Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան

Սուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ) 06/27/2014   09:33  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

Ազգային ժողովում շրջանառության մեջ  դրված կառավարության հեղինակած Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը վերջերս ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ: Սակայն գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քառօրյա նիստերի օրակարգում նախագծի ընդգրկմանը դեռևս  հավանություն չի տվել:

Հանձնաժողովի` մասնագիտությամբ իրավաբան անդամներից և նախագծի հեղինակներից՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներից,  կազմված աշխատանքային խումբն ամիսներ շարունակ քննարկում է օրենսգրքի նախագիծն ըստ բաժինների, ինստիտուտների, անդրադառնալով յուրաքանչյուր հոդվածի ու դրույթի:

Քննարկումների արդյունքների և նախագծի ճակատագրի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, ի՞նչ ճակատագիր է սպասվում Քրեական դատավարության նոր օրենսգրքին: Նախագիծը տևական ժամանակ շրջանառության մեջ է, և մասնագիտական շրջանակներում անգամ կարծիք կա, որ այն կարող է նույնիսկ չընդունվել:

-Կարծիքը, կարծում եմ, կարող է որպես այդպիսին գոյություն ունենալ, բայց մենք պետք է հասկանանք մեկ շատ կարևոր բան. Քրեական դատավարության օրենսգիրքն այն կարևորագույն իրավական ակտն է, որը գոյություն ունի մեր իրականության մեջ, որովհետև կարգավորում է այնպիսի հասարակական հարաբերություններ կամ  այնպիսի փոխկապակցված հարաբերություններ, որոնք առօրյայում առնչվում են, Աստված մի արասցե, բոլորիս հետ կամ կարող են առնչվել: Դրա համար պետք է այս ժամանակահատվածում այն բացերը, որոնք առկա են արդեն իսկ գործող Քրեական դատավարության օրենսգրքում, կարողանանք վերացնել:

Միևնույն ժամանակ պետք է կարողանանք այն նոր մոտեցումները, որոնք ընդունված են աշխարհում, հատկապես,  մի շարք եվրոպական զարգացած երկրներում, փորձենք փոխանցել նաև մեր քրեական դատավարության իրավունքի մեջ որպես այդպիսին: Դրա համար, ես կարծում եմ, որ այն աշխատանքները, որ տարվում են մեր հանձնաժողովում, բնական են, և կարծում եմ՝ այն տարաձայնությունները, քննարկումները, որոնք երբեմն տեղի են ունենում, և լրագրողներից շատերը նաև օբյեկտիվորեն նշում են, որ բավականին բարձր ձայներով քննարկումներ են ծավալվում, դա նույնպես խոսում է այն բանի մասին, որ մենք բոլորս կարևորում ենք այս իրավական ակտը, օրենսգիրքը, որովհետև, իմ կարծիքով, բավականին լուրջ բարեփոխումներ են առաջիկայում սպասվում, և լուրջ փոփոխություններ պետք է իրականացվեն նախագծում:

-Նախագծի աշխատանքային խումբը այժմ քննարկումների ո՞ր փուլում է:

-Մենք մինչդատական վարույթը, ինչպես գիտեք, արդեն իսկ վերջացրել ենք և անցել ենք դատական վարույթին: Նախնական դատալսումները, դատալսումներն արդեն անցել ենք: Կարծում եմ՝ առաջիկայում կմնա մեկ-երկու բաժին, և, իմ կանխատեսումներով, երեք-չորս հանդիպման ընթացքում միգուցե քննարկումների առաջին էտապը կավարտենք:

Բայց կան մի շարք հարցեր, որոնք մենք դեռևս չենք հստակեցրել մեր քննարկումների արդյունքում: Քննարկելով այն հարցերը, որոնք հստակեցրել ենք, դրանք թողել ենք որպես արդեն իսկ ընդունված տեսակետ կամ կարծիք: Իսկ եթե կան հարցեր, որոնք դեռևս չեն հստակեցվել մեր աշխատանքային խմբի և իրենց կողմից, դա թողել ենք առկախված, որպեսզի հետագայում կետ առ կետ նորից անդրադառնանք:

Կան մի շարք հոդվածներ, դրույթներ, որոնք մեր համար վիճահարույց են:

Օրինակ, էլեկտրոնային ծանուցման այս նոր մոդելի կամ սկզբունքի գործադրումը: Մենք գիտենք, որ Ազգային ժողովում արդեն իսկ փոփոխություն կատարեցինք և քաղաքացիական, և վարչական իրավահարաբերություններում, որպեսզի էլեկտրոնային ծանուցումը գործի որպես այդպիսին, բայց քրեական դատավարությունը և քրեական իրավահարաբերությունները մի փոքր այլ են: Այստեղ պետք է մի փոքր զգուշավոր լինենք՝ որպեսզի և մեղադրող, և պաշտպանող կողմից չարաշահումներ չլինեն, որովհետև չեմ կարծում, որ մեր երկրում ինտերնետը կամ էլեկտրոնային փոստը բոլորին հասանելի է կամ կարող է հասու լինել: Դրա համար պետք է մտածենք ալտերնատիվ մեթոդներ, միջոցներ, որպեսզի պատշաճ ծանուցման սկզբունքը բոլորի համար լինի իրատեսական և որպես գործիք նաև կիրառվի:

Կան մի շարք խնդիրներ՝ մեղադրյալի ճիշտ ցուցմունքի հետ կապված: Կա տեսակետ և քննարկվում է նաև, որ, ինչպես սուտ ցուցմունքի դեպքերում է քրեական պատիժ նախատեսվում, նմանատիպ պատիժ նախատեսվի նաև մեղադրյալի դեպքում: Տեսակետները տարբեր են: Առաջին տեսակետն այն է, որ նախաքննության ընթացքում նույնպես սուտ ցուցնունք տված մեղադրյալը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Երկրորդ տեսակետը, որ դատարանում արդեն իսկ սուտ ցուցմունք տված մեղադրյալը պետք է պատասխանատվության ենթարկվի:

Նաև շատ կարևոր կարծիքների բախում է տեղի է ունեցել կամ տեղի ունենում, քննարկումներ են ծավալվել գաղտնի քննչական գործողությունների իրավական երաշխիքների հստակեցման շուրջ: Մենք գիտենք, որ, օրինակ, տարբեր հեռախոսային զանգերի լսումները կամ գաղտնի ներքին, արտաքին դիտարկումները, գործողությունները պետք է լինեն, նախևառաջ, իրավաչափ և պետք է ունենան որոշակի երաշխիքներ: Եվ այդ երաշխիքները պետք է սահմանված լինեն օրենքով, որպեսզի որևիցե մի մարմնի կողմից երբևէ չարաշահումներ չլինեն: Մասնավորապես, այս հարցի շուրջ նույնպես կա տեսակետ կամ կարծիք, որ կարող են գաղտնալսվել ոչ միայն կասկածյալի կամ մեղադրյալի հետ անմիջական կապ ունեցող, այլ նաև փոխկապակցված անձինք: Ենթադրենք՝ աշխատավայրում տևական ժամանակ շփվել են, դա երևում է նաև հեռախոսազանգերի միջոցով: Հնարավորություն լինի լսել նաև այդ անձի հեռախոսազանգերը:

Հետևաբար, այս բոլոր փոփոխությունները նախևառաջ պետք է դիտարկենք, որպեսզի լինեն իրավաչափ, մարդու հիմարար իրավունքներն ու ազատությունները որևիցե մի կերպ թույլ չտանք ոտնահարվեն կամ սահմանափակվեն, և ցանկացած նմանատիպ գործողություն նաև սահմանվի օրենքով և այն իրավունքները, որոնք սահմափակվում են, լինեն իրավաչափ: Սա կարևոր է, նաև Սահմանդրությամբ ամրագրված դրույթ է:

Կան նմանատիպ մի շարք հարցեր նույնպես, որոնց կարելի է անդրադառնալ  այս ընդհանուր քննարկումների ավարտից հետո: Այն հարցերը, որոնց շուրջ մենք չենք եկել  ընդհանուր եզրահանգման, կետ առ կետ դիտարկելով, նաև տեսակետները մոտեցնելով գնանք առաջ:

-Հենց դա էի ուզում հարցնել: Կա՞ն արդյոք սկզբունքային տարաձայնություններ: Եվ եթե այո, ապա ո՞ր հարցերի շուրջ:

-Այո, նշեցի մի շարք նմանատիպ սկզբունքներ: Բոլորս փորձում ենք մեր պատկերացումների, գիտելիքների չափով և աստիճանով այդ դեբատների արդյունքում ճշմարտությունը կարողանալ զետեղել այս նախագծի մեջ: Այսինքն՝ մաքսիմալ փոքրացնենք սողանցքների հնարավորությունը, որպեսզի, կապ չունի՝ մեղադրող կողմն է, պաշտպանվող կողմն է, չկարողանա օգտվել այս օրենքի բացերից և որոշակի գործողություններ կատարի: Հետևաբար՝ իհարկե, կան տարաձայնություններ, մենք նաև զուգահեռ ուսումնասիրում ենք միջազգային փորձը՝ կոնկրետ խնդիրների հետ կապված:

Օրինակ, նույն այդ էլեկտրոնային ծանուցումների հետ կապված, քննչական գաղտնի գործողությունների հետ կապված մեր աշխատանքային խումբը ներկայացնում է միջազգային պրակտիկան, երբ կան դրույթներ, որոնք հակասում են արդեն իսկ գոյություն ունեցող նախագծի որևէ դրույթին: Դրանք ընդհանուր ուսումնասիրության արդյունքում փոփոխության ենթարկվեն:

-Իսկ դեպոնացման ինստիտուտի մասին ի՞նչ կասեք: Նախնական քննարկումների փուլում մասնագետների կողմից քննադատության է արժանացել դեպոնացման ինստիտուտի ներդրումը՝ հատկապես մեղադրյալների մասով:

-Մեղադրյալների մասով ցուցմունքների դեպոնացման շուրջ դեռևս որևէ վերջնական եզրահանգման չենք եկել մի շարք պատճառներով: Որովհետև, եթե այսօրվա գործող օրենքով ցուցմունք տալով այնուհետև դատարանում նշում են, որ այս ցուցմունքը կորզվել է ճնշման, ուժի, չգիտեմ՝ տարբեր  ներազդեցության արդյունքում, և այդ ապացույցը կարող է առոչինչ դառնալ դատարանում, հետևաբար՝ նաև որոշակի առումով դեպոնացվում է, որպեսզի դա ընդունենք դատարանում որպես արդեն իսկ հիմնավոր ապացույց և փաստ, որն ունի իրավական ուժ: Այս առումով մոտեցումները նույնպես տարբեր են, և իսկապես կա խնդիր՝ թե մեր կողմից բարձրացված տեսակետների մեջ, թե իրենց:

Ուստի կարծում եմ, որ առաջիկայում մենք մեկ առանձին քննարկմամբ կանդրադառնանք դեպոնացման խնդրին, քննչական գաղտնի գործողությունների հիմնարար հոդվածին, որտեղ հստակ կսահմանվեն երաշխիքները:

-Որոշ ժամանակ առաջ ասվում էր, որ դեպոնացման դեպքում լրացուցիչ երաշխիքներ են նախատեսվել, հիմա դրանք կա՞ն:

-Առայժմ քննարկման փուլում են: Դրա համար ես չեմ ուզում այս պահին որևէ կոնկրետ տեսակետ ներկայացնել մեր հանրությանը, ուստի երբ որ մենք վերջնական քննարկումները՝ կապված միայն դեպոնացման հետ, կունենանք լրացուցիչ ևս մեկ քննարկում, երբ մենք և իրենք կհստակեցնենք մեր տեսակետները, մեր ապացույցներն ավելի հիմնավոր կդարձնենք, կներկայացնենք և քննարկումները կծավալվեն, ինչպիսի եզրահանգման կհասնենք, նաև հանրությանը կտեղեկացնենք:

-Իսկ փաստաբանական հանրության հետ մտադի՞ր եք դեպոնացման ինստիտուտի ներդնումը քննարկել, քանի որ, կարծես թե, հիմնականում ընդդիմախոսները իրենք էին և մտավախություն ունեին, որ դա կարող է «մահակ» հանդիսանալ:

-Իբրև Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ես և՛ պատկերացնում եմ, և՛ մտադիր եմ, որպեսզի նախնական այս քննարկումները ավարտելուց հետո պաշտոնական գրությամբ քննարկման հրավիրենք այստեղ այն շահագրգիռ բոլոր մարմիններին, կառույցներին, ովքեր առնչվում են Քրեական դատավարության օրենսգրքի հետ իրենց առօրյայում, որպեսզի պրակտիկ տեսակետը ներկայացնեն և հանձնաժողովին, և աշխատանքային խմբին, մենք կամ ընդունենք ի գիտություն, կամ քննարկումներ ծավալենք, որից հետո նաև ներկայացված այդ տեսակետները, փաստարկները, հիմնավորումները հետագայում օգտագործենք: Դա կարող է լինել և դատախազությունը, և փաստաբանները, փաստաբանական պալատը: Մտածում ենք նման հանդիպում կազմակերպել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, նաև մի շարք այլ շահագրգիռ մարմինների հետ, որոնք կարող են թեկուզ մեկ հոդվածի հետ կապված ներկայացնել պրակտիկ, ավելի լավ լուծումներ:

Մենք այստեղ որևէ ամբիացիա, խնդիր չունենք: Մեր միակ գերնպատակը և գերխնդիրն է, որպեսզի այս նոր մոտեցումը, որը նաև տեղավորվում է մեր Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրի դատաիրավական բարեփոխումների տրամաբանության մեջ, լինի բազմակողմանի քննարկված, լինի բազմակողմանի ուսումնասիրված և առավել լավ նախագիծ ներկայացնենք Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը:

-Մոտավոր ժամկետնե՞րը: Կարծում եք՝ կհասցնե՞ք աշնանային նստաշրջանի սկզբին:

-Մենք առնվազն տրամադրված ենք, որպեսզի աշնանային նստաշրջանի սկզբում հանձնաժողովն այս նախագիծը ևս մեկ անգամ քննարկի, մտցնի քառօրյայի օրակարգ: Համենայնդեպս՝ նախնական քննարկումների արդյունքում տրամադրված ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի քննարկվի աշնանը:

-Կառավարության կողմից ներկայացված նախնական տարբերակի համեմատ էական փոփոխություններ եղե՞լ են: Աշխատանքային խմբում կառավարության ներկայացուցիչներն ընդունո՞ւմ են ձեր առաջարկությունները:

-Իհարկե: Եթե նայենք արդեն իսկ ուսումնասիրված հոդվածները, կտեսնեք, որ բազմաթիվ առաջարկություններ ընդունվել են:

Երբ քննարկման ժամանակ տեսնում են, որ բարձրացրած խնդիրը հիմնավոր ձևով ներկայացվում է մեր կողմից, իրենք անպայման ընդունում են: Եվ եթե մենք բարձրացնում ենք խնդիրը, իսկ հեղինակները ներկայացնում են այն հիմնավորումները, որոնց արդյունքում նման որևէ դրույթ ամրագրվել է այս նախագծի մեջ, ապա մենք որևէ խնդիր չունենք, որպեսզի անպայման պնդենք մեր կարծիքը:

Հետևաբար՝ այս քննարկումների արդյունքում բավականին տեսակետներ մոտենում են, բայց այն սկզբունքային խնդիրները, որոնք գոյություն ունեն, և մենք չենք մարսել, չենք ընկալել, և իրենք դեռ մեր առաջարկները չեն մարսել և չեն ընկալել, թողել ենք հետագա քննարկման առարկա: Մենք նաև մեր գործընկերներից՝ հեղինակներից, խնդրեցինք, պահանջեցինք, որպեսզի մինչդատական վարույթի մասով այն փոփոխությունները, որոնք իրենք ընդունել են, «լավաշի» տեսքով ներկայացնեն մեզ, որպեսզի մենք տեսնենք, թե որ առաջարկներն են ընդունվել, արդեն իսկ զետեղվել այս նախագծում, որոնք՝ ոչ, որպեսզի մեկ-երկու քննարկման արդյունքում տեսակետները մաքսիմալ հստակեցնենք, մոտեցնենք և այնուհետև հանձնաժողովում ու քառօրյայում քննարկումները լինեն ավելի կոնստրուկտիվ, առարկայական և քիչ բան լինի այնտեղ հստակեցնելու:

Հարցազրույցը վարեց Գայանե Մելիքյանը




 


Հարակից հրապարակումներ`

16:12 19/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԼայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ
11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում
11:12 24/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Լիազորությունների պակաս չենք ունեցել, չունենք և նոր օրենսգրքի նախագծով էլ չենք ունենալու (Տեսանյութ)
12:44 16/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ԱԺ մեծ օրակարգում է (Տեսանյութ)
11:21 13/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն առաջիկայում կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգում
13:12 09/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԻ՞նչ է ավելացել և ի՞նչ պակասել Քրեական դատավարության օրենսգրքում՝ դատական լրագրողի դիտակետից

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]