ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանված մատուցողուհու մոր հարցաքննությունը մնաց անավարտ 04/14/2015 19:58 | Քրեական խրոնիկոն
Մատուցողուհու սպանության աղմկահարույց գործով այսօր դատարանում հարցաքննվեց սպանության վայր դարձած բնակարանի սեփականատերը, ով գործով տուժող է: Նա հայտնեց, որ պայմանագրով վարձակալության է տվել իր բնակարանը սպանված աղջկան՝ Մարիամին, ու նրա ընկերուհուն, հետագայում իմացել է, որ ևս մի աղջիկ էլ է բնակվել բնակարանում:
Սեփականատերը հայտնեց, որ վարձակալներին հանդիպում էր, երբ ինչ-որ կենցաղային հարց էր լինում կամ երբ գնում էր վարձի գումարը վերցնելու: Մարիամի հետ շփում ունեցել է միայն մեկ անգամ՝ Նոր տարվա կապակցությամբ, երբ իրեն ևս Մարիամը հրավիրել է ռեստորան:
Ի պատասխան սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի հարցերի՝ տուժողը հայտնեց, որ տարբեր տեղերից լսել է, որ Մարիամը ոչ նորմալ, անբարո կյանք է վարում: Վարձակալված բնակարանի «ներքևի հարևանուհին» բողոքել է ուշ ժամերին աղմուկից, ինքն այս կապակցությամբ դիտողություն է արել իր տանը բնակվող աղջիկներին և դրանից հետո այլևս բողոք չի եղել:
Հիշյալ հարևանուհուց էլ, ըստ տուժողի, ինքն իմացել է, որ իր բնակարանն հրդեհվել է: Ոստիկաններն էլ սկզբից միայն բնակարանի հրկիզման մասին են ասել, հետո նաև հավելել են, որ բնակարանում դիակ կա և հարցրել են՝ «կարո՞ղ եք ճանաչել», նա ճանաչել է Մարիամին, ով պառկած էր անկողնում:
Բնակարանի տերը հայտնեց, որ վերջին անգամ Մարիամին տեսել է սպանությունից չորս օր առաջ՝ 2013 թվականի մայիսի 3-ին, երբ գնացել էր վարձակալության գումարը վերցնելու: Մարիամից ինքը ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի, նրա հետ «լավ կամ վատ հարաբերությունների մասին» բացարձակապես ոչինչ չի լսել:
Դատարանում սկսվեց, սակայն չավարտվեց սպանված աղջկա մոր հարցաքննությունը: Նա հայտնեց, որ չի ճանաչել ամբաստանյալին, նրան երբևէ չի հանդիպել: Սպանվածի մայրը հայտնեց, որ չի իմացել որտեղ ու ում հետ է բնակվում իր դուստրը, որքան վարձ է վճարում, սակայն միաժամանակ նշեց, որ գրեթե ամեն օր իր աշխատավայրում՝ բանջարեղենային կրպակում, հանդիպել է իր դստերը:
Տուժողի իրավահաջորդը չէր պատասխանում իր դստերը վերաբերող հարցերին, տեղ-տեղ վրդովմունք էր հայտնում պաշտպանի հարցերի կապակցությամբ՝ «Ձեր աղջիկը թշնամիներ ունե՞ր» հարցին, օրինակ, նա՝ ի նկատի ունենալով ամբաստանյալին՝ պատասխանեց՝ «Ձեր կողքին է թշնամին», «Ձեր կողքին է մարդասպանը»: Դատարանը կոչ էր անում զուսպ պատասխանել պաշտպանի հարցերին՝ պարզաբանելով, որ պաշտպանն իր աշխատանքն է կատարում: Պարզաբանումները, ապա նաև կնոջ նկատմամբ կիրառված դատական սանկցիան՝ նախազգուշացումը, ցանկալի արդյունք չտվեցին. դատարանը նախ ընդմիջեց, ապա հետաձգեց դատական նիստը՝ հարցաքննությունը կշարունակվի արդեն հաջորդ դատական նիստում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը «անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է աղջկա վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամի կոկորդը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Բացի այդ, ըստ մեղադրանքի` ամբաստանյալը, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/07/2024 08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»
- 05/07/2024 07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
- 05/07/2024 07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/07/2024 21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
- 05/07/2024 20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ
- 05/07/2024 20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել
- 05/07/2024 10:14 Երևանի Դեղատան փողոցում խոշոր հրդեհը տարածվել է մի քանի տներ. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն