Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/07/2024   21:24 Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 05/07/2024   21:06 Հաշված օրերի ընթացքում իշխանությունները կարողանում են կայծակնային արագությամբ կողոմնորոշվել սյուների դիրքերի վերաբերյալ, սա վկայում է պայմանավորվածության մասին. Այվազյան (Տեսանյութ) 05/07/2024   20:59 Ադրբեջանական գյուղի 25 տոկոսը մնում է Հայաստանին. Կիրանցի համայնքապետ 05/07/2024   20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալներին, որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահը․ փաստաբան 05/07/2024   20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/07/2024   20:07 Սատանան միշտ քահանայից վախեցել է. Կարապետ Պողոսյան 05/07/2024   19:57 ՄԱԿ-ն Իսրայելին մեղադրել Է տարհանման ժամանակ միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ 05/07/2024   19:39 Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատերազմին. Լուկաշենկո 05/07/2024   19:29 Ավստրիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Շալենբերգ 05/07/2024   19:10 Դոնի Ռոստովում ԻԳԻԼ-ի կողմնակցին դատապարտել են 17 տարվա ազատազրկման 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   18:56 Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում 05/07/2024   18:55 Այրվել է ավտոբուս 05/07/2024   18:37 Մի անհանգստացիր, դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին 05/07/2024   18:13 Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են կասեցնել Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը 05/07/2024   18:13 Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   17:59 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 05/07/2024   17:54 Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր 05/07/2024   17:47 Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/07/2024   17:41 Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները․ Գերագույն հոգևոր խորհուրդ 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   17:33 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է 05/07/2024   17:31 Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   17:22 Ադրբեջանում դպրոցականը բռունցքի հարվածով սպանել է հասակակցին 05/07/2024   17:11 Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան 05/07/2024   17:08 Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   16:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը կշարունակվի վաղը 05/07/2024   16:46 ՔՊ-ի թիմը շատ կուռ է, Էդ ով է՝ ում որտեղից կապած պահում, որ չմիանան շարժմանը. Փաշինյան 05/07/2024   16:23 Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 05/07/2024   16:17 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին 05/07/2024   16:11 Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/07/2024   16:06 Ոչ բոլոր միջնորդներն են եղել օբյեկտիվ, չեզոք, ազնիվ, բայց մենք չենք հրաժարվում միջնորդություններից. Փաշինյան 05/07/2024   16:03 Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև հրավեր էի ստացել, Պուտինից հրավեր ոնց որ չեմ ստացել. Փաշինյան 05/07/2024   16:00 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը հասավ Չարենցավան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   15:50 Իշխանությունն անտե՞ր ա, որ տամ ձեզ. հոգևորականները բացահայտ պատերազմ են քարոզում. Փաշինյան 05/07/2024   15:47 Տո նակրոբարոնն էլ են իրենք․ Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին 05/07/2024   15:43 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը 05/07/2024   15:38 Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) 05/07/2024   15:29 Փաշինյանը Վեհափառին մեղադրում է քաղաքական շարժում առաջնորդելու մեջ 05/07/2024   15:27 Այն, ինչ անում է Փաշինյանը, եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի․ Մանուկյան 05/07/2024   15:23 Փաշինյանը համաձայն է մինչև նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարին 05/07/2024   15:19 Չի կարող նման բան լինել ուղղակի, բացառում եմ. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ 05/07/2024   15:14 Պատերազի դուռը բացել են ու չեն փակել. Հայի արյունով ականազերծում են հայի դրած ականները, Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/07/2024   15:11 Բոլորս հավաքվել ենք՝ կասեցնելու ապօրինի սահմանազատման գործընթացը․ Մրո 05/07/2024   15:06 Կողմնորոշվեք՝ ես որտեղի՞ գործակալ եմ. Սուրեն Պետրոսյան 05/07/2024   14:55 Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում

Քննության «գոհարներից». 1,5 տարի նյութ են նախապատրաստել, 11 ամիս քննություն կատարել՝ կարճելու համար 09/26/2013   20:58  |  Քրեական խրոնիկոն

 
Վանաձորի  «Լուսատեխնիկ» ՓԲ ընկերությանը  պատկանող  հանրակացարանի բնակիչներ, նույն  ընկերության նախկին աշխատակիցներ Անուշավան Ստեփանյանը, Սարգիս Ոսկանյանը, Կամո Շահնազարյանը և Գուրգեն Մխիթարյանը 2010 թ.  դեկտեմբերի 8-ին  դիմում էին հղել  ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին,  Լոռու մարզի դատախազին: Նրանք հայտնել էին,  որ  1988 թ. երկրաշարժի հետևանքով բնակվում են հիշյալ բնակարաններում, որոնք 2000 թվականից սկսել են սեփականաշնորհել ու Վանաձորի քաղաքապետարանից ստացել են սեփականաշնորհելու թույլտվություններ, սակայն չեն կարողացել դրանք իրականացնել:   Բնակարաններն  ի սկզբանե եղել են անօգտագործելի, դրանք վերանորոգել են, դարձրել  բնակվելու համար պիտանի:
 
Հետագայում  տեղեկացել են, որ ՀՀ տնտեսական դատարանի 2002 թ. վճռով՝ «Լուսատեխնիկ» ՓԲ ընկերությունը սնանկ է ճանաչվել և իրենց սենյակների նկատմամբ գրանցվել է ընկերության սեփականության իրավունքը, նրանք զրկվել են դրանցից:   Դիմումատուները  հայտնել էին նաև, որ սնանկության անվան  տակ ջրի գնով վաճառվել են հսկայական  գին ունեցող գործարանը և դրա տարածքը՝  հարկայինի և այլնի նկատմամբ գործարանի պարտավորությունները կատարելու անվան տակ:
 
2010 թ.  դեկտեմբերի 13-ին Լոռու մարզի դատախազությունից  հիշյալ դիմումն ուղարկվել է  ՀՀ ոստիկանության Լոռու մարզի  քննչական բաժին՝ դիմումում շարադրված  հանգամանքներն ուսումնասիրելու, նյութեր նախապատրաստելու համար, որտեղ 1,5 տարի նյութեր են նախապատրաստվել։  Դատախազական հսկողությունը եւս առանձնապես չի փայլել, եւ միայն 2012 թ.  օգոստոսի 15-ին Լոռու մարզի դատախազի  պաշտոնակատարի կողմից  նախապատրաստված նյութերի հիման  վրա հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը: 
 
Նախաքննությունը տեւել է 11 ամիս, որի արդյունքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Տ.Հակոբյանը 2013 թ. հունիսի 8-ին որոշում է կայացրել.  Վանաձորի «Լուսատեխնիկ»  ՓԲ ընկերության սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Լևոնյանի և  փորձագետ Էդուարդ Ապրեսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել և քրեական գործով վարույթը կարճել:   Ըստ քննիչի՝ քրեական գործով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել՝ Խաչիկ Լևոնյանի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր  չափերով գույք հափշտակելու և  Էդուարդ Ապրեսյանի կողմից ակնհայտ  կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ,  իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառվել են:  Ավելին, քննիչը եզրակացրել էր՝  սկզբանական դիմումներում մատնանշված հանգամանքներն իրականում    կրում են քաղաքացիաիրավական բնույթ: 
 
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ օրերս դատախազությունը վերացրել է՝ քրեական գործով վարույթը կարճելու, Խաչիկ Լևոնյանի և Էդուարդ Ապրեսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու   մասին քննիչի  որոշումը:   Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է   ՀՀ ոստիկանության   քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնին, իսկ քրեական գործի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումը՝  Լոռու մարզի դատախազին:
 
Վերահսկող մարմնի գնահատմամբ՝  քրեական գործի նախաքննությունը  կատարվել է թերի, չի ապահովվել գործի  հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը, Խաչիկ Լևոնյանի, Էդուարդ Ապրեսյանի արարքներին ճշգրիտ քրեաիրավական գնահատականներ չեն տրվել: Ուստիև՝ անհիմն է   քրեական գործով վարույթը կարճելու և  քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը, չեն հավաքվել բոլոր ապացույցները, իսկ ձեռք բերված ապացույցներին պատշաճ գնահատական չի տրվել։ 
 
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի հարկային տեսչության հայցադիմումի հիման վրա ՀՀ տնտեսական դատարանը 2002 թ. փետրվարի 25-ի վճռով «Լուսատեխնիկ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է սնանկ՝ ապահովելով պետական բյուջեի նկատմամբ 323.558.800 գումարի բռնագանձումը: Ընկերությունը Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարանում գտնվում է լուծարման գործընթացում, ու վերջնական դատական ակտ չի կայացվել:
 
 Պարզվել  է նաև, որ «Լուսատեխնիկ» ՓԲ  ընկերության՝ վերոհիշյալ շենք-շինությունները  վաճառվել են սնանկության գործերի  կառավարիչ Խաչիկ Լևոնյանի կողմից, որոնց արժեքները գնահատվել են «Է.Ապրեսյան» ՍՊԸ փորձագետ Էդուարդ Ապրեսյանի կողմից:
 
Ըստ դատախազության՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներից անգամ երեւում է, որ շենք-շինությունները վաճառելու համար  հայտարարվել են աճուրդներ, որոնց  միջոցով չվաճառվելու պատճառով դրանց  արժեքները ցածրացվել են, արդյունքում  հիմնականում վաճառվել են դատարանի որոշումներով՝ ուղղակի վաճառքի եղանակով:
Պարզվել է նաև, որ մի շարք գնորդների հենց Խաչիկ  Լևոնյանն է ուղղորդել գնել շենք-շինությունները, այդ թվում՝ իր քրոջ ամուսին Յուրա  Պողոսյանին, որին ուղղակի վաճառքի  եղանակով  1.600.000 դրամով վաճառել է  ընկերությանը պատկանող Աղայան 95/10 հասցեում գտնվող 3 հարկանի արտադրական մասնաշենքի 1-ին հարկը և կից կառույցի 1-ին և 2-րդ հարկերը՝ ընդհանուր 2160 քմ. տարածքով, որի շուկայական արժեքը փորձաքննության եզրակացությամբ գնահատվել է 31.341.000 դրամ:
 
Ի դեպ, նշված տարածքում Յուրա Պողոսյանի կողմից իրականացվել է եվրոդռների ու պատուհանների արտադրություն և աշխատանքից ազատվելուց հետո այդ արտադրությունը շարունակել է կազմակերպել Խաչիկ Լևոնյանը, իսկ վերջինիս գործողություններին քննչական մարմինը որևէ գնահատական չի տվել:
 
«Լուսատեխնիկ» ՓԲ ընկերության սնանկութան գործերով կառավարիչներ Սեյրան Հակոբյանն ու Գարիկ  Մկրտչյանը ցուցմունքներ են տվել այն  մասին, որ կառավարիչ Խաչիկ Լևոնյանից  ընկերության գույք չեն ստացել, այլ ստացել են միայն հաշվապահական փաստաթղթեր, իսկ Գ.Մկրտչյանը հայտնել է նաև, որ ընկերության բոլոր փաստաթղթերը գտնվում են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
 
Ճիշտ է՝ քննիչը գրություններ է հասցեագրել Լոռու  մարզի ընդհանուր իրավասության դատարան  և խնդրել տրամադրել «Լուսատեխնիկ» ՓԲ ընկերության հաշվապահական փաստաթղթերը, ինչպես նաև՝ «Է.Ապրեսյան» ՍՊԸ փորձագետ Էդուրադ Ապրեսյանի կողմից շենք-շինությունները գնահատելու վերաբերյալ հաշվետվությունները, եզրակացությունները, դրանց կազմման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը կամ պատճենները։ Սակայն, Նախաքննությամբ  համապատասխան փորձաքննություն նշանակելու միջոցով չի պարզվել, թե «Է.Ապրեսյան»  ՍՊԸ փորձագետ Էդուարդ Ապրեսյանի կողմից վերոհիշյալ շենք-շինությունները ինչ մեթոդով և ինչ փաստաթղթերի հիման վրա են գնահատվել և արդյոք դրանց արժեքները ճիշտ են որոշվել:
 
Վերացնելով կարճելու մասին որոշումը՝ վերահսկող դատախազը նշել է, որ  անհրաժեշտ է նշանակել լրացուցիչ տնտեսագիտական, դատաապրանքագիտական, շինարարատեխնիկական փորձաքննություն և պարզել, թե որքան են կազմում «Լուսատեխնիկ» ՓԲ ընկերության հիշյալ շենք-շինությունների շուկայական արժեքները՝ դրանք վաճառելու ժամանակ, դրանց վաճառքից որքան գումարներ է ստացվել և որքան պարտավորություններ են մարվել և արդյոք այդ գումարներից չեն հափշտակվել:
 
Շինարարատեխնիկական  և ապրանքագիտական համալիր փորձաքննության միջոցով անհրաժեշտ է պարզել, թե շենք-շինությունների գնորդները դրանց վրա ցուցմունքներում նշված գումարները ծախսել և վերանորոգման աշխատանքներ կատարե՞լ են, թե՞ ոչ:
 
Շենք-շինությունների գնորդների հարցաքննություններով պարզել նաև, թե նրանք Խաչիկ Լևոնյանից դրանք ուղղակի կամ աճուրդով գնելուց վերջինիս, որպես կաշառք,  որևէ գումար տվե՞լ են, թե՞ ոչ :
Վերոհիշյալ և այլ անհրաժեշտ  գործողությունները կատարելուց հետո միայն հնարավոր կլինի վերջնական  ճշգրիտ քրեաիրավական գնահատական տալ  վերոհիշյալ անձանց արարքներին:
Փաստորեն, շուրջ 3 տարի ոստիկանության քննչական բաժինը չի կարողացել կատարել անգամ ամենատարրական քննչական գործողությունները, իսկ դատախազության ներգործության միջոցներն էլ դանդաղել են։ 
 
Հեղինակ՝ Սոնա Մաշուրյան
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]