ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրի ճակատագիրը քննարկվու՞մ է երկրի ներսում և երկրի հետ. Վահե Հովհաննիսյան 11/22/2023 11:33 | Մեկնաբանություն
Ալիևն ասում է, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանին է ներկայացվել «խաղաղության պայմանագրի» տարբերակը։ Աշխարհի կենտրոնները պնդում են՝ շուտափույթ կնքել այն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Վահե Հովհաննիսյանը.
«Ու՞մ հետ է քննարկել այն Նիկոլը։ Ենթադրաբար, որպես պատմական և պետական կարևոր փաստաթուղթ այն պետք է քննարկված լինի.
- Խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ ընդդիմության հետ։ Եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։
- Փորձառու դիվանագետների հետ, որոնք լավ գիտեն կոնֆլիկտի էությունը, բանակցային պատմությունը, միջնորդների հակվածությունը։
- ԱԺ-ից դուրս տարբեր քաղաքական, հասարակական գործիչների, փորձագետների այն խմբերի հետ, որոնք ունեն և համապատասխան գրագիտություն, և պարկեշտություն՝ գործարքի չգնալու երկրի ճակատագրին վերաբերող հարցերում։
- Նախկին նախագահների հետ. քննարկվե՞լ է։
- Միջազգային իրավունքի լուրջ մասնագետների հետ՝ Հայաստանում և սփյուռքում։ Նման մասնագետներ մենք ունենք. քննարկվե՞լ է նրանց հետ։
Վերջը Նիկոլը ու՞մ հետ է քննարկում և որոշումներ կայացնում՝ մի ամբողջ ժողովրդի և պետության ճակատագրի վերաբերյալ։ Սա ի՞նչ բացառիկ իրավունք է, որ ինքը և մենք տվել ենք իրեն։
Հարցի մյուս կողմը
Իսկ ու՞մ է հետաքրքիր այս ամենը՝ պայմանագիրը, պետությունը... Ուսանողները, անկախ մասնագիտությունից, երբ մտնում են լսարան, իրենց դասախոսներին ասու՞մ են. առարկան դնենք մի կողմ, սեպտմեբերի 11-ից մեզ պայմանագիր է առաջարկված, կո՞ղմ ենք, կողմ չե՞նք, քննարկենք։ Դասախոսները դիմու՞մ են նրանց նույն հարցով։ Գիտական, ակադեմիական շրջանակներն իրենց ներսում հավաքվու՞մ են այս հարցի շուրջ, կա՞ քննարկում։
Բուհերը, համալսարանները, որոնք ամբողջ աշխարհում համարվում են մտքի, առաջադիմության, դիմադրության օջախներ, լուռ նստած են։ Եթե այս հարցում չկաք, բա էլ ո՞ր հարցում կաք։ Այս ի՞նչ մթնոլորտ է տիրում։
Ստեղծագործական միությունները, մշակութային օջախները. ու՞մ են պետք դրանք, եթե նրանք ձկան պես լուռ են և միշտ՝ անտեսակետ։ Խոշոր կապիտալը, միջին բիզնեսը՝ այսպես կոչված բիզնես էլիտան, ունի՞ տեսակետ։
Ազգային ահազանգի առաքելությունը վերցրել են եկեղեցին և անհատների ինստիտուտը։ Բայց դա ակնհայտ բավարար չէ:
Այս ամեն ինչը Ադրբեջանը ֆիքսում է, Թուրքիան ֆիսում է, միջազգային հանրությունը ֆիքսում է. բոլորը ֆիքսում են մեր պատմական անլրջությունը։
Ընդդիմության տապալված դերը
Ընդդիմության կարևորագույն խորքային գործը, առաքելությունը երկրում մթնոլորտի փոփոխությունն էր։ Բոլոր ցնցումները, բոլոր ֆորսմաժորները երկրում կատարվեցին, բայց ընդդիմությունը չկարողացավ փոխել մթնոլորտը։
Չկարողացավ կամ չուզեց. ես չգիտեմ արդեն։ Դա անլուծելի խնդիր չէր՝ փոխել համատարած անտարբերութան և հանձնվածության մթնոլորտը։ Դա պետք էր անել սեփական վարքագծի փոփոխությամբ, և ոչ թե՝ բոլոր աղետներից առաջ, ընթացքում և հետո՝ շարունակել հանդարտ և անհաղորդ «աշխատել»։
Ու հիմա ունենք ինքն իր համար իշխանություն, ինքն իր համար՝ խորհրդարանական ընդդիմություն, ինքն իր համար՝ հասարակություն, ինքն իր համար պայմանագիր ու ինքն իր համար՝ վտանգված ապագա։
Կան տարբեր ելքեր
Այս աննորմալ իրավիճակը, երբ կա ռեալ հակառակորդ և ռեալ ռիսկեր ու իրականությանն անհաղորդ Հայաստան, կարող է շատ արագ բերել արտահերթ ընտրությունների։ Սա ելքերից մեկն է, չգիտեմ՝ լավագո՞ւյնը, թե՞ ոչ, բայց «ոչ մի բանի մասին իրականությունը» չի կարող երկար շարունակվել։ Արտահերթ ընտրությունների և այլ հնարավոր զարգացումների մասին՝ հաջորդիվ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը