Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Ադրբեջանի գործողություններն ապացուցեցին՝ Ռամիլ Սաֆարովին պետական պատվեր էր իջեցվել. Նազելի Վարդանյան 02/03/2016   19:59  |  Հարցազրույց

2004թ. փետրվարի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ սպա, ոճրագործ Ռամիլ Սաֆարովը՝  Բուդապեշտում դաժանորեն սպանելով ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին և սպանության փորձ կատարելով ՀՀ ԶՈՒ մեկ այլ սպա Հայկ Մակուչյանի նկատմամբ՝ պետական պատվեր է կատարել:

Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանության քննությանը մասնակցած փաստաբան Նազելի Վարդանյանը  «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ առաջին իսկ օրվանից ինքն այդպիսի անձնական զգացողություններ ու անձնական կարծիք է ունեցել: Այդպիսի կարծիքի ինքը հանգել է՝ ուսումնասիրելով Ռ.Ս.-ի  կերպարը, ինչպես նաև Ադրբեջանի գործողությունները:

Այսպես, Ռ.Ս.-ն Ադրբեջանի բացառիկ այն զինվորականներից էր, որ ինչ-որ  ճանապարհ է անցել՝ իրենք այդքան շատ կրթված զինվորականներ չունեն, նա  Բաքվում ավարտել է զինվորական ուսումնարանը, դրանից հետո ութ տարի Ստամբուլում ակադեմիայում սովորել, Կիպրոսում մասնակցել  վարժանքների, հետո եկել Հունգարիա ՆԱՏՕ-ի կուրսերում անգլերեն սովորելու:  Այն, որ լեյտենանտ եղած ժամանակ նա պատվիրել էր յուղաներկով իր նկարը՝  գեներալի ուսադիրներով, խոսում է այն մասին, որ նա  ձգտում ունի ինչ-որ մի բանի հասնել:

Նազելի Վարդանյանը գտնում է, որ բանականություն ունեցող մարդը առանց որևէ պատճառի չէր գնա այդպիսի հանցագործության՝ քաջ գիտակցելով, որ ինքը խիստ պատիժ կստանա Եվրոպայում:

Այդ մասին է վկայում նաև պետական հետաքրքրվածությունը գործով՝  Ադրբեջանը հատուկ դեսպանություն բացեց Բուդապեշտում այն դեպքում, որ ադրբեջանական համայնք այնտեղ չկա, իսկ Թուրքիայի դեսպանության մի խումբ պաշտոնյաներ  մշտապես ներկա էին բոլոր դատական նիստերին:

Հետագա զարգացումներն էլ լիովին հիմնավորեցին, որ եղել է  պետական պատվեր: Մասնավորապես,  Ադրբեջանի նախագահն անմիջապես օդանավականում  ներում շնորհեց Ռ.Ս.-ին, նա հերոսացվեց, ստացավ  մայորի կոչում, ութ տարվա աշխատավարձ տվեցին, ինչը նշանակում է, որ «նա այդքան տարի իրենց աշխատողն է եղել»: 

Պետպատվերի մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն ամեն ինչ արել էր գործը Բաքու   ուղարկելու համար, այսինքն՝ Ռ.Ս.-ին ասել էին՝  գնա,  սպանիր,  քեզ միանգամից կտեղափոխենք, դատն այստեղ կանենք, հերոս կդառնաս: 

«Թեև սկսած անձի կերպարից մինչև Ադրբեջանի գործողությունները լրիվ հիմնավորում են պետպատվերի առկայությունը, բայց իրավաբանությունը սիրում է փաստաթուղթ, ապացույց: Այդ է պատճառը,  որ այդ ճանապարհով չգնացինք, բայց իրենք ապացուցեցին այն, ինչը ես ժամանակին կուզենայի ապացուցել»,- ասաց Ն.Վարդանյանը:  Փաստաբանը հիշեց հայտնի ասացվածքը՝ չկա չարիք առանց բարիքի՝  եթե Ռ.Ս.-ն շարունակեր պատիժը կրել Հունգարիայում, գուցե ոճրագործությունը մոռացվեր, սակայն Ադրբեջանի հիշյալ գործողությունների արդյունքում միջազգային հանրությունը տեսավ Ադրբեջանի իրական  դեմքն ու բարոյականությունը:

2013թ. փետրվարի 25-ին  Հայկ Մակուչյանը և  Գուրգեն Մարգարյանի քեռին՝  Սամվել Մինասյանը,  Հունգարիայի և Ադրբեջանի դեմ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պահանջը մեկն է՝ ոչ իրավաչափ ճանաչել Հունգարիայի որոշումը Ռ.Ս.-ին Բաքու տեղափոխելու մասին: Ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում ոճրագործը պետք է հետ ուղարկվի Հունգարիա՝ պատիժ կրելու, եթե Ադրբեջանը նորից  չկատարի որոշումը, դա ևս մեկ անգամ կխոսի Ադրբեջանի վարկանիշի անկման մասին, գտնում է Ն.Վարդանյանը:  

Դիմումի համար իրավական հիմք են ծառայել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածների՝  երկրորդ՝ կյանքի իրավունք,  և տասնչորսերորդ՝  խտրականության արգելք,  խախտումները:

Ն.Վարդանյանն ընդգծեց, որ հայկական կողմը գոհ է Հունգարիայի դատական ատյաններից և որևէ բողոք այս կապակցությամբ չունի՝ «դատավճիռը լրիվ ուժի մեջ է մտել և մեզ բավարարել է՝  և՛ բովանդակությունը, և՛  պատիժը»:

Բողոքը վերաբերվում է դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիայի խախտմանը, որը թույլ է տվել Հունգարիայի կառավարությունը:

Փաստաբանն ընդգծեց, որ հումանիտար բնույթ կրող այդ կոնվենցիան սոսկ  որոշակի պայմաններ է ստեղծում, որպեսզի դատապարտյալն իր միջավայրում կրի պատիժը, այլ  ոչ թե ազատվի պատժից:

Ըստ նույն այդ կոնվենցիայի  14-րդ հոդվածի, դատապարտյալին հանձնելու թույլտվության պայմաններից մեկն այն է, որ   ընդունող երկրում պետք է այդ արարքը ճանաչվի հանցագործություն: Մինչդեռ Ռ.Ս.-ի դեպքում ամբողջ դատավարության ընթացքում և դրանից հետո հերոսացման գործընթաց էր գնում: Բացի այդ,   Սաֆարովի պաշտպանը դատարանում հայտարարել էր, որ իր պաշտպանյալը մեղք չունի, որովհետև հայ սպանելը Ադրբեջանում հանցագործություն չէ: Այդ նույն մտքերը վերջերս՝  մեկ շաբաթ առաջ, ասուլիսում կրկնել է նաև Ռ.Ս.-ի  հունգարացի պաշտպան Մադյար Դյորը:

«Մենք գտնում ենք, որ Սաֆարովին Բաքու տեղափոխելու որոշումը անօրինական էր, քանի որ   բոլոր փաստերը,  ադրբեջանական բոլոր պաշտոնատար  անձանց՝ պրեզիդենտի, օմբուդսմենի և այլն,  արտահայտություններն էլ էին  ապացուցում, որ իրենց իշխանությունները ոչ թե դատապարտում են այս հանցագործությունը, այլ խրախուսում,    ասում են՝  ինքը հերոս է, իրենից օրինակ պետք է վերցնել, դա հայրենասիրության լավագույն օրինակն է: Եվ այս պարագայում Հունգարիան այսպիսի որոշում կայացնելով՝   խախտել է հայ սպաների՝ Գուրգեն Մարգարյանի ու Հայկ Մակուչյանի կյանքի իրավունքը, այսինքն՝  Հունգարիան Ադրբեջանին էր հանձնել Ռ.Ս.-ին՝  փաստորեն իմանալով, որ Ռ.Ս.-ն  այնտեղ պատիժ չի կրելու»,- ասաց   Ն. Վարդանյանը:

Հունգարիան խախտել է նաև այդ կոնվենցիայի նորմն առ այն, որ մինչև հանձնող կողմի որոշում կայացնելը  ընդունող կողմը պարտադիր պետք է ներկայացնի հիմնավորված երաշխիքներ, որ դատապարտյալը պետք է շարունակի կրել պատիժը:

Իսկ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը, այսինքն՝   չի կատարել մարդկանց կյանքը պաշտպանելու,  մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունները հետագայում կանխելու իր պարտավորությունները,  այլ հակառակը՝ խրախուսել է դա: Ադրբեջանը խախտել է նաև  խտրականության արգելքը՝  ազգային հողի վրա՝ եթե Ռ.Ս.-ն այլ ազգի ներկայացուցչի  սպաներ, այսինքն՝ եթե հայ չլինեին տուժողները, հետագա գործողությունները չէին լինի, այսինքն՝  նա պատժից չէր ազատվի,  և այդպիսի հերոսացում չէր լինի:

 Ադրբեջանը խախտել է նաև սեփական  օրենսդրությունը՝ ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու մասին Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն,  ցմահ ազատազրկման դատապարտվածներին  ներում շնորհվում է միայն այն դեպքում, եթե նա նվազագույնը կրել է տասը տարվա ազատազրկում՝  Սաֆարովը միայն ութ տարի է եղել ազատազրկված: Ընդ որում, ներում շնորհվելու դեպքում էլ  ցմահ  բանտարկությունը փոխարինվում է 25 տարվա ազատազրկման:

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ՄԻԵԴ դիմում ներկայացնելուց հետո երեք տարի անց՝  հունվարի 12-ի ՄԻԵԴ որոշմամբ սկսվել է Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարությունների հետ հաղորդակցման  փուլը: ՄԻԵԴ-ը մինչև  մայիսի 31-ը ժամկետ է տվել  Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին՝  ներկայացնելու   ՄԻԵԴ-ի կողմից առաջադրված  երեքական հարցերի պատասխանները: Դրանք կստանա նաև հայկական կողմն ու իր դիրքորոշումը կհայտնի, դրանից հետո ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի դիմումի ընդունելիության վերաբերյալ:

Ադրբեջանին ՄԻԵԴ-ը հարցնում է՝   խախտե՞լ է,  արդյոք, Ադրբեջանը  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածը, այն է՝  կյանքի իրավունքը: Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները կատարե՞լ են  երկրորդ հոդվածի շրջանակում  իրենց դատավարական պարտավորությունները՝  պահպանելու համար կյանքը և կանխելու  կյանքը վտանգի ենթարկող   հանցանքների համար անպատիժ մնալը:

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին հարցրել է նաև, թե արդյո՞ք տեղի է ունեցել խտրականություն ազգային հողի վրա՝  կյանքի իրավունքի հետ փոխկապակցված:

ՄԻԵԴ-ին հետաքրքում է նաև, թե որո՞նք են եղել Ռ.Ս.-ի Ադրբեջան տեղափոխվելուց   անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից  Ռ.Ս.-ի առնչությամբ ձեռնարկված միջոցների  պատճառները:

Ադրբեջանի կառավարությանն առաջարկվել է ՄԻԵԴ-ին ներկայացնել որևէ ներքին փաստաթուղթ այս առնչությամբ:

Իսկ Հունգարիայի  կառավարությանը ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել առ այն, թե  արդյո՞ք  խախտվել է Հունգարիայի պոզիտիվ պարտավորությունը Կոնվենցիայի երկրորդ հոդվածի՝ կյանքի իրավունքի, առումով,  մասնավորապես, երկիրը կատարել է իր այդ պոզիտիվ պարատավորությունն՝ երաշխավորելու կյանքի իրավունքը:

ՄԻԵԴ-ը հարցնում է նաև, թե  արդյո՞ք Հունգարիայի իշխանությունները բավականաչափ երաշխավորություն են ստացել Ադրբեջանի իշխանություններից մինչև Ռ.Ս.-ին փոխանցելու  որոշում կայացնելը: Եթե այո, Հունգարիայի կառավարությանը առաջարկվում է որևէ նման փաստաթուղթ ներկայացնել    Դատարանին:

ՄԻԵԴ-ը Հունգարիայի կառավարությանը նաև հարցնում է, թե արդյո՞ք Հունգարիայի իշխանությունները ստացել են Ռ.Ս.-ին Ադրբեջանին փոխանցելու որևէ խնդրանք մինչև 2012թ.-ը, եթե այո՝ որո՞նք էին այդ խնդրանքներին չհամաձայնելու պատճառները:  Հունգարական կառավարությանն առաջարկվում է  ներկայացնել  ՄԻԵԴ-ին դրան վերաբերող որևէ փաստաթուղթ: 

 


Հարակից հրապարակումներ`

17:00 03/02/2016  |  ԼՐԱՀՈՍՀայկական կողմը բողոք չունի Գուրգեն Մարգարյանի սպանության գործը քննած հունգարական դատարանից. երկիրը խախտել է դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիան
10:55 30/01/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պետք է պատասխանի՝ խախտե՞լ է ՄԻԵԿ՝ կյանքի իրավունքի և խտրականության արգելման մասին հոդվածները
17:23 28/05/2014  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ հանձնաժողովը քննադատում է Սաֆարովի արտահանձնումը. Azatutyun
19:14 17/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀունգարիայի օմբուդսմեն.Սաֆարովին արտահանձնելով արդարադատության նախարարը վտանգել է օրենքի գերակայության սկզբունքը
20:44 22/02/2014  |  ԼՐԱՀՈՍՓարիզի Ռազմական Ակադեմիայում հարգել են Գուրգեն Մարգարյանի հիշատակը
16:42 19/02/2014  |  ԼՐԱՀՈՍՍեյրան Օհանյանն այցելել է Գուրգեն Մարգարյանի հուշակոթողին
10:20 11/06/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: «ՄԻԵԴ-ը դեռևս վարույթ չի ընդունել Գուրգեն Մարգարյանի ներկայացուցիչների բողոքը»
13:55 22/12/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍարիբեկյանի ու Մարգարյանի սպանությունները մեկ զուգահեռ ունեն՝ հայատյացություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]