Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Արդարացվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքում. Դատարանը բացահայտել է նախաքննական մարմնի խեղաթյուրումներն ու բացթողումները 04/05/2014   00:02  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Դատարանի դատավճռով Դիլիջան քաղաքի բնակչուհի Սեդա Քոչարյանն անմեղ է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ  հոդվածի 2-րդ մասով՝ նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձին ինքնասպանության հասցնելու համար առաջադրված մեղադրանքում և արդարացվել:

Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակել արգելանքից դատական նիստերի դահլիճում:

Նախաքննական մարմինը Սեդա Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն: Ոստիկանությունը գտել էր, որ Սեդա Քոչարյանը 2008 թվականից մինչև 2013 թվականը Աննա Ապրեսյանին դրդել, համոզել է տարբեր անձանցից և կազմակերպություններից պարտքով վերցնել գումարներ և տալ իրեն,  իսկ հետագայում հրաժարվել է դրանք վերադարձնել` սպառնալով վնասել Ա.Ապրեսյանին և նրա ընտանիքի անդամներին, որի հետևանքով վերջինս 2013 թվականի հունվարի 8-ին` ժամը 17-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատանը ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Սեդա Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ  2012 թվականի մարտից մինչև սեպտեմբեր ամիսները խարդախությամբ` Արարատ Ալիխանյանի վստահությունը չարաշահելու և խաբեությամբ, Աննա Ապրեսյանի միջոցով, 2 000 000 ՀՀ դրամ գումար հափշտակելու մեջ:

Հետագայում  մեղադրող Ն.Չիլինգարյանը որոշում է ներկայացրել Սեդա Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և միայն ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ  հոդվածի 2-րդ մասով մեղադրանք առաջադրելու մասին:

Դատարանը համաձայն չէ նախաքննական մարմնի եզրահանգումների հետ

Դատարանն արձանագրել  է, որ ամբաստանյալի փաստական արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ  հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը:

Մեղադրական եզրակացության նկարագրական մասում նախաքննական մարմինը նշել է, որ ամբաստանյալը 2008 թվականից մինչև 2012թ. հոկտեմբեր ամիսը աշխատել է «Հայավտոկայարան»  ՓԲԸ Դիլիջան քաղաքի մասնաճյուղի տնօրեն, որտեղ նրա ենթակայության տակ աշխատել է տուժողը, և որ վերջինիս այդ ընթացքում ոչ միայն դրդել ու համոզել, այլև ստիպել է տարբեր անձանցից ու կազմակերպություններից գումարներ վերցնել և իրեն տալ, իսկ 2008 թվականից մինչև 2013թ. հունվար ամիսը տուժողի վերցրած գումարների չափը աստիճանաբար մեծացել է ու երբ պարտատերերը ստիպել են վերադարձնել գումարները, ամբաստանյալը հրաժարվել է դա անել:

Ընդ որում, նախաքննական մարմինը նշված հետևությունները փորձել է հիմնավորել տուժողի իրավահաջորդ  Ալինա Ապրեսյանի, վերջինիս փաստական ամուսին Արարատ Ալիխանյանի, տուժողի հարս Սուսան Ամիրխանյանի, տուժողի թոռներ Անի և Նվեր Ապրեսյանների, տուժողի ամուսին Սրաֆիլ Ապրեսյանի, վկաներ  Ալբերտ Հախվերդյանի, Վալենտինա Մանուկյանի, Գարեգին Հովնանյանի  ցուցմունքներով, ինչպես նաև դեպքի վայրի զննության արձանագրությամբ, դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, «Արմենտել», «Օրանժ», «Ղ-Տելեկոմ»  ՓԲԸ-ների տրամադրած տեղեկություններով, դատաձեռագրաբանական փորձաքննության  եզրակացությամբ, հետմահու դատահոգեբանական փորձաքննության  եզրակացությամբ:

Մինչդեռ, տուժողի իրավահաջորդը, դատարանի եզրահանգմամբ, որևէ տվյալ չի հաղորդել ամբաստանյալի կողմից տուժողին ինքնասպանության հասցնելու վերաբերյալ: Ավելին, նա  դատարանում հայտնել է, որ իր մայրը ինքնասպան է եղել, քանի որ տարիքով էր, ամոթ ուներ, որ չէր կարող պարտքերը տալ և գիտակցում էր, որ կարող է հայտնվել դատական քաշքշուկների մեջ:  Իսկ ամբաստանյալի` Սեդայի կողմից տուժողին սպառնալու մասին նախաքննության ընթացքում հայտնել է` լսելով հարս Սուսանից: Իսկ վերջինս դատարանում հայտնել է, որ տուժողը ոչ միայն չի նշել իրեն սպառնացողի անունը, այլև ասել է, որ ամբաստանյալը 2013թ. հունվարի 15-ին մեծ վարկ է վերցնելու ու փակելու է պարտքերը: Նույնաբովանդակ փաստարկներ է ներկայացրել նաև Սուսան Ամիրխանյանի դուստրը` Անի Ապրեսյանը:

Արարատ Ալիխանյանը ոչ միայն փաստարկներ չի ներկայացրել ամբաստանյալի կողմից տուժողին սպառնալու վերաբերյալ, այլև պնդել է, որ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից ինքն իր 2 միլիոնը պահանջել է ոչ թե տուժողից, այլ ամբաստանյալից, որն էլ խոստացել է 2013թ. հունվարի 15-ին վարկ վերցնել ու պարտքը մարել: Այսինքն՝ այդ 2 միլիոնի կապակցությամբ պատճառ չկար, որ ամբաստանյալը սպառնալիքի միջոցով տուժողից պահանջեր իրենից պարտք չուզել: Նույնը վերաբերում է նաև Սուսան Ամիրխանյանի պարտքին՝  վերջինս ոչ միայն մշտապես հանգստացրել է տուժողին, որ իրենց պարտքի համար չմտահոգվի, այլև հայտնել է, որ ամբաստանյալը ողջ պարտքը մարել է ու մնացել է ընդամենը 280.000 դրամ:

Տուժողի ամուսնու Սրաֆիլ Ապրեսյանի ցուցմունքի վերաբերյալ դատարանն ակնհայտ է համարել, որ նա ընդհանրապես իրազեկված չի եղել կնոջ ֆինանսական խնդիրներից:

Դեպքի վայրի զննության արձանագրությունը և դատաբժշկական փորձագիտական եզրակացությունը, ըստ դատարանի, միայն փաստում են, որ դեպքի օրը գերեզմանատանը ծառից պարանով տուժողը կախվել է, որի հետևանքով էլ մահացել է: Իսկ հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ հաստատվում է, որ ամբաստանյալի կողմից պարտք  գումարները չտալը և իրավապահ մարմիններին դիմելու պատրաստակամությունը որոշակիորեն պայմանավորել են տուժողի ինքնասպանությանը նախորդած հոգեվիճակը, և որ այդքանով պատճառական կապի մեջ են գտնվում տուժողի ինքնասպան լինելու հետ: Սակայն պարտք  գումար չտալը կամ իրավապահ մարմիններին դիմելու պատրաստակամությունը չեն կարող գնահատվել որպես քրեաիրավական խախտումներ կամ ինքնասպանության հասցնելու ձևեր:

Որպես վկա հարցաքննված քննիչը հայտնել է, որ ամբաստանյալի ու տուժողի հեռախոսազանգերի վերծանման արդյունքներն ապացույց են դիտվել այնքանով, որ նրանք փոխադարձ հեռախոսակապի մեջ են գտնվել մշտապես՝ երբեմն անգամ գիշերային ժամերի, ինչը վկայում է համատեղ ֆինանսական խնդիրներ ունենալու մասին: Մինչդեռ, ֆինանսական խնդիրների ու փոխադարձ հեռախոսակապի փաստը հաստատում է նաև ամբաստանյալը՝  նշելով, որ տուժողն իրեն 15 տոկոսով պարտքով գումարներ է տվել, 2012թ. հոկտեմբեր ամսից տնօրենի աշխատանքից ազատվելու պատճառով դժվարացել է մարել պարտքերը եւ խնդրել է սառեցնել տոկոսները: Սակայն վերջինս հայտնել է, որ պարտատերերը այնպիսի մարդիկ են, որ չեն համաձայնի ու եթե տոկոսները չվճարեն, նրանք կվնասեն իրենց ու իրենց երեխաներին, ուստի ամբաստանյալն ասել է, որ այդ դեպքում իրենք էլ կդիմեն ոստիկանություն, և որ պարտքերը մարելու համար վաճառել է իր տունը, հայրական տունը, բազմաթիվ վարկեր է վերցրել ու պայմանավորվածություն ունի, որ Երևանի բանկային հիմնարկներից ևս վարկ վերցնի: Իսկ հեռախոսազանգերի առումով հայտնել է, որ մասնավորապես դեպքի օրը` ժամը 11:30-ի սահմաններում տուժողը դուրս է եկել աշխատավայրից ու իրեն խնդրել է, որ միկրոավտոբուսների ուղևորների գումարները հավաքի և ժամը մեկ անգամ զանգահարի ու տեղեկացնի հերթական միկորավտոբուսի շարժվելու մասին, որպեսզի ինքն էլ տեղեկացնի տնօրենին:

Նախաքննական մարմինը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել

Միաժամանակ դատարանն անդրադարձել է նախաքննական մարմնի բացթողումներին, որոնք էական նշանակություն են  ունեցել: Այսպես, տուժողի հեռախոսազանգերի վերծանումից հետևում է, որ դեպքի օրն ավելի քան 100 անգամ տուժողին զանգահարել են մի  հեռախոսահամարից, սակայն այդ բաժանորդի տվյալները, զանգերի նպատակը և դրանց պատասխանելուց տուժողի հրաժարվելու պատճառն այդպես էլ չի պարզվել: Ավելին, տուժողի աշխատանքային ղեկավարի ցուցմունքի համաձայն, դեպքի օրը` ժամը 11:30-ի սահմաններում, զանգահարել է տուժողին ու հրահանգել, որ ժամը 16:00-ի սահմաններում վճարի 2012թ. դեկտեմբերի վերջին և 2013թ. հունվարի տոնական օրերին երթուղային տաքսու ուղևորներից հավաքած ավելի քան 600.000 ՀՀ դրամը:  Իսկ տուժողը ժամը 11:30-ի սահմաններում դուրս է եկել աշխատավայրից  ու չի վճարել նշված գումարը, իսկ հեռախոսազանգերի վերծանումից հետևում է, որ  ղեկավարը դեպքի օրը, մինչ ժամը 11:30-ը մի քանի անգամ զանգահարել է, սակայն  այդ զանգերի նպատակի ու պատճառի կապակցությամբ վկան չի հարցաքննվել: Ավելին, միջոցներ չեն  ձեռնարկվել տուժողի հեռախոսը առգրավելու և փորձաքննության ենթարկելու ուղղությամբ, ինչը ևս կարող էր գործով նշանակություն ունեցող արդյունք տալ:

Ամբաստանյալն իր ցուցմունքներում մշտապես նշել է, որ տուժողն իրեն գումար է տվել 15 տոկոսով, ինչի մասին նախաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել նաև տուժողի իրավահաջորդը և մի շարք վկաներ: Բացի այդ, հաստատվել է, որ տուժողը ամբաստանյալին չի տեղեկացրել պարտատերերի ով լինելու մասին, անգամ ամբաստանյալին ճանաչած առանձին պարտատերերի խնդրել է ամբաստանյալին չասել, որ իրեն պարտքով  գումար են տվել: Այս կապակցությամբ նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել`  պարզելու, թե տուժողի այդպիսի վարքագիծը ինչով է պայմանավորված եղել՝   գուցե պարտատերը ցածր տոկոսով է տվել, իսկ տուժողն ավելի բարձր տոկոսով է գումար տվել ամբաստանյալին:

«Դատարանի համար ավելի քան անհասկանալի է նախաքննական մարմնի կողմից առանձին տվյալների ոչ օբյեկտիվ ներկայացնելը»

Այսպես, նախաքննության արդյունքներով միաժամանակ հաստատվում է, որ տուժողի տրամադրության անկում և պարտքերի հետ կապված անհանգստություն նկատվել է 2012թ. դեկտեմբերի վերջերից, իսկ նա և ամբաստանյալը նախկին աշխատանքից ազատվել են 2012թ. հոկտեմբերին: Այսինքն, «եթե պայմանականորեն ընդունենք, որ ամբաստանյալը տուժողին սպառնացել է 2012թ. դեկտեմբերին, ապա նրանց միջև ծառայական ստորադասություն չի եղել, ուստիև, դատարանի գնահատմամբ, անբացատրելի է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ   հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշի մեղսագրումն ամբաստանյալին: Բացի այդ, նախաքննության ընթացքում տուժողի հարսը՝ վկա Սուսան Ամիրխանյանը ցուցմունք է տվել, որ ինքը տուժողին ասել է   «...ես ու աղջիկս ցանկանում ենք վերադառնալ մեր տուն, սակայն նա ինձ ասեց, որ ոչ մի տեղ չգնաք, քանի որ իրեն սպառնացել են, որ մեզ վնաս կտան, տունը կվառեն, ... այդ բեմուրազը Սևանում բարեկամներ ունի, մեկ է Ծովիկին ոչ մի բան չի լինելու, իրեն են դատի տալու»: Մինչդեռ, մեղադրական եզրակացությունում վկայի ցուցմունքը ներկայացվել է հետևյալ բովանդակությամբ    «...Սեդա Քոչարյանն իրեն սպառնացել է, որ տունը կվառի, ընտանիքի անդամներին կվնասի, դատի կտա, իրեն հզոր բարեկամներ ունի, միևնույն է իրեն ոչինչ չի լինի»:   

Նախաքննական մարմինը, ըստ երևույթին, ամբաստանյալի մեղադրանքի առանցք է դիտել տուժողի կողմից կատարված այն գրառումը, որ «ես դառնում եմ Սեդա Քոչարյանի զոհը, ինձ խաբելով, վախեցնելով…»: Մինչդեռ, նույն գրառման շարունակությունից ուղղակի հետևում է, որ այսպես կոչված, վախեցնելը արտահայտվել է դատախազություն կամ ոստիկանություն դիմելու պատրաստակամությամբ: Ավելին, այդ նույն գրառումն ավարտվում է հետևյալ բառերով ՝«կախվեմ թե դատվեմ»: Իսկ մյուս գրառումներում տուժողը պարբերաբար նշել է «իմ ընտանիքին ոչ մեկի հետ գործ չունեք ես ինքս մեծ սխալ եմ գործել»: «Իմ մեռնելուց հետո ինձ համար ոչ մի բան չանեք ես արժանի չեմ: Ես իմ խելքից տուժվում եմ էլ չեմ կարող ապրել: Մեծ վնաս տալով իմ հարսիս, աղջկաս, հիմնարկին կամ պտի դատվեմ կամ մեռնեմ, ավելի լավ է մեռնեմ»: Սակայն այս գրառումներին որևէ կարևորություն չի տրվել:

Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ սույն քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17, 25 հոդվածների պահանջների խախտում, համաձայն որոնց քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները, և որ քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Եվ գտել, որ ամբաստանյալ Սեդա  Քոչարյանի փաստական գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ  հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության դեպքը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ  հոդվածի համաձայն քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ  հոդվածի համաձայն արդարացման դատավճռի կայացման հիմք է:

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]