Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/07/2024   21:33 Ոստիկանական հիմնական ուժերը հեռացել են Կիրանցից, ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դադարեցվել է. Կիրանցի բնակչուհին կասկած ունի, որ փորձ է արվում կանխել մայիսի 9-ի ակցիան 05/07/2024   21:30 Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը 05/07/2024   21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 05/07/2024   21:06 Հաշված օրերի ընթացքում իշխանությունները կարողանում են կայծակնային արագությամբ կողոմնորոշվել սյուների դիրքերի վերաբերյալ, սա վկայում է պայմանավորվածության մասին. Այվազյան (Տեսանյութ) 05/07/2024   20:59 Ադրբեջանական գյուղի 25 տոկոսը մնում է Հայաստանին. Կիրանցի համայնքապետ 05/07/2024   20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալներին, որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահը․ փաստաբան 05/07/2024   20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/07/2024   20:07 Սատանան միշտ քահանայից վախեցել է. Կարապետ Պողոսյան 05/07/2024   19:57 ՄԱԿ-ն Իսրայելին մեղադրել Է տարհանման ժամանակ միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ 05/07/2024   19:39 Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատերազմին. Լուկաշենկո 05/07/2024   19:29 Ավստրիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Շալենբերգ 05/07/2024   19:10 Դոնի Ռոստովում ԻԳԻԼ-ի կողմնակցին դատապարտել են 17 տարվա ազատազրկման 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   18:56 Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում 05/07/2024   18:55 Այրվել է ավտոբուս 05/07/2024   18:37 Մի անհանգստացիր, դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին 05/07/2024   18:13 Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են կասեցնել Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը 05/07/2024   18:13 Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   17:59 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 05/07/2024   17:54 Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր 05/07/2024   17:47 Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/07/2024   17:41 Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները․ Գերագույն հոգևոր խորհուրդ 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   17:33 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է 05/07/2024   17:31 Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   17:22 Ադրբեջանում դպրոցականը բռունցքի հարվածով սպանել է հասակակցին 05/07/2024   17:11 Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան 05/07/2024   17:08 Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   16:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը կշարունակվի վաղը 05/07/2024   16:46 ՔՊ-ի թիմը շատ կուռ է, Էդ ով է՝ ում որտեղից կապած պահում, որ չմիանան շարժմանը. Փաշինյան 05/07/2024   16:23 Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 05/07/2024   16:17 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին 05/07/2024   16:11 Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/07/2024   16:06 Ոչ բոլոր միջնորդներն են եղել օբյեկտիվ, չեզոք, ազնիվ, բայց մենք չենք հրաժարվում միջնորդություններից. Փաշինյան 05/07/2024   16:03 Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև հրավեր էի ստացել, Պուտինից հրավեր ոնց որ չեմ ստացել. Փաշինյան 05/07/2024   16:00 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը հասավ Չարենցավան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   15:50 Իշխանությունն անտե՞ր ա, որ տամ ձեզ. հոգևորականները բացահայտ պատերազմ են քարոզում. Փաշինյան 05/07/2024   15:47 Տո նակրոբարոնն էլ են իրենք․ Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին 05/07/2024   15:43 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը 05/07/2024   15:38 Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) 05/07/2024   15:29 Փաշինյանը Վեհափառին մեղադրում է քաղաքական շարժում առաջնորդելու մեջ 05/07/2024   15:27 Այն, ինչ անում է Փաշինյանը, եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի․ Մանուկյան 05/07/2024   15:23 Փաշինյանը համաձայն է մինչև նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարին 05/07/2024   15:19 Չի կարող նման բան լինել ուղղակի, բացառում եմ. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ 05/07/2024   15:14 Պատերազի դուռը բացել են ու չեն փակել. Հայի արյունով ականազերծում են հայի դրած ականները, Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/07/2024   15:11 Բոլորս հավաքվել ենք՝ կասեցնելու ապօրինի սահմանազատման գործընթացը․ Մրո
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել

Լևոն Քոչարյանի գործով դատախազը մտերիմ հարաբերություններ ունի Աշոտ Փաշինյանի հետ․ դատարանը մերժեց նրան վարույթից հեռացնելու միջնորդությունը 02/27/2024   14:42  |  Դատական ռեպորտաժներ

Լևոն Քոչարյանի գործով դատախազը մտերիմ հարաբերություններ ունի Աշոտ Փաշինյանի հետ և պաշտպանել է մեղադրանքը՝ Փաշինյանի առևանգման գործով։ Այս մասին հայտնել է Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը՝ միջնորդելով վարույթից հեռացնել դատախազ Արթուր Դանիելյանին, որը Լևոն Քոչարյանի գործով ներգրավված է որպես հանրային մեղադրող, իսկ նախաքննության փուլում իրականացրել է հսկողություն։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող նախնական դատալսումներում Սերգեյ Ասատուրովի պաշտպան Արայիկ Ներսիսյանը միջնորդություն ներկայացրեց՝ Ասատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու մասին՝ նշելով, որ իր պաշտպանյալը միջազգային կարգի մրցավար է, հետևաբար, անհրաժեշտություն է լինում արտերկիր մեկնելու։ Միևնույն ժամանակ, պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը՝ նշելով, որ մեղադրանքի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մեղադրանքի հիմքում այն է, որ Սերգեյ Ասատուրովը մյուսների հետ թևանցուկ մոտեցել է ոստիկանության աշխատակիցներին, ինչը խախտում չի դիտարկվում։ Ասատուրովն էլ ավելացրեց՝ ցույցերի ժամանակ թևանցուկ անցնելն արվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Միջնորդության դատարանը կանդրադառնա ավելի ուշ, ըստ հաջորդականության՝ դատարանն անցավ ինքնաբացարկի հարցի քննարկմանը։ Կողմերը հայտնեցին՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդութուն չունեն։ Լևոն Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ նկատեց, որ չի ներկայացնում դատավոր Կարեն Ֆարխոյանին բացարկի միջնորդություն, քանի որ դրա «դասական» հիմքերն այս պահին չկան․ « Դատավոր Կարեն Ֆարխոյանը 2021թ․ հունիսին չի մասնակցել որպես պատգամավորի թեկնածու՝ ԱԺ ընտրություններին։ Լևոն Քոչարյանի կալանավորման և երկարացման որոշումը կայացրել է պատգամավորի նախկին թեկնածու Մասիս Մելքոնյանը, որը բազմիցս քննադատական հայտարարություններ է արել Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը չի մասնակցել ընտրություններին որպես թեկնածու, քանի որ արդեն դատավոր է եղել այդ ժամանակ»։

Լևոն Քոչարյանի պաշտպանները, սակայն, բացարկի միջնորդություն ունեին՝ դատախազին՝ հիմքում դնելով դատախազ Արթուր Դանիելյանի և Աշոտ Փաշինյանի մտերիմ հարաբերությունները, որն արձանագրվել է նաև ԶԼՄ-ների կողմից։ Մասնավորապես, դատախազ Արթուր Դանիելյանը եղել է նաև Աշոտ Փաշինյանի իբրև առևանգման գործով հանրային մեղադրողը, դատարանում մտերմիկ զրուցել Փաշինյանի հետ, ինչը տեսանկարահանվել է նաև ԶԼՄ-ների կողմից, իսկ այժմ հսկողություն է իրականացնում Լևոն Քոչարյանի գործով․«Ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Դանիելյանն ընտրվեց Լևոն Քոչարյանին մեղադրող դատախազ, երբ նա եղել է նաև Աշոտ Փաշինյանին՝ որպես տուժող՝ մեղադրանքը ներկայացնող դատախազ։ Աշոտ Փաշինյան, Լևոն Քոչարյան եւ նույն դատախազ. ինչպե՞ս է ստացվում»։

Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նկատեց՝ կողմնակալության և անկախության հետ կապված խնդիրներ են տեսնում։
Ընդ որում, մինչ բացարկի միջնորդություն ներկայացնելը՝ փաստաբանը հետաքրքրվել է՝ արդյոք դատախազը Փաշինյանի ընտանիքի հետ որևէ առնչություն ունի, ինչին դատախազ Արթուր Դանիելյանը հստակ պատասխան չի տվել, ինչն էլ էլ ավելի է ամրապնդել փաստաբանի կասկածը, որ կողմնակալ վերաբերմունք կարող է լինել։ Պաշտպանության կողմը միացավ միջնորդությանը։

Լևոն Քոչարյանը, միանալով միջնորդությանը, հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով․ «Այս դատական նիստն այս դրվածքով հայտնվում է դատարանում, երբ ես այստեղ եմ նստած, իսկ ինձ ծեծող ոստիկաններն այնտեղ, ու դեռ մի հատ էլ դա պաշտպանող դատախազներ են գտնվում։ Ինչքան էլ փորձենք մարդկանց հիմարի տեղ դնել, բայց մարդիկ նայում են չէ, էդ տեսանյութերը բոլորի աչքի առաջ են, այսպիսի մեղադրանքը դատարան բերող, պաշտպանող ու այս ամեն ինչի տակ մտնող դատախազներ ունենք..., բարոյականության մասին չեմ ուզում խոսել։ Բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվում»։
Սերգեյ Ասատուրովը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ կա տեսագրություն, որում ամբողջությամբ արձանագրված է իրենց գործողությունները․ « Չգիտեմ, եթե փաստացի չկա արարք, որը նկարագրված է, ինչպես կարող են մարդուն մեղադրել, ինչ հիմքով»։ Դատախազ Արթուր Դանիելյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դրանք անհիմն են։ Դատարանը, լսելով կողմերին, որոշեց դատախազ Արթուր Դանիելյանին վարույթից հեռացնելու միջնորդությունը մերժել։

Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ի ոստիկանության ծառայողները  դաժան ծեծի ենթարկելով բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լեւոն Քոչարյանին։  Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել է։ Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։ Նախաքննության ավարտական փուլում Լևոն Քոչարյանի մեղադրանքը փոփոխվել է։ Մեղադրանք է ներկայացվել նաև Սերգեյ Ասատուրովին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:14 26/02/2024  |  ՄեկնաբանությունՎաղը կկայանա Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ քննվող գործով առաջին դատական նիստը
12:26 14/02/2024  |  ԼՐԱՀՈՍԼևոն Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին
12:58 06/02/2024  |  ԼՐԱՀՈՍՍխալ եմ համարում մանկահասակ երեխաներ ունեցող կնոջը կալանքի տանելը․ Լևոն Քոչարյան
12:15 06/02/2024  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական առումով հավանական է, որ ինձ նորից կկալանավորեն, իսկ իրավական առումով աբսուրդ կլինի․ Լևոն Քոչարյան
14:19 19/01/2024  |  ԼՐԱՀՈՍ3 բնակարան Երևանի Կենտրոնում, 317մլն 832 հազար դրամի եկամուտ. ինչ է հայտարարագրել Լևոն Քոչարյանը
10:37 16/11/2023  |  ՔաղաքականԱլեն Սիմոնյանը շնորհավորեց Լևոն Քոչարյանի ծննդյան օրը (տեսանյութ)
17:13 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը երբեք նման գրագետ չի աշխատել. դողդողացող ձայնով պատասխանեց Վահե Ղազարյանը՝ խոշտանգումների վերաբերյալ Լեւոն Քոչարյանի հարցին ի պատասխան (տեսանյութ)
16:41 14/11/2023  |  ԼՐԱՀՈՍԼևոն Քոչարյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ
11:39 14/11/2023  |  ԼՐԱՀՈՍԻնձ համար Արցախի էջը փակված չէ․ Լևոն Քոչարյան
08:25 14/11/2023  |  ՄամուլՔՊ-ականներին ասվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ավելորդ էմոցիաներ չցուցադրեն․ «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]