Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ)

Արցախի վտարանդի իշխանությունները պետք է գործեն Հայաստանում, քանի որ Արցախի ժողովուրդը գտնվում է հիմնականում այստեղ , պետական պարտավորություններ ունի Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած . Բեգլարյան 10/20/2023   18:04  |  Մեկնաբանություն

Արցախի ժողովրդի ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո նոր և ծանրագույն քաղաքական ու հումանիտար իրավիճակ է ձևավորվել։ այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը.

«Արցախի Հանրապետությունը պետք է շարունակի գործել՝ վերանայված նպատակներով և վերակազմակերպված ինստիտուտներով

Արցախի ժողովրդի ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո նոր և ծանրագույն քաղաքական ու հումանիտար իրավիճակ է ձևավորվել, որից բխող նոր անելիքներ կան Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությունների համար: Ես կառանձնացնեի հետևյալ անելիքները՝

1. Ձևակերպել և հանրահռչակել հստակ քաղաքական օրակարգ ու նպատակներ, որոնցից կարևոր եմ համարում հետևյալները՝

Ա. Պահպանել և վերագործարկել Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգը և Արցախի ժողովրդի պայքարի շարունակման համար կարևոր հանրային ինստիտուտները.

Բ. Ձևավորել համապատասխան միջազգային աջակցություն և պայմաններ Արցախի ժողովրդի՝ առնվազն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ողջ տարածք կամավոր վերադարձի համար.

Գ. Հասնել Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային ամուր երաշխիքների՝ նախընտրաբար ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների տեղակայման և այլ հնարավոր քայլերի միջոցով.

Դ. Ապահովել սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնակառավարման բարձր մակարդակ՝ նրա ինքնորոշման անքակտելի իրավունքի և հետագա նոր ադրբեջանական հանցագործությունների կանխարգելման միջազգային պարտավորության հիման վրա.

Ե. Հատկապես նախքան նախորդ երեք կետերի կյանքի կոչումը՝ ապահովել Արցախում թողնված գույքի, հոգևոր-մշակութային ժառանգության, գերեզմանների, շրջակա միջավայրի և այլ հնարավոր արժեքների ու ռեսուրսների պաշտպանությունն ու պահպանությունը միջազգային հովանու ներքո.

Զ. Միջանկյալ փուլում ապահովել և աջակցել Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցի փախստականների իրավունքների պաշտպանությանը, հումանիտար խնդիրների լուծմանն ու հավաքական ինքնության պահպանմանը.
Է. Հետևողական ջանքեր գործադրել Ադրբեջանում ազատազրկված բոլոր ռազմագերիների ու պատանդների, այդ թվում՝ ռազմաքաղաքական ութ առաջնորդների վերադարձման ուղղությամբ:

Որքան էլ այս նպատակների մի մասը դժվարահաս թվա ներկա համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումների պայմաններում, միևնույն է՝ պետք է Արցախի և Հայաստանի Հանրապետությունները պաշտոնապես ձևակերպեն և հետևողականորեն ձգտեն այդ նպատակներին: Եթե նույնիսկ հնարավոր չլինի դրանց հասնել կարճ ժամկետում, ապա գոնե պատմության հաջորդ փուլերի համար պետք է բաց պահել և շարունակաբար լայնացնել հնարավորության պատուհանը:

Այժմ որոշ մանրամասներ առաջին նպատակի՝ Արցախի Հանրապետության պահպանման վերաբերյալ, քանի որ դա է հիմքը մնացած նպատակներին հասնելու համար:

2. Պետք է անվավեր կամ հակասահմանադրական ճանաչել ԱՀ նախագահի սեպտեմբերի 28-ի հրամանագիրը Արցախի Հանրապետության «լուծարման» մասին, որն ակնհայտորեն ստորագրվել է բռնության լրջագույն սպառնալիքի տակ և լիազորությունների վերազանցմամբ: Վստահ եմ, որ դրա անհրաժեշտությունն ընկալում են բոլորը, իսկ կատարման եղանակը կարող է լինել կա՛մ Հանրապետության նախագահի նոր հրամանագիրը, կա՛մ ԱԺ պատգամավորների կամ ԱՀ Սահմանադրության 142-րդ հոդվածով սահմանված մեկ այլ սուբյեկտի դիմումի հիման վրա Գերագույն դատարանի որոշումը: Թեև այդ հրամանագիրն ի սկզբանե առոչինչ է՝ բռնության սպառնալիքի և նախագահական լիազորությունների հարկադրված վերազանցման պատճառով, սակայն այն ֆորմալ ընթացակարգերի միջոցով անվավեր ճանաչելը կարևոր է ոչ միայն իրավական, այլև՝ քաղաքական ու տեղեկատվական նկատառումներից ելնելով:

3. Անհրաժեշտ է պահպանել սահմանադրական բոլոր մարմինները՝ որքան էլ սեղմ լիազորություններով ու հնարավորություններով: Դրանցից գլխավորը և անձեռնմխելին պետք է լինի Ազգային ժողովը, որը Արցախի ժողովրդի կողմից ուղիղ կերպով ընտրված և ժողովրդաիշխանության մանդատ ստացած ու պահպանող միակ մարմինն է: Ուստի, կարևորագույն ու վիճահարույց հարցերը պետք է որոշվեն հենց Ազգային ժողովի կողմից՝ ըստ կարիքի նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով: Ըստ նոր նպատակների ու օրակարգի՝ կարող են վերացվել օրենքով ստեղծված մարմինները կամ նշանակալիորեն կրճատվել նրանց գործառույթները:

4. Ինչպես սահմանված է Սահմանադրության 93-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանրապետության նախագահը պետք է շարունակի իրականացնել պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կարևոր է, որ Հանրապետության նախագահի գլխավորությամբ պետական ինստիտուտները ծավալեն ակտիվ ու հրապարակային քաղաքական գործունեություն, ինչն անընդհատ թարմ կպահի Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի վերաբերյալ միջազգային ու համահայկական օրակարգերը:

5. Նախագահը պետք է սահմանի կառավարության և պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքն ու գործունեության կարգը, ինչպես լիազորված է Սահմանադրության 93-րդ հոդվածի 3-րդ մասով: Կառավարությունը և դրանում ընդգրկված մարմինները, բնականաբար, պետք է ունենան խիստ սեղմ կառուցվածք, իսկ որոշ մարմիններ կարող են ընդհանրապես վերանալ՝ գործառույթների իրականացման լրիվ անհնարինությամբ պայմանավորված:

6. Կառավարության կառուցվածքում առանցքը պետք է լինի արտաքին գործերի նախարարությունը, որը միջազգային սուբյեկտների հետ հարաբերությունների վարման և արտաքին ճակատում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանության նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարի:

7. Պետք է պահպանվեն և ըստ նոր նպատակների բարեփոխվեն այլ երկրներում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունները՝ որպես ԱՀ արտաքին քաղաքականությունն իրականացնող կարևոր սուբյեկտներ:

8. Կառավարության և պետական կառավարման մնացած մարմինները պետք է գործեն այնքանով, որքանով հնարավոր է ՀՀ համապատասխան մարմինների հետ համագործակցաբար իրականացնել նույնական գործառույթները և որքանով թույլ են տալիս առկա ռեսուրսները: Այդ գործառույթները կարող են ներառել, օրինակ, ՀՀ-ում ապաստանած արցախցիների բնակարանային ապահովվածությունը, զբաղվածությունը, սոցիալական երաշխիքները, հանրային տարաբնույթ ծառայությունների մատուցումը, կրթական ու մշակութային կյանքի կազմակերպումը, առողջապահական կարիքների բավարարումը և այլն:

9. Արցախի վտարանդի իշխանությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետությունում, քանի որ Արցախի ժողովուրդը գտնվում է հիմնականում այստեղ և ՀՀ-ն ազգային, պետական ու միջազգային պարտավորություններ ունի Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած: Այդ տեսանկյունից, ՀՀ իշխանությունները բոլոր հնարավորություններով պետք է աջակցեն և, բնականաբար, չխանգարեն ԱՀ իշխանությունների գործունեությանը ՀՀ-ում:

10. Արժե լրջորեն ուսումնասիրել ու քննարկել վիրտուալ կամ թվային պետության ստեղծման միջազգային հայեցակարգերն ու հնարավորությունները, որոնք թույլ կտան լրիվ տեղահանման պայմաններում թվային գործիքների միջոցով բազմաթիվ խնդիրներ լուծել և որոշակիորեն պահպանել ու զարգացնել արցախցիների ձևավորված համայնքներն ու նորմերը:

11. Արցախի Հանրապետության վերակազմակերպված պետական կառավարման համակարգի գործունեության համար անհրաժեշտ է հայթայթել բավարար ու կայուն ֆինանսական միջոցներ: Իհարկե, դրանք կարող են տրվել նախընտրաբար ՀՀ պետբյուջեից, այլապես՝ ազգային բազմաթիվ բարերարներ կարող են իրենց թույլ տալ նման ծախս իրականացնել, որն, իմ պատկերացմամբ, դժվար թե գերազանցի տարեկան մի քանի միլիարդ դրամը: Բնականաբար, ծախսերը պետք է կատարվեն խիստ համեստ ու նպատակային կերպով՝ առանց որևէ ճոխություն թույլ տալու:

12. Պաշտոնյաներից ովքեր պատրաստ ու կարողունակ չլինեն իրականացնել նոր իրավիճակից բխող գործառույթները, պետք է լքեն իրենց պաշտոնը և տեղը զիջեն ավելի ձեռնահաս ու գաղափարական անձանց, որոնք պիտի պատրաստ լինեն գործել նաև հասարակական հիմունքներով:

13. Կարևոր է, որ նոր նպատակների և սկզբունքների շուրջ լայն կոնսենսուս լինի քաղաքական և հանրային բոլոր հիմնական ուժերի միջև, նրանք մի կողմ դնեն անցյալի անձնական ու խմբային հակամարտություններն ու նկրտումները՝ ուշադրությունը կենտրոնացնելով ապագայի անելիքների վրա:

Ես լավատես եմ, որ համազգային միահամուռ ջանքերով, հետևողական ու խելացի աշխատանքի միջոցով կարելի է երկարաժամկետ պայքարում շտկել նաև անցյալի սխալների գոնե մի մասը: Իսկ անցյալի սխալներին ու ողբերգություններին, բնականաբար, պետք է անդրադառնալ ու վերլուծել մանրակրկիտ ու հիմնավոր կերպով՝ առնվազն դասերը քաղելու նպատակով, սակայն այս փուլում ես ավելի կարևոր եմ համարում ապագա անելիքները արագորեն պլանավորել ու գործել, քան՝ հերթական անգամ վերադառնալ անցյալ ու խրվել այդ անհատակ ճահճում:

Հ.Գ. Առաջիկա օրերին առանձին հրապարակումներով ես կանդրադառնամ այս իրավիճակում Արցախի ու Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև այլ դերակատարների՝ տարբեր ուղղություններով կարճաժամկետ ու երկարաժամկետ մի շարք անելիքների, քանի որ, ցավոք, գրեթե ամբողջապես բացակայում է հանրային ու քաղաքական դիսկուրսը մեր անելիքների շուրջ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:44 09/10/2023  |  ՄեկնաբանությունԳիտակցում է արդյո՞ք Իսրայելի ժողովուրդը՝ Ալիևին աջակցող իր ղեկավարության սխալները․ Բեգլարյան
11:58 06/09/2023  |  ՄեկնաբանությունԱրցախ-Հայաստան ճանապարհ փակողը հիմա իբրև «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախ. Արտակ Բեգլարյան
16:31 29/08/2023  |  ԼՐԱՀՈՍՏուրք չտալ Բաքվի՝ «Արցախի ժողովրդի զանգվածային տարհանման» օրակարգին և չտարածել նման նյութեր. Արտակ Բեգլարյան
17:39 23/06/2023  |  ՄեկնաբանությունԱդրբեջանական կողմը երեկ դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը . Բեգլարյան
21:25 22/04/2023  |  ՄեկնաբանությունԱդրբեջանական մեղադրանքներից զգացվում է, որ փորձում են լրացուցիչ պատրվակներ ձևավորել նոր սադրանքների համար.Արտակ Բեգլարյան
17:55 22/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱրտակ Բեգլարյանը հարցեր է ուղղել ադրբեջանական պրոպագանդիստներին ու զեղծարարներին, որոնք ժխտում են շրջափակման հանրահայտ փաստը
13:32 27/02/2023  |  ՄեկնաբանությունՀայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա՝ նպատակ ունենալով Արցախում ունենալ զրո հայ կամ միգուցե մեկը՝ թանգարանի համար. Բեգլարյան
13:53 18/02/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչպիսի ազդեցություն ունի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բաժանված ընտանիքների վրա. Open Democracy-ն՝ Արտակ Բեգլարյանի ընտանիքի մասին
10:35 15/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱլիևյան բռնապետական ռեժիմի կողմից Արցախի շրջափակման գլխավոր նպատակը Արցախի ժողովրդի էթնիկ զտումն է․ Բեգլարյանը հարցազրույց է տվել «ՀԳԽ»-ին
11:17 13/02/2023  |  ՄեկնաբանությունԻ դեմս պարոն Բելամիի՝ մենք ունենք ազնիվ ու վճռական բարեկամ Եվրոպական խորհրդարանում. Բեգլարյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]