախկինում հսկողություն սահմանված չէր: Նախագիծը դա սահմանում է, ավելի է հստակեցնում հիմքերը: Այսինքն` այս առումով, կարծում եմ, մենք եվրոպական ընդհանուր չափանիշների ներքո ենք  գտնվում: Եվ, կարծում եմ, որ սա այն ոլորտն է, որ կարևոր նրբություն ունի, դա այն է, որ շատ էական միջամտություն կարող է լինել անձի անձնական կյանքի նկատմամբ, բայց մենք առաջինը չենք, որ այս ճանապարհով գնում ենք, և, բարեբախտաբար, փորձ ունենք, որ կարելի է գործադրել:
 
-Իսկ այլ անձանց անձնական կյանքի իրավո՞ւնքը, ասենք այն անձանց, ովքեր շփվում են կասկածյալի հետ գաղտնալսումների ընթացքում:
 
- Գիտեք, այդ հարցերը, նորից այն պատճառով, որ մենք առաջինը չենք, որ այդ խնդրի հետ առնչվում ենք, վաղուց իրենց պատասխանները ստացել են: Իսկ դրա պատասխանն այն է, որ  եթե մենք այս 2 արժեքներից նախընտրենք երկրորդը, դա կնշանակի, որ մենք ուղղակի չեզոքացնում ենք մեր գործիքի ապացուցողական նշանակությունը: Պատկերացրեք, իրավաչափորեն հեռախոսային խոսակցություն է լսվում, և իսկապես պետությունը հիմքեր ունի կարծելու, որ անձը կատարել է սպանություն:
 
Որևէ մեկը նրան զանգահարում և հայտնում է, որ ինքը նախորդ օրը գողություն է կատարել: Արդյոք սա կարո՞ղ է օգտագործվել, թե՝ ոչ: Եվ հարցն էլ այն է, որ սա ուղղակի չի կարող չօգտագործվել: Սա նման է նրան, որ պետությունը մտներ որևէ բնակարան խուզարկություն անելու, փնտրեր թմրանյութեր, բայց տեսներ, որ դիակ  է ընկած գետնին, և այդ դիակի նկատմամբ արձագանք չտար: Սա ծայրահեղական օրինակ է, բայց սա բարեխղճության կանխավարկածն է, որ ընկած է նախագծում: Եթե պետությունը բարեխիղճ է վարվում, ուրեմն պետք է կարողանա օգտագործել ապացույցները: Եթե ապացույցները իրավաչափ չեն, բանականաբար ձեռք բերվածը ապացույց լինել չի կարող և օգտագործվել չի կարող: 
 
- Քրեական իրավունքի մի շարք մասնագետներ առաջ են քաշում դիակը` որպես իրեղեն ապացույց ճանաչելու անհրաժեշտությունը: Եվ այդուհանդերձ, նոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագծից այս դրույթը, կարծես թե, դարձյալ դուրս է մնացել: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հետագայում այն կարող է ընդունվել, և դիակը կարող է ապացույց ճանաչվել, օրինակ, այն փաստարկներով, որ իր վրա պարունակում է բռնության հետքեր, հանցագործության հետքեր, բայց նույն այդ դիակից իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ապացույց ճանաչվում է, իսկ ինքը` դիակը` ոչ:
 
- Պարտադիր չէ դիակն իրեղեն ապացույց ճանաչել, որպեսզի կարողանանք դրան ապացուցողական նշանակություն տալ, մասնավորապես` զննության ճանապարհով և բազմաթիվ այլ միջոցներով: Իրեղեն ապացույց ճանաչելու հարցին նախագիծն ուղղակի չի անդրադառնում, ընդամենը նշում է, որ իրեղեն ապացույց են սահմանվում այն առարկաները, գործիքները, որոնք իրենց վրա կրում են հանցագործության դեպքեր և այլն: Եվ ես գիտեմ, որ այստեղ կարող են լինել մեկնաբանություններ, որ դիակը ևս կարող է այդպիսին լինել: Բայց աստեղ նաև բարոյական գործոնն էլ կա: Մենք ինչպե՞ս ենք պատկերացնում դիակը, որպես իրեղեն ապացույց այն պարագայում, երբ իրեղեն ապացույցը հետո պետք է հետազոտվի: Ինչպե՞ս ենք հետազոտելու: 
 
-Լուսանկարներով:
 
- Շատ լավ, ուրեմն կատարում ենք զննություն, և դա լինում է առանձին քննչական գործողություն: Այս խնդիրը, կարծում եմ, որոշ արհեստականության գործոն ունի իր մեջ, որովհետև խնդիրը, որը մենք փորձում ենք լուծել, մենք կարող ենք այլ ճանապարհով ևս լուծել, ու դա ևս կարող է համարվել ողջամիտ լուծում: Այնուհանդերձ, ես կարող եմ ասել, որ սա ամենակարևոր խնդիրը չէ, կարող են լինել տարբեր մոտեցումներ այս հարցի վերաբերյալ, որոնք որ հավասարապես ճշգրիտ լինեն, հավասարապես իրավաչափ լինեն: Խնդիրն այն է, որ մենք, իրոք, կարող ենք ամրագրել այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը դիակը որպես այդպիսին կրում է իր վրա` հանցագործության հետքերը: 
 
 
Հարցազրույցը` Նելլի Դանիելյանի
 
 
 

Հարակից հրապարակումներ`

08:50 03/07/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից՝ շատ վտանգավոր է». Արտակ Զեյնալյան
12:42 30/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց». Արթուր Ղամբարյան
09:33 27/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՍուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ)
16:12 19/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԼայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ
11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում
11:12 24/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Լիազորությունների պակաս չենք ունեցել, չունենք և նոր օրենսգրքի նախագծով էլ չենք ունենալու (Տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]