Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   20:47 Իրանում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը 05/20/2024   20:30 Չինաստանը զենք չի մատակարարել՝ Ուկրաինայում հակամարտության կողմերից որևէ մեկին․ Հեն Շուան 05/20/2024   20:13 Բերման ենթարկվելուց հետո մարդիկ շարունակում են պայքարել,բիրտ ուժի գործադրմամբ հնարավոր չէ քաղաքացուն հետ պահել . իրավապաշտպան 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/20/2024   19:57 Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը. ՄԻՊ 05/20/2024   19:51 Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար 05/20/2024   19:30 Իմպիչմենտը մեր օրակարգում բացառված է, հանգիստ եղեք. ՔՊ-ական պարգամավոր 05/20/2024   19:22 ՔՊ-ն քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը 05/20/2024   19:09 Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը 05/20/2024   19:04 Հայտարարություն․ Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ 05/20/2024   19:02 Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն 05/20/2024   18:57 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով 05/20/2024   18:49 Մեկնարկել է Կիրանց -Աճարկուտ ճանապարհի շինարարությունը․ Արայիկ Հարությունյան 05/20/2024   18:40 Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի 05/20/2024   18:32 ՔՊ-ական պատգամավորը՝ գյուղացու հողում տեղադրված սահմանային սյան ու Բագրատ Սրբազանի հնարավոր առաջադրման մասին 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   18:29 Վարկածներից մեկն էլ այն է, որ Իրանի նախագահի դեմ ուղղված գործողությունը ղեկավարվել է ոչ թե Իսրայելից, այլ՝ Ադրբեջանից. Իրանագետ 05/20/2024   18:22 Ռուսաստանը առաջիկա շաբաթներին կփորձի առաջ շարժվել Ուկրաինայի հետ սահմանին. Պենտագոնի ղեկավար 05/20/2024   18:18 Վաղը Բագրատ Սրբազանը հանդիպումներ կունենա հասարակական գործիչների, արցախցիների հետ 05/20/2024   18:16 Վթար պոչամբարում. Վարժանքներ՝ հետևանքները բացառելու նպատակով 05/20/2024   18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել 05/20/2024   18:05 Ընդդիմադիր պատգամավորներն ուղեւորվել են ոստիկանության բաժին 05/20/2024   17:57 Ճշմարտության համար նեղություն, կալանք ստանալը պատիվ է․ Բագրատ Սրբազան 05/20/2024   17:42 Սպիտակ տունը չի ակնկալում փոփոխություններ Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններում Ռաիսիի մահից հետո 05/20/2024   17:40 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը 05/20/2024   17:36 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը․ «Հայաստան» խմբակցության ցավակցական ուղերձը 05/20/2024   17:31 Մեդվեդևը հավանական է համարել, որ Զելենսկու դեմ մահափորձ իրականացվի, ինչպես 1944-ին Հիտլերի դեմ 05/20/2024   17:22 Բագրատ Սրբազանի ծննդյան օրվա առթիվ քաղաքացին մատաղ է բերել 05/20/2024   17:15 Կիրանցի ճանապարհից 14 քաղաքացու են բերման ենթարկել 05/20/2024   17:12 Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները 05/20/2024   17:08 Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   16:45 Սրբազանը հիմա գյուղում է, Վահե Ղազարյանը թող մտածի, որ այլևս համակարգը չի գործում․ ինչպես է Բագրատ Սրբազանը շրջանցել ոստիկանական պատնեշն ու հասել Կիրանց 05/20/2024   16:40 ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ 05/20/2024   16:30 Հ1–ի նկարահանող խմբին փորձել են ոստիկանական մեքենայով տանել Կիրանց, բարձրացված աղմուկից հետո չեն կարողացել 05/20/2024   16:24 Բերետավորները բիրտ ուժով բերման ենթարկեցին քաղաքացիներին. ոստիկանները փակել են ճանապարհը, բայց քաղաքացիներին մեղադրում դրա մեջ 05/20/2024   16:00 Ռաիսիի մահվան գլխավոր մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Զարիֆ 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/20/2024   15:37 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին 05/20/2024   15:36 Միջազգային դատարանի դատախազը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ձերբակալության օրդեր է պահանջում 05/20/2024   15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել 05/20/2024   15:19 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան 05/20/2024   15:15 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 05/20/2024   15:12 Որպես Իրանի մերձավոր և բարեկամ երկիր՝ ՀՀ -ում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու անժամանակյա ողբերգական մահվան լուրը. Պապիկյան 05/20/2024   15:05 Տիկին Խանումի ճնշումը հասել էր 200-ի. մեկի տունը որ խլեն, թշնամին՝ ռամիլսաֆարովը վայելի, դա նորմալ ա՞. Դանիելյան 05/20/2024   14:55 Սիրիան, Պակիստանը և Լիբանանը սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ 05/20/2024   14:48 Երեկ ԱԱԾ, ոստիկանական ստորաբաժանումները հետապնդում են պատգամավորներին, ԱԹՍ է բարձրացվել օդ․ Դանիելյան 05/20/2024   14:43 Այս պահին շինարարական տեխնիկա է աշխատում. Միջպետական ճանապարհի մաս կազմող կամուրջը հանձնվում է. փորձում են արագ տեմպերով նորը կառուցել 05/20/2024   14:38 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան 05/20/2024   14:36 Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Ստեփան Դանիելյան
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում

Արման Մելիքյանի նախընտրական շտաբ. պահպանվում է ընտրությունները կեղծելու բացառիկ հնարավորությունը 01/21/2013   12:28  |  Ընտրական իրավունք

ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբն այսօր տարածել է հայտարարություն, ըստ որի վերացված չեն ընտրակեղծարարության համար հսկայական հնարավորություններ պարունակող պայմանները։ Եվ առաջարկում է, որ ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությունը հրապարակի ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերող թվային տվյալները՝ նշելով, որ դա կգնահատվի, որպես իշխանությունների բարի կամքի դրսևորում և իրավիճակը շտկելու ցանկության ապացույց:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հունվարի 15-ին ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նամակով դիմել էր ՀՀ ԿԸՀ նախագահ պարոն Տիգրան Մուկուչյանին, որում այն համոզմունքն էր արտահայտում, որ նախկինում ՀՀ-ում անցկացված համապետական ընտրությունների արդյուքները կեղծվել են:

Ընտրությունները կեղծվել են Հայաստանից հեռացած հարյուր հազարավոր քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ձայները հօգուտ «հաղթող» իշխանական թեկնածուի հաշվարկելու միջոցով: Ելնելով այն իրողությունից, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 49 հոդվածի 1-ին կետի հենց ԿԸՀ-ն է հանդիսանում ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմինը, որն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախկինում ընտրությունների ժամանակ կիրառված զանգվածային ընտրակեղծարարությունը կանխելու համար առաջարկեց, որ ՀՀ ԿԸՀ-ն հրապարակի պաշտոնական վիճակագրական տվյալներ ՀՀ անկախացումից ի վեր`

• ՀՀ-ից հեռացած քաղաքացիների,
• ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների,
• ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ:

Հունվարի 19-ին կայացած նիստում ՀՀ ԿԸՀ-ն այս առաջարկը որակեց որպես տեղեկատվություն ստանալու պահանջ, մերժեց ՀՀ-ից հեռացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու մասին առաջարկը, իսկ ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած քաղաքացիների վերաբերյալ մասով ՀՀ նախագահի թեկնածուի դիմումը վերահասցեագրեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը:

Մենք ստիպված ենք պարզաբանել, որ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը ոչ թե տեղեկատվություն տրամադրելու պահանջ էր, այլ համապատասխան տեղեկատվությունը հրապարակելու միջոցով զանգվածային ընտրակեղծարարությունը կանխելու պահանջ:

Ներկայումս Հայաստանում ոչ ոք, այդ թվում նաև ԿԸՀ-ի անդամները, պատկերացում չունի, թե Հայաստանում իրականում որքան ընտրող է մնացել: ԿԸՀ-ի նիստի ընթացքում Արման Մելիքյանի կողմից արված այս պնդումը ԿԸՀ անդամներից որևէ մեկի կողմից չվիճարկվեց: Մեր համոզմամբ, այս անորոշությունը նախկինում հնարավորություն է տվել, որպեսզի ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվաքանակը հավելագրվի առնվազն 400-500 հազարով: Հավելագրումն օգտագործվել է իշխանության թեկնածուի հաղթանակն ապահովելու նպատակով:

Մեզ համար կարևոր է, որ`

• ԿԸՀ նիստի ընթացքում այդ կառույցի անդամներից և ոչ մեկը չվիճարկեց նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀ-ի սահմաններից դուրս գտնվող հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիների ձայներն իշխանական թեկնածուի օգտին հաշվարկելու վերաբերյալ արված պնդումը,
• օրինաչափ համարեց ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ թվային տվյալներ հրապարակելու մասին առաջարկը` այն վերահասցեագրելով ՀՀ Ոստիկանության ԱՎՎ:

Մենք գտնում ենք, որ քանի դեռ փոխհամաձայնություն չկա ՀՀ-ից մեկնած քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ, պահպանվում է ընտրությունները կեղծելու բացառիկ հնարավորությունը:

Եթե ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությունը հրապարակի ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերող թվային տվյալները, մենք դա կգնահատենք, որպես իշխանությունների բարի կամքի դրսևորում և իրավիճակը շտկելու ցանկության ապացույց:

Միաժամանակ պետք է տեղեկացնենք, որ խնդիրը կարող է լուծում ստանալ միայն այն դեպքում, եթե համաձայնություն ձեռք բերվի ՀՀ-ից բացակայող քաղաքացիների ընդհանուր թվաքանակի վերաբերյալ: Այդպիսի լուծում հնարավոր է քաղաքական փոխհամաձայնության առկայության դեպքում:

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ ընտրությունների անցկացման օրինականությունն ապահովված չէ, քանի դեռ վերացված չեն ընտրակեղծարարության համար հսկայական հնարավորություններ պարունակող պայմանները: Ելնելով այդ իրողությունից Արման Մելիքյանը, առաջնային համարելով ընտրությունների օրինական անցկացումն ապահովող պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, գտնում է, որ այս պահին դեռևս հիմքեր չկան գալիք ընտրությունները համարելու իրավաչափ և օրինական:

Իրավիճակն է´լ ավելի մտահոգիչ են դարձնում տեղեկություններն այն մասին, որ որպես ՀՀԿ- ի կողմնակիցներ ներկայացող կասկածելի անձինք սկսել են ընտրակաշառք տալու խոստումներ շռայլելով քաղաքացիներից անձնագրային տվյալներ հավաքագրել:

Լուրեր են ստացվում նաև այն մասին, որ ներքին կարգով հրահանգված է շենքերի լիազորներին տեղեկատվություն տրամադրել իրենց շենքերում գրանցված, սակայն ՀՀ-ից բացակայող քաղաքացիների վերաբերյալ:

Արման Մելիքյանի որոշմամբ իր նախընտրական շտաբի գործունեությունը ուղղված է լինելու բացառապես ընտրությունների օրինականության ապահովման խնդրի լուծմանը:

Այս պահին իշխանություններին ուղղված պահանջն է`

• հաղորդել արժանահավատ տեղեկություններ ՀՀ-ից բացակայող քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ: Առանց այս հարցում հստակություն հաստատելու, մենք չենք կարող ունենալ օրինական ընտրություններ և դրանց միջոցով ձևավորված լեգիտիմ իշխանություն»:

ՀՀ Նախագահի թեկնածու
Արման Մելիքյանի նախընտրական շտաբ


Հարակից հրապարակումներ`

14:22 20/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴ.Հարությունյան. ԵԽԽՎ հաղորդագրությունը պարունակում է կեղծ մեղադրանքներ
13:07 19/01/2013  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆախագահի թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը
18:00 18/01/2013  |  Ընտրական իրավունքՀՀ Նախագահի թեկնածուն հունվարի 21-ից կսկսի անժամկետ հացադուլ
17:43 18/01/2013  |  Ընտրական իրավունքԵրկօրյա այցով կժամանի ԱՊՀ ՄԽ-ի դիտորդական առաքելության պատվիրակությունը
17:24 18/01/2013  |  Ընտրական իրավունքՐաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է ունենանք շարժունակ քարոզարշավ»
16:37 18/01/2013  |  ԼՐԱՀՈՍՀրանտ Բագրատյանի շտաբում կգործի իրավական հանձնախումբ
17:44 17/01/2013  |  ԼՐԱՀՈՍԿԸՀ-ում հավատարմագրված են 14 դիտորդական կազմակերպություններ
14:41 17/01/2013  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ում ստեղծվեց աշխատանքային խումբ
00:05 17/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՐաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական շտաբի պետ դեռ չունի
19:11 16/01/2013  |  Ընտրական իրավունքԻրավապահ համակարգը պատրաստվում է ընտրություններին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]