Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Քննության «գոհարներից». Արտոնագրերի կեղծումը քննիչի թեթև ձեռքով գնահատվել է քաղաքացիաիրավական վեճ 10/03/2013   22:34  |  Քրեական խրոնիկոն

 
Շենգենյան համաձայնության երկրներ մուտքի արտոնագրերը կեղծելու գործով Օզմանյանների և Մարիամ Գալստյանի միջև առկա վեճը, քննիչի  գնահատմամբ, կրում է քաղաքացիաիրավական բնույթ:
 
Վերջինս հակված է կարծել, թեՄարիամ Գալստյանն Օզմանյաններին Գերմանիա ճանապարհելու ուղղությամբ մի շարք գործողություններ և ֆինանսական ծախսեր է կատարել, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով Օզմանյանները չեն կարողացել մեկնել։  
 
Քննիչը, հիմք ընդունելով, որ Քյարիմ Ալիյանի և Մարիամ Գալստյանի միջև կնքված փոխառության պայմանագրով՝ Մարիամ Գալստյանը պարտավորվել է Քյարիմ Ալիյանին տալ 8.429.000 ՀՀ դրամ, եզրակացրել է, որ Մարիամ Գալստյանի, Համլետ Վարդանյանի, Ջնդի Ամարյանի և Լևոն Ալեքսանյանի արարքներում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածով՝ խարդախություն,   նախատեսված հանցագործության հատկանիշները։
 
Նշված հիմանվորումներով 2013 թվականի հուլիսի 18-ին որոշում է կայացվել Մարիամ Գալստյանի, Ջնդի Ամարյանի, Լևոն Ալեքսանյանի և Համլետ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ վերջիններիս արարքներում հանցակազմի բացակայության հիմքով։
 
Քննիչը եզրակացրել է, թե Օզման, Մարինե, Դիանա և Ասլան Օզմանյանների անձնագրերում առկա Շենգենյան համաձայնության երկրներ մուտքի արտոնագրերը կեղծվել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում եւ որոշում է կայացրել քրեական գործը ՌԴ իրավասու մարմիններին ուղակելու մասին:
 
Սա, ըստ քննիչի ներկայացրած վարկածի, «Քաղաքացիաիրավական» վեճի հանգամանքները, ըստ տուժողի այլ են. Քյարիմ Ալիյանը 2012 թվականի օգոստոսի 2-ին ոստիկանաթյան կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին հասցեագրած իր դիմումում հայտնել է, որ իր եղբոր՝ Օզման Օզմանյանի և նրա ընտանիքի անդամների համար Շենգենյան համաձայնագրի երկրներ մուտք գործելու արտոնագիր ստանալու և վերջններիս Եվրոպա տեղափոխելու նպատակով Մարիամ Գալստյանին են տվել 16.400 եվրո, սակայն վերջինս, չարաշահելով իրենց վստահությունը, չի կատարել խոստումը և խաբեությամբ հափշտակել է նշված գումարը։ Քաղաքացու դիմումի հիման վրա նյութերը նախապատրաստվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության  էրեբունու բաժնում։
 
Նշանակված  դատափաստաթղթաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Օզման, Մարինե, Դիանա և Ասլան Օզմանյանների անձնագրերում առկա Շենգենյան համաձայնության երկրների մուտքի արտոնագրերի ձևաթղթերն իսկական են։ Նշված արտոնագրերը ենթարկվել են ընդհանուր կերագծման՝  քիմիական եղանակով ջնջման, որից հետո համակարգչային տպիչի միջոցով կատարվել է նոր տվյալների տպագրում։ Արտոնագրերում ժամկետների և արտոնագրերի տեսակի վերաբերյալ նախկին թվերը և տառերը ենթարկվել են մեխանիկական ջնջման։ Այսինքն` փորձագետները հավաստել են, որ առկա է կեղծիք:
 
Դեպքի առթիվ 2013 թվականի մարտի 13-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։
 
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Օզման Օզմանյանը 2011 թվականի մայիսին կնոջ՝ Մարինե Օզմանյանի ազգականի հարսանիքին մասնակցելու նպատակով ցանկացել է ընտանիքի հետ մեկնել Գերմանիա, որի համար անհրաժեշտ է եղել ստանալ Շենգենյան համաձայնության երկրների մուտքի արտոնագրեր։ Այդ նպատակով Օզման Օզմանյանը և նրա եղբայրը՝ Քյարիմ Ալիյանը, իրենց ազգական Դավիթ Ջնդոյանի միջոցով ծանոթացել են Մարիամ Գալստյանի հետ։ Վերջինս խոստացել է 25 օրվա ընթացքում նրանց համար ստանալ արտոնագրեր և ուղարկել Գերմանիա՝ ամեն անձի համար պահանջելով 4100 եվրո։ Օզման Օզմանյանը Մարիամ Գալստյանին սկզբում տվել է 2.500 եվրո, որից հետո՝ թարգմանություններ կատարելու նպատակով Մարիամ Գալստյանի ընկերոջը՝ Համլետ Վարդանյանին, տվել է ևս 200 եվրո։
 
Մարիամ Գալստյանի նշած ժամկետից ամիսներ են անցել, սակայն նա  չի կատարել իր խոստումը։ 2012 թվականի հունիսին Մարիամ Գալստյանը հայտնել է, որ արտոնագրերն արդեն պատրաստ են՝ պահանջելով 1700 եվրո։ Նշված գումարը տալուց հետո  Օզման   Օզմանյանը   և   Քյարիմ   Ալիյանը   Մարիամ   Գալստյանի   ծանոթ  Լևոն   Ալեքսանյանի հետ  ՀՀ–ում   Եգիպտոսի դեսպանատնից ստացել են անձնագրերը, որոնց մեջ   փակցված են եղել արտոնագրեր։  Ավիատոմսեր գնելու նպատակով Օզման  Օզմանյանն անձնագրերը և 8000 եվրո տվել է Մարիամ Գալստյանին։
 
Գումարն ստանալուց  մի քանի օր  հետո  Մարիամ Գալստյանը  Երևան-Եգիպտոս-Փարիզ ուղղությամբ  4  ավիատոմս է հանձնել Օզման Օզմանյանին։ Վերջինս հրաժարվել է Եգիպտոսով մեկնել։
Շուրջ 2 ամիս անց Մարիամ Գալստյանն Օզման Օզմանյանին ցույց է տվել նրա և նրա ընտանիքի անդամների անձնագրերի մեջ փակցված Շենգենյան համաձայնագրի երկրներ մուտք գործելու արտոնագրերի պատճենները և անձագրերը տալու համար պահանջել է 4000 եվրո, որն   Օզման  Օզմանյանը  տվել  է։
 
Առաջացած խնդիրները լուծելու ակնկալիքով Օզման Օզմանյանը դիմել է Ջնդի Ամարյանին, վերջինս ևս խոսակցություն է ունեցել Մարիամ Գալստյանի հետ։  Մի քանի օր հետո Օզման Օզմանյանը Ջնդի Ամարյանից վերցրել է Երևան-Փարիզ ուղղությամբ  4 ավիատոմսեր, սակայն 10 օր անց Մարիամ Գալստյանը զանգահարել և հայտնել է, որ արտոնագրերը պատրաստ չեն և իրենք չեն կարող մեկնել։
2012 թվականի հունվարին Մարիամ Գալստյանն Օզման Օզմանյանին հայտնել է, որ նա ընտանիքի  անդամների հետ պետք է մեկնի ՌԴ Մոսկվա  քաղաք,  որտեղ 3 օրվա ընթացքում Լևոն Ալեքսանյանը և վերջինիս ծանոթ Արթուրը պետք է օգնեն նրանց ստանալ Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի արտոնագրեր։ 2012 թվականի հունվարի 30-ին Օզման Օզմանյանը և նրա ընտանիքի անդամները մեկնել են Մոսկվա, որտեղ հանդիպել են Լևոն Ալեքսանյանի ծանոթ Արթուրին և տվել իրենց անձնագրերը։ Օզմանյանների ընտանիքը Մոսկվա քաղաքում բնակվել է մինչև սույն թվականի մարտի 8-ը, որի ընթացքում հյուրանոցի և մնացած բոլոր ծախսերը հոգացել է Մարիամ Գալստյանը։ Անձնագրերը տալուց մեկ շաբաթ անց Արթուրն անծանոթ կնոջ միջոցով Օզման Օզմանյանին է վերադարձրել անձնագրերը՝ արտոնագրերը փակցված վիճակում, որից հետո վերջինս ընտանիքի հետ վերադարձել է ՀՀ:
 
Մարիամ Գալստյանը տարբեր պատճառաբանություններով ձգձգել է Օզմանյանների մեկնումը։ Օզման Օզմանյանը Մարիամ Գալստյանին տվել է ևս 400.000 ՀՀ դրամ, որից հետո վերջինս գնել է Երևան-Փարիզ-Պրագա  ուղղությամբ 4 ավիատոմսեր։
 
Օզման Օզմանյանը, ուշադիր զննելով անձնագրերում փակցված արտոնագրերը, նկատել է, որ դրանք կեղծված են, որից հետո տրված 16.400 եվրոն վերադարձնելու պահանջով մի քանի անգամ դիմել է Մարիամ Գալստյանին, սակայն վերջինս գումարը չի վերադարձրել։ 2012 թվականի մայիսին Մարիամ Գալստյանի և Քյարիմ Ալիյանի միջև, վերջինիս պնդմամբ, կնքվել է 16.400 եվրոյին համարժեք ՀՀ դրամի փոխառության պայմանագիր։ Դեպքերի նման զարգացումը էրեբունու քննիչի կարծիքով՝ հանցագործություն չէ, իսկ մարդկանց կեղծ վիզաներ տրամադրելը, խաբեությամբ գումարներ յուրացնելը՝ ընդամենը «քաղաքացիաիրավական» վեճ: 
 
«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը  վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը`արձանագրելով, որ նախաքննությունը կատարվել է թերի, չի ապահովվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը: 
 
 Դատախազությունը նկատել է, որ նախաքննական մարմինն ստացել է 2011 թվականի մայիսի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում Մարիամ Գալստյանի և Լևոն Ալեքսանյանի հեռախոսահամարներից կատարված ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, սակայն նշված անձանց կողմից նույն եղանակով այլ անձանցից գումարներ ստանալու հանգամանքը ստուգելու նպատակով նրանց հետ կապ հաստատած անձինք չեն հարցաքննվել։ Չի պարզվել Մոսկվա քաղաքում բնակվող Արթուրի հեռախոսահամարը, ինչը հնարավորություն կտար ՌԴ իրավապահ մարմիների միջոցով պարզել վերջինիս ինքնությունը և դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննել նրան։
 
Նախաքննության ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով չի պարզել, թե Եգիպտոսի Հանրապետության դեսպանատան կողմից Օզմանյաններին ինչ փաստաթղթեր են տրամադրվել և այդ փաստաթղթերը վերջիններիս հնարավորություն տվե՞լ են արդյոք  մեկնել Շենգենյան համաձայնության երկրներ։
 
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով համապատասխան հարցում չի կատարվել ՌԴ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատուն՝ պարզելու,  թե Օզմանյաններին Շենգենյան համաձայնության երկրների մուտքի արտոնագրեր տրամադրելու վերաբերյալ դիմումներ ստացվե՞լ   են, թե՝ ոչ, եթե այո՝ ապա ո՞ւմ կողմից և ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվել, որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդես եկե՞լ է,  արդյոք որպես նրանց ներկայացուցիչ՝ արտոնագրեր տրամադրելու վերաբերյալ Օզմանյանների դիմումներին ի՞նչ պատասխաններ են տրվել։
 
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից 2013 թվականի հունիսի 20-ին ստացված գրության համաձայն՝ Լևոն Ալեքսանյանը 2013 թվականի մարտի 1-ին մեկնել է ՀՀ-ից։ Նախաքննության մարմնի կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել՝ նաև Լևոն Ալեքսանյանի գտնվելու վայրը պարզելու նպատակով, ինչը հնարավորություն կտար դեպքի մասին նրան հայտնի հանգամանքները, նրա և Մարիամ Գալստյանի տված ցուցմունքներում առկա հակասությունների պատճառները պարզելու նպատակով համապատասխան դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցում ուղարկել նրա գտնվելու վայրի իրավասու մարմիններին։
 
Մարիամ  Գալստյանի հարցաքննությամբ չի պարզվել,  թե նա կոնկրետ  ո՞ր գործակալությունից է գնել և որքա՞ն գումար է ծախսել Օզմանյանների համար Երևան–Եգիպտոս-Փարիզ, հետագայում` Մոսկվա-Երևան և Երևան-Փարիզ-Վարշավա հետադարձով ավիատոմսեր ձեռք բերելու և հյուրանոցային  ամրագրումներ կատարելու նպատակով։
 
Չեն   պարզվել նաև Օզմանյանների կողմից  տարբեր պատճառներով նշված ուղղություններով չմեկնելուց հետո այդ ավիատոմսերը և հյուրանոցային ամրագրումները  Մարիամ Գալստյանի կողմից տուրիստական գործակալություն վերադարձնելու և դրանց համար վճարված գումարները հետ ստանալու հանգամանքները։
 
Կատարված քննչական գործողություններով չի հստակեցվել, թե վերջնական արդյունքում Մարիամ Գալստյանը կոնկրետ որքա՞ն գումար է ծախսել՝ Օզմանյանների մեկնումը կազմակերպելու համար և ի՞նչ փաստաթղթերի միջոցով կարող է հիմնավորել այդ ծախսերը։
 
Քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել նաև՝ Օզմանյանների արտոնագրերի ժամկետների վերականգնման համար Մարիամ Գալստյանի և Լևոն Ալեքսանյանի կողմից բանկային փոխանցման միջոցով Արթուրին 2400 եվրո ուղարկելու հանգամանքները պարզելու նպատակով։ Մասնավորապես, չի  պարզվել, թե ո՞ւմ կողմից և ո՞ր բանկի միջոցով է փոխանցումը կատարվել, ըստ բանկային փաստաթղթերի՝ ո՞վ է հանդիսացել փոխանցման հասցեատերը: 
 
Մնում է ձեւացնել, որ այս բացահայտ  թերացումներն ու միակողմանի նախաքննությունը կոռուպցիայի դասական դրսեւորումներ չեն:
 
Հեղինակ՝ Սոնա Մաշուրյան
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]