ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի դեմքը երկրի ավտոճանապարհներն են. փաստաբան Հայկ Ալումյանը ահազանգում է 05/03/2017 11:43 | Մեկնաբանություն
Փաստաբան Հայկ Ալումյանը՝ դիմելով ՀՀ վարչապետին, բարձրացրել է սկսած Դիլիջան քաղաքից ճանապարհների անբարեկարգ վիճակի հարցը՝ Ֆեյսբուքում իր գրառումը վերնագրելով՝ որոշեցի մեղմ գրել, ստացվեց սա:
«Մոտ 10 օր առաջ դժբախտություն ունեցա իմ ավտոմեքենայով ուղևորվելու դեպի Իջևանի մոտակա գյուղերից մեկը: Ճանապարհը, սկսած Դիլիջան քաղաքից, գրական հայերենով անհնարին է նկարագրել: Արդյունքում, վերադառնալուց հետո, ստիպված եղա ավտոմեքենայիս վերանորոգման համար վճարել շուրջ 80.000 ՀՀ դրամ: Հասկանում եմ, սա Ձեզ չի թվա ինչ-որ մի լուրջ գումար, բայց ինձ համար այդ կորուստը շոշափելի էր:
Ապրիլի 28-ին որոշեցի մի քանի օրով մեկնել Վրաստան, քանի որ առջևում 3 ոչ աշխատանքային օր կար: Միամտորեն մտածեցի, որ անցած 10 օրերի ընթացքում ճանապարհը քիչ թե շատ նորոգված կլինի: Ցավոք, Դիլիջանը անցնելուց հետո հասկացա, որ ավելի լավ էր ուղևորությունս չձեռնարկեի, այլ հանգիստս անց կացնեի Երևանում: Ճանապարհն էլ ավելի վատ վիճակում էր, նորանոր փոսեր էին փորվել այն հաշվարկով, որպեսզի ոչ մի հնարավորություն չլինի անցնել գոնե 100 մետր՝ առանց փոսի մեջ ընկնելու: Հասնելով Վրաստան, ստիպված եմ եղել փոխել ավտոմեքենայիս 2 անվադողերը:
Վրաստանից վերադառնում էի մայիսի 1-ից լույս 2-ի գիշերը և ճանապարհին մտածում, որ միգուցե փոսերի գոնե մի մասը ասֆալտապատված կլինի: Ցավոք, հույսերս չարդարացան, հակառակը՝ եղած փոսերը հասկանալի պրոցեսների արդյունքում էլ ավելի էին մեծացել ու դժվարանցանելի դարձել: Բագրատաշենի անցակետից մինչև Երևան իմ ուղևորությունը տևեց 4 և կես ժամ, այսինքն՝ սովորականից մոտ երկու անգամ ավելի երկար:
Հավանաբար Ձեզ թվա, թե անկարևոր հանգամանքների մասին եմ գրում. ի՞նչ կարիք կա բազմազբաղ վարչապետի ուշադրությունը հրավիրել շարքային քաղաքացու կորցրած մի քանի ժամի և մի երկու հարյուր հազար դրամի վրա: Բայց, հարցին նայելով իմ մասնագիտության (փաստաբան եմ) տեսանկյունից, կուզեի նշել, որ այն, ինչ տեղի է ունեցել ու հենց այս տողերը գրելու պահին տեղի է ունենում, ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում հետևյալի համար. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»:
Այսինքն՝ ԵԹԵ որպես հիմք ընդունենք այն կանխավարկածը, որ ավտոճանապարհները (դե՝ գոնե միջպետական կարևորագույն ավտոճանապարհները) պետք է գտնվեն երթևեկության համար պիտանի վիճակում, ապա ակնհայտ կլինի, որ այսօրվա վիճակը ինչ-որ պաշտոնատար անձի կամ անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կամ անփույթ կատարելու հետևանք է: Միաժամանակ, այդ անփութության հետևանքով ամեն օր հարյուրավոր անձանց պատճառվում է նյութական վնաս, որի հանրագումարը բավարար է, որպեսզի քրեական պատասխանատվության հարց առաջանա այդ հոդվածի 2-րդ մասով: Կարելի է սրանից բացի հաշվի առնել ժամանակի կորուստը (որը հեշտությամբ կարելի կլինի վերածել նյութականի), այն զբոսաշրջիկներին, ովքեր գոնե մեկ անգամ տեսնելով մեր ավտոճանապարհների վիճակը, այլևս ոչ մի անգամ չեն ցանկանալու վերադառնալ Հայաստան և բոլորին խորհուրդ են տալու շրջանցել այս երկիրը:
Մնում է գտնել այս իրավիճակի մեղավորներին կամ մեղավորին: Ընդ որում առաջ ընկներով ասեմ, որ մեղավորը չափից ավելի ցուրտ ձմեռը չէր. կան երկրներ, որտեղ ձմեռն անհամեմատ ավելի ցրտաշունչ և երկարատև է լինում, սակայն ավտոճանապարհները գերազանց վիճակում են:
Չգիտեմ Դուք ոնց, բայց ես նկատել եմ, որ կա մի հստակ օրինաչափություն. որքան ավելի ճոխ են ճանապարհների համար պատասխանատու պաշտոնյաների առանձնատները, այնքան ավելի վատ վիճակում են այդ ավտոճանապարհները:
Մի շարք պատճառներով Հայաստանի բնակչության զգալի մասը (այդ թվում նաև այս տողերի հեղինակը) մեծ խանդավառությամբ ընդունեց Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու լուրը: Սակայն կարծում եմ, որ երբ (կարճ ժամանակ հետո) անցնի սկզբնական էյֆորիան, Ձեր գործունեությունը գնահատվելու է ոչ թե Կառավարության նիստերի ընթացքում տեղին արված սրամիտ հայտարարություններով, այլ՝ մեր ավտոճանապարհների վիճակով: Ճիշտ կլիներ ասել՝ վարչապետի դեմքը երկրի ավտոճանապարհներն են:
Հ.Գ. պատրաստվում եմ հաջորդ շաբաթ կրկին մեկնել Վրաստան: Վերադառնալուն պես կգրեմ»,- նշվում է Հայկ Ալումյանի գրառման մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել