ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որոշվել են 2023թ. ՀՀ քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» մրցանակակիրները 02/08/2024 13:07 | ԼՐԱՀՈՍ
2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների և գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով որոշվել են Կոմիտեի ամենաբարձր արդյունավետություն ցուցաբերած, ըստ այդմ՝ լավագույնը ճանաչված տարվա ստորաբաժանումները և տարվա քննիչը։
Ցուցանիշների հետազոտությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովը՝ առաջնորդվելով «Լավագույն ստորաբաժանում» և «Լավագույն քննիչ» ճանաչելու կարգը, պայմանները, պարգևագրերի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ ՔԿ նախագահի հրամանով սահմանված ընթացակարգով և չափորոշիչներով, որոնք պարբերաբար կատարելագործվում ու հղկվում են՝ լավագույնների ընտրության օբյեկտիվությունը ավելի բարձրացնելու նպատակով։
Փետրվարի 7-ին տեղի ունեցած ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում նշված հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը ներկայացրել է հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքները, որոնց հիման վրա որոշվել են նախորդ տարվա ընթացքում արդյունավետության քանակական և որակական ցուցիչներով ամենաբարձր արդյունքներն ապահոված ստորաբաժանումները և քննիչը։ Նա նշել է, որ 2023թ. ընթացքում բարձր արտադրողականությամբ և արդյունքներով աչքի են ընկել Կոմիտեի բոլոր ստորաբաժանումները, և լավագույնների որոշման գործընթացն այդ առումով եղել է համեմատաբար ավելի դժվար։
Այդուհանդերձ, հանձնաժողովի գնահատմամբ և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով՝
·ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը (բաժնի պետ Համբարձում Պետրոսյան),
·ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժինը (բաժնի պետ Մելսիկ Շիրվանյան),
·ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունը (վարչության պետ Հովհաննես Չալաբյան)։
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների շրջանակում կատարված ընտրության հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով՝
· «Տարվա քննիչ» է ճանաչվել Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Լևոն Քաջազնունին։
ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիսավորությամբ մրցանակակիրներին է հանձնել պարգևները, շնորհավորել ձեռքբերումների համար։ Կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել նաև հանձնաժողովին՝ անաչառության, բծախնդիր ուսումնասիրություն կատարելու համար և ուրախությամբ նկատել, որ այս գործընթացը հարուցել է առողջ մրցակցություն ՀՀ ստորաբաժանումների միջև՝ նպաստելով ողջ համակարգի արտադրողականության բարձրացմանը։
«Լավագույն ստորաբաժանում» և «Լավագույն քննիչ» մրցանակաբաշխությունն իրականացվում է յուրաքանչյուր տարի, որի նպատակն է պատշաճ գնահատականի արժանացնել տարվա ընթացքում ՔԿ գործառութային ստորաբաժանումների և քննիչների մասնագիտական և ծառայողական գործունեությունը, խթանել նրանց աշխատանքի արդյունավետությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/14/2024 08:21 ՔՊ-ական արդարադատություն․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:17 Քրեական գործերի «տարափ» է սպասվում․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:15 Կրկին արարողակարգի խախտում. ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին․ «Ժողովուրդ»
- 09/14/2024 08:12 Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ»
- 09/14/2024 08:08 Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․«Հրապարակ»
- 09/14/2024 08:05 Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ «Ժողովուրդ»
- 09/14/2024 08:01 Քննչական կոմիտեն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 09/16/2024 16:49 Ցանկացած ժամանակակից պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ. Անանյան
- 09/16/2024 15:47 Նարեկ Մալյանը մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրել է. օրենքի ուժով ազատ կարձակվի. Մելիքյան
- 09/16/2024 15:44 Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի
- 09/16/2024 14:32 Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/16/2024 21:25 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին
- 09/16/2024 19:23 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. shamshyan.com
- 09/16/2024 10:23 Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա. shamshyan.com
- 09/15/2024 21:44 Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 09/12/2024 17:33 Մոռացված չիփպսի տոպրակը խախտել է արգելոցային քարանձավի էկոհամակարգը