ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանը դատարանի թույլտվությամբ լքեց դատարանի դահլիճը՝ դատարանը դժգոհ է 06/29/2015 22:14 | Քրեական խրոնիկոն
Մատուցողուհու սպանության աղմկահարույց գործով նախագահող դատավորն որոշում է կայացրել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ գործով միակ ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար Փաստաբանների պալատ դիմելու մասին:
Կրոմվել Գրիգորյանը «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում ներկայացրեց մեկ դատական նիստի ընթացքում լարվածության ողջ ժամանակագրությունը:
Ըստ պաշտպանի, նիստում շարունակվում էր նախորդ դատական նիստում սկսված՝ գործով առանցքային վկա Միլենայի հարցաքննությունը: Պաշտպանի շուրջ 300 հարցերից 80 տոկոսին դատարանը թույլ չէր տվել, որ վկան պատասխանի՝ պատճառաբանելով, որ հարցը մեղադրանքի հետ կապ չունի կամ որ վկան այդ հարցին արդեն պատասխանել է: Հարցերն առնչվում էին մինչև օրս վկայի հայտնած հանգամանքներին, ինչպես նաև մինչև այժմ չհնչած նոր հանգամանքներին:
Պաշտպանն անգամ դատարանին առաջարկել էր ներկայացնել իր հարցաշարը, որպեսզի դատարանը համոզվի, որ այս կամ այն հարցը մինչև այժմ իր կողմից չի հնչեցվել: Մեղադրողը նույնպես չի հնչեցրել՝ դատախազն ընդամենը մեկ հարց է տվել՝ պնդո՞ւմ եք նախաքննության ընթացքում տված ցուցմունքը:
Մասնավորապես, պաշտպանը հարցրել է վկային, թե սպանության գործիք դանակը, որ ճանաչել եք, քանի՞ սայրանի է: Թեև ըստ գործում առկա արձանագրության, վկան երկսայր դանակ է ճանաչել, սակայն դատարանում պատասխանել է՝ մեկսայրանի: Վկան դատարանում հայտնել է նաև, որ իրեն ճանաչման ներկայացնելիս չեն հարցրել, թե ի՞նչ հատկանիշից է դանակը ճանաչել՝ «տարա մատս դրեցի վրան»:
Վկան նաև դատարանում հայտնել է նոր հանգամանքներ, որոնց մասին մինչ օրս չի ասել՝ ո՛չ նախաքննության, և ո՛չ էլ նախորդ դատաքննության ժամանակ: Մասնավորապես, նախկինում վկան ասել է, որ առաջին անգամ Դավիթն իրեն «Վալնա» բարում է ասել, որ սպանել է Մարիամին ու նկար է ցույց տվել: Իսկ երկրորդ դատաքննության շրջանակում հարցաքննվելիս վկան առանց հարցի սպասելու, սեփական ցանկությամբ հայտնել է, որ Դավիթը մինչև «Վալնա» բարը գնալն է իրեն ասել, որ Մարիամին սպանել է, դանակն էլ ցույց տվել: Նախագահող դատավորը հանել է պաշտպանի այն հարցը՝ թե մինչև «Վալնա» բարը կոնկրետ որտե՞ղ է Դավիթն ասել ՝ ոտքով քայլելիս, տաքսու կամ տրանսպորտի մեջ: «Ինչո՞ւ եք հանում» պաշտպանի հարցին հնչել է դատարանի պատասխանը՝ «այդ հարցի պատասխանն արդեն կա»:
Կ.Գրիգորյանը դժգոհություն հայտնեց նաև այն կապակցությամբ, որ թեև դատարանն առաջինն էր նկատել, որ ամբաստանյալի առողջական վիճակը վատթարացել է և շտապօգնություն հրավիրել, սակայն բժշկին հարց չէր առաջադրել՝ կարո՞ղ է ամբաստանյալը շարունակել մասնակցել դատական նիստին, շտաօգնության հեռանալուց հետո դատաքննությունը շարունակվել էր:
Ամբաստանյալը նախ միջնորդել էր հետաձգել դատական նիստը վատ ինքնազգացողության պատճառով, ապա նորից շտապօգնություն կանչել, որպեսզի «համոզվեք, որ ես ի վիճակի չեմ նիստին մասնակցել»: Միջնորդությունները մերժվել էին:
Պաշտպանն իր հերթին դատարանից ժամանակ էր խնդրել դատարանին պատճառաբանված ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար՝ թվարկելով բոլոր խախտումները: «Դուք պրոֆեսիոնալ փաստաբան եք, Դուք կարող եք հենց հիմա ներկայացնել»,- նշել էր դատավորը՝ ժամանակ չտրամադրելով փաստաբանին, ով հարկադրված հանդես էր եկել բանավոր ինքնաբացարկի միջնորդությամբ՝ այն դատարանը թողել է առանց քննության:
«Տեսնելով, որ դատարանը բացահայտորեն շահագրգռված է, որպեսզի ավարտի վկայի հարցաքննությունը, օբյեկտիվ ճշմարտություն բացահայտելու ցանկություն էլ չունի», ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով՝ պաշտպանի իրավուքներն ու պարտականությունները, Կ.Գրիգորյանը հայտարարել էր, որ լքում է դատարանի դահլիճը՝ հաշվի առնելով նախագահող դատավորի ապօրինի պահվածքը՝ հարցերը հանվում են, դատարանին բացարձակապես չի հետաքրքրում ամբաստանյալի առողջական վիճակը: Նախագահող դատավորն, ըստ Կրոմվել Գրիգորյանի, ի պատասխան հայտարարել է՝ խնդրեմ, լքեք, հեռացեք: «Հետո եմ տեղեկացել, որ անգամ նախագահող դատավորի թույլտվությամբ դատարանի դահլիճը լքելուց հետո դատարանն իր հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ կարգապահական վարույթ հարուցելու համար Փաստաբանների պալատին դիմելու որոշում է կայացրել»,- ասաց Կ.Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել