Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության. Վճռաբեկ դատարան 11/20/2014   23:40  |  Քրեական խրոնիկոն

Առաջին ատյանի դատարանը  թմրամիջոցի ապօրինի շրջանառութան գործով երկու  ամբաստանյալի նկատմամբ  կայացրել էր մեղադրական դատավճիռ: Ընդ որում` նրանցից մեկի մասով, ով մեղադրվում էր առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ձեռք բերելու մեջ, դատարանն  ընդհանրապես գտել էր, որ  պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի տարածումն անթույլատրելի է:

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ բեկանել ու փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը՝ արդարացնելով ամբաստանյալներից մեկին ու մյուսի նկատմամբ նշանակելով պայմանական պատիժ: 
 
Այսպես, Վճռաբեկ դատարանը բեկանել և փոփոխել է Արարատ Ավագյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և Վահան Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 ականի մարտի 25-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 8-ի որոշումը: Բարձրագույն դատական ատյանը, այսպիսով, բավարարել է Ա.Ավագյանի պաշտպան Կ.Քամալյանի և ամբաստանյալ Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանի վճռաբեկ բողոքները: 
 
Արդյունքում՝ Արարատ Ավագյանը, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: Արարատ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է, և նա անհապաղ ազատվել  է կալանքից:
 
Իսկ Վահան Սահակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել կալանք՝  2 ամիս ժամկետով՝  1  տարի ժամկետով փորձաշրջանի սահմանմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Վահան  Սահակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է:
 
Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 25-ի դատավճռով Ա.Ավագյանը դատապարտվել էր ազատազրկման 3 տարի ժամկետով, իսկ Վ.Սահակյանը՝ ազատազրկման 6 ամիս ժամկետով:
 
Ամբաստանյալ Ա.Ավագյանի պաշտպան Կ.Քամալյանի և ամբաստանյալ Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 25-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
 
Ըստ մեղադրանքի, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ Ա.Ավագյանը և Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ Վ.Սահակյանը 2006 թվականից ճանաչել են միմյանց և գտնվել ընկերական հարաբերությունների մեջ:
 
Տեղեկանալով, որ Ա.Ավագյանն աշխատում է Երևանի կենդանաբանական այգու հարևանությամբ գտնվող տներից մեկում՝ Վ.Սահակյանը հանդիպել է Ա.Ավագյանին: Վ.Սահակյանը թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ է արել Ա.Ավագյանին, ինչից հետո վերջինս Վ.Սահակյանին ապօրինի իրացրել է զգալի չափի` 0.55 գրամ քաշով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Վ.Սահակյանը, ապօրինի ձեռք բերելով թմրամիջոցը, այն պահել է իր կողմից վարվող «Մերսեդես Ե 200» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ Երևան քաղաքի Վ.Սարգսյան փողոցում Վ.Սահակյանին են մոտեցել ՀՀ ոստիկանության աշխատակիցները և բերման ենթարկել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Այնտեղ էլ վերջինիս ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստատեղի աջ կողքից հայտնաբերվել է մոտ 0,6 գրամ քաշով սպիտակ թղթի մեջ փաթաթված դեղնականաչավուն զանգված:
 
Վ.Սահակյանը հայտարարել է, որ այն կանեփի թփերից չորացված զանգված է, որը հյուրասիրել է իր ընկերը, և այն պահում է օգտագործելու համար: Զննությամբ ավտոմեքենայից հայտնաբերվել է նաև մոխրի հետքերով ջրի դատարկ շիշ, որի վերաբերյալ Վ.Սահակյանը հայտարարել է, որ այն կանեփի տերևները ծխելու հարմարանքի միջոց է: 
 
Ըստ ամբաստանյալ Ա.Ավագյանի  պաշտպան Կ.Քամալյանի բողոքի՝ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով: Մասնավորապես, ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերի հիմքում որպես միակ մեղադրող ուղղակի ապացույց դրել են գործով մյուս ամբաստանյալ Վ.Սահակյանի նախաքննական սկզբնական ցուցմունքները, որոնք ձեռք են բերվել ինչպես ներպետական օրենսդրության, այնպես էլ՝ «Մարդու  իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսված պահանջների ոտնահարմամբ:
 
 Այսպես, փաստաբանը փաստարկել է, որ ստորադաս դատարանները պետք է անթույլատրելի ապացույցներ ճանաչեին և մեղադրական դատավճռի հիմքում չդնեին Վ.Սահակյանի որպես կասկածյալ տված ցուցմունքը, Ա.Ավագյանի հետ առերես հարցաքննության ժամանակ տված ցուցմունքները, քանի որ Վ.Սահակյանը դրանք տվել է թմրամիջոց օգտագործած վիճակում, և նշված քննչական գործողություններին փաստաբան չի մասնակցել:

Ուստի՝ Կ.Քամալյանը գտել է, որ հիշյալ փաստական տվյալները ձեռք են բերվել Վ.Սահակյանի պաշտպանության իրավունքի խախտմամբ: Փաստաբանը նշել է նաև, որ բողոքարկվող դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի ընդունած նախադեպային որոշումներին:

 
Իսկ պաշտպանի մասնակցությամբ ամբաստանյալ Վ.Սահակյանի ցուցմունքները, որոնք հերքում են Ա.Ավագյանի կողմից Վ.Սահակյանին թմրամիջոց իրացնելու հանգամանքը, ըստ Կ.Քամալյանի, ստորադաս դատարաններն առանց որևէ հստակ հիմնավորման դրանք գնահատել են որպես Ա.Ավագյանի կողմից քրեական պատասխանատվությունից և խիստ պատժից խուսափելու միտում, իսկ Վ.Սահակյանի կողմից՝ իր ընկերոջ և շրջապատի մոտ ունեցած անվան ու բարի համբավի վերականգնում: 
 
Պաշտպանը նշել է նաև, որ դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը դատարանին ներկայացրել է ապացույցներ ամբաստանյալ Վ.Սահակյանի` հոգեկան հիվանդությամբ տառապելու և համապատասխան բուժում անցած լինելու վերաբերյալ: Հետևաբար, ստորադաս դատարանները պետք է նշանակեին դատահոգեբուժական-դատահոգեբանական և նարկոլոգիական փորձաքննություն՝ պարզելու Վ.Սահակյանի մեղսունակության հարցը և թե արդյոք թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելու ժամանակ Վ.Սահակյանը ՞ էր իրականությանը համապատասխանող ցուցմունքներ տալ: 
 
Իսկ ըստ ամբաստանյալ Վ.Սահակյանի պաշտպան Ա.Մկրտչյանի՝ Առաջին ատյանի դատարանն անտեսել է, որ Վ.Սահակյանը նախկինում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, բնութագրվում է դրականորեն, վատառողջ է, խնամքին են գտնվում անչափահաս երեխան, վատառողջ մայրը, դուստրը սովորում է վճարովի հիմունքներով, ընտանիքի միակ կերակրողն է, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները բացակայում են:
 
Բացի այդ, ամբաստանյալն անկեղծորեն զղջացել է և գիտակցել իր կատարածի հետևանքները, ինչի մասին է վկայում նաև նրա դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ լինելով ազատության մեջ՝ Վ.Սահակյանը որևէ խոչընդոտ չի ստեղծել վարույթն իրականացնող մարմնի համար, առաջին իսկ կանչով ներկայացել է քննությանը: Այս պայմաններում Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում որևէ հիմնավորում չի բերել, թե ինչի հիման վրա է Վ.Սահակյանի նկատմամբ 6 ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակում, մեկուսացնում հասարակությունից և ինչու ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այսինքն՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը, նրա նկատմամբ կիրառելի չէ:
 
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Ա.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում մեղավոր ճանաչելու որոշում կայացնելով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտում, ինչը նույն օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում է: 
 
«Քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության»,- նշում է Վճռաբեկ դատարանը՝ արձանագրելով, որ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ՝ կոնկրետ գործով օրենքանով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա: Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ մեղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: 
 
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ Վ.Սահակյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այդ պատիժը պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի ճանաչելու մասին որոշում կայացնելով` ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է: Բացի այդ, դատարանները կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի (դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելը) պահանջներին չհամապատասխանող դատական ակտեր:
 
Մասնավորապես, ստորադաս դատարանները, գնահատելով Վ.Սահակյանի սկզբնական նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև՝ հետագա նախաքննական և դատաքննական ցուցմունքների արժանահավատության հարցը, որևէ վերլուծություն և հիմնավորում չեն նշել համապատասխան ցուցմունքները տալու հանգամանքների, Վ.Սահակյանի հոգեբանական կամ ֆիզիոլոգիական վիճակի վերաբերյալ, ստացված տեղեկությունները չեն վերլուծել իրենց ամբողջության մեջ, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները:
 
Մինչդեռ, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ գործի նյութերում առկա են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Վ.Սահակյանը բերման ենթարկվելու օրը եղել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Ըստ փորձագետի եզրակացության՝ Վ.Սահակյանի մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ, իսկ ըստ «Մերսեդես մակնիշի ավտոմեքենան զննության ենթարկելու մասին» արձանագրության՝ մեքենայից հայտնաբերվել է նաև մոխրի հետքերով ջրի դատարկ շիշ, որի վերաբերյալ Վ.Սահակյանը հայտարարել է, որ այն կանեփի տերևները ծխելու հարմարանք է: 
 
Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ ստորադաս դատարանների կողմից արժանահավատ գնահատված ցուցմունքները տրվել են 2013 թվականի հոկտեմբերի 25-ին, այսինքն` Վ.Սահակյանին բերման ենթարկելու օրվան՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, հաջորդող օրը: 
 
Գործի նյութերից երևում է նաև, որ Ա.Ավագյանը գործի քննության ողջ ընթացքում չի ընդունել Վ.Սահակյանին թմրամիջոց իրացնելու փաստը: 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ցուցմունք տալուց և Ա.Ավագյանի հետ առերես հարցաքննվելուց հինգ օր անց Վ.Սահակյանը դիմում է ներկայացրել` հայտնելով, որ ճիշտ ցուցմունք չի տվել և հայտնած տեղեկությունը իրականությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ դեպքի իրական հանգամանքների մասին:
 
Հետագա թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական բոլոր ցուցմունքներում, որոնք տրվել են պաշտպանի ներկայությամբ, Վ.Սահակյանը հերքել է Ա.Ավագյանի մասնակցությունը հանցագործությանը:
 
Վերոնշյալ հանգամանքների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարել ստորադաս դատական ատյանների այն հետևությունը, թե Վ.Սահակյանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին տված ցուցմունքներն արժանահավատ են, իսկ դրանից հետո տրված ցուցմունքները՝ անարժանահավատ:
 
Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարել Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը, թե Վ.Սահակյանի հետագա նախաքննական և դատաքննական ցուցմունքները «սուբյեկտիվ և անարժանահավատ» են, քանի որ նպատակ են հետապնդում «վերականգնել իր՝ ընկերոջ, և նրա շրջապատի մոտ ունեցած անունն ու բարի համբավը՝ փորձելով նախկինում տրված և դատարանի մոտ ավելի արժանահավատ դիտարկված ցուցմունքները ներկայացնել որպես իրենից խաբեության արդյունքում կորզված ապացույցներ»: 
 
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «անունն ու բարի համբավը» (հեղինակությունը) բարոյական բնույթ ունեցող հասկացություններ են և իրենցից ներկայացնում են հանրորեն արժեքավորվող որակների գնահատման հիման վրա անձի մասին ձևավորված կարծիք:
 
«Սույն դեպքում դատարանը գտել է, որ արդարադատություն իրականացնող մարմնի առջև սուտ ցուցմունք տալը կարող է գնահատվել որպես անձի հեղինակությունը վերականգնելու միջոց, մինչդեռ սուտ ցուցմունք տալը, առավել ևս այլ անձանց կողմից հանցանք կատարելու վերաբերյալ, չի կարող համարվել հանրորեն արժեքավորվող որակ»,- նշում է Վճռաբեկ դատարանը՝ հավելելով՝ Վ.Սահակյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներն անարժանահավատ գնահատելու վերաբերյալ պատճառաբանությունը չի բխում գործի փաստական տվյալներից կամ իրավունքի հանրաճանաչ սկզբունքներից:
                                                 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:57 15/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵթե այսպես գնա, երևի մի օր դատավարությունն իրոք կդառնա մրցակցային. Հայկ Ալումյան
12:41 13/11/2014  |  Քրեական խրոնիկոնՄեկ ամբաստանյալն արդարացվել է, մյուսի նկատմամբ ժամկետանց գործը կարճվել է
11:57 25/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց մեղադրանքի երկու հոդվածներով էլ
12:04 08/10/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողը համաձայն չէ արդարացման դատավճռի հետ
11:59 13/09/2014  |  Քրեական խրոնիկոնՍիրիացի փախստականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
14:33 01/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ֆեռո»-ի գործով կայացվեց արդարացման դատավճիռ ու քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում
15:39 05/08/2014  |  Քրեական խրոնիկոնԶավեշտալի գործով արդարացման դատավճիռը բողոքարկվել է. զավեշտները շարունակվում են
16:27 26/07/2014  |  ԳՈՐԾ #10 տարվա վաղեմության գործով կայացվեց արդարացման դատավճիռ
17:37 25/07/2014  |  ԳՈՐԾ #Արդարադատությունը պետք է լինի տեսանելի և ընկալելի՝ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
16:19 19/07/2014  |  ԳՈՐԾ #Ապացույցներն անհերքելիորեն ապացուցեցին բռնցքամարտիկի անմեղությունը.Դատարանն արդարացրեց մարզիկին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]