Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today

Սարիբեկյանի ու Մարգարյանի սպանությունները մեկ զուգահեռ ունեն՝ հայատյացություն 12/22/2012   13:55  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Ադրբեջան գերեվարված ու սպանված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի գործի շրջանակներում դիմողների ներկայացուցիչ Արա Ղազարյանը հավանաբար հաջորդ տարվա հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարան կներկայացնի հավելյալ փաստարկներ՝ հիմնավորելու որ Սարիբեկյանը հայատյացության զոհ է դարձել։ Ըստ այդմ՝ փաստաբանը նախատեսում է Եվրոպական դատարանին որոշակի տեղեկություններ տրամադրել նաև ոճրագործ Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ա.Ղազարյանը, դրանք հիմնավորում են իր այն պնդումները Մանվել Սարիբեկյանի գործով՝ Մ.Սարիբեկյանն ու քնած ժամանակ Ռ.Սաֆարովի կողմից կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը Ադրբեջանի քաղաքականության զոհ են դարձել: Մ.Սարիբեկյանի ծնողների՝ Մամիկոն Սարիբեկյանի և Սիրանուշ Բալյանի, ներկայացուցիչը գտնում է, որ Մ.Սարիբեկյանին խոշտանգել ու սպանել են զուտ այն հիմքով որ նա հայ է: «Սաֆարովի գործի շուրջ զարգացումները հիմնավորում են իմ այս պնդումները. Սաֆարովի գործով մենք տեսնում ենք այնպիսի գործողություններ Ադրբեջանի բարձրագույն իշխանության կողմից, որը որևէ կապ չուներ դատապարտված անձանց տարհանձնելու մասին կոնվենցիայի նպատակների հետ, փաստաթղթի նպատակն է ցանկության դեպքում անձին հնարավորություն տալ պատիժը կրել իր երկրում, այլ ոչ թե անձին պատժից ազատելը: Փաստերը ցույց են տալիս, որ քողարկված նպատակը հենց դա է եղել», - ասաց Ա.Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում 2004թ. փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան։ Հայրենիք ժամանելուն պես մարդասպանը ներման, ավելին՝ պարգևների արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Նույն օրը Հայաստանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին։

Ա.Ղազարյանը պարզաբանեց, որ եթե Գուրգեն Մարգարյանի հարազատները դիմեն ՄԻԵԴ, այդ դեպքում հնարավոր կլինի զուգահեռներ անցկացնել երկու ոճիրների միջև: Զուգահեռն, ըստ Ա.Ղազարյանի, միայն մեկն է՝ խտրականության հիմքով կյանքի իրավունքի խախտում. ՀՀ քաղաքացիները զոհ են գնացել միայն հայ լինելու համար: «Հենց այդ հիմքով էլ ժամանակն է, որ Հայաստանը որպես պետություն դիմի ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի: Թեզը միայն մեկն է լինելու, որ Ադրբեջանի պետական քաղաքականության արդյունքում յուրաքանչյուր էթնիկ հայ այդ քաղաքականության պոտենցիալ զոհ է զուտ նրա համար, որ նրանք հայ են ծնվել»,- ասաց Արա Ղազարյանը:

Դեռևս սեպտեմբերին Ա.Ղազարյանը երկու նամակ է ուղարկել ՄԻԵԴ: Գանգատի գործը քննող ստորաբաժանմանն ուղղված նամակում ներկայացուցիչը հայտնել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող Մ.Սարիբեկյանի սպանության քրեական գործի քննությունը կասեցնելու և դրա պատճառների մասին: Հայաստանի գլխավոր դատախազի` Ադրբեջանի իր պաշտոնակցին ուղղված ուղղակի և միջնորդավորված երկու հարցումները մնացել են անպատասխան և հնարավոր չի եղել շարունակել գործի քննությունը:

Եվս մեկ նամակ փաստաբանն ուղղել է Եվրոդատարանի նախագահին՝ բողոքելով Եվրոդատարանի աշխատակազմի կողմից անգործություն, ինչ-որ տեղ նաև կամայականություն ցուցաբերելու կապակցությամբ: Երեք դրվագներով նամակները ուշացումով են ուղարկվել գանգատաբերի ներկայացուցչին: Մասնավորապես, ամենակարևոր նամակը՝ դատարանի ամենաառաջին ծանուցումը Ա.Ղազարյանը ստացել է կես տարի հետո: Ընդ որում, որևէ բացատրություն չի տրվել, թե որտեղ է այդ նամակը գտնվել կես տարի: «Նամակի կորելու պատճառով ես ստիպված եմ եղել խախտել նախնական ժամկետ՝ դատարանի սահմանած ժամկետը, որի մասին տեղյակ չեմ եղել»,- նշեց Ա.Ղազարյանը:

Դիմողների ներկայացուցիչը ՄԻԵԴ նախագահին խնդրել է, որ եթե կա ծառայողական քննություն կատարելու կամ կարգապահական վարույթ հարուցելու ընթացակարգ՝ պատասխանատվության ենթարկել հիշյալ խախտումները թույլ տված աշխատակիցներին: Նամակով Ա.Ղազարյանը խնդրել է նաև արագացված կարգով քննել գործը՝ հաշվի առնելով, որ Մ.Սարիբեկյանի ծնողների գանգատում խոսք է գնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քաղաքականության հետևանքով կյանքի իրավունքի խախտման մասին:

Եվրոպական դատարան գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունք և 3-րդ՝ Խոշտանգում, հոդվածների հիմքով:

Գանգատում նշվում է, որ խախտվել է նաև նշված երկու հոդվածների դատավարական բաղադրիչը՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի ապահովել պաշտոնական անկախ հետաքննության անցկացում՝ մահվան և խոշտանգումների փաստերի հիմքով: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ իրավական պաշտպանության միջազգային կառուցակարգի՝ 1993թ. հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայի շրջանակներում, որի կողմ են նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Ադրբեջանն անարձագանք էր թողել ՀՀ գլխավոր դատախազության փոխօգնության վերաբերյալ հարցումները, որով Հայաստանի դատախազությունը խնդրել էր հայտնել, թե արդյոք Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվելու է քննություն Սարիբեկյան Մանվելի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել էր նաև, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:

Գանգատի շրջանակներում վիճարկվում են նաև Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածները՝ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայության և ազգային ծագումից դրդված խտրականության դրսևորման հիմքերով:

Մանվել Սարիբեկյանը հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր: 2010թ. սեպտեմբերի 11-ի երեկոյան ժամը 17-ի սահմաններում Մանվել Սարիբեկյանն ընկերների հետ գնացել է գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտակա անտառից փայտ հավաքելու և իր ու գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որոնք կորել էին նախորդ օրը: Մանվելն առաջարկել է ընկերներին անտառում փայտ հավաքել, մինչև ինքը կորոնի անասուններին: Հանդամասում գտնվող ֆերմայի պահակից ձի վերցնելով, Մանվելը շարժվել է ֆերմայից քիչ հեռու գտնվող անտառապատ ձորակի ուղղությամբ, որտեղից այլևս չի վերադարձել:

Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]