ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործադուլի դիմելու փաստաբանների որոշումը «բեկանման» ենթակա չէ 05/25/2013 13:26 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Անցյալ տարվա փաստաբանների գործադուլից ի վեր ոչինչ չի փոխվել ՀՀ վճռաբեկ դատարանի գործելաոճում, վերին դատական ատյանը շարունակում է կամայականորեն վարույթ ընդունել կամ մերժել վճռաբեկ բողոքների վարույթ ընդունելը: Այս մասին այսօրվա ասուլիսում նշեց փաստաբանների այս տարվա գործադուլի նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը: Նա հիշեցրեց, որ վերադարձվում են բողոքների 95 տոկոսը: Հայկ Ալումյանի փաստաբանական պրակտիկայում եղել է դեպք, երբ առաջին ատյանի դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը իր պաշտպանյալին կալանավորելու մասին, վերաքննիչ դատարանը բավարարել է իր միջնորդությունը, իսկ Վճռաբեկ դատարանը չի ընդունել բողոքը, այսինքն՝ քաղաքացին զրկվել է անգամ մեկ դատական ատյան իր նկատմամբ որոշումը բողոքարկելու իրավունքից:
Նույն խնդիրն առաջանում է վարչական վարույթում, վարչական դատարանը որոշում է կայացնում հօգուտ, իսկ վերաքննիչ վարչականը՝ ի վնաս քաղաքացու, իսկ վճռաբեկ դատարանը չի ընդունում քաղաքացու բողոքը: Հ.Ալումյանը հերքեց մտայնությունը, թե չեն ընդունվում անլուրջ գործերով բողոքները՝ ցանկացած քաղաքացու համար իր գործն ամենալուրջն է, մասնավորապես, անձին 2 ամսով կալանավորելու որոշումն ամենալուրջ գործն է: Այդ «անլուրջ» գործերը, հավաստիացրեց Հ.Ալումյանը, գնում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ կայացվում են վճիռներ Հայաստանի դեմ:
Փաստաբան Նարինե Ռշտունին նույնպես ընդգծեց, որ բողոքներն ընդունելու-չընդունելու հարցում չկա իրավական որոշակիություն, ինչը պետք է պարտադիր լինի: Անկախ նրանից, թե 5, թե 50 փաստաբան կմիանա գործադուլին, «մենք մեր ձայնը կբարձրացնենք և հույս ունենք, որ մեր ձայնն այս պետությունում կլսեն»:
Փաստաբան Գևորգ Դավթյանն ընդգծեց, որ խնդիրը օրենքի մեջ չէ, այլ գործող օրենքի սխալ կիրառման մեջ՝ եղել են դեպքեր, երբ ստորադաս դատարաններն իրար հակասող որոշումներ են ընդունել, իսկ վճռաբեկ դատարանը չի ընդունել բողոքները՝ օրենքի ոչ միատեսակ կիրառման պարագայում անգամ: Ըստ փաստաբանի, Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանում բողոքները վերադարձնելու որոշումները, պարզապես այլ գործերից «քոփիփաստ» է անում: Նման սուբյեկտիվ մոտեցման ներքո կարող է թաքնվել կոռուպցիա, ծանոթ, հարազատ, բարեկամ կապեր: Փաստաբանն ընդգծեց, որ եթե գործադուլի արդյունքում ոչինչ չփոխվի, իրենք կդիմեն ավելի երկարատև՝ 2-3 օրյա գործադուլների՝ նաև իրենց վստահորդների մասնակցությամբ:
Փաստաբան Արա Զաքարյանն իր հերթին ընդգծեց, որ խնդիրը Վճռաբեկ դատարանի մտածելակերպի ու մոտեցման մեջ է, իսկ Հայկ Ալումյանը հավելեց. «18 տարի կողմ եմ օրենսդրական փոփոխություններին, սակայն իմ վստահորդի իրավունքը հենց այսօր պետք է պաշտպանենք»:
Գործադուլին միացել է մոտ 50 փաստաբան, նախօրեին նախաձեռնող խումբը տարածել է իր հայտարարությունը, որում փաստաբաններին կոչ է արվում միանալ գործադուլին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել