ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր հայրենիքի նկատմամբ կան նկրտումներ. մեզնից նաև նախորդ 30 տարիների համար փորձելու են վրեժ լուծել. Փաշինյան (տեսանյութ) 03/26/2024 17:17 | ԼՐԱՀՈՍ
Մեր հայրենիքի նկատմամբ կան նկրտումներ և մենք տեսնում ենք, որ պաշտպանական այն համակարգերը, որ մենք ունենք, այն համակարգերը, որոնք մեզ հույս էին տալիս, որ այդ համակարգերով պետք է ապահովենք այդ տարածքի անձեռնմխելիությունը, չեն աշխատում։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիում կայացած Նախաձեռնող խմբի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ մենք պետք է գտնեք, թե ոնց ենք մեր երկրի անվտանգությունն ապահովում։
Նրա դիտարկմամբ, երբ խոսում ենք անվտանգության մասին, առաջին հարթին հասկանում ենք բանակ։ «Բայց բանակը պետք է վերջում ասենք, քանի որ բանակը, երբ մտնում է գործի մեջ, դա նշանակում է, որ վերջ, ամեն բան արդեն ավարտվել է և գործը բանակինն է։ Այս խոսակցությունը սկսում է նրանից, որ մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումը որևէ կերպ արդարացնելու հնարավորություն չունենա»։
Փաշինյանը նաև նշել է, որ հիմա մի շրջան է, որ մեզնից նախորդ 30 տարիների համար փորձելու են վրեժ լուծել։ «Էդ էլ եկեք նայենք։ Մեր նախորդ 30 տարիները նրա մասին են, որ մենք էլ իրենց արած նախորդի հետ կապված համարել ենք, որ արդարացվածություն ունենք դա անելու համար։ Նրանք իրենց հերթին, մենք մեր հերթին։ Ես ի՞նչ եմ ասում, որ էս ալիքները պետք է կանգնեցնել, որպեսզի մեր հաջորդ սերունդներին մենք հնարավորություն տանք ապրեն հանգիստ, խաղաղ, երջանիկ»։
Նա նաև նշել է, որ մենք մեր պատմության հետ երբեք բանավեճեր չենք ունենում, մենք ունենք աքսիոմատիկ ճշմարտություններ, որն այդքան էլ լավ չի։ «Մենք պետք է համարձակություն ունենանք քննել դա»։
Փաշինյանի դիտարկմամբ՝ խոսքը մեր ծագումը հարցականի տակ դնելը չէ, այլ նրա մասին է, թե «մենք երեկվա պատմության վրա ավելի շատ կենտրոնանանք թե վաղվա պատմության վրա ավելի շատ կենտրոնանանք, որովհետև այն ինչ եղել է, մենք դա չենք կարող փոխել, իսկ այն սպառնալիքը, որ վաղը կարող է լինել՝ մենք այսօր կարող ենք փոխել։ Այն բոլոր խնդիրները, որ մենք ունենք՝ բոլորիս սխալների հետևանք է, մեզնից որևէ մեկը չպետք է փորձի իրեն անջատել։ Խոսքը նրա մասին է, որ մենք պետք է կառուցենք վաղվա պատմությունը և մենք այսօր պիտի որոշենք, թե վաղվա պատմությունը ինչ գույնի է։ մենք էսօր պետք է այնպես անենք, որ վաղվա պատմությունը սր գույնի չլինի, որովհետև այդ սև գույնից բոլորս հոգնել ենք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/07/2024 22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ
- 05/07/2024 21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
- 05/07/2024 20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ
- 05/07/2024 20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն