Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ» 05/18/2024   08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ» 05/18/2024   08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» 05/18/2024   08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին 05/18/2024   07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են

Ինչպիսի ազդեցություն ունի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բաժանված ընտանիքների վրա. Open Democracy-ն՝ Արտակ Բեգլարյանի ընտանիքի մասին 02/18/2023   13:53  |  ԼՐԱՀՈՍ

Քանի որ Ադրբեջանը 68-րդ օրն է շարունակում է Ղարաբաղի շրջափակումը, Արտակ Բեգլարյանը չի կարող հանդիպել կնոջն ու դուստրերին:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին գրել է Open Democracy միջազգային լրատվամիջոցը՝ Արտակ Բեգլարյանի ընտանիքի օրինակով ներկայացնելով շրջափակման հետևանքով բաժանված ընտանիքների խնդիրները:

Ինչո՞ւ ադրբեջանցիները չեն հասկանում, որ մենք ուզում ենք դու տուն գաս, որ քեզ գրկենք»,- չորսամյա Նանեն հարցրել է իր հորը՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին:

Դեկտեմբերի 12-ից ի վեր ադրբեջանցիները, ովքեր պնդում են, որ էկոակտիվիստ են, իրենց կառավարության աջակցությամբ փակել են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝Հայաստանին և աշխարհին միացնող միակ ճանապարհը: 

Ադրբեջանը խաթարել  է նաև էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը՝ թողնելով 120,000 հայերի, այդ թվում՝ 30,000 երեխաների շրջափակման մեջ: Սննդի, վառելիքի և բժշկական պարագաների պակասը գնալով խորանում է։

Բեգլարյանը դեկտեմբերի սկզբին մեկնել է Երևան՝ մի քանի օր հետո տուն վերադառնալու մտադրությամբ։ Բայց շրջափակումը, որն  արդեն տևում է ավելի քան երկու ամիս, բաժանեց նրան իր ընտանիքից՝ թողնելով կնոջը իրենց երկու փոքր դուստրերի հետ մենակ:

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի իրենց փոքրիկ բնակարանում Արմինե Վարդանյանը՝ Բեգլարյանի կինը, շտապում է ավարտել լվացքն ու տնային այլ գործերը՝ նախքան հոսանքն անջատելը, և այդ ընթացքում փորձում է մեկուկես տարեկան դստերը՝ Արփիին քնեցնել։

Շրջափակման առաջին օրերին Արմինեն քննադատում էր մայրերին, ովքեր խուճապի մատնված մանկական սնունդ և տակդիրներ էին գնում։ Այժմ, նա ասում է,որ նրանք խելամիտ են վարվել, քանի որ տակդիրների պակասը զգացվում է խանութներում: Նա կրծքով է կերակրում Արփիին, բայց դժվարությունների է բախվում Նանեի համար անհրաժեշտ սնունդ գտնելու հարցում։

Նանեն ամեն օր յոգուրտ է խնդրում, բայց մայրիկը խանութներում չի գտնում:

«Իհարկե, տխուր է, երբ չես կարողանում գտնել երեխայիդ ուզած ամենահասարակ բանը»,- ասաց Արմինեն։

Ինչպես Արցախի 5,500 երեխաներ, Նանեն նույնպես   չի կարողանում մանկապարտեզ հաճախել։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակվել են սննդի պակասի և ջեռուցման խնդիրների ու էլեկտրաէներգիայի խափանումների  պատճառով:

Պայքարող երեխաներ

Բեգլարյանի գնահատմամբ՝ շրջափակման հետևանքով իրենց ընտանիքներից բաժանվել են ավելի քան 3,000 անձինք, այդ թվում՝ շուրջ 400 երեխա։

Երեխաների համար, ովքեր հիշում են 2020 թվականի պատերազմը, որոնցից հազարավորները կորցրել են ծնողներին կամ մերձավոր ազգականներին, շրջափակումը կրկին անվտանգային մտավախություններ է առաջացրել։ Վերջին պատերազմի ժամանակ Նանեն երկուսուկես  տարեկան էր։ Ամենաշատը նա հիշում է ծնողներից բաժանվելը, երբ նրան ուղարկեցին Երևան՝ տատիկի մոտ մնալու՝ ռմբակոծություններից փրկվելու համար:

«Նրա համար բավականին դժվար էր,- հիշում է Բեգլարյանը:- Նա ինձ այդ ժամանակվանից հիշում է միայն համացանցով՝ հեռվից»։ Բեգլարյանն ասաց, որ այս «թվային ազգակցական կապը» խնդիր է այն երեխաների համար, ովքեր երկար ժամանակ բաժանված են ընտանիքից։ «Դա փոխում է ծնողների և երեխաների հարաբերությունները»:

«Կախված տարիքից՝ երեխաները կարող են զգալ շփոթություն, անհանգստություն, վախ և տարրական ապահովության զգացման բացակայություն,- բացատրում է ստեփանակերտցի հոգեբան Ռուզաննա Մկրտչյանը։- Ավելի փոքր երեխաները կարող են դժվարությամբ մեկնաբանել ծնողի հանկարծակի բացակայությունը: Նրանք կարող են նույնիսկ գնալ այնքան հեռու, որ իրենք իրենց մեղադրեն և կարծեն, որ սարսափելի սխալ բան են արել, ինչը նրանց ծնողներին ստիպել է այլևս չտեսնել իրենց»։

2020 թվականի պատերազմի ժամանակ Բեգլարյանը, ով այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանն էր, ակտիվ դեր խաղաց միջազգային իրազեկվածության բարձրացման և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու գործում՝ հաճախ հայտնվելով միջազգային լրահոսում։

«Կինս ինձ ասաց, որ մի օր Նանեն ինձ տեսել է հեռուստացույցով և սկսել է լաց լինել՝ ասելով. «Հայրիկ, հերիք է ուրիշների հետ խոսես, նայիր ինձ»,- ասաց նա։

Այժմ, երբ ընտանիքը կրկին բաժանվել է, նրանք կրկին տեսազանգերի  միջոցով են շփվում, թեև Բեգլարյանը տեսողության խնդիրներ ունի։ Երբ նա վեց տարեկան էր, բակում խաղալիս ընկերներից մեկը չպայթած ական գտավ և մուրճով պայթեցրեց այն, ինչի հետևանքով նա կորցրեց տեսողությունը:

«Երբեմն Նանեն ինձ բոյկոտում է,- ասաց Բեգլարյանը,- նա չի ուզում խոսել ինձ հետ: Բայց որոշակի ժամանակ անց նորից զանգում է ու հարցնում․ «Ինչպե՞ս է ստացվում, որ Ձմեռ պապը կարող է Ամանորին գալ, բայց դու չես կարող»... Կրկին դժվար էր բացատրել»,- ասաց նա։

Վերադառնալով ընտանիք ու հայրենիք

Հունվարի 17-ին ռուս խաղաղապահները օգնել են մի խումբ երեխաների վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Դեռահասները Երևան էին մեկնել Մանկական Եվրատեսիլ մրցույթի համար, սակայն շրջափակման պատճառով բաժանվել էին իրենց ընտանիքներից։ Ճանապարհի արգելապատնեշի մոտ ադրբեջանցի գործակալները մտել են նրանց ավտոբուսը և սկսել բղավել նրանց վրա և անհանգստացնել նրանց, ինչի հետևանքով մեկ երեխա ուշաթափվել է: Ռուս խաղաղապահներն ի վերջո հեռացրել են ադրբեջանցիներին:

«Մենք առաջնային ենք համարում անչափահաս երեխաներ ունեցող ծնողների, հաշմանդամություն ունեցող և հատուկ կարիքներով անձանց վերամիավորումը: Մինչ այժմ մենք այդ նպատակով տեղափոխել ենք ավելի քան 200 մարդ»,- openDemocracy-ին ասաց Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը։

Ճգնաժամը քիչ ուշադրություն է գրավել միջազգային լրատվամիջոցներում։ Թեև ԱՄՆ-ը, ԵՄ-ն և միջազգային կառույցները, ինչպիսին ՄԱԿ-ն է, կոչ են արել Ադրբեջանին վերաբացել Լաչինի միջանցքը՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհը, սակայն իրական առաջընթաց չի գրանցվել:

Բեգլարյանը մեկ շաբաթ շարունակ շուրջօրյա նստացույց է արել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ և իր պահանջներն ու առաջարկները ներկայացրել ՄԱԿ-ի պաշտոնյաներին։

Բայց Արմինեն թերահավատ է. «Եթե որևէ գործողություն չկա, ապա կոչերն արժեք չունեն,- ասաց նա։- Ինչու՞ կարելի է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, իսկ Ադրբեջանի դեմ՝ ոչ»:

Չնայած դժվարություններին և սպասվող անորոշությանը, զույգը վճռական է մնալ Լեռնային Ղարաբաղում։ 2020 թվականի պատերազմի ավարտին, այդքան երիտասարդ զինվորների կորստից և առկա անորոշություններից հետո, նրանք որոշեցին երկրորդ երեխան ունենալ։

«Ես միշտ ասում եմ, որ իմ երեխաներն են իմ ժառանգությունը: Հայրենիքի հանդեպ մեր պատասխանատվությունը փոխանցում ենք սերունդներին,- ասաց Վարդանյանը։- Սա իմ պայքարի ձևն է»,- ավելացրեց նա:

«Դա մեր հայրենիքն է»,- ասաց Բեգլարյանը։ Նա Նանեի հասակակիցն էր, երբ կորցրեց հորը Ադրբեջանի հետ առաջին պատերազմում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: Շրջափակման հոգեբանական ծանր ապրումներից մեկն էլ նրա համար այն էր, որ նա չկարողացավ այցելել հոր գերեզմանին՝ նրա զոհվելու 30-րդ տարելիցի առթիվ: 

Երբ Նանեն վերջին անգամ հարցրել է, թե ինչու են ադրբեջանցիները խանգարում իրեն գրկել, նա ասել է, որ չանհանգստանա, լուծում կգտնեն, որ շուտով տուն վերադառնա՝ երկու երեխաներին էլ գրկելու։
«Ես փորձում եմ երեխաներիս ցույց տալ, որ չեմ ստում նրանց։ Ես անում եմ հնարավորինս՝ մյուս պայքարողների հետ միասին»,- ասաց նա։

Նա ուժ է գտնում նաև հոր հիշատակի մեջ։ «Վստահ եմ, որ հայրս, ի թիվս բազմաթիվ զոհված ազատամարտիկների, պայքարում էր, որ ինձ ու հազարավոր այլ երեխաների ապրելու հնարավորություն տրվի: Նա կցանկանար երջանիկ տեսնել հաջորդ սերնդին: Ես էլ իմ հերթին եմ անում ամեն ինչ այդ նպատակով իմ և ուրիշների երեխաների համար»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:35 15/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱլիևյան բռնապետական ռեժիմի կողմից Արցախի շրջափակման գլխավոր նպատակը Արցախի ժողովրդի էթնիկ զտումն է․ Բեգլարյանը հարցազրույց է տվել «ՀԳԽ»-ին
11:17 13/02/2023  |  ՄեկնաբանությունԻ դեմս պարոն Բելամիի՝ մենք ունենք ազնիվ ու վճռական բարեկամ Եվրոպական խորհրդարանում. Բեգլարյան
15:55 30/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄիացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը Հայրենիքի համար ամենաթանկը զոհած մարդկանց կողքին. Բեգլարյան
11:03 26/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ժամը 19։00 նախատեսված է իրազեկման հավաք ու երթ՝ ի զորակցություն Արցախի. Արտակ Բեգլարյան
10:48 21/12/2022  |  ՄեկնաբանությունՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը գրեթե բոլոր անդամ երկրներն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը․ Բեգլարյան
16:15 14/12/2022  |  ԼՐԱՀՈՍՆրանք, որոնք Արցախն Ադրբեջանի կազմում են տեսնում, ես իրենց տեսնում եմ՝ ադրբեջանական բանտում. Բեգլարյան
11:40 09/11/2022  |  ՄեկնաբանությունԱլիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով. Արտակ Բեգլարյանի արձագանքը
13:14 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ իշխանության հետ բազմաթիվ սկզբունքային տարաձայնություններ կան՝ կապված Արցախի հետ. Բեգլարյան
11:46 03/11/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետությունը. Բեգլարյանը դեմ է եղել
14:23 01/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱրտակ Բեգլարյանը ընդունել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կազմակերպած «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլի շրջանավարտներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]