Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան

Փաստաբանները հայտնվել են փորձության հորձանուտում 03/16/2013   16:11  |  Վերլուծություններ

Հայաստանում փաստաբանության ինստիտուտը հայտնվել է դժվարին փորձության հորձանուտում։ Այսօր տեղի կունենա փաստաբանների պալատի նորընտիր խորհրդի ընդլայնված նիստը՝ քննարկելու ընդդեմ Վճռաբեկ պալատի բողոքի ակցիաները շարունակելու հարցը, որը դարձել է լուրջ տարաձայնությունների առարկա, քանի որ փաստաբանների մի ստվար խմբի մոտ առկա է մտավախություն, որ փորձ է արվում առկա մասնագիտական տարաձայնություններն ու դժգոհություններն օգտագործել քաղաքական նկատառումներով։ Այլ խոսքով՝ փաստաբանությանը ներքաշել քաղաքականության մեջ։

Փաստաբանների բողոքի ալիքն ընդդեմ Վճռաբեկ դատարանի նորություն չէ։ Այն ունի նախապատմություն։ Մոտ մեկ տարի առաջ փաստաբանները ստեղծել էին հանձնախումբ, որն ի մի էր բերել Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» դեպքերը։ Ավելին, կազմակերպվեցին բողոքի ակցիաներ ու անգամ դատադուլ՝ խոստանալով առկա խնդիրները չլուծվելու դեպքում դիմել բողոքի ակցիայի՝ արդեն երկակի ստանդարտներից տուժած վստահորդների մասնակցությամբ:

Փաստաբանների բողոքի ձայնը լսելի էր դարձել իշխանության վերին մարմիններում, մասնավորապես՝ նախագահական նստավայրում: ՀՀ Նախագահը հրավիրեց դատաիրավապահ մարմինների խորհրդակցություն, որին առաջին անգամ մասնակցեց նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, որի ժամանակ վերջինս ներկայացրել էր փաստաբանների դժգոհությունները: Ի լրումն այդ ամենի՝ փաստաբանները ներկայացրել էին տեղեկանք այն գործերի վերաբերյալ, որտեղ Վճռաբեկ դատարանը երկակի ստանդարտներ էր կիրառել:

Մշակվեցին և շրջանառության մեջ դրվեցին մի քանի օրինագծեր, դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվել են մի շարք օրենսդրական կարգավորումներ և փաստաբանները դադարեցրեցին բողոքի ակցիաները՝ սպասելով հետագա զարգացումներին։ Օրենսդրական բարեփոխումներն ընթացքի մեջ են, սակայն փաստաբանների մի խումբ փորձում է բարձրացնել բողոքի նոր ալիք։ Ըստ փաստաբան Հ.Ալումյանի՝ փաստաբանների բողոքի ակցիայի նախորդ փուլի ընթացքում բարձրացված հարցերի ուղղությամբ Վճռաբեկ դատարանի գործելաոճում եթե անգամ փոփոխություն կա, ապա այն բացասական է: «Մենք կհասնենք նրան, որ դրական փոփոխություններ կլինեն»,- «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է փաստաբանը, ով բողոքի ակցիաները շարունակելու ակտիվ կողմնակիցներից է։

Սակայն այս նոր շարժումը չեն ողջունում մի շարք այլ փաստաբաններ, ովքեր թեև նախորդ ակցիաներին ակտիվորեն մասնակցել են։ «Փաստաբանների ակցիաներն ընդդեմ ՀՀ վճռաբեկ դատարանի չպետք է ինքնանպատակ լինեն, պետք է բարձրացվեն այս փուլում առկա խնդիրները, ներկայացվեն դրանք հաստատող նյութեր, նախանշվեն դրանց լուծման ուղիները, եվրոպական չափանիշներին համահունչ լուծումների առաջարկներն անտեսվելու դեպքում միայն անցնել իմաստավորված գործողությունների: Նման կարծիք «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Փաստաբանական դպրոցի տնօրեն, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը ու ընդգծել, որ մինչև ինքը կոնկրետ չպատկերացնի խնդիրները, չի կարող ակցիաներին միանալու որոշում կայացնել: Բողոքի ակցիաներին հրապարակավ դեմ էր արտահայտվել նաև փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ «panorama.am»-ին տված հարցազրույցում։

Փաստաբանների տարակարծությունն ու ընդվզումն իրականում ունի խորքային այլ պատճառներ, որտեղ մասնագիտականը թերևս այս պարագայում ստորադասվում է։ Այսինքն՝ տարաձայնության պատճառը ոչ թե ապօրինությունների մասին բարձրաձայնելու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության հարցն է, այլ որպես գործիք օգտագործվելու մտավախությունը։

Տարբեր քրեական գործերով փաստաբանները մշտապես հանդես են գալիս քննադատություններով և հանրությանը ներկայացնելով իրենց դիտարկմամբ ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից թույլ տրվող ապօրինությունները, սակայն մի բան է խոսել այդ ամենի մասին՝ կոնկրետ իրավական հարթությունում խախտումները վերացնելու և համակարգը առողջացնելու համար, մեկ այլ բան է դառնալ գործիք այլոց քաղաքական նկատառումների համար։ Իսկ մտավախությունն իրոք ունի լուրջ հիմքեր, իսկ ակունքում, ինչպես մասնավոր զրույցներում նշում են փաստաբանները, կանգնած է  փաստաբան, ներկայումս պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Մեր զրուցակից փաստաբանների դիտարկմամբ, ովքեր այսօր մասնակցելու են փաստաբանների պալատի խորհրդի ընդլայնված նիստին և առայժմ չցանկացան մամուլում հրապարակել իրենց անունը, բողոքի նոր ալիքը հրահրվում է հենց պատգամավորի կողմից, ով կարծես թե նախարարական պորտֆել ստանալու հավակնություն ունի և փաստաբանական ինստիտուտը փաստորեն փորձ է անում օգտագործել իր քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։ Հենց այս զարգացումն է, որ որոշակի զգուշավորության է դրդում փաստաբանների զգալի հատվածին։ Առավել ևս, երբ կարծես թե բողոքի ակցիաների կողմնակիցներն ուզում են ընդդեմ Վճռաբեկի արշավը սկսել մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը։

Ի դեպ, քաղաքական խաղերի մեջ փաստաբաններին ներքաշելու փորձի վարկածի մասին է վկայում նաև ցուցաբերվող շտապողականությունը։ Ճիշտ է, բողոքի ակցիաներն ունեն նախապատմություն, բայց Փաստաբանների պալատի խորհրդի նոր կազմն ընդամենը 3 օրական է։ Մարտի 9-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով ձևավորված նոր խորհուրդն իր գործունեությունը սկսել է մարտի 13-ին և գուցե նախ նոր խորհո՞ւրդը քննարկեր առկա մտահոգությունները, գնահատեր մինչ այժմ ձեռնարկված քայլերն ու խոստումների ուղղությամբ կատարվող քայլերը և հետո նոր ձեռնամուխ լինեին նոր բողոքի ակցիաների կազմակերպման գործին։ Բայց՝ ոչ, բողոքի ակցիան պետք է հենց հիմա, հենց այս պահին, որը իրոք մտորելու տեղիք է տալիս և հիմք մտածելու, որ գուցեև այնքան էլ անհիմն չեն այն վարկածները, որ ուղղակի նախկին փաստաբանն ուզում է դառնալ նախարար...

Հեղինակ` Արեգնազ Ասատրյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]