Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Դ.Հարությունյան. ԵԽԽՎ հաղորդագրությունը պարունակում է կեղծ մեղադրանքներ 01/20/2013   14:22  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր տարակուսանքն է հայտնել ՀՀ նախագահական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդական առաքելության տարածած մամուլի հաղորդագրության բովանդակության կապակցությամբ:

Տիկին  Կարին Ուոլդսեթի գլխավորությած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել երկօրյա այցով` հունվարի 16-ին եւ հանդիպումներ ունեցել ինչպես երկրի ղեկավարության, այնպես էլ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված հիմնական թեկնածուների ու խորհրդականական խմբակցությունների ղեկավարների, ԿԸՀ նախագահի ու քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Հունվարի 17-ին պատվիրակությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, որի բովանդակությունն ցնցել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարին, ով հունվարի 19-ին պաշտոնական նամակ է հղել Ուոլդսեթին եւ պատվիրակության անդամներին: Նամակի բնագրին  ամբողջությամբ կարող եք ծանոթանալ անգլերեն էջում, իսկ ստորեւ ներկայացնում ենք դրա համառոտ տարբերակը` հայերեն թարգմանությամբ.

«Ցնցված եմ Հայաստանում ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության մամլո հաղորդագրության ձևից ու բովանդակությունից և անհրաժեշտ համարեցի անդրադառնալ դրանում արտացոլված բոլոր երեք բացասական գնահատականներին:

Առաջինը՝ «պատվիրակության մտահոգության  առարկա են շարունակում մնալ ընտրացուցակների էական անճշտությունները»: 



Այս բացասական գնահատականը պատրաստվել էր նախապես՝ դեռևս ընտրացուցակների մշակման համար պատասխանատու հիմնական մարմնի՝ Ոստիկանության հետ պատվիրակության հանդիպումից առաջ. գրված մամլո հաղորդագրությունը հայերեն ու անգլերեն տարածվեց այդ հանդիպումից անմիջապես հետո:

Իրականում բացասական այդ գնահատականն արտատպված է Հայաստանում 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարոնուհի Նիկոլսոնի գլխավորած պատվիրակության տխրահռչակ զեկույցից: 

Քանի որ մենք այդ զեկույցի պնդումները համարում էինք կեղծ, իսկ Հայաստանի իշխանությունների ողջամիտ բացատրություններն անտեսված էին մնում, 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո մենք ԵԽԽՎ-ին հրավիրեցինք հետընտրական առաքելությամբ ստուգել ընտրացուցակների ճշգրտությունը:

Ցավոք, կազմակերպությունը չընդունեց մեր հրավերքը, սակայն որոշեց շարունակել ընթանալ նույն՝ ընտրացուցակների վերաբերյալ անհիմն ու կեղծ մեղադրանքներ անելու ճանապարհով: Թույլ տվեք կրկին անդրադառնալ այն «փաստերին», որոնք սովորաբար հիշատակվում են որպես մտահոգության առարկա:



Ա. 2011-2012 թվականներին տրամադրված անձնագրերի մեծ թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում ազգային անձնագրերը ներդրվել են երկու տասնամյակ առաջ՝ 1992 թվականին՝ գործողության 10 տարի ժամկետով: 



Բ. Նախորդ երկու ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում ընտրողների թվի 157 հազարով ավելացումը ՝ չնայած ժողովրդագրական ցուցանիշների անկմանը, պայմանավորված է երեք հիմնական գործոններով. 1990-1994թթ. ժամանակահատվածում ծնվածների թիվը՝ մոտ 270 հազար, ովքեր ընտրական տարիքի են հասել, մեծ է մահացածների թվից (2008-2012թթ. մահացել է 142 հազար մարդ), երկքաղաքացիների թիվը կտրուկ (43800-ով) աճել է, ինչպես նաև անձնագիր ունեցողներին ներկայացվել է մշտական բնակության հասցեն նշելու առավել խիստ պահանջ, ինչը նախկինում չկար:

Ընտրացուցակների առնչությամբ նախկինում հիշատակված մի շարք մտահոգություններ, ինչպիսիք են միևնույն հասցեում գրանցված ընտրողների մեծ թիվը, քանդված ու երկրաշարժից տուժած կառույցներում գրանցված մարդիկ, 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունների կողմից դիտարկվել  են ու հիմնականում լուծում ստացել:



Իհարկե, տեսականորեն որևէ երկիր չի կարող բացարձակապես ձերբազատվել ընտրացուցակներում առկա անճշտություններից: Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները դրանք ամենահնարավոր մակարդակում արել են: Բացի այդ, բավարար երաշխիքներ է տրամադրում օերնսդրությունը: Յուրաքանչյուր անձ ցանկացած պահի (անկախ ընտրություններից) կարող է ստուգել՝ թե արդյոք ինքը կամ մեկ այլ անձ ընդգրկվա՞ծ է ընտրացուցակում, թե՝ ոչ: 

Ընտրացուցակները հանրային ծանոթության համար քվեարկությունից 40 օր առաջ փակցվում են  ընտրատեղամասերում, դրանք հասանելի են նաև համացանցում՝ օգտագործողներին հարմար ցանկացած ձևաչափով: Ցանկացած անձ, կուսակցություն, հասարակական կազմակերպություն 35 օրվա ընթացքում հնարավորություն ունի անճշտությունը վերացնելու վարչական ընթացակարգ սկսելու դիմում ներկայացնել: Վերջնական ցուցակները հրապարակվում են յուրաքանչյուր ընտրությունից երկու օր առաջ, ու կրկին հասանելի պետք է լինեն ինտերնետում: 

Բացի այդ, 2013 թվականի հունվարի 9-ին Ոստիկանությունը ստեղծել է թեժ գիծ, որով կարելի է ընտրացուցակներում առկա անճշտությունների մասին ահազանգել: Մինչ մամլո հաղորդագրության հրապարակման պահը եղել է 22 ահազանգ, որոնցից ոչ մեկը կապված չէ անճշտությունների հետ, դրանցում միայն փորձագիտական խորհրդատվության խնդրանք է ներկայացվում:

Յուրաքանչյուր օբյեկտիվ դիտորդ ակնհայտորեն եզրակացության կգար, որ Հայաստանը, Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրողների ճշգրիտ գրանցման հարցով հանձնարարականներին հետևելով, տեսանելի առաջընթաց է գրանցել: Ես առանց որևէ կասկածի կարող եմ պնդել, որ Հայաստանի ընտրողների ռեգիստրը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում ամենաճշգրիտներից մեկն է:

Երկրորդ բացասական գնահատականը.
 «Լուրջ մտահոգության տեղիք է տալիս մասնավորապես այն որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից ակնկալվում էր, որ նախագահի թեկնածու կառաջադրեն, որոշեցին չանել դա՝ ընտրությունների նկատմամբ անվստահության պատճառով» և «պատվիրակությունը նաև նշեց, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ լայն հանրությունը հետաքրքրված չէ և վստահություն չունի ընտրական գործընթացի նկատմամբ»:



Սա վերաձևակերպված է բարոնուհի Նիկոլսոնի նախորդ չհիմնավորված զեկույցից: 
Անհրաժեշտ է ընդգծել, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ներկա որոշ միջազգային դիտորդներ նշել էին, որ ընտրությունների նկատմամբ համընդհանուր անվստահություն չկա, ինչը հաստատվում է ընտրողների աննախադեպ՝ գրանցված բոլոր ընտրողների 62.8 տոկոսի մասնակցությամբ: Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ընտրություններին մասնակցության համեմատական վերլուծությունը կարող էր օգնել՝ համապատասխան եզրակացություն անել:



Բացի այդ, այժմ ընտրություններին մարտահրավեր նետող քաղաքական կուսակցություններն ու դաշինքները («Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, ՀԱԿ) ակտիվ մասնակցություն են ունեցել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում և խորհրդարանական տեղեր են ձեռք բերել: «Բարգավաճ Հայաստանը» ստացել է ընտրողների ձայների 30 տոկոսից ավելին և Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունի: ՀՅԴ-ն խորհրդարանական տեղեր ձեռք է բերել մի քանի անգամ, այդ թվում՝ 2012-ին: ՀԱԿ-ը վերջին ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 7 տոկոսից ավելին: 



Նախագահի երեք թեկնածուներ՝ Հրանտ Բագրատյանը (նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր, ներկայացնում է նույն այդ ՀԱԿ խմբակցությունը), Պարույր Հայրիկյանը (նախկին խորհրդային այլախոհ, Խորհրդային Միությունում ժողովրդավարական շարժման հիմնադիրներից ու ակտիվ առաջնորդներից մեկը) և Րաֆֆի Հովհաննիսյանը (նախկին արտգործնախարար, խորհրդարանական «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը) առանցքային հասարակական ու քաղաքական գործիչներ են, այնպես որ այս ընտրությունները մրցակցային են, ինչպես նախորդ ընտրությունները: 

Ցավոք, պատվիրակությունը կամ չի ճշտել, կամ նախընտրել է չհիշատակել «նախագահի ակնկալվող թեկնածուների» բացատրություններն առ այն, թե ինչու նրանք որոշեցին չմասնակցել: Օրինակ, Հայաստանի առաջին նախագահը, ով ներկայումս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդն է, 2012 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում իշխանության վերադառնալու ևս մեկ փորձ անել՝ որոշման պատճառի համար հղում անելով իր տարիքին:

Երրորդ բացասական գնահատականը. 
«Դեռևս խառնաշփոթ է մնում արտերկրում ապրող հայերի ընտրական իրավունքի հարցը»: 


Կրկին՝ այս գաղափարը արտատպված է բարոնուհի Նիկոլսոնի անարդարացի զեկույցից: 
Թեև այս առաջարկը դիտորդական առաքելության լիազորությունների շրջանակից դուրս է, ես կանդրադառնամ դրա բովանդակությանը: Որպես ներքին քաղաքականության ուղղություն, Հայաստանը պատճառաբանված ընտրել է ազգային ընտրական իրավունքը միայն երկրի ներսում իրացնելու ուղին: Սա որևէ կերպ ընտրական իրավունքի խախտում չէ, իսկ այս հարցը գտնվում է ցանկացած պետության՝ ինքնուրույն որոշում կայացնելու իրավասությունների տիրույթում: Ինչ-որ պատճառներով, որոնց մասին կարելի է միայն ենթադրություն անել, այս փաստերը պատվիրակության կողմից մոռացության են մատնվել: 

Մամլո հաղորդագրության մեջ ասվում է. «Պատվիրակությունը ընդգծեց, որ պետք է վերականգնվի քաղաքացիների վստահությունը եւ թե  ընտրությունները ինչ կարևոր նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման գործում»:

Միաժամանակ մամլո հաղորդագրությունը պարունակում է կեղծ մեղադրանքներ և արդարության ու բուն ընտրությունների բնույթի հետ կապված չափազանցված խնդիրներ, ինչն ազդում է ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ու հետաքրքրության վրա՝ դրանով իսկ խափանելով Հայաստանում ժողովրդավարական գործընթացները: 



Ես խորապես հավատում եմ, որ դիտորդական առաքելությունները պետք է իրականացվեն երկու կարևորագույն սկզբունքների խիստ կիրառմամբ՝ արդարություն և փաստական հիմքեր: Ցավոք, այս մամլո հաղորդագրությունը երկուսի առումով էլ տապալվել է: Վտանգի տակ է առնվել ԵԽԽՎ դիտորդական առաքելության հեղինակությունը: Սա իհարկե, դժգոհության տեղիք է տալիս, քանզի առաքելությունը, որ կոչված է պաշտպանել ու սատարել ժողովրդավարությունը, իրականում խափանում է այն:

Ես շատ եմ ցավում, որ նախընտրական այս հայտարարությունը տարածվեց դիտորդական մյուս խմբերի կողմից նախնական զեկույցների հրապարակումից առաջ, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ի, որը Հայաստանում գործում է երկարաժամկետ հիմքով:

Ցավալի եմ համարում նաեւ այն, որ պատվիրակությունը  մինչև տարածելը հայ գործընկերներին չտրամադրեց տեքստի կրկնօրինակը, ինչը դիտորդական խմբերի դեպքում սովորական գործելակերպ է: 

Հաշվի առնելով առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելության գալուստը՝ ես պնդում եմ, որ հրատապ ուշադրություն պետք է դարձվի սպասվող առաքելության կողմից արդարության և փաստական բազա ունենալու սկզբունքների խիստ պահպանման հարցին, որպեսզի խուսափեն բարոնուհի Նիկոլսոնի տխրահռչակ զեկույցի հետագա կրկնությունից»:

 

 


Հարակից հրապարակումներ`

13:07 19/01/2013  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆախագահի թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը
18:00 18/01/2013  |  Ընտրական իրավունքՀՀ Նախագահի թեկնածուն հունվարի 21-ից կսկսի անժամկետ հացադուլ
17:43 18/01/2013  |  Ընտրական իրավունքԵրկօրյա այցով կժամանի ԱՊՀ ՄԽ-ի դիտորդական առաքելության պատվիրակությունը
17:24 18/01/2013  |  Ընտրական իրավունքՐաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է ունենանք շարժունակ քարոզարշավ»
16:37 18/01/2013  |  ԼՐԱՀՈՍՀրանտ Բագրատյանի շտաբում կգործի իրավական հանձնախումբ
17:44 17/01/2013  |  ԼՐԱՀՈՍԿԸՀ-ում հավատարմագրված են 14 դիտորդական կազմակերպություններ
14:41 17/01/2013  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ում ստեղծվեց աշխատանքային խումբ
00:05 17/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՐաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական շտաբի պետ դեռ չունի
19:11 16/01/2013  |  Ընտրական իրավունքԻրավապահ համակարգը պատրաստվում է ընտրություններին
18:53 16/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊահանջում է պատասխանատվության կանչել Տիգրան Մուկուչյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]