Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

10 տարվա վաղեմության գործով կայացվեց արդարացման դատավճիռ 07/26/2014   16:27  |  ԳՈՐԾ #

 
Հնամենի, ավելի քան 10 տարի առաջ հարուցված, թռուցիկներ բաժանելու ու հակասահմանադրական կոչեր անելու վերաբերյալ  թոշակառու Արտակ Գաբրիելյանի դեմ քրեական գործով կայացվել է արդարացման դատավճիռ:
 
Դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Արտակ Գաբրիելյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար առաջադրված մեղադրանքում և արդարացրել նրան` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
 
Ըստ մեղադրանքի՝ նա, «Ազգային միաբանություն» կուսակցության տարածքային գրասենյակից ստանալով «Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու» նպատակով 2004թ. ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ին, «Ազատության» հրապարակում կայանալիք հանրահավաքի թռուցիկներ, դրանք բաժանել է քաղաքացիներին և կոչեր է արել բռնությամբ զավթել պետական իշխանությունն ու փոխել սահմանադրական կարգը:
 
2004թ. ապրիլի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում թռուցիկները բաժանելու ժամանակ, Արտակ Գաբրիելյանը բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և նրա մոտից առգրավվել է թվով 24 թռուցիկ»: 
 
Գործը Ավան և Նորք Նորք վարչական շրջանների դատարան է վերադարձել Հայաստանի բոլոր ներպետական դատական ատյաններով անցնելուց  և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից խախտում արձանագրվելուց հետո: 
 
Այսպես, գործը հարուցվել է 08.04.2004թ. որոշմամբ և գտնվել է այն ժամանակ դեռևս գոյություն ունեցող ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում:  Ա.Գաբրիելյանին հիշյալ հոդվածով մեղադրանք էր առաջադրվել ու դատարանի՝ 10.04.2004թ. որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 02.06.2004թ. դատավճռով Արտակ Գաբրիելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ  հոդվածով դատապարտվել է պայմանական ազատազրկման՝ 1 տարի ժամկետով՝ մեկ տարվա  փորձաշրջանով:
 
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 12.07.2004թ. դատավճռով` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004թ. հունիսի 2-ի դատավճիռը պատժի մասով փոփոխվել է, պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է Ա.Գաբրիելյանի արգելանքի տակ գտնված 56 օրը, որը մեկուկես օրվա դիմաց կազմել է 2 ամիս 24 օր և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 9 ամիս 6  օր ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել և նշանակվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: 
 
Վճռաբեկ դատարանի՝ 06.08.2004թ. որոշմամբ՝ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 12.07.2004թ. դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ դատապարտյալի վճռաբեկ բողոքը` առանց բավարարման: 
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով 10.07.2012թ. որոշմամբ վճռել է, որ խախտվել է Գաբրիելյանի՝ «Արդար դատաքննության իրավունքը»՝ երաշխավորված Կոնվենցիայի 6-րդ հոդվածով։ Մասնավորապես՝ Գաբրիելյանը չի ունեցել իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորություն: 
 
ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 13.09.2013թ. որոշմամբ՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004թ. հունիսի 2-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2004թ. հուլիսի 12-ի դատավճիռները բեկանվել է և 13.11.2013թ. քրեական գործն ուղղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: 
 
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արտակ Գաբրիելյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ 2004թ. ապրիլի 8-ին զբոսնելով հասել է «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի մոտ, որտեղ ինքը ծանոթներ է ունեցել: Գրասենյակից դուրս գալիս նկատել է սեղանին դրված թռուցիկներ և հետաքրքրվել է դրանց բովանդակությամբ:
 
Իր ընկերներն ասել են, որ դրանք հաջորդ օրվա հանրահավաքի մասին իրազեկում են և իրեն խնդրել են փողոցում անցորդներին բաժանելու համար մի քանի հատ վերցնի: Ճանապարհին մի քանի թռուցիկ դրել է Նորքի 1-ին զանգվածում գտնվող տոնավաճառի մի քանի սեղանիկներին և այդ պահին իրեն են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և իրեն բերման ենթարկել ոստիկանության բաժին: Ինքը որևէ մեկին իշխանությունը բռնությամբ զավթելու ու սահմանադրական կարգը փոխելու կոչ չի արել: 
 
Նշենք, որ Ա.Գաբրիելյանը նախաքննության և 2004թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 02-ը կայացած դատաքննության ընթացքում նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել և տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ: 
 
Դատարանը  որպես ապացույց չի օգտագործել վկա Սամվել Խաչատրյանի նախաքննական ցուցմունքը՝ Ա.Գաբրիելյանի կողմից շուկայի տարածքում թռուցիկներ բաժանելու և նրա կողմից իշխանությունը բռնի ուժով տապալելու վերաբերյալ հնչեցրած կոչերի մասին: Ըստ դատարանի իրավական եզրահանգման՝ այն որպես ապացույց օգտագործելու դեպքում կոպտորեն կխախտվեն ամբաստանյալ Ա.Գաբրիելյանի իրավունքները՝ մեղադրյալի ու վկայի ցուցմունքներում էական հակասությունների առկայության պարագայում նախաքննության ընթացքում վկան և մեղադրյալն առերես չեն հարցաքննվել: Թեև վկան իր ցուցմունքում նշել է, որ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչերը հնչեցվել են իրեն անծանոթ բարձրահասակ տարեց տղամարդու կողմից, սակայն մեղադրյալ Ա.Գաբրիելյանը վկային ճանաչման չի ներկայացվել: 
 
Գործով առաջին դատաքննության ընթացքում նույն այդ վկան չի հարցաքննվել, այլ հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները, ինչով խախտվել է ամբաստանյալ Ա.Գաբրիելյանի` իր դեմ վկայած անձանց հետ առերես հարցաքննվելու իրավունքը: 
 
Դատարանը նույնպիսի հիմնավորումներով գտել է նաև, որ վկա Օ.Վարդանյանի՝ դատաքննության և նախաքննության ընթացքում տված ցուցմունքները ևս չեն կարող լինել ամբաստանյալ Ա.Գաբրիելյանին մեղսագրված հանցանքը հիմնավորող ապացույցներ. վկան նախաքննության ընթացքում ամբաստանյալի հետ առերես չի հարցաքննվել և վերջինս նրան ճանաչման չի ներկայացվել, առաջին դատաքննության ընթացքում նա  չի հարցաքննվել, հրապարակվել է նախաքննության ընթացքում տված նրա ցուցմունքը: Վկան քրեական գործի նախաքննության ընթացքում չի հայտնել, որ  թռուցիկներ բաժանող և կոչեր անող անձը հանդիսացել է ամբաստանյալ Ա.Գաբրիելյանը, իսկ դատաքննության ընթացքում հայտնել է, որ վերջինիս ընդհանրապես չի ճանաչում: 
 
Վկաներ, ոստիկանության աշխատակիցներ` Գ.Ասրյանի և Գ.Դալլաքյանի ցոուցմունքներով հիմնավորվել է միայն, որ Ա.Գաբրիելյանը 2004թ. ապրիլի 8-ին թռուցիկներ է բաժանել տոնավաճառի տարածքում, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ չի պարունակում:
 
Իրեղեն ապացույց ճանաչված թվով 26 թռուցիկներից յուրաքանչյուրում նշված է` «Հայրենակիցներ այսպես շարունակել այլևս անհնար է: Ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում սկսում ենք պայքարը, որի նպատակն է Հայաստանում օրինական իշխանության հաստատումը: Յուրաքանչյուրիս մասնակցությունից է կախված մեր հայրենիքի ապագան»: Դատարանը գտել է, որ նշված թռուցիկները հանրահավաքին մասնակցելու հրավեր են և չեն պարունակում իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր: 
 
Դատարանը արժանահավատ է համարել վկաներ Ն.Սուքիսայանի, Մ.Միքայելյանի և Վ.Զարգարյանի՝ նախաքննության ընթացքում տրված և առերես պնդած ցուցմունքները. իրենց է մոտեցել անծանոթ բարձրահասակ, սպիտակ մազերով մի տղամարդ, որին հետագայում ճանաչել են որպես Ա.Գաբրիելյանի և տվել է 2004թ. ապրիլի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ թռուցիկ ու վերջիններիցս յուրաքանչյուրին առանձին ասել`«ջարդելու են», «հաղթելու են», «այս իշխանությունը պետք է տապալեն, նորը ստեղծեն»,  «իշխանությունների վերջը տան», «հարցերը լուծեն» ու հեռացել է: 
 
Դատարանը միաժամանակ վկայակոչել է Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ «... պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր» և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» հասկացությունները ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի սահմանադրաիրավական իմաստով պետք է հասկանալ օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության մարմինների պետաիշխանական գործառույթներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգի խախտմամբ` բռնությամբ կամ դրա գործադրման անմիջական և իրական սպառնալիքով տիրանալու համար գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով այլ անձանց մասնակից դարձնելու դիմում կամ հրավեր:
 
Իրավակիրառ պրակտիկան և ցանկացած գործի փաստական հանգամանքների գնահատումը պետք է ելնի տվյալ հասկացությունների սահմանադրաիրավական այդ բովանդակությունից՝ առաջին հերթին նկատի ունենալով հակաիրավական (բռնի) գործողությունների միջոցով պետաիշխանական գործառույթի նկատմամբ ոտնձգություն իրականացնելու նշված հանգամանքը: Բռնության կոչերի նպատակը մեկն է` համախմբել մարդկանց, ուղղություն տալ նրանց բռնի գործողություններին: Քննարկվող հանցակազմի իմաստով բռնության կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները:
 
Հանրային իշխանության մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են հանդուրժել իրենց հասցեին արված ավելի սուր քննադատություն, քան այն, որը թույլատրելի է մասնավոր անձանց հասցեին: Մյուս կողմից, այդ քննադատությունը չի կարող վերածվել բռնության կոչերի, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ: Հանցակազմի առկայության համար էական է, որ բռնության կոչերը հրապարակային բնույթ կրեն, այսինքն` լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով բռնության կիրառման»: 
 
Տվյալ դեպքում ընդհանուր իրավասության դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալ Ա.Գաբրիելյանի կողմից հնչեցրած կոչերն ուղղված են եղել միայն վկաներ` Ն.Սուքիսայանին, Մ.Միքայելյանին և Վ.Զարգարյանին, այն էլ՝ յուրաքանչյուրին առանձին: Փաստորեն, հրապարակային բնույթ չեն կրել, այսինքն` չեն եղել բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելու բռնության կիրառմանը: 
 
Դատարանն արձանագրել է նաև, որ գործով հաստատված չեն ինչպես հանցանք կատարելու վայրը, այնպես էլ եղանակը, ինչն իր հերթին բացառում է նրա կողմից պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, սահմանադրական կարգը փոխելու վերաբերյալ հնչեցված կոչերի հրապարակային բնույթ կրելու, մարդկանց լայն շրջանակին ուղղված լինելու, նրանց բռնության կիրառմանը դրդելու հանգամանքները:  
 
Այսպիսով` դատարանը հանգել է հետևության, որ քրեական գործի դատաքննությամբ չի ապացուցվել, որ վերջինիս կատարած արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, հետևաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում նա պետք է արդարացվի` կատարած արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:37 25/07/2014  |  ԳՈՐԾ #Արդարադատությունը պետք է լինի տեսանելի և ընկալելի՝ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
16:19 19/07/2014  |  ԳՈՐԾ #Ապացույցներն անհերքելիորեն ապացուցեցին բռնցքամարտիկի անմեղությունը.Դատարանն արդարացրեց մարզիկին
01:42 15/07/2014  |  ԳՈՐԾ #Վճռաբեկ դատարանը դադարեցրել է «Եհովայի վկայի» քրեական հետապնդումը
10:17 12/07/2014  |  ՄամուլՈստիկանները խուզարկությունն իրականացրել են առանց դատարանի որոշման, «Պիրալգինն» էլ ազատ վաճառվում է դեղատներում. «Առավոտ»
14:33 08/07/2014  |  Քրեական խրոնիկոնԴատական իշխանությունը խիզախություն է ունեցել արդարացնել նախկինում դատապարտված անձին՝ ջարդելով կարծրատիպերը. Կարծիք
12:43 05/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախկին տնօրենին չի առևանգել, տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է. դատարանը ճանաչել է ամբաստանյալի անմեղությունը
13:20 22/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրկու ամբաստանյալներից մեկը արդարացվեց, իսկ մյուսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
14:15 20/06/2014  |  ԳՈՐԾ #Գլխավոր դատախազի տեղակալի բողոքները մերժվեցին. բռնաբարության գործով արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ
00:44 19/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազը պահանջում էր կարճել քրեական գործի վարույթը, իսկ դատարանն արդարացրեց
19:31 11/06/2014  |  ԳՈՐԾ #Դատարանը բացահայտել է քննության զավեշտները. Ճանաչման են ներկայացվել կարտոֆիլները՝ տուժողը չի ճանաչել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]