ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Ղամբարյան.Իրավական մտածողության անկյունքարը քննադատությունն է 03/21/2014 13:28 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախագահի կարգադրությամբ մշակված Դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով կարևորվեց իրաբանական կրթության որակը բարձրացնելու խնդիրը, նախատեսվել են համապատասխան միջոցառումներ խնդիրը լուծելու համար: Այս մասին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտնեց իրավագիտության դոկտոր, փաստաբանական գրասենյակի կազմում գործող «Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ Արթուր Ղամբարյանը:
Նրա կարծիքով, խնդրի պետական մակարդակով կարևորումն արդեն իսկ մեծ հաղթանակ ու հաջողություն է՝ հույս հայտնելով, որ չափորոշիչների մշակման ու միջոցառումների անցկացման արդյունքում խնդիրը կլուծվի:
Ա.Ղամբարյանը նշեց, որ իրավակիրառ պակտիկայում մերթ ընդ մերթ դժգոհություններ են հնչում դատախազների, քննիչների, դատավորների և փաստաբանների որակից, դեպքեր են եղել, երբ, օրինակ, քննիչը էլեմենտար իրավաբանական այբուբենին կամ էլ, որ նույնպես կարևոր է՝ իրավաբանական էլեմենտար տրամաբանությանը չի տիրապետել: Վերջինս քննության ընթացքում հանգեցնում է ոչ թե անօրինական, այլ անտրամաբանական որոշումների կամ գործողությունների:
Իրավաբանական կրթության թերությունների շարքում Ա.Ղամբարյանը նշեց համակարգային խնդիր՝ շարունակում է իր գոյությունը խորհրդային համակարգի ձևին ու բովանդակությանը բնորոշ կրթություն՝ այն խիստ տեսականացված է, ինչի արդյունքում իրավաբական բուհերը պատրաստում են ոչ թե իրավաբաններ, այլ օրենսդրագետներ: «Մենք դեռևս շարունակում ենք պահանջել ուսանողներից, որպեսզի նրանք անգիր սովորեն օրենքներն ու վերարտադրեն դրանք»,- նշեց նա: Մինչդեռ իրավական մտածողության անկյունքարն է քննադատությունը՝ ընդհուպ մինչև օրենքների նկատմամբ:
Իրավաբանական կրթության թերությունների շարքում Ա.Ղամբարյանը նշեց, որ կրթական համակարգում առկա է անջրպետ տեսության և պրակտիկայի միջև՝ ինչը հետևանքն է այն իրողության, որ մանկավարժական անձնակազմը ունի ակադեմիական տեսական գիտելիքներ, իսկ պրակտիկ փորձ չունի, ուստի անհրաժեշտ է, որպեսզի գործընթացում ընդգրկվեն պրակտիկ հմտություններ ունեցող անձինք:
Արթուր Ղամբարյանը անդրադարձավ իր գլխավորած Գիտավերլուծական խորհրդի գործունեությանը՝ կազմակերպվում են փաստաբանների ու ուսանողների համատեղ քննարկումներ, որոնք նպատակ ունեն վերացնելու պրակտիկայի բացն ու պրակտիկայի ու տեսության միջև անջրպետը: Խորհուրդը նաև գիտական եզրակացություններ է տալիս հանրային նշանակություն ունեցող իրավական հարցերի վերաբերյալ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել