Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   21:15 Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը 05/21/2024   21:03 Ժողովրդավարական բաստիոն Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում 05/21/2024   20:58 Ոստիկանների գործողությունների հետեւանքով վնասվածք է ստացել Մրոն 05/21/2024   20:53 Հայտնի է հանրահավաքի ժամը 05/21/2024   20:50 Ես հայ եմ, հայ տղա եմ, ում համար Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում 05/21/2024   20:45 Հետխորհրդային երկրների ցանկում միայն Հայ Առաքելական եկեղեցին պետությունից փոխհատուցում չի ստացել. Բագրատ Սրբազան 05/21/2024   20:42 Խաչատուրյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները 05/21/2024   20:34 Սա իմիջային հարված էր Իրանին. Կան վարկածներ՝ ադրբեջանական ու իսրայելական հետքերի վերաբերյալ. Միսակյան (տեսանյութ) 05/21/2024   20:29 ԱՄՆ-ն և ԵՄ-ն կշարունակեն պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ 05/21/2024   20:15 Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Ալեն Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը 05/21/2024   20:08 Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան 05/21/2024   19:54 Մեր շարժման գույնը մանուշակագույնն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/21/2024   19:50 Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող այգում երեխայի մարմին են գտել 05/21/2024   19:47 Ուղիղ ասում եմ՝ այդ շոշափուկների հետ խոսելու բան չունեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/21/2024   19:39 Հայ մարմնամարզիկները մեկնել են Բուլղարիա 05/21/2024   19:33 Սպանությո՞ւն, թե դժբախտ պատահար, ո՞ւմ էր պետք Ռաիսիի մահը, ո՞ր պետությունների խմբերն էին շահագրգռված այս կորստով. Գրիգոր Բալասյանյան (տեսանյութ) 05/21/2024   19:19 Պայքարը շարունակվում է. Բագրատ Սրբազանն ամփոփում է հանդիպումները․ ուղիղ 05/21/2024   19:09 ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 05/21/2024   18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից 05/21/2024   18:52 Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ցիկլոնը 05/21/2024   18:51 Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ 05/21/2024   18:35 ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր 05/21/2024   18:32 Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ 05/21/2024   18:30 Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը. ԿԳՄՍՆ 05/21/2024   18:22 «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը հայտնել է, որ օդանավակայանում փորձել են իրեն թալանել 05/21/2024   18:15 Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լեո Նիկոլյանին 05/21/2024   18:11 Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում 05/21/2024   18:11 Լաոն «արթնացավ», եկավ Երևան, մի ժամ տվեց հրաժարականի համար, հետո 20 րոպե. սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց, չգիտեմ դրա վերջն ինչ է լինելու.Քոչարյան 05/21/2024   18:06 Սուրեն Պապիկյանն այցելել է շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր 05/21/2024   18:01 Իջեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/21/2024   17:56 Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին 05/21/2024   17:31 Ասում են՝ 25 հեկտար հող է անցել Հայաստանին, ումի՞ց՝ մեր վերահսկողության տակ գտնվող հողերը «թանկով վաճառում եք» ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Գրիգորյան 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/21/2024   17:24 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը 05/21/2024   17:19 Մոդուլային զորանոցները ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով. ՊՆ 05/21/2024   17:16 Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է 05/21/2024   17:02 Երբ մեզ՝ մի քանի պատգամավորներիս հաջողվեց սարերով-ձորերով պարտիզանի պես հասնել Կիրանց, ԱԹՍ բարձրացրին՝ փակելու մյուս պատգամավորների ճանապարհը. Կյուրեղյան 05/21/2024   16:57 ՄՊՀ-Ն սկզբունքային դիրքորոշումներ է ձևավորել ապրանքային նշանների նկատմամբ իրավունքի չարաշահման առնչությամբ 05/21/2024   16:50 Ադրբեջանը ցանկանում է ստանալ երաշխիք, որ ցանկացած բանակցության մեջ Հայաստանը այլ ելք չի ունենա, քան կատարել Բաքվի կամքը. Աբրահամյան 05/21/2024   16:50 Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ կարձակվեն 05/21/2024   16:46 Հայաստանում մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթը 05/21/2024   16:44 Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը 05/21/2024   16:41 «Վիգմա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 05/21/2024   16:33 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/21/2024   16:29 ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ուղիղ 05/21/2024   16:28 Դանակը հասել է ոսկորին. ժողովրդական մեծ ճնշում է սպասվում. Գառնիկ Դանիելյան 05/21/2024   16:23 Ասադի կնոջ մոտ լեյկոզ է ախտորոշվել 05/21/2024   16:20 Գործակալական ցանց են ներկայացնում, էդ ամեն ինչը գրքերից գիտենք, ձեւեր ունեն. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) 05/21/2024   16:17 Այ քեզ բան, եկեղեցու բակում առավոտից երեկո սուտ եք խոսում, ձեւը այդպես չէ՞, ինչու եկեղեցու բակը պղծում. քպական (տեսանյութ) 05/21/2024   16:13 ՀՀ-ում հեղաշրջում է տեղի ունեցել հենց այդ հարցի հենքի վրա. փուլային լուծումը պատերազմ է. քպական
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/21/2024   18:56 Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը 05/21/2024   17:26 Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը․ Սաղաթելյան 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/21/2024   14:03 Ցուրտ ու անձրևոտ. մայիսը չի շտապում արևառատ լինել

Բանակը բարեփոխելը, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով. Փաշինյան 01/28/2024   19:55  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:

Միջոցառման սկզբում նախ հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքի նվիրաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,

Պաշտպանության հարգելի նախարար, նախարարի տեղակալներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի զինծառայողներ, հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք մեր բանակի հիմնադրման 32-րդ տարեդարձը և այս օրը մենք նախևառաջ ծնկի ենք իջնում մեր այն զինծառայողների, կամավորների առաջ, ովքեր ընկել են Հայաստանի Հանրապետությանը տված իրենց երդմանը հավատարիմ մնալով:

Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը, պետք է արձանագրել` ավելի շատ խորհելու, բանակաշինության և անվտանգության ոլորտում մեր ունեցած խնդիրներին, ընդհուպ ձախողումներին առերեսվելու ժամանակ է:

Այդ առերեսումը մեզ պարտադրում է արձանագրել, որ չի կարելի շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը:

Առաջին բանը, որ պիտի փոխվի մեր բանակում, մտածողությունն է: Եվ այդ փոփոխությունը պետք է արտահայտվի ամեն նրբության մեջ` սկսած համազգեստից, շարունակած յուրաքանչյուր զինվորականի արտաքին տեսքով, շարունակած մշտական տեղակայման վայրերում առկա միջավայրից, սպառազինությունից ու տեխնիկայից, զինծառայողների աշխատավարձից և սոցիալական երաշխիքների համակարգից, զինծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների նկատմամբ մեր պահանջներից և յուրաքանչյուր զինծառայողի գաղափարական պատրաստվածության աստիճանից: Մենք սկսել ենք այս գործընթացը, բայց նաև չեմ կարող ասել, թե ընթանում ենք բավարար արագությամբ:

Ինչպես պետական համակարգի բազմաթիվ օղակներում, այստեղ էլ, կարծում եմ, արագության մասին մեր պատկերացումները պետք է փոխվեն: Բանակում նույնպես արագության մասին պատկերացումները պետք է փոխվեն, ու այստեղ խոսքը ոչ միայն բարեփոխումների արագության մասին է, այլև բանակի գործողությունների արագության: Այն, ինչ մենք արագություն են համարել նախկինում, հիմա անհույս կերպով դանդաղ է` սկսած իրադրության գնահատման արագությունից, շարունակած որոշումների կայացման, հրամանատրման և հրամանների կատարման արագությունը:

Ռազմավարական առումով մենք ընթանում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ, և այս իմաստով «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը վերջին տարիների մեր ամենամեծ հաջողությունն է, որը հենց այսօր պրոֆեսիոնալ բանակի հիմքն ու անկյունաքարն է դառնում: Սա մի համակարգ է, որ ժամկետային զինծառայողներին հնարավորություն է տալիս դառնալ առնվազն 5 տարվա պայմանագրային զինծառայող, կամավոր ատեստավորման արդյունքում ստանալ 450 հազար, երբեմն 500 հազար դրամ և ավելի դրամ ամսական աշխատավարձ, ծառայել սեփական բնակավայրին մոտակա զորամասում և ծառայության ընթացքում ապրել տանը` որպես պրոֆեսիոնալ, իսկ հնգամյա ժամկետի ավարտին միանվագ ստանալ 5 միլիոն դրամ, անկախ նրանից` կցանկանա՞ ևս 5 տարով երկարացնել պայմանագրի ժամկետը, թե` ոչ:

Բայց նաև այս ֆոնին անհրաժեշտ եմ համարում ընդգծել` բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ: Որովհետև, երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ:

Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ: Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը: Այստեղ, իհարկե, իրավապահ համակարգի արդյունավետության հարցն է շատ սուր կանգնում, մյուս կողմից մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որ տեղ չթողնենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը:

Մենք այս տարվանից ներդնում ենք կանանց կամավոր-պարտադիր զինծառայության մոդելը և հավատում եմ, որ մեր կանայք կարող են էական, ավելի մեծ ներդրում ունենալ երկրի պաշտպանության գործին և սիմվոլիկ է, որ այսօր այստեղ տեղի կունենա նոր համակարգով զորակոչվող առաջին կին զինծառայողի երդման արարողությունը: 

Ուզում եմ հիշեցնել նաև, որ կամավոր-պարտադիր զինծառայության զորակոչվող կանայք վեցամսյա ծառայության վերջում միանվագ 1 միլիոն դրամ պատվովճար կստանան և 6-ամսյա ծառայության համար կարող են դիմել 17-27 տարեկան բոլոր կանայք: Մենք հույս ունենք, որ վեցամսյա ծառայություն անցնող կանանց մի զգալի մասը կանցնի արդեն, կշարունակի պայմանագրային զինծառայության, որտեղ արդեն կլինեն աշխատավարձային այնպիսի հնարավորություններ, որոնք առկա են նաև տղամարդկանց համար կամավոր ատեստավորման միջոցով «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Կանայք պետք է դառնան մեր պրոֆեսիոնալ բանակի հուսալի հենասյուներից մեկը: 

Պետք է նաև արձանագրել, որ ոչ մի պրոֆեսիոնալ բանակ պատերազմական իրավիճակներում միայնակ ի վիճակի չէ պաշտպանել երկրի անվտանգությունը և մարտունակ պահեստազոր ունենալը մեր հաջորդ ռազմավարական խնդիրն է: Այս իմաստով, սովորական ժամկետային զինծառայությանը զուգահեռ 25-օրյա վարժական հավաքները չափազանց կարևոր նշանակություն ունեն: Բայց հենց այսօր մենք տեսնում ենք բազմաթիվ բացեր այդ համակարգում և ակնկալում եմ, որ վճռական որոշումներով այդ պրոբլեմները լուծվեն: Այդ պրոբլեմները սկսվում են զորահավաքային մակարդակից, մինչև 25-օրյա վարժական հավաքների որակն ու բովանդակությունը: Առավելևս այստեղ զինվոր-զինվոր, զինվոր-սպա, սպա-սպա հարաբերությունների լրջագույն ճեղքեր ունենք, որ պիտի լրացնենք: Ընդհանրապես, բանակը բաց կամ կիսաբաց ռեժիմի քրեակատարողական հիմնարկ դարձնելու բոլոր փորձերն ու գործոնները պետք է արմատախիլ անել հետևողական ու վճռական քայլերով: Սա վերաբերվում է թե՛ 25-օրյա վարժական հավաքներին, թե՛ ժամկետային և թե՛ պայմանագրային զինծառայությանը:

Հատուկ ուշադրություն ենք դարձնում ռազմական կրթությանը և սպայական աշխատանքի գրավչության մեծացմանը, և այս առումով, ուզում եմ ընդգծել Ռազմական համալսարանի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սպայական ծառայություն սկսող շրջանավարտների բնակարանային ապահովման, ինչպես նաև Ակադեմիական քաղաքում Սպայական ավագ դպրոցի և Սպայական համալսարանի հիմնադրման նախագծերը: Հայաստանի Հանրապետության բանակի ինտելեկտուալ խորությունն ապահովելը մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչ է և մենք պետք է առանձնահատոււկ ուշադրություն դարձնենք նաև դրան:

Հարգելի ներկաներ,

Մենք պետք է վերանայենք նաև անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացումները:

Պետք է բարձր և ուղիղ խոստովանել, որ անվտանգության և անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին և Հայաստանի Հանրապետության համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը:

Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով: Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, և վերջին տարիներին Կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել:

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի Հայաստանի կառավարությունից և իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում՝ զուգահեռ ավելացնելով նաև գիտության և կրթության ֆինանսավորումը:

Այս ձեռքբերումների ու ներդրումներ անելու հնարավորության համար ուզում եմ կրկին ու կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որոնք գործնականում են իրագործում 2018 թվականին մեր կողմից առաջարկված «հարստացիր և հարստացրու» կարգախոսը: Եվ պիտի արձանագրեմ, որ 2023 թվականի բյուջեի հարկային եկամուտները, արդեն իսկ փաստացի կատարված, 2017 թվականի բյուջեի եկամուտների համեմատ ավելի են եղել շուրջ 2,5 միլիարդ դոլարով: Եվ ահա այս գումարներով է նաև իրականացվում բանակի, զինված ուժերի բարեփոխումը:

Բանակը բարեփոխելը, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով: Ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունն ապահովող կարևորագույն գործոններից է, բայց ոչ միակ գործոնը: Անվտանգության ապահովման տեսակետից առանցքային երկու գործոն ևս պիտի ընդգծեմ՝ արտաքին հարաբերությունները և վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ միջազգային իրավունքի տեսակետից:

Լեգիտիմությունն, ըստ այդմ, Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն պիտի լինի: Ի՞նչ նկատի ունեմ: Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա և ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը:

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հարգելի ներկաներ,

Չեմ կարող չանդրադառնալ նաև տարբեր կողմերից, և մասնավորապես, Ադրբեջանից հնչող մի շարք ագրեսիվ հայտարարությունների՝    կապված Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հետ: Արդեն ասացի, որ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը` կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը:

Կրկին արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ: Ինչպես ասել եմ` մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից:

Մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով և բացի դա անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին: Օրինակ, զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: Այդ սահմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի և Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո:

Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է  խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից:

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հարգելի ներկաներ,

Ամփոփելով խոսքս, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բանակի բոլոր այն զինծառայողներին, ովքեր անբասիր են, պրոֆեսիոնալ ու հավատարիմ Հայաստանի Հանրապետությանը տված իրենց երդումին:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Վարչապետ Փաշինյանը Բանակի օրվա առթիվ, հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:59 28/01/2024  |  ԼՐԱՀՈՍԳեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում. Եռաբլուրից՝ բանտ. Գեղամ Մանուկյան
18:38 28/01/2024  |  ԼՐԱՀՈՍԲանակի օրվա առիթով՝ Սուրբ Պատարագ և Հանրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:24 28/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Մենք պարտվելու ենք միշտ, քանի դեռ վախենում ենք անուն առ անուն հիշատակել կենդանի հերոսներին՝ անկախ կուսակցական պատականելիությունից». Շարմազանով
16:24 28/01/2024  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն․ «Թաթոյան հիմնադրամ»
14:22 28/01/2024  |  ԼՐԱՀՈՍՌուս-հայկական զինակից եղբայրությունն ծառայում է որպես մեր երկրների անվտանգության ապահովման կարևոր գործոն. Հայաստանում ՌԴ դեսպանատուն
13:42 28/01/2024  |  ԼՐԱՀՈՍՄենք արժևորում ենք Հայաստանի զինված ուժերի հետ մեր ամուր ու վերելք ապրող փոխգործակցությունը. ԱՄՆ դեսպանություն
13:18 28/01/2024  |  ԼՐԱՀՈՍՄեր բանակը պատրաստ է դիմակայության՝ անկախ նրանից, թե ինչ ռեսուրս ունենք, մեզ միայն թասիբն է պակասել․ Եփրեմ Մարգարյան
12:58 28/01/2024  |  ԼՐԱՀՈՍՄենք գրանցել ենք բազում նվաճումներ, կրել ծանր կորուստներ, սակայն հայ զինվորի ոգին եղել է ու կա անպարտելի. Ալեն Սիմոնյան
12:50 28/01/2024  |  ԼՐԱՀՈՍՀայոց բանակը չի պարտվել, հայ զինվորը չի պարտվել ու պայքարել է մինչև վերջ․ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը
12:43 28/01/2024  |  ԼՐԱՀՈՍԲանակը եղել և մնում է մեր պետության, հայրենիքի ու քաղաքացիների անվտանգության ու պաշտպանության ամենագլխավոր և ամենավստահելի երաշխավորը. Վահագն Խաչատուրյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]