ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
05/08/2024 20:59
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին դիմավորել են մի քանի շարժման մասնակիցներ. մոտենում են Աբովյանին
05/08/2024 20:40
Հայ տղամադրու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)
05/08/2024 20:37
Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ
05/08/2024 20:29
Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներն անփոփոխ են. Արշակ Սրբազան
05/08/2024 20:26
8 ամիս առաջ Արցախի իմ տանից հող եմ բերել, որ այսօր պահ տամ եկեղեցուն Մետաքսե Հակոբյան
05/08/2024 20:21
Արժեհամակարգի վրա է հարձակում եղել. Գուրգեն Մելիքյան
05/08/2024 20:06
ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Նիգերից
05/08/2024 19:48
Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին կանչել են բրիտանական ԱԳՆ
05/08/2024 19:29
Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը
05/08/2024 19:27
Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին
05/08/2024 19:20
Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին
05/08/2024 19:11
Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին
05/08/2024 18:56
Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին
05/08/2024 18:52
Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից
05/08/2024 18:42
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
05/08/2024 18:34
Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը
05/08/2024 18:32
Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
05/08/2024 18:18
Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ
05/08/2024 18:08
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
05/08/2024 18:03
Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը
05/08/2024 17:57
Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին
05/08/2024 17:43
Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև
05/08/2024 17:39
Հրդեհ ավտոմեքենայում
05/08/2024 17:31
ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու
05/08/2024 17:28
Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
05/08/2024 16:59
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
05/08/2024 16:55
Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը
05/08/2024 16:52
Բրիտանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին
05/08/2024 16:50
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում
05/08/2024 16:41
Ավերիչ կարկուտի հետևանքները Կարբիում (տեսանյութ)
05/08/2024 16:36
Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը»
05/08/2024 16:34
Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում
05/08/2024 16:10
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
05/08/2024 15:54
Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
05/08/2024 15:17
32 տարի առաջ ազատագրվեց Շուշին
05/08/2024 15:14
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
05/08/2024 15:01
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը
05/08/2024 14:49
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
05/08/2024 14:47
Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
05/08/2024 14:41
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
05/08/2024 14:29
Սովետական միության ժամանակ էլ ճնշումներ եղան, Եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետական միություն չկա ու չի էլ լինելու․ Սրբազան
05/08/2024 14:25
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա
05/08/2024 14:22
Ռուսներն հարցերի պատասխաններն ուզում են ստանալ. առկա աշխարհաքաղաքական իրավիճակում «պրիմիտիվ շուստրիությունն» այս իշխանությանն այլևս չի օգնի. Արման Աբովյան
05/08/2024 14:12
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը
05/08/2024 14:08
Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում
05/08/2024 13:56
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
05/08/2024 13:47
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
05/08/2024 13:26
Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն
05/08/2024 13:23
Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ
05/08/2024 13:20
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն
05/07/2024 11:33
Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից
05/07/2024 17:30
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
05/07/2024 08:16
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
05/07/2024 20:25
Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել
05/08/2024 07:50
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
05/07/2024 19:07
Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից
05/07/2024 12:23
Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել
05/08/2024 18:56
Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին
05/08/2024 13:23
Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ
05/08/2024 15:01
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը
05/07/2024 18:08
«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին
05/07/2024 08:11
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»
05/08/2024 08:16
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
05/07/2024 07:50
Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»
05/08/2024 17:57
Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին
05/07/2024 22:15
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
05/07/2024 15:52
Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
05/08/2024 11:44
Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան
05/07/2024 17:38
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան
05/06/2024 23:32
Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
Արա Ղազարյան. Վտանգվում է ազատության կանխավարկածը (Տեսանյութ) 11/18/2013 13:15 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հեղափոխական մոտեցումներ ունի, սակայն կան նաև մտահոգություններ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
- Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ներկայումս գտնվում է Ազգային ժողովում և արդեն հասցրել է արժանանալ և՛ բացասական, և՛ դրական գնահատականների: Դուք` որպես միջազգային իրավունքի մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում՝ արդյո՞ք այս նախագիծը կկարողանա՞ կարգավորել իրավահարաբերությունները, փակել, այսպես կոչված, «կարկատանները», ինչից շատ հաճախ դժգոհում են իրավապահները:
- Այս նախագիծը հեղափոխական նախագիծ է, հրաշալի փաստաթուղթ է, կոչված է ոչ թե, ինչպես նշեցիք «կարկատանները» փակելու, այլ, ընդհանրապես, նոր զգեստ կարելու՝ քրեական դատավարության իմաստով: Նախագծում հեղափոխական մոտեցումներ կան, որոնք պրակտիկայում, իհարկե, դժվար են առաջ գնալու:
Առաջին մոտեցումը, որ ես հեղափոխական եմ գնահատում և շատ էի ուզում, որ տեղ գտներ Քրեական դատավարության օրենսգրքում, առնչվում է օպերատիվ-հետախուզական գործունեությանը. նախագծում փորձ է արվել այն ամբողջությամբ տեղափոխել հանրային վերահսկողության դաշտ այնքանով, որքանով վերաբերում է քրեական դատավարությանը: Մենք ունեինք իրավիճակ, երբ դատախազը վերահսկելու համար մուտք չուներ հետաքննության փուլ, իսկ դատախազը հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտն է:
Հանրային վերահսկողությունը չէր աշխատում մի պրոցեսի վրա, որը, ըստ էության,դատավարական պրոցես էր, բայց այդպիսին չէր կոչվում, հիմա էլ այդպիսին չի կոչվում: Հիմա հետաքննության փուլը նախաքննության փուլի հետ միասին ենթակա է դատախազական վերահսկողությանը, այդ փուլ ներկրվեց նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեությունը: Իսկ դա նշանակում է, որ քրեական դատավարության նպատակով` անձի նկատմամբ կիրառվող գաղտնի միջոցներն արդեն ենթակա են վերահսկման: Դա նշանակում է` եթե քննիչն, ասենք, որոշում է կայացնում, օրինակ, ներքին դիտում իրականացնել որևէ անձի նկատմամբ՝ ստուգելու որոշ փաստեր, թե նա արդյոք հանցագործություն կատարել կամ կատարում է, թե ոչ, դատախազն այդ մասին տեղեկանալով, եթե գտնում է, որ անհրաժեշտ չէ, կամ մարդու իրավունքների միջամտության նվազ եղանակով կարելի է այդ քրեադատավարական նպատակներին հասնել, կարող է կասեցնել և ցուցում տալ, որ այլ միջոց կիրառվի, որովհետև դա չափից դուրս միջամտող բնույթի է: Սա շատ դրական է:
Դրական է նաև, որ դատական հսկողությունը, որը կարող է տարածվել արդեն նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիմքերի վրա։ Այսինք՝ արդեն փաստաբանը կարող է դատարանում պահանջել, որ բերեք հիմքերը տեսնենք, արդյոք եղե՞լ է կասկած, թե՞ նրան ընտրել եք պատահականորեն, կամ որևէ անձ իսկապես գործակալ է եղե՞լ, թե՞ նրա վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի նա թմրանյութի հետ կապված որևէ գործով ինչ-որ մեկին զանգի, որպեսզի թմրանյութ խնդրի նրանից, հետո արդեն այդ մեկին մեղադրանք առաջադրեն` որպես իրացնողի: Այդ բոլոր խնդիրներն արդեն գալիս են տեսանելի դաշտ, ինձ համար սա շատ կարևոր է:
Իհարկե, օպերատիվ-հետախուզական գործունեությունը, մարդու նկատմամբ գաղտնի գործողությունները՝ նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, անվերահսկելի լինելը 21 րդ դարում մարդկությանը հուզող ամենակարևոր խնդիրներից մեկն է: Հիշենք Սնոուդենի հետ կապված դեպքերը:
Օպերատիվ-հետախուզական գործունեություն կարելի է իրականացնել ազգային անվտանգության նպատակով, կարելի է իրականացնել քրեադատավարական նպատակներով, ուստի հեղինակները փորձել են ամբողջությամբ բերել քրեական դատավարության դաշտ, որը շատ լավ նախաձեռնություն է: Պրակտիկայում, թե որքանով կհաջողվի, դժվար է ասել: Ես վստահ եմ, որ ազգային անվտանգությանը սա բոլորովին դուր չի գա, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը, օգտվելով նրանից, որ իր գործունեությունը գաղտնիացված է, միևնույն ժամանակ քրեական հետապնդում է իրականացնում: Ուստի` լավ կլիներ ինչ որ եղանակով ազգային անվտանգությանն ընդհանրապես թույլ չտրվեր, որպեսզի ավանդական, սովորական քրեական հետապնդումով զբաղվի, օրինակ՝ կաշառքի գործերով: Կամ եթե զբաղվում է, ապա պետք է հանրային վերահսկողության՝ դատախազի, դատարանի վերահսկողության ներքո գտնվի: Պրակտիկայում սա գրեթե անհնարին է: Ուրեմն` Ազգային անվտանգությունը թող զբաղվի միայն հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, բայց ոչ թե քրեական հետապնդում իրականացնի: Ինչևէ, սա միանշանակ դրական քայլ է, ես ողջունում եմ և տեսնենք, թե ընդունվեկուց հետո պրակտիկայում տարբեր գերատեսչություններ ինչպե՞ս են իրար հետ համագործակցելու:
Երկրորդ կարևոր հեղափոխական մոտեցումը դա անձին ազատությունից զրկելու երաշխիքներին է առնչվում: Հատկապես Քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգում շատ կարևոր մի միտք կա՝ անձին պետք է ազատությունից զրկել արդեն գոյացած փաստերի հիման վրա և ոչ թե` հակառակը՝ ազատությունից պետք է զրկել, որպեսզի փաստեր հավաքվեն: Սա շատ կարևոր է:
Ահա սրա հիման վրա բերման ենթարկելու ինստիտուտը դուրս եկավ, որովհետև այն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Շատ կարևոր է այդ առաջին երեք ժամը: Ձերբակալման նպատակը պետք է լինի կալանավորելը, այսինքն՝ պետության, իշխանությունների վրա բեռը մեծանում է, մեծանում են անձի ազատության երաշխիքները, այսինքն՝ սկսում է աշխատել ազատության կանխավարկածը, մարդ ի սկզբանե ազատ է և պետական մարմիններն, իշխանությունները պետք է հիմնավորեն, որ շատ փաստեր, տեղեկություններ ու ապացույցներ կան, որ մարդուն ազատությունից զրկելու անհրաժեշտություն առաջացավ:
Հեղափոխական մոտեցումները շատ-շատ են. երկու մտահոգություն ունեմ՝ կապված Քրեական դատավարության օրենսգրքի հետ. կարելի էր մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներն ավելի բարձրացնել: Խոսքս վերաբերում է արդեն շատ քննարկված թեմային, թե արդյոք ծանր հանցագործությունների պարագայում առաջին կալանքի դեպքում զուտ հիմնավոր կասկածի հիման վրա անձի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելը, որով օրենքը հնարավորություն չի տալիս դատավորին քննության առարկա դարձնել նաև կալանքի հիմքերը, անձը կդիմի՞ փախուստի, թե` ոչ, նոր հանցագործությոն կկատարի՞, թե` ոչ, կխոչընդոտի՞, թե` ոչ:
Միգուցե ռեսուրսների բացակայությունն է այստեղ պատճառը, որ քննիչը չի կարող տեղավորվել 72 ժամվա մեջ և դրա համար պետք է քննիչին մի քիչ հնարավորություն տալ, առաջին կալանքի դեպքում շատ ցածր ապացուցման շեմ սահմանել. հիմնավոր կասկածն արդեն բավարար է, որպեսզի խափանման միջոց կալանքը անձի նկատմամբ նշանակվի: Ապացուցման բեռը հետագայում աճում է կալանքի ժամկետը երկարացնելուց: Այսինքն՝ դատավորին հնարավորություն չի տրվում, ինչպես ասում են, 360 աստիճանով որոշում կայացնել, այլ դատավորը միայն ստիպված պետք է տեսնի հիմնավոր կասկած կա՞, թե` ոչ:
Հիմնավոր կասկած այսպես թե այնպես կլինի անձի նկատմամբ, ով կասկածվում է հանցագործության կատարման մեջ, և մի այնպիսի վարույթի պայմաններում, որի խաղի կանոնը դեռ այդ փուլում ենթադրությունն է, և ոչ մեղքի մասին հարցը: Մանավանդ Վճռաբեկ դատարանն ունի նախադեպ, որտեղ պահանջում է հիմնավոր կասկածի համար ունենալ միայն փաստ, տեղեկություն կամ ապացույց և ոչ թե՝ ապացույց: Այսինքն՝ այսպես թե այնպես քննիչի ձեռքում կլինի որևէ փաստ կամ որևէ տեղեկություն` անձի առնչությունը որևէ հանցագործության հիմնավորելու համար: Իսկ երկրորդ հիմքը՝ արդյոք կդիմի փախուստի, կխոչընդոտի քննությանը կամ նոր հանցագործություն կկատարի, սա վերաբերելի հիմք է, որը, ցավոք սրտի, նախագծի հեղինակները որոշեցին այս փուլում դեռ վերաբերելի հիմք չդիտել:
Իմ կարծիքով` դրանից տուժում է ազատության կանխավարկածը: Ես չեմ ասում` անտեսվում է ազատության կանխավարկածը, որովհետև դեռ հիմնավոր կասկածը պետք է հիմնավորվի: Ազատության կանխավարկածը իշխանությունների վրա միշտ ծանր բեռ է դնում։ Անձի ազատությունն այնքան կարևոր իրավունք է, որ պետությունը պետք է շատ տքնաջան աշխատի, որպեսզի հիմնավորի ազատությունից զրկելու անհրաժեշտությունը: Եվ այդ շեմը միշտ պետք է բարձր պահել: Բայց այստեղ շեմը շատ նվազեցվում է` զուտ միայն փաստ կամ տեղեկություն: Այդպիսի փաստ կարող է լինել տուժողի հայտարարությունը, կամ որևէ անձի հայտարարությունը, հանցագործության մասին հաղորդումը, կամ որևէ օպերատիվ տեղեկություն, որը ճշտված չէ, որ ապացույցի աստիժանի դեռ մշակված չէ: Ուստի նման ցածր շեմ սահմանելը ես չեմ ասում անիրավաչափ է, բայց լրջորեն հարվածում է ազատության կանխավարկածին:
Ինչն է մեզ խանգարում ազատության իրավունքը պահել այն չափանիշի վրա, որ մենք այսօր ունենք խափանման միջոց կալանք ընտրելու վարույթում՝ հիմնավոր կասկած և երեք հիմքերը: Նոր նախագծով` մենք երեք հիմքերը հանում ենք, թողնում միայն հիմնավոր կասկած, այսինքն՝ դա ռեգրես է: Իհարկե, ինչպես նշում է Ռուբեն Մելիքյանը, իր ամբողջության մեջ եթե դիտենք, դա պրոգրես է, համաձայն եմ, որովհետև հետո երկարացնելիս խաղի նոր կանոններ են ի հայտ գալիս, այլընտրանքային խափանման միջոցներ, բայց նորից ազատության կանխավարկածը այնքան կարևոր և այնքան մեծ է, որ յուրաքանրյուր օրը պետք է խնդրո առարկա հարց դառնա: Հետևաբար մենք առաջին կալանքն, իմ կարծիքով, չպետք է դիտենք կալանքի ժամկետի երկարացման վարույթի հետ համակցության մեջ, յուրաքանչյուր ժամանակահատվածում մարդու իրավունքների տեսանկյունից պետք է պահպանվի բարձր շեմը՝ մանավանդ, եթե խոսքն ազատության մասին է:
Երկրորդ խնդիրը, որ ես սպասում էի, որ նոր նախագիծը կլուծի, խափանման միջոց կալանքի ժամկետների կարգավորումն է դատաքննության փուլում: Այդ մասին նախկինում շատ է խոսվել, նույնիսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ով հեղինակն է բազմաթիվ նախադեպերի, ժամանակին` դեռ 2005թ., իր հեղինակած գրքում այդ միտքը հայտնել է, նույնիսկ նախագծեր է առաջարկել, թե կախված հանցագործության տեսակից, յուրաքանչյուր դեպքում դատաքննության ընթացքում կալանքի ժամկետները որքանով պետք է սահմանափակվեն:
Սրա անհրաժեշտությունը բխում է իրավական որոշակիության սկզբունքից: Եվրոդատարանն ասում է, որ յուրաքանչրյուր իրավահարաբերություն, մասնավորապես, ազատությունից զրկելու պարագայում անձը պետք է իմանա, թե քանի օրով է ազատությունից զրկվում. նախաքննության փուլում ժամկետները կարգավորվում են մինչև երկու ամիս, յուրաքանչյուր անգամ դատարանը որոշում է մեկ ամիս, երկու ամիս, թե 15 օր: Կալանավորը գիտե երկու բան՝ քանի օր է գտնվելու կալանքում և հաջորդ անգամ դատական ստուգումը երբ է տեղի ունենալու: Դատաքննության փուլում դատական ստուգման հետ կապված խնդիր չկա, պաշտպանը ցանկացած պահի կարող է միջնորդել, որպեսզի կալանքի անհրաժեշտությունը քննարկման առարկա դառնա, բայց կալանավորի համար բաց է մնում ժամկետը, որովհետև գործը վարույթ ընդունելիս դատարանը միայն կարող է ասել՝ թողնել անփոփոխ կալանքը, բայց ժամկետային սահմանափակում չի դնում, այսինքն՝ կալանավորը չգիտե, թե քանի օր է մնալու կալանքի տակ, այսինքն՝ անձի մոտ առաջանում է անորոշություն. մի կողմից՝ պաշտպանվում է կալանքի օրինականությունը վիճարկելու իրավունքը, բայց մյուս կողմից՝ իրավական որոշակիությունը տուժում է:
Կարելի է ասել, որ դատաքննության փուլում օրինականության սկզբունքը չի պահպանվում, որովհետև անձն անորոշ ժամկետով մնում է կալանքի տակ, դատաքննության փուլում չունենք այդ իրավակարգավորումը: Արդյունքում` ունենում ենք Տիգրան Առաքելյանի դեպքը, որի պարագայում նա երկու տարի մնաց կալանքի տակ թեև ամբողջ հանրությունը համոզված է, որ նա փախուստի չի դիմի, գործին չի էլ կարող խողչընդետել, որովհետև գործն ամբողջությամբ արդեն քննվել է, նոր հանցագործություն չի կատարի և եթե դրանով հանդերձ շարունակում է մնալ կալանքի տակ, նշանակում է կալանքը կիրառվում է որպես պատիժ և ոչ թե որպես խափանման միջոց:
Ուստի` կարելի է հիշյալ երկու երևույթներով էլ ավելի լայնացնել մարդու իրավունքների շրջանակը և ոչ թե նույն գծի վրա պահել կամ նույնիսկ ռեգրես արձանագրել:
-Կուզենայի, որպեսզի Դուք անդրադառնայիք մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտին, դա նորամուծություն է Քրեական դատավարության օրենսգրքում. այն մտահոգությունների տեղիք է տվել:
- Ես Հայաստանում 90-ականների վերջերին երեք անգամ մասնակցել եմ դեպոնացման գործընթացի. դեպոնացում պետք էր Միացյալ Նահանգների իշխանություններին Հայաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ, մեր իշխանությունները թույլ տվեցին, այստեղ եկավ Միացյալ Նահանգներից մի թիմ՝ քննիչ, դատախազ, սղագրող և այլն, դեպոնացման գործողություն կատարվեց, ես էլ մասնակցում էի: Իհարկե, միանշանակ որպես դատավարական ընթացակարգ դրական է: Մենք ունեցել ենք, օրինակ, դատական գործ, երբ մեր դատարանում Միացյալ Նահանգների քաղաքացի, շատ կարևոր, առանցքային վկա ցուցմունք տվեց և հաջորդ օրը գնացինք դատարան, ուր է վկան, վկան չկա, մեկնել է Միացյալ Նահանգներ, շատ առանցքային վկայի ցուցմունքը կիսատ մնաց, երկրորդ վկան հարցաքննվեց, երբ ամենակարևոր կետին հասանք, որը վճռորոշ նշանակություն պետք է ունենար, աշխատանքային օրն ավարտվեց, հաջորդ օր պետք է շարունակվեր, ուր է վկան, չկա, մեկնել է Միացյալ Նահանգներ: Երրորդ վկան առողջական խնդիրներ ուներ: Եթե մենք այն ժամանակ ունենայինք դեպոնացման ընթացակարգը, կարող էինք ապահովել այս վկաների ցուցմունքները դեռ նախաքննության փուլում: Այնպես որ` դրական է, շատ կարևոր է, դատավարական երաշխիքներ, հակակշիռներ ստեղծված են:
Փաստաբանների մոտ մտահոգություն է առաջացնում մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքների դեպոնացումը ոչ թե ելնելով տեսությունից, այլ` ելնելով Հայաստանում առկա իրավիճակից. քննիչները կարող են աղավաղել այդ գեղեցիկ տեսությունը և նախաքննության ժամանակ, ստանալով ու դեպոնացնելով ինքնախոստովանությունը, կարող են նույնիսկ էլ վարույթ չիրականացնել, որովհետև իրենց գործն արել են, ինքնախոստովանությունը ապացույց է: Տեսությունից ելնելով՝ ես կարծում եմ` այս մտահոգություններն արդարացված չեն, բայց պրակտիկայից ելնելով՝ գուցե արդարացված են, չեմ կարող կասկածի տակ դնել փաստաբանների մտահոգությունները:
Թեև կարծում եմ, որ եթե նույնիսկ չարաշահումներ լինեն, դրանք կարող են առանձին գործեր լինել. հակակշիռներն այսօր դատական վարույթում այնքան շատ են, ժամանակներն էլ փոխվել են, ու դա լայնորեն օգտագործել՝ խախտելով մարդու իրավունքները, ուղղակի անհնարին է: Առանձին մեկ-երկու գործերով հնարավոր է քննիչը փորձի դա անել, սակայն նույնիսկ այսօրվա լայն քննարկումների ապագայում հիմքեր կստեղծեն, որպեսզի գործի ելքը կանխորոշելու համար նման չարաշահում՝ ինչ-որ գաղտնի գործարք մեղադրյալի հետ, չլինի: Սակայն դատաքննության ընթացքում բազմաթիվ փուլեր դեռ կան հաղթահարելու, որտեղ այդ ֆարսը կարող է «ջրի երես» դուրս գալ:
Ընդհանուր առմամբ` դեպոնացումն, իհարկե, զարգացում է, որովհետև օբյեկտիվ պատճառներից ելնելով` անհրաժեշտություն կա դատավորին հրավիրել նախաքննության փուլ, որպեսզի նա հաստատի, այսինքն՝ դեպոնացնի որևէ ցուցմունք: Այդուհանդերձ, գուցե արժե գնալ փոխզիջման և այդ կետը՝ ինքնախոստավանության մասով, հանել օրենսգրքի նախագծից, ցանկալի կլինի, ի վերջո չի կարելի անտեսել, որ փաստաբանները մտահոգություն են արտահայտում հենց միայն ինքնախոստովանության առումով, մնացած առումով ես չեմ լսել, որ դեմ լինեն այս գաղափարին:
Հարցազրույցը վարեց` Սոնա Մաշուրյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
[]