Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Առաջին ատյանի դատարանը կալանքի է վերցրել, իսկ վերաքննիչն՝ ազատել դատարանի դահլիճից 02/04/2013   00:44  |  ԳՈՐԾ #

ՀՀ ՊՆ N  զորամասի հրաձիգ, շարքային Ազատ Մաղաքյանը 3 ամսվա ընթացքում 4 անգամ մինչև 3օր տևողությամբ` առանց հարգելի պատճառների բացակայել է ծառայության վայրից:

Այսպես, ըստ քննության տվյալների,  18.05.2011 թ.-ին` ժամը 22.30-ի սահմաններում նա  ինքնակամ թողել է զորամասը և 20.05.2011 թվականին ժամը 09:00-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժին և նույն օրը տեղափոխվել է զորամաս: Սակայն նույն օրը, մի քանի ժամ անց` ժամը 19:30-ի սահմաններում, նորից ինքնակամ թողել է զորամասը, իսկ 21.05.2011թ.` ժամը 10:00-ի սահմաններում, ինքնակամ ներկայացել Լոռու կայազորի Վանաձորի ՌՈ բաժին:  15.06.2011 թ-ին` ժամը 00:15-ի սահմաններում, զինծառայողը կրկին ինքնակամ թողել է զորամասը և նույն օրը` ժամը 12:00-ին ինքնակամ ներկայացել  Լոռու կայազորի Վանաձորի ՌՈ բաժին: Ապա 27.06.2011 թ-ին` ժամը 22:30-ի սահմաններում,  թողել է զորամասը և վերադարձել 28.06.2011 թվականին` ժամը 07:30-ի սահմաններում:

Նախաքննության ընթացքում և դատաքննությամբ հաստատվել է, որ  Ազատ Մաղաքյանի փոխհարաբերությունները համածառայողների և սպայական անձնակազմի հետ եղել են նորմալ, նրա նկատմամբ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտման դեպքեր չեն եղել, նրանց ընտանիքում նրա ներկայության հետ կապված որևէ անհետաձգելի միջոցառում կամ նրա ներկայության անհրաժեշտություն չի եղել:

Ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի  361-րդ հոդվածի առաջին մասով՝  Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը:

Լոռու մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, 2012 թվականի հունվարի 19-ի դատավճռով գտել է, որ  ամբաստանյալ Ազատ Մաղաքյանին մեղսագրված հանցանքը ապացուցված է, նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով որակված է ճիշտ, կատարած հանցագործության համար նա ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի, որը ենթակա է կրելու:

Ազատ Մաղաքյանը դատավճռով  մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել կարգապահական գումարտակում պահվելու՝ 6  ամիս ժամանակով: Մինչ այդ որպես խափանման միջոց ընտրված  հրամանատարության հսկողության հանձնելը փոխվել էր, և ամբաստանյալը  կալանքի էր վերցվել դատական նիստերի դահլիճում:

Դատարանը որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է գնահատել  այն, որ նա նույնանման արարքի համար նախկինում դատված է եղել: «Դատարանը հաշվի առնելով, որ ամբաստանյալ Ազատ Մաղաքյանը նախկինում պատիժ է կրել կալանքի ձևով և չկանգնելով ուղղման ճանապարհին կատարել է նոր հանցագործություն, գտնում է, որ նրա նկատմամբ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակը` կարգապահական գումարտակում պահելու ձևով, նկատի ունենալով, որ պատժի այդ տեսակը նրա նկատմամբ կարող է ապահովել պատժի նպատակները»,- նշվում է առաջին ատյանի դատարանի դատավճռում:

Հետաքրքրական է, որ նույն արարքի համար նախկինում հրամանատարի հրամանով կարգապահական տույժի ենթարկվելը Վերաքննիչ քրեական դատարանը գնահատել է որպես գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք:

Այսպես, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, դատավորներ Ա.Պետրոսյանի ու Մ.Պետրոսյանի մասնակցությամբ, 2012թ. ապրիլի 20-ի որոշման մեջ արձանագրել է, որ  զորամասը ինքնակամ լքելու  երկու անգամվա համար, մասնավորապես 20.05.2012թ. և 15.06.2012թ. Վանաձորի ՌՈ բաժնի պետի և գնդի հրամանատարի հրամաններով ենթարկվել է կարգապահական տույժի՝ «կարգապահական մեկուսացման» ձևով՝ առաջին անգամ 5 օր, երկրորդ անգամ՝ 10 օր ժամկետով։

«Նշված երկու դեպքերը ներառվել են Ա.Մաղաքյանի մեղադրանքի ծավալում և մյուս օրերի հանրագումարի արդյունքում անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է։  Ըստ նշված կետի` «Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավասության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան»:

Վերաքննիչ դատարանը հավելում է՝ «Մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներից է Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված դրույթը, համաձայն որի` ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար, և որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ ենթակա չէ սահմանափակման /անգամ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում/։

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված վերոհիշյալ նորմը իր արտացոլումն է գտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածում, որի առաջին մասը սահմանում է. «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»։

Քրեական գործի վարույթը դատարանը կարճել է և քրեական հետապնդումը դադարեցրել՝ մեղադրողի կողմից ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու պատճառով: Ամբաստանյալ Ազատ Մաղաքյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել էր և վերջինիս անհապաղ ազատ էր արձակվել  կալանքից դատական նիստի դահլիճում:

2012 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ, Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Մաղաքյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանի վճռաբեկ բողոքը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշումը բեկանվել էր և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության։

Իսկ 17 հոկտեմբերի 2012թ. նոր որոշմամբ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ս. Չիչոյանի նախագահությամբ և դատավորներ  Ե. Դարբինյանի ու Գ. Ավետիսյանի մասնակցությամբ, ճանաչել և հռչակել էր Ազատ Մաղաքյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդված 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]