Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ)

Կոլեգիայի ընդլայնված նիստում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի 2023թ․ գործունեության արդյունքները․ Արգիշտի Քյարամյանը կոնկրետ հանձնարարություններ է տվել 02/07/2024   19:57  |  ԼՐԱՀՈՍ

Փետրվարի 7-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև՝ քննիչ-վետերաններ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, առանձին ստորաբաժանումների ղեկավարները և ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարը ներկայացրել են 2023 թվականի ընթացքում իրենց համակարգման կամ ղեկավարման ներքո գործող ստորաբաժանումների աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, պրակտիկայում դրսևորված իրավական և այլ բնույթի խնդիրները, նաև՝ նախանշվող անելիքները։

Արձանագրվել է, որ 2023թ․ ընթացքում հանրապետությունում գործած քննչական մարմինների կողմից քննված քրեական վարույթների շուրջ 98.2%-ը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում:  

Ըստ այդմ՝ 2023թ. ընթացքում քննվել է 184.018 քրեական վարույթ, որում ներառված են նաև նախկին տարիներին քննված, կասեցված և ներկայումս վերսկսված 96.041 քրեական վարույթները:

 Առանց վերսկսված հիշյալ վարույթների, ընդհանուր մաքուր վարույթը կազմել է 89.296 վարույթ, որը 49.2%-ով կամ 29.466-ով ավելի է  նախորդ՝ 2022թ․ համեմատ:

Վարույթի քանակական աճը պայմանավորված է հանցագործության դեպքերի որոշակի աճով, բայց առավելապես կատարված օրենսդրական փոփոխություններով, համաձայն որոնց՝ ստացված հաղորդումների հիման վրա այլևս նյութեր չեն նախապատրաստվում, այլ 24 ժամվա ընթացքում քննիչի կողմից լուծվում է ստացված հաղորդումներով վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու հարցը:

Վերոնշյալ 89.296 վարույթից լուծվել է 74.813-ի ընթացքը, այսինքն արտադրողականությունը կազմել է 83.8%։ Վարույթի աճին զուգընթաց քննիչների միջին ծանրաբեռնվածությունը ևս աճել է՝ մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը մաքուր վարույթով կազմել է 148, իսկ ընդհանուր վարույթով՝ 304 քրեական վարույթ:

Քանակական նման աճի և քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածության պայմաններում, սակայն, արձանագրվել են որակական շոշափելի արդյունքներ։

Մասնավորապես՝ 2023թ․ անավարտ մնացած քրեական վարույթների քանակը շուրջ 44%-ով ավելի քիչ է, քան 2022 թվականին։ Բացի այդ,  2023թ. ընթացքում ավարտվել է 33.304 քրեական վարույթ, ինչը 65.6%-ով ավելի է 2022թ․  համեմատ։ Ընդ որում՝ ավարտված քրեական վարույթներից 8.305-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 9.511 անձի վերաբերյալ ուղարկվել  դատարան։ Նախորդ տարվա համեմատ դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 74%-ով, իսկ անձերի քանակը՝ 78.3%-ով։

24.944 քրեական վարույթ կարճվել է, ինչը 9.634 վարույթով կամ 62.9%-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Ընդ որում, նշված վարույթներից 19.258-ը կարճվել է ռեաբիլիտացնող, 5.650-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 36-ը՝  այլ հիմքերով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարութային և ապացուցողական գործողություններն ավարտված վարույթները ևս ավելի են եղել 34.1%-ով:

Բացի այդ, քննիչների ծանրաբեռնվածության էական աճի պայմաններում շուրջ 37%-ով նվազել են մեղադրական եզրակացությունը չհաստատված և նախաքննության վերադարձված վարույթները, ինչը խոսում է ավելի որակյալ նախաքննություն իրականացնելու մասին։

Լրջագույն արդյունքներ են ապահովվել հանցագործություններով պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման գործընթացում։ Քննարկվող ժամանակահատվածում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասներից վերականգնումը գերազանցում է 34մլրդ. ՀՀ դրամը:

Միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով 2023թ. ընթացքում  պետական բյուջե է վերականգնվել շուրջ 28մլրդ. ՀՀ դրամ, որը հավասար է նախորդ մի քանի տարվա ցուցանիշներին միասին վերցրած։

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվել է 8147 ակտիվ վարույթ, ավարտվել է 3146 քրեական վարույթի նախաքննություն։ Վերջիններիցս 981-ը` 1185 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2022թ.՝  544 քրեական գործ՝ 586 անձի վերաբերյալ): Այսինքն, ԶՈՒ-երում հանցագործությունների դեպքերով՝ մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 80.3%-ով, իսկ անձանց քանակը 100%-ից ավելի:

Արգիշտի Քյարամյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել  ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կատարած աշխատանքը՝ շեշտադրելով հատկապես դրա որակական բաղադրիչը։ Կարևորելով քրեական դատավարության գործող օրենսգրքով նախաքննության ընթացքում քրեական հետապնդման ժամկետների սահմանափակումների, խիստ ծանրաբեռնվածության պայմաններում վարույթների ավարտման աճող ցուցանիշը՝ պարոն Քյարամյանը հանձնարարել է պլանավորված կերպով իրենց հանգուցալուծումներին հասցնել տևականորեն քննվող և ձգձգվող քրեական վարույթների նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից, սոցիալական արդարության վերականգնման առումով, առանձնահատուկ ընդգծվել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասների վերականգնման նման բարձր նշաձողի պահպանումը՝ տպավորիչ համարելով նաև արդեն իսկ 2024թ․ առաջին ամսվա ընթացքում կոմիտեի արձանագրած արդյունքները։

Անդրադառնալով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներին՝ Արգիշտի Քյարամյանը նշանակալի է համարել հատկապես քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների քննության արդյունքները՝ պատերազմի ելքի պատճառների վերհանման տեսանկյունից, արձանագրելով, որ քննության 7 հիմնական ուղղություններից 6-ով արդեն իսկ նախաքննությունն ավարտական փուլերում է և կարևոր հանգամանքների պարզման առումով իրողություններին տրվել են իրավական գնահատականներ։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է մի քանի դրվագնելով շարունակվող քննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնել տրամաբանական ավարտին, ինչպես նաև՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ նշանակված փորձաքննությունների եզրակացություններն ստանալու ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ 2024թ․ լրանում է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակը՝ Կոլեգիայի նիստում Արգիշտի Քյարամյանի կողմից տրված հանձնարարությամբ այդ առթիվ, հոբելյանական միջոցառումների մշակման և իրականացման նպատակով, կստեղծվի համապատասխան հանձնաժողով։

Ելնելով կոնկրետ ոլորտներում արձանագրված արդյունքներից և խնդիրներից՝ պարոն Քյարամյանը ՀՀ ՔԿ ստորաբաժանումների ղեկավարներին տվել է նաև այլ հասցեական հանձնարարություններ։         

Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նորանշանակ քննիչների երդման արարողություն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:35 05/02/2024  |  ԼՐԱՀՈՍԼեւոն Քոչարյանին կանչել են ՔԿ
08:10 03/02/2024  |  ՄամուլԱլեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործով, Քյարամյանը ՔՊ-ում թշնամիներ ձեռք բերեց․«Հրապարակ»
21:31 02/02/2024  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ
19:32 02/02/2024  |  Քրեական խրոնիկոնԱվելի քան 315 մլն ՀՀ դրամի հափշտակություն երիտասարդի կողմից. տուժել է 23 անձ
21:22 31/01/2024  |  ԼՐԱՀՈՍՁերբակալվել է Անի Իսպիրյանը և ևս 6 անձ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
17:11 29/01/2024  |  Քրեական խրոնիկոնՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող 13 անձ (քննիչ) ազատվել է զբաղեցրած պաշտոնից
20:29 24/01/2024  |  ԼՐԱՀՈՍԵրևանի դպրոցներից մեկում աշակերտների կողմից ուսուցչին ծեծի ենթարկելու դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել
14:00 16/01/2024  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումների 67 քննիչ 2023թ․ ընթացքում «Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակում դասընթաց է անցկացրել հանրապետության 56 դպրոցներում․ ամփոփում
17:16 10/01/2024  |  Քրեական խրոնիկոն«Տինդեռ» հավելվածում ակտիվորեն տարածվում է խարդախությամբ գումար հափշտակելու նոր եղանակ․ զոհ են դառնում ռուս ներկայացող կանանց հետ շփվող հայ տղամարդիկ
16:15 08/01/2024  |  Քրեական խրոնիկոնԱրգիշտի Քյարամյանի հրամանով քննիչ է ազատվել պաշտոնից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]