Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Քրդատօր-ի նախագծի հարցում Պաշտպանը հետևողական է լինելու 10/02/2013   12:25  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում տեղ գտած որոշ իրավական կարգավորումների կամ որոշ դեպքերում՝  իրավական կարգավորման բացակայության  վերաբերյալ մտահոգություններ ունի:Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարդու  իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ նախագծի առաջիկա խորհրդարանական քննարկումների շրջանակում «մենք հետևողական ենք լինելու և փորձելու ենք նաև պատգամավորներին ներկայացնելու այդ մտահոգությունները, որպեսզի նման կարգավորումներ տեղ չգտնեն քրեական դատավարության օրենսգրքում»: 

Առաջին հայացքից Քրեական դատավարության օրենսգրքում կան  դրական զարգացումներ՝  հստակեցվել են անձանց իրավունքներն ու պարտականությունները,  ինչպես նաև ընդհանուր գործընթացը: Ողջունելի է, որ  մշակվել է ամբողջությամբ նոր նախագիծ՝  նոր հայացքներով ու  նոր մոտեցումներով, դրանում արտացոլված  են   միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված նախադեպային որոշումներում հայտնած դիրքորոշումները:  Բայց միաժամանակ կան նաև խնդրահարույց կարգավորումներ: «Մեր դիրքորոշումն է՝   չի կարող լինել որևէ կարգավորում, որը խնդրահարույց է մարդու իրավունքների տեսանկյունից:  Նույնիսկ մեկ խնդրահարույց կարգավորում  մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում, այդ թվում նաև՝  Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Ա.Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ  Սահմանադրությունը  հստակ ամրագրել է, որ պետությունը սահմանափակված է մարդու իրավունքներով և որ  մարդու իրավունքները հանդիսանում են անմիջականորեն գործող  նորմեր: 

Մտահոգություններից առաջինն, իհարկե, անձանց, այսպես կոչված՝  խոստովանական ցուցմունքների դատական դեպոնացման ինստիտուտն է, որն արդեն հասարակական լայն հնչեղություն է ստացել: Դատական դեպոնացման ինստիտուտն ինքնին նորամուծություն էր  առհասարակ հետխորհրդային տարածքի երկրներում, սակայն Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնականում դատական դեպոնացման են ենթարկվում  վկայի ցուցմունքները, եթե  հնարավոր է, վկային այլևս չհանդիպեն՝  վկան լքի երկիրը,  կամ ունենա առողջական խնդիրներ ու դժվարություն լինի իր համար դատարան ներկայանալը, և այլն: Այդ տեսանկյունից, իհարկե, ըստ Ա.Վարդևանյանի,  արդյունավետ է դեպոնացնել նրա ցուցմունքը նախաքննության փուլում՝  դատաքննության փուլում  պատրաստված լինելու համար:  Սակայն  մեղադրյալի խոստովանական  ցուցմունքը դեպոնացնելու մտահղացումը ինքնին  անձի նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների ռիսկ է պարունակում  և  նպաստում համապատասխան ռիսկային մթնոլորտի ձևավորմանը, ինչն արդեն իսկ խնդրահարույց է: «Վկայի ցուցմունքի դեպոնացումը առկա է մի շարք եվրոպական երկրներում՝ Գերմանիա, Իտալիա, այդ տեսանկյունից մենք խնդիր չենք տեսնում,  բայց մենք խնդիր տեսնում ենք մեղադրյալի ցուցմունքների, այն էլ՝ խոսոտովանական ցուցմունքների,  դեպոնացման մեջ: Առհասարակ միջազգային փորձը գնում է այն ուղղությամբ, որ նման եզրույթը՝ «խոստովանական ցուցմունքներ», գնալով կիրառելի չէ, պրակտիկ չէ, ակտուալ չէ  մրցակցային դատավարության պարագայում, իսկ ՀՀ-ում քրեական դատավարությունն այդպիսինն է, և նոր օրենսգրքով նույնպես այդպիսին է լինելու»,- ասաց   Մարդու  իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետը՝ մտահոգիչ համարելով, իր բնորոշմամբ՝  «այդ  հետքայլը»:   Խնդրահարույց է լինելու նաև դատավորների  կողմից ինստիտուտի կիրառումը՝  դեպոնացումը կատարվում է դատավորի ներկայությամբ, «երևի թե հերթապահ դատավորներ պետք է լինեն»: 

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անընդունելի ու խիստ մտահոգիչ է համարում Քրեական դատավարության օրենսգրքի այն կարգավորումն, ըստ որի ծանր և  առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց  նկատմամբ   սկզբնական կալանք  որոշելու հարցը քննարկելիս պետական պաշտոնատար անձինք պարտավորություն չեն ունենալու հիմնավորել նման միջնորդությունը:  Դա չի բխում  թե՛ Սահմանադրությունից,  թե՛  Մարդու իրավունքների եվրոապական կոնվենցիայից և թե՛  Մարդու իրավունքների մի շարք նախադեպային,  այդ թվում՝   ՀՀ-ի  դեմ կայացրած որոշումներից: ՄԻԵԴ-ի  հստակ դիրքորոշումն է՝   կալանավորումը որպես խափանման միջոց  բոլոր դեպքերում առանց բացառության՝  ներառյալ նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դեպքում, պետք է լինի հիմնավորված, հակառակ դեպքում՝   դա հանգեցնում է անձի իրավունքների խախտմանը: «Եթե պաշտոնատար անձը կալանավորման միջնորդություն ներկայացնելիս  չի ներկայացնում որևէ հիմնավորում, այդ դեպքում ինչպես պետք է հակառակ կողմը պաշտպանվի դրանից, ինչպես պետք է  վերաքննիչ բողոքում հակափաստարկ ներկայացնի, եթե չկա   փաստարկ»,- նկատեց  Ա.Վարդևանյանը՝  հավելելով՝  «ստացվում է, որ գործընթացը ֆորմալ բնույթ  է կրելու»: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չի հստակեցվում  նաև անչափահասներին առերես հարցաքննելու կարգը, այսինքն՝ այն իրականացվում   է ընդհանուր կարգի շրջանակներում: Մինչդեռ պետք է հաշվի առնել անչափահասների հոգեկան վիճակը առերեսման ժամանակ, եթե հատկապես անչափահասը տուժող է, իսկ նրա հետ առերեսվողը՝ մեղադրյալ՝  անչափահասն այդ դեպքում  կարող է վերապրել ցավը, ապրումները, իրավունքների խախտումները,  որոնք տեղի էին ունեցել հանցագործության հետևանքով: Եվրոպայի խորհրդի,   ՄԱԿ-ի  համապատասխան փաստաթղթերով  արգելվում է  անչափահասի նկատմամբ նման վերաբերմունքը՝  այսպես կոչված՝  «double victimization»-ը,  և այդ հարցի  չկարգավորված լինելը ինքնին հանգեցնում է անչափահասների իրավունքների ոչ պատշաճ պաշտպանության: 

Ա.Վարդևանյանը մի կողմից ողջունում է, որ նախագիծը մշակած  արդարադատության նախարարությունը փորձ է արել ընդլայնել փաստաբանների լիազորությունները, սակայն մյուս կողմից՝   մտահոգիչ է համարում, որ նախագծում բացակայում են իրավական  կարգավորումները, թե  ինչպես պետք է փաստաբանները օգտվեն նոր հնարավորություններից, նոր իրավունքներից: «Ազգային ժողովում քննարկումների ակտիվ փուլի ընթացքում  մենք դա նույնպես կբարձրաձայնենք»,- ասաց Ա,Վարդևանյանը՝  կարևորելով փաստաբանների առանցքային դերակատարությունը հատկապես քրեական դատավարությունում: Պատահական չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը վերջերս դիմում է ներկայացրել ՍԴ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ  հոդվածի՝  Պաշտպանի իրավունքներն  ու պարտականուիթյունները,  կարգավորումների վերաբերյալ: Պաշտպանն վիճարկում է  պաշտպանի իրավունքների տեսանկյունից մի կարգավորումը, դիմումը Սահմանադրական դատարանը քննության կառնի հոկտեմբերի 8-ին: 

Կարեն Անդրեասյանը դեռևս 2012թ.  հոկտեմբերի 30-ին է ոլորտի շահագրգիռ մարմինների ղեկավարներին ներկայացրել  իր մտահոգություններն ու դիտողությունները:  ԱԺ իրավաբանական վարչությունից ի պատասխան Պաշտպանը ստացել է  իր  առաջարկությունների վերաբերյալ հստակ դրական եզրակացություն,   դրական արձագանք  է  ստացվել նաև գլխավոր դատախազությունից: Իսկ արդադատության նախարարության յուրօրինակ արձագանքն  է  եղել  այս տարվա հունվարին  լրամշակված նախագիծ ներկայացնելը, դրանում տեղ էին գտել որոշ փոփոխություններ՝ Պաշտպանի առաջարկությունների հիման վրա: 

Քրեական դատավարության շրջանակներում, եթե անձը դիմում է  բժշկական օգնություն ստանալու կամ առողջական վիճակը պարզելու համար փորձաքննություն նշանակելու համար, ապա Պաշտպանի առաջարկությամբ, դա իրականացվում է յուրաքանչյուր պահի՝ սկզբնական տարբերակում օգտագործվում էր «յուրաքանչյուր փուլում» բառակապակցությունը, պարզ չէր, թե  որ պահից է  սկսվում և որ պահին է ավարտվում այդ փուլը: 

Լրամշակված տարբերակում տեղ է գտել նաև Պաշտպանի առաջարկությունը  հստակեցնելու բերման ենթարկվածի կարգավիճակն ու իրավունքները՝  իր ազատության սահմանափակման պահից սկսած:  Ըստ այդմ,  այդ կարգավիճակն ունեցող անձն ունի  լռելու, փաստաբան ունենալու իրավունքի և բերման ենթարկվելու պատճառի  մասին տեղեկացված լինելու իրավունք: Ի դեպ, այդ մասին Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել, սակայն այն քրեական դատավարությունում կարգավորված չէր և    բազմաթիվ էին   դեպքերը, երբ այդ նախադեպային որոշմամբ սահմանված կարգավորումները չէին պահպանվում համապատասխան պաշտոնյաների կողմից: 

 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]