Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Ռ.Դավթյան. Անհրաժեշտ է ամրագրել փաստաբանի կողմից պարտականությունները չկատարելու հիմքերը 02/25/2013   01:39  |  Հարցազրույց

«Pastinfo.am»-ը շարունակում է ներկայացնել հանրային պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պարտականությունները ժամանակավորապես կատարող  Ռոբերտ Դավթյանի դիտարկումները` քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ: 


Հարց.- Որպես փաստաբան, ի՞նչ բացթողումներ եք նկատել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:

Ռ.Դավթյան.- Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծից դուրս է մնացել, իմ կարծիքով, ևս մի կարևոր դրույթ: Դա պաշտպանի պարտադիր մասնակցության պայմաններից մեկն է: Ըստ նախագծի, առանձնապես ծանր հանցագործությունների համար մեղադրվող անձանց գործերով պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` առանձնապես ծանր հանցագործություն է համարվում այն հանցանքը, որի համար նախատեսվում է 10 տարուց ավելի ազատազրկում: Սակայն, միաժամանակ, Քրեական օրենսգրքի` հանցանքների  և դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու հետ կապված վերջին փոփոխություններով նախատեսվում է, որ ծանր հանցագործությունների համակցության դեպքում  հնարավոր է պատժի նշանակում մինչև 25 տարի ազատազրկման ձևով, իսկ դատավճիռների համակցությամբ, հնարավոր է ազատազրկում մինչև 30 տարի: Տեսականորեն ստացվում է, որ, ասենք, 2-3 հատ ծանր հանցագործություններ կատարած   կամ դատավճիռների համակցությամբ մինչև 25 կամ 30 տարի տարի  ժամկետով ազատազրկման ենթակա անձը կարող է պաշտպան չունենալ: Անձը իրավիճակը չհասկանալով,  հետևանքները չկանխատեսելով, կարող է հրաժարվել պաշտպանից, ու վարույթ իրականացնող մարմինը կարող է ընդունել հրաժարումը եւ նրան պաշտպան չտրամադրվել: Նման վիճակը բացառելու համար, իմ կարծիքով, անհրաժեշտ է վերը նշված դեպքերում ապահովել պաշտպանի պարտադիր մասնակցությունը:

Բացի այդ, անհրաժեշտ է նախագծում ընդգրկել նոր դրույթ, որը կամրագրեր փաստաբանի կողմից իր պարտականությունները չկատարելու բավարար հիմքերը: Այսօրվա օրենսգրքով փաստաբանն իրավունք չունի հրաժարվել իր վստահորդից: Մինչդեռ լինում են նաև այսպիսի դեպքեր. վճարովի փաստաբանը մեղադրյալի հետ պայմանագիր է կնքում իրավաբանական օգնություն տրամադրելու մասին, և պայմանագրով նախատեսվում է որոշակի վճար ըստ որոշակի ժամկետների, ինչը նշանակում է, որ տվյալ անձնավորությունը պարտավոր է վճարել այդ փաստաբանին` պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարման համար: Փաստաբանը բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները, իսկ մեղադրյալը չի վճարում: Դա մենք պե՞տք է դիտենք իր պարտականությունների կատարումից փաստաբանի հրաժարվելու հիմք, թե ոչ: Ի՞նչ է` փաստաբանը պետք է ամիսներով աշխատի ու վարձատրություն չստանա՞… Հետո ի՞նչ անի, այդպիսի յուրաքանչյուր դեպքում գնա դիմի դատարան, դատարանո՞վ ստանա: Նոր օրենսգրքի նախագծում պարզապես պետք է ամրագրել, որ եթե մեղադրյալը վճարելու իր պայմանագրային պարտավորությունը չի կատարում, և փաստաբանը դա չի համարում հարգելի, ապա իրավունք պետք է ունենա դադարեցնել իր պարտականությունների կատարումը` վարույթ իրականացնող մարմնին պատշաճ կարգով իրազեկելուց հետո:

Կամ մեկ ուրիշ դրույթ. վարույթ իրականացնող մարմինն ի՞նչ եկամտային, գույքային կամ ծանր սոցիալական վիճակի մասին վկայող հանգամանքներ պետք է հիմք ընդունի` մեղադրյալին պետության միջոցների հաշվին իրավաբանական օգնություն տրամադրելու պահանջ ներկայացնելու համար: Դա որոշակիորեն կարգավորվում է ‹‹Փաստաբանության մասին›› ՀՀ օրենքով, բայց նախագծում ամրագրված չէ: Կամ` եթե մեղադրյալը ոչ ճիշտ տեղեկատվություն է տրամադրել իր վիճակի մասին ու այդ հանգամանքը պարզվել է որոշ ժամկետից հետո, հանրային պաշտպանը կարող է դադարեցնել իր պարտականությունների կատարումը:

Հարց. - Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված են նաև համաձայնեցման վարույթ և համագործակցության վարույթ, ի՞նչ կարող եք ասել դրանց կապակցությամբ:

Ռ.Դավթյան.- Դրանք նոր հասկացություններ են, որոնք այժմ գործող օրենսգրքով նախատեսված չեն: Ողջունում եմ այդ նորամուծությունները, բայց դրանք շատ լուրջ քննարկման կարիք ունեն: Հետաքրքիր է, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգում նշված է համաձայնեցման վարույթի մասին, և, որքան հիշում եմ, որևէ խոսք չկա համագործակցության վարույթի մասին, բայց նախագծում առկա է նաև համագործակցության վարույթը: Այնուամենայնիվ, դա լավ է, որովհետև իրավապահ մարմինների աշխատանքը որոշակի իմաստով հեշտացնում է, ծանրաբեռնվածությունը, միջոցների ծախսերը նվազում են: Այդ երկու վարույթներն էլ կարող են կիրառվել մեղադրյալի միջնորդության հիման վրա: Սակայն պետք է նկատի ունենալ, որ նախագծի 17-րդ  հոդվածը ամրագրում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ըստ որի, մեղադրյալը ոչ մի դեպքում պարտավոր չէ աջակցել վարույթ իրականացնող  մարմիններին՝ իրեն վերագրվող մեղքը հաստատելու, հիմնավորելու համար: Կարծես թե հակասություն է ստացվում. մեղադրյալը միջնորդում է, որ իր նկատմամբ կիրառվի համաձայնեցման վարույթ կամ համագործակցության վարույթ, սակայն օգտվելով 17-րդ հոդվածի դրույթներից, չի աջակցում վարույթ իրականացնող մարմնին: Եթե այդ ամենը կատարվում է մեղադրյալի  միջնորդության հիման վրա, ապա այդ դեպքում ինչո՞ւ անմեղության կանխավարկածի մեջ չնշել` բացառությամբ այն դեպքերի, երբ մեղադրյալը  միջնորդում է իր նկատմամբ կիրառել  համաձայնեցման կամ  համագործակցության վարույթ:

Հարց. - Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ստացվում է, որ վկան նույնպես իրավունք ունի անվճար, ավելի ճիշտ, պետական միջոցների հաշվին ստանալ փաստաբանի իրավաբանական օգնությունը: Ձեր կարծիքով, դա կնպաստի՞ առանձին իրավապահների կողմից կամայականությունների, ապօրինությունների նվազեցմանը, անձանց իրավունքների ոտնահարմանը:

Ռ.Դավթյան. - Կնպաստի, բայց պետք է նկատի ունենալ, որ անվճար իրավաբանական օգնություն մեր հանրապետությունում տրամադրում է հանրային պաշտպանի գրասենյակը: Նախագիծն այս տեսքով ընդունելու դեպքում եթե վկաներն էլ գան ու դիմեն մեզ, որպեսզի իրենց անվճար իրավաբանական օգնություն ապահովենք, դժվարանում եմ նույնիսկ պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվենք, որովհետև ուղղակի հնարավոր չի լինի փաստաբաններով ապահովել նման քանակի անձանց, բացի այդ, հնարավոր չի լինի ապահովել որակյալ իրավաբանական օգնություն: Դա բացարձակապես անհնար է:

Նշեմ նաև մեկ այլ շատ կարևոր խնդրի մասին: Ըստ նոր օրենսգրքի նախագծի, անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացնում է ոչ թե քննիչը, այլ դատախազը: Հայեցակարգում այս հարցի հետ կապված իմպերատիվ պահանջ է դրված, որ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը պետք է կայացնի քննիչը, սակայն նախագծում նման որոշման կայացման իրավունքը վերապահված է դատախազին: Փորձենք վերլուծել այս վիճակը: Եթե որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացնում է դատախազը, ապա ինչո՞ւ ինքը չի կազմում  մեղադրական եզրակացությունը, կամ ինչո՞ւ մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո ստուգում է, թե մեղադրանքը հիմնավո՞ր է, թե ոչ  և այլն: Այսինքն` ինքն իրեն է ստուգում: Կամ մեկ ուրիշ դեպք: Նախագծի 41-րդ հոդվածի 24-րդ կետով քննիչին իրավունք է վերապահված կարճելու քրեական վարույթը, այսինքն` կարող եմ ենթադրել, որ քննիչը կարող է կարճել այնպիսի քրեական վարույթ, որում կա դատախազի կողմից կայացված` որպես մեղադրյալ ներգրավելու որոշում:

Հարց. - Գործող օրենսգրքով թարգմանչի, փորձագետի կարճաժամկետ ձերբակալում նախատեսված չէ, նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է: Դա ինչ-որ խնդիրներ կարո՞ղ է առաջացնել:

Ռ.Դավթյան. - Նախագծի 145-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ վարույթի մասնավոր մասնակցի, բացառությամբ պաշտպանի և լիազոր ներկայացուցչի, ինչպես նաև վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից սույն օրենսգրքով նախատեսված պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքում, քննիչը դրանց կատարումն ապահովելու նպատակով կարող է որոշում կայացնել անձին ձերբակալելու մասին: Սա նոր դրույթ է և բավականին լուրջ քննարկման կարիք ունի, որովհետև, ընդունման դեպքում, քննիչը  կարողանալու է որոշում կայացնել` ձերբակալելու և փորձագետին, և թարգմանչին, և այլ մասնակիցների, որոնք կարող են քննիչի կանչով չգալ, չներկայանալ, ընդ որում նաև` տարբեր պատճառներով:

Հարց է առաջանում ոչ միայն կարճաժամկետ ձերբակալման հնարավորության, այլև հենց կարճաժամկետ ձերբակալման հետ կապված: Նույն հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ կարճաժամկետ ձերբակալումը չի կարող տևել ավելին, քան այն պարտականության կատարումը, որի ապահովման նպատակով ձերբակալվել է անձը, սակայն բոլոր դեպքերում ոչ ավելին, քան 12 ժամը: Այնուհանդերձ, հարց է առաջանում, թե, օրինակ, թարգմանիչը, ասենք, հնարավոր 2, 3 կամ 5 ժամի ընթացքում որտե՞ղ է պահվելու, քննիչի աշխատասենյակո՞ւմ է մնալու, միջանցքո՞ւմ, այնտեղ նրան հսկելու համար հատուկ մա՞րդ է նշանակվելու… Եվ եթե աշխատասենյակում, ապա այդ ընթացքում ինչպե՞ս է աշխատելու քննիչը: Կամ` հետաքննական մարմինը երեկոյան, քննիչի գնալուց հետո կարճաժամկետ ձերբակալել է փորձագետին: Որտե՞ղ է նա մնալու: Կարծում եմ, որ դա պրակտիկայում լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

Նախորդող հրապարակում`

Որ հնարավորինս անթերի լինի Քրեական դատավարության նոր օրենսգիրքը


Արխիվ

[]