Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան

Կ.Մեժլումյան.Եթե խնդրին լուծում չտրվեց՝ փաստաբանները բողոքի ավելի մեծ ակցիա կանեն 04/26/2013   11:18  |  Հարցազրույց

 

Դատական համակարգում առկա անարդարության լայն տարածումից ու համակարգային բնույթից, բազմաթիվ դատավորների կողմից ակնհայտ անարդար դատական ակտեր ընդունելու և անպատիժ մնալու փաստերի մասին ահազանգող Հայաստանի հարյուրավոր փաստաբաններ առաջիկայում հնարավոր է  կազմակերպեն բողոքի ակցիաներ, բացառված չէ նաեւ նոր գործադուլ: Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ‹‹Մեժլումյան և Պետրոսյան›› փաստաբանական գրասենյակի տնօրեն Կարեն Մեժլումյանի հետ։
 
- Ինչո՞վ էր թելադրված փաստաբանների բողոքի առաջին ակցիան` անցյալ տարվա ամռանը կազմակերպված գործադուլը:
 
- Այդ բողոքի ակցիան հիմնականում իրավապահ մարմինների և դատական համակարգի գործունեության արատավոր ու մերժելի դրսևորումների դեմ էր, որի հիմնական թիրախը վճռաբեկ դատարանն էր: Այո, կան քննչական մարմիններ, դատախազություն, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններ, բայց Վճռաբեկ դատարանն է բուրգի գագաթում կանգնած, և բոլոր մյուս մարմինների թույլ տված ապօրինություններն այնտեղ են հանգուցալուծվում կամ կարող են հանգուցալուծվել: Այսինքն` եթե Վճռաբեկ դատարանը ճիշտ աշխատի, լավ աշխատի, իր սահմանադրական գործառույթը կատարի, ստորադաս դատարանները և նախաքննության մարմիններն իրենց կողմից խախտումներ թույլ չեն տա, թույլ տալու դեպքում էլ, դրանք կշտկվեն:
 
Ավելին ասեմ. Վճռաբեկ դատարանը հատկապես քրեական գործերով հիանալի նախադեպային որոշումներ է կայացրել, բայց դրանք շատ դեպքերում մնում են թղթի վրա, բուտաֆորիա են և հիմնականում ընդունվել են ցույց տալու համար, թե տեսեք` մենք ինչ որոշումներ ենք կայացրել: Երբ հետագայում ստորադաս դատարանները դրան հակառակ որոշումներ են կայացնում, և այդ կապակցությամբ փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացնում, բազմաթիվ դեպքերում բողոքում նույնիսկ նշելով, որ ստորադաս դատարանի ընդունած դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը, Վճռաբեկ դատարանը պարզապես վարույթ չի ընդունում այդ բողոքը, վերադարձնում է, ընդ որում, առանց պատճառաբանելու:
 
- Ի՞նչ նախադեպային որոշումների մասին է խոսքը, կարո՞ղ եք մի քիչ ավելի որոշակի օրինակ ներկայացնել:
 
- Վճռաբեկ դատարանը, օրինակ, կալանքի կիրառման առնչությամբ ունի լավ, փաստաբաններիս գոհացնող նախադեպային որոշումներ, որոնք ամրագրում են, որ այս, այս դեպքերում որպես խափանման միջոց կարող է ընտրվել կալանքը, այս, այս դեպքերում չի կարող: Սակայն ստորադաս դատարանները համատարած կայացնում են դարձյալ այնպիսի կալանքի որոշումներ, որոնք հիմնավոր չեն և հակասում են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը: Դատարանները կալանք կիրառելու միջնորդությունների ավելի քան 90 տոկոսը բավարարում են, դատարաններ կան, որ նույնիսկ` 100 տոկոսը…
 
- Իսկ այդպիսի դեպքերում ձեր վճռաբեկ բողոքներն անտեսվո՞ւմ են:
 
- Փաստաբաններս բողոքարկում ենք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին հակասող դատական ակտերը, սակայն Վճռաբեկ դատարանն իր իսկ որոշումների սկզբունքներին հակասող այդ դատական ակտերի դեմ մեր բողոքները նույնիսկ վարույթ չի ընդունում: Վճռաբեկ դատարանը կարողանում է այդպես վարվել, որովհետև չի պատճառաբանում վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այսինքն` վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները: Այս իրավիճակում փաստաբաններն անորոշության մեջ են, մինչդեռ նրանց որոշակիություն է անհրաժեշտ: Վճռաբեկ դատարանը և, ընդհանրապես, դատական համակարգը պետք է կանխատեսելի լինեն:
 
- Եթե չեմ սխալվում, ժամանակին ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումից հետո քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանվեց, որ վճռաբեկ բողոքը և վարույթ ընդունելու մասին, և վերադարձնելու մասին որոշումները պետք է պատճառաբանված լինեն, հակառակ դեպքում` դա Սահմանադրությանը հակասում է:
 
- Մի քանի տարի առաջ օրենսդրությունում նշվեց, թե վճռաբեկ բողոքն ինչ չափանիշների պետք է համապատասխանի: Պահանջ շարադրվեց, որ եթե թույլ տրված խախտումը ծանր հետևանք է առաջացնում, պետք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվի, այն պետք է վարույթ ընդունվի նաև այն դեպքում, եթե անհրաժեշտ է օրենքի միատեսակ կիրառության համար, կզարգացնի իրավունքը: Սակայն օրենսդրությունում չամրագրվեց, որ վճռաբեկ դատարանի այդ որոշումները պետք է պատճառաբանված լինեն: Մենք հարցնում էինք, թե այդ ծանր հետևանքն ի՞նչն է, որպեսզի գրենք, թե տվյալ խախտումը, որի համար պատրաստվում ենք բողոք ներկայացնել, ծանր հետևանք է առաջացնում: Դատարանի վճռի ազդեցությամբ մեկի, օրինակ, 1 միլիոն դոլարի վնասը գուցե ծանր հետևանք է, իսկ եթե թոշակառուի վրա 100 000 դրամ վճարելու պարտավորություն է դրվել, դա ծա՞նր հետևանք է, թե՞ ոչ: Եթե մեկը տունն է կորցնում, դա ծանր հետևա՞նք է, թե՞ չէ… Մի խոսքով, ասացինք, որ որոշակիություն չկա:
 
Սահմանադրական դատարանը գտավ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածն օրենքի որոշակիության սկզբունքին չի համապատասխանում, և քանի որ Վճռաբեկ դատարանի վրա պարտականություն չէր դրված բողոքը վերադարձնելու իր որոշումը պատճառաբանելու, Սահմանադրական դատարանը որոշեց, որ այդ բացակայությունը հակասում է Սահմանադրության 18-րդ, 19-րդ և համապատասխան այլ հոդվածներին, այսինքն` հիշյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված:
 
- Դրանից հետո շտկվե՞ց օրենսդրությունը:
 
- Դատավարական օրենսգրքերում փոփոխություններ, լրացումներ կատարեցին, նշեցին, որ, օրինակ, այս դեպքում որոշումը պետք է պատճառաբանել, մյուս դեպքում` ոչ: Մենք դարձյալ հարկադրված եղանք դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերի այն դրույթները, որոնք թույլ են տալիս չպատճառաբանել վճռաբեկ բողոքները վերադարձնելու որոշումները, ճանաչվեն հակասահմանադրական:
 
Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումներից հետո դատավարական օրենսգրքերում ամրագրվեց, որ Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Նորմալ է, եթե պատճառաբանեն, բայց Վճռաբեկ դատարանն իր շատուշատ որոշումներ շարունակում է չպատճառաբանել, արհամարհել ՀՀ քրեական, քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, Սահմանադրության, Սահմանադրական դատարանի որոշումների համապատասխան պահանջներն ու դրույթները: Դրա հետևանքը փաստաբանների և նրանց վստահորդների շրջանում անվստահությունն է, որի առաջին պատճառը հենց նշածս անորոշությունն է: Մենք այդպես էլ չենք իմանում` այդ ծանր հետևանքն ի՞նչ է, մյուսն ի՞նչ է, որ այդ չափանիշներին համապատասխան բողոք գրենք: Մինչդեռ Սահմանադրական դատարանն ասել էր, որ Վճռաբեկ դատարանը պետք է պատճառաբանի, ամեն գործով պարզաբանի, թե ծանր հետևանքն ինչ է, օրենքի միատեսակ կիրառությունն ինչ է, իրավունքի զարգացումն ինչ է: Այսինքն` Վճռաբեկ դատարանին խնդիր էր առաջադրել` տալ այդ չափանիշները, որ փաստաբանները և քաղաքացիներն իմանան արդեն, թե դա ինչ է, կոնկրետ դեպքում չափանիշը որն է ծանր հետևանքի:
 
- Եվ վճռաբեկ դատարանը չի՞ տվել այդ չափանիշները:
 
- Ոչ, էլի չեն տալիս, այս կապակցությամբ նախադեպային որևէ որոշում չեն կայացրել: Ես գրավոր հարցում կատարեցի, թե այս 5 տարվա մեջ այսքան  հազար բողոքներ եք վարույթ ընդունել և վերադարձրել, որևէ անգամ ‹‹ծանր հետևանք›› հասկացության բացատրությունը տվե՞լ եք… Դատական դեպարտամենտից ստացված գրավոր պատասխանով հայտնեցին, որ ոչ: Անհասկանալի է, թե Վճռաբեկ դատարանն ինչպե՞ս կարող է բողոքը վարույթ ընդունել` այդ նորմը չկիրառելով, կամ ինչպե՞ս է վերադարձնում` նշելով, թե ծանր հետևանք չկա, առանց այդ նորմը կիրառելու: Հաճախ ընդհանրապես չի էլ պատճառաբանում, քանի որ այդ նորմը չի կիրառել:
 
Ավելին. մոտ երկուսուկես տարի առաջ, երբ Ջերմուկում մեծ կոնֆերանս էր, ես հարցրեցի, թե ծանր հետևանքը ո՞րն է… Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն ասաց, որ նույնիսկ իրենք չեն իմանում, թե ծանր հետևանքը որն է: Այսինքն` ստացվում է, որ դատարանն օրենք է կիրառում` չիմանալով, թե դա ինչ է: Սա լուրջ խնդիր է, և դրա համար մենք այդ բողոքի ակցիան իրականացրեցինք, քանի որ պատճառաբանելու այդ պարտականությունը կա, բայց չեն պատճառաբանում: Վճռաբեկ դատարանի դատավորների մտայնությունը սա է` ամենաբարձր ատյանը Վճռաբեկ դատարանն է, մեր գործողությունը որևէ տեղ չի կարող բողոքարկվել, որևէ մարմին իրավունք չունի մեզ միջամտելու, չենք պատճառաբանում ու վերջ` անկախ նրանից, թե օրենքը, Սահմանադրությունն ինչ են ասում: Այո, Վճռաբեկ դատարանն օրենսդրությամբ անկախ մարմին է, բայց ոչ օրենքից, և լավ կլինի, որ այս մասին նախագահականում մտածեն:
 
- Խնդիրը փաստաբանների և նախագահի հանդիպումից հետո՞ էլ չլուծվեց…
 
- 2012թ. ամռանը մեր բողոքի ակցիայից` մեկօրյա գործադուլից, այսինքն` դատական նիստերին այդ օրվա ընթացքում չմասնակցելուց հետո հանրապետության նախագահի մոտ համապատասխան խորհրդակցություն տեղի ունեցավ, և նա ասաց, թե այդ բացն օրենքի մեջ է, այսինքն` Վճռաբեկ դատարանի վրայից ամեն դեպքում պատասխանատվությունը հանեց: Սակայն միաժամանակ պահանջեց խնդրին արագ լուծում տալ` օրենսդրական փոփոխություններ կատարելով: Լավ, մենք, այսպես ասած, ընդունեցինք, մտածեցինք, թե թող օրենքը փոխեն, այդ մարդիկ` դատավորներն էլ միգուցե փոխվեն, և հարցը լուծում ստանա:
 
Մեզ արդարադատության նախարարությունից անցյալ տարվա աշնանը դատավարական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների շատ լավ նախագծեր ներկայացրեցին, գոնե իմ պատկերացումները դրանցում կային ձևակերպված: Նշված էր, որ որոշումները պետք է պատճառաբանված լինեն, բայց նաև չափանիշներ էին տրված` պատճառաբանությունը սա է, սա է և այլն, այսինքն` ավելի որոշակիացված էր, սահմանումները տրված, նաև նշված էին այն չափանիշները, թե որ դեպքում պետք է բողոքները վարույթ ընդունվեին, որ դեպքում` վերադարձվեին: Ասացինք նորմալ է, բայց ժամանակ անցավ, էլի չմտցրեցին կառավարություն, Ազգային ժողով:
 
Դրանից հետո փաստորեն դատական դեպարտամենտին էին այդ նախագիծը ներկայացրել, և նրանց առաջարկներն էլ հաշվի առնելով, նոր նախագիծը կամ նախագծի փոփոխված տարբերակն այս տարի մեզ ուղարկեցին: Տեսանք, որ նախագծում ներառել են մի դրույթ, ըստ որի, Վճռաբեկ դատարանը պետք է պատճառաբանի միայն իրավունքի զարգացման հարց բարձրացնող բողոքների վերաբերյալ ընդունած որոշումները, իսկ այն դեպքում, երբ բարձրացված է դատական սխալի, օրենքի սխալ կիրառման հարց, այդ դեպքում չպետք է պատճառաբանվի, հիմնավորի: Ընդգծեմ, որ բողոքների 90, եթե ոչ ավելի տոկոսը վերաբերում է հենց օրենքի սխալ կիրառմանը:
Մենք գործադուլ արեցինք, բոյկոտեցինք դատական նիստերին մասնակցելը, այդքան պայքարեցինք, որպեսզի հարցը լուծվի, որոշումները պատճառաբանեն: Սակայն, ինչպես տեսանք, օրենքի նախագիծ են կազմել-ներկայացրել` Վճռաբեկ դատարանին ասելով, որ մի պատճառաբանի: Եթե, ի վերջո, պետք է այդ նախագիծն ընդունվի, ապա դա ոչ թե խնդրի լուծում է, այլ ավելի հետընթաց, որի դեպքում մեր բողոքի ակցիաները չեմ կարծում, թե դադարեն, հասունացած մեծամասշտաբ գործադուլներն այդ ժամանակ կլինեն:
 
- Ի՞նչ կարծիքի եք առաջիկա գործադուլի առնչությամբ:
 
- Հիմա մենք սպասում ենք: Կան փաստաբաններ, որոնք այն կարծիքի են, որ հենց այս պահին էլ պետք է գործադուլն արվի, թեկուզ ոչ բոլոր կամ մեծաթիվ փաստաբանների մասնակցությամբ: Ես կարծում եմ, որ եթե խնդրին մինչև Ազգային ժողովի արձակուրդը լուծում տան` դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով, ապա գործադուլի անհրաժեշտությունը կվերանա: Սակայն, եթե խնդրին լուծում չտրվեց, ապա փաստաբանները բողոքի ավելի մեծ ակցիա կանեն:
 
Այսօր բոլորս էլ համաձայն ենք, որ վիճակն այնքան վատ է, որ պետք է բողոքի նման ակցիա, պարզապես մի մասը գտնում է, որ հենց այս պահին պետք է գործադուլ անել, մի մասը` ավելի ուշ, եթե հարցը լուծում չստանա: Հակված եմ այն կարծիքին, որ եթե նույնիսկ հիմա պետք է գործադուլ արվի, ապա դա պետք է լինի նախորդից ավելի մեծաթիվ փաստաբանների մասնակցությամբ, ավելի ուժեղ:
 
Այնուհանդերձ, հարգում եմ նաև այն փաստաբանների կարծիքը, որ գործադուլը, թեկուզ մասնակիցների փոքր թվով, պետք է հիմա անել: Թող անեն, լինի նախազգուշական գործադուլ, պատկան մարմինները տեսնեն, թե խնդիրն ինչքան է հասունացած, որ փաստաբանները հարկադրված նման քայլի են դիմում, հասկանան, որ չի կարելի փափուկ բարձ դնել փաստաբանների գլխի տակ: Մյուս փաստաբաններս էլ մեր բարոյական աջակցությունը կհայտնենք այդ բողոքի ակցիային, այսինքն` ընդամենը մարտավարական առումով է, որ մեծամասշտաբ գործադուլն այժմ դեռ պետք է հետաձգել:  
 
 
 Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի
 

Հարակից հրապարակումներ`

20:21 23/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբաններն ընդհանուր հայտարարի չեկան
18:34 23/04/2013  |  ՎերլուծություններՀՀ Վճռաբեկ դատարանը և Արդարադատության խորհուրդը կոռուպցիայի կնքահոր դերո՞ւմ
15:53 16/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատական դեպարտամենտը փորձում է կանխարգելել փաստաբանների գործադուլը
16:18 12/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանները նախապատրաստում են գործադուլը
12:59 22/03/2013  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանական շարժումը համակարգող խումբն աշխատում է՝ «լրիվ մասնագիտական դաշտում»
16:11 16/03/2013  |  ՎերլուծություններՓաստաբանները հայտնվել են փորձության հորձանուտում
13:19 16/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆ.Բաղդասարյան. Բողոքի ակցիաները չպետք է ինքնանպատակ լինեն
12:45 15/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿվերսկսվեն փաստաբաններն ընդդեմ Վճռաբեկ դատարանի բողոքի ակցիաները
16:55 20/11/2012  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ-ՍԴ «հակամարտություն» է հասունանում. Առայժմ տուժում են քաղաքացիները
09:05 19/11/2012  |  ԼՐԱՀՈՍԿարեն Մեժլումյան. ՍԴ որոշումն ազդակ է ԱԺ-ի համար

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]