Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին 05/16/2024   16:53 Տավուշի ոստիկանապետը հետեւում էր ակցիայի մասնակիցների հետ պատգամավորի վեճին (տեսանյութ) 05/16/2024   16:49 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել 05/16/2024   16:41 Թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 05/16/2024   16:38 Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ հեռացնելու այս իշխանությունը․ սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի․ Սրբազան հոր ուղերձը 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանությունում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին․հայտարարություն 05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   16:07 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 05/16/2024   16:04 Գիշերային Մհերը. Վահե Հովհաննիսյան 05/16/2024   15:58 Լուկաշենկոն իր ուսն է առաջարկել Բաքվին 05/16/2024   15:54 ԿԲ-ն չի հերքում՝ Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ գուցե կան, բայց էական ծավալ չեն կազմում 05/16/2024   15:51 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 05/16/2024   15:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող գերիներին 05/16/2024   15:33 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն արժանացել է Կառավարության հավանությանը 05/16/2024   15:29 Այս տարվա մեկնարկից ի վեր Ադրբեջանն արդեն երեսուն համատեղ ու անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել . ադրբեջանագետ 05/16/2024   15:22 Կիրանցում լարված է․ կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   15:22 Ավստրալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ 05/16/2024   15:20 Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն 05/16/2024   15:11 ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին ակցիաների ընթացքում ապօրինաբար բերման ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 05/16/2024   15:03 Մոսկվան հույս ունի՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ շարքեր 05/16/2024   14:55 Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնել է Թուրքիա. սպասվում է հանդիպում Էրդողանի հետ 05/16/2024   14:31 Վահագն Չախալյանը ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով 05/16/2024   14:23 էդ փոխհատուցումը պահե՛ք ձեզ, մենք մեր հողն ենք ուզում. Կիրանցի բնակիչ (տեսանյութ) 05/16/2024   14:19 ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը չի համարում ողբերգություն 05/16/2024   14:15 Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/16/2024   14:06 Այստեղ գործում է Ջունգլիի օրենքը ՝ իրենք ուժեղ են, ինչ կուզեն , ինչքան կուզեն, կվերցնեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   13:57 Արցախի անկախությունը պատմություն չէր, այլ իրականություն՝ ավելի իրական չի լինում. երիտասարդական ֆորում՝ նվիրված հայրենիքին 05/16/2024   13:55 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 05/16/2024   13:39 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/16/2024   13:36 Մեր կրթական ավանդույթի մեխը էդ ա, որ երեխաներին սովորեցնենք ինչպես տառապել, եթե նույնիսկ չկա տառապելու պատճառ՝«բալիկ ջան, նայի դուրք, գիրք կարդա, տառապի». Փաշինյան 05/16/2024   13:26 Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգում 05/16/2024   13:07 Մինչև վերջ ժողովրդի կողքին եմ․ Կիրանցի գյուղապետը՝ համագյուղացիներին 05/16/2024   12:51 Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանք 05/16/2024   12:49 Երեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/16/2024   12:41 Գիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավոր 05/16/2024   12:37 «ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները» կկանգնեն Կիրանց գյուղի կենտրոնում. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:32 Ուշադրություն՝ լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն. սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/16/2024   12:25 Առանց ՍԴ ու խորհրդարան մտնելու ընթացակարգերի՝ սահմանազատման գործընթացն ապօրինի է. Աբրահամյան 05/16/2024   12:07 Ինձ համար ամենաընկալելի թեկնածուն Սրբազան հայրն է. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:01 Կիրանց գյուղ չի լինելու, հարակից գյուղերում արտագաղթ է սկսվելու. Գառնիկ Դանելյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   11:46 Տեղեկություն ունենք, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատվածում գործընթացը պետք է միառժամանակ դադարեցնեն. Դանիելյան 05/16/2024   11:45 Կառավարության շենքի մոտից երեք անձ է բերման ենթարկվել 05/16/2024   11:38 Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն սահմանապահներն են ծառայություն իրականացնում. Փաշինյան 05/16/2024   11:35 Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ առանց հիմքերը նշելու 05/16/2024   11:32 Թուրքադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է, և Հայաստանի հայաթափումը. Կարեն Ճշմարիտյան
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց

Շուրջ 20 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարի ու ևս 3 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 10/19/2023   15:08  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական համալիր գործողությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, նույն զորամասի պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար Վ. Ե.-ից պահանջել են ընդհանուր 19 մլն 700 հազար ՀՀ դրամ կաշառք և կատարել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:

Մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 24-ին տեղի ունեցած՝ ՀՀ ՊՆ-ին ներքնազգեստ մատակարարելու գնման ընթացակարգում վերը նշված ՍՊ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից, որից հետո հիշյալ ընթացակարգով նախատեսված ավելի քան 70.000 չափաքանակով՝ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ներքնազգեստների անխոչընդոտ մատակարարումն ապահովելու նպատակով ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն, նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, ընկերության տնօրեն Վ. Ե.-ից պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 12.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2022 թվականի ընթացքում Վ. Ե.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ հիշյալ պաշտոնատար անձանց հետ՝ տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող զինվորական վերարկուներն ու ներքնակները պատվիրատուի կողմից անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ պարտավորվելով նշված ապօրինի գործողության և հովանավորչության համար վերջինիս տալ 6.500.000 ՀՀ դրամ կաշառք: Պայմանավորվածության համաձայն՝ Վ. Ե.-ն մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, ինչպես անձամբ, այնպես էլ վերը նշված ընկերության աշխատակից Ռ. Վ.-ի օժանդակությամբ, պայմանավորված կաշառքի գումարը մաս-մաս փոխանցել է ՊՆ պաշտոնյաներին:

Արդյունքում՝ պայմանագրով նախատեսված ապրանքատեսակը մատակարարվել է տեխնիկական բնութագրերին անհամապատասխան՝ առանց պիտակավորման, արդեն իսկ օգտագործված ներքնակների տեսքով, իսկ վերարկուները՝ նախատեսվածից փոքր չափսերով:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում վերը նշված նույն ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ին մատակարարվել են սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող 924 զույգ կանացի կոշիկներ, որոնք անխոչընդոտ ընդունելու համար ՊՆ իրային բազայի հրամանատարը պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, ընկերության տնօրենից պահանջել և Ռ. Վ.-ի միջոցով ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձինք և ՍՊԸ տնօրենը նպատակադրվել են Ռ. Վ.-ի օժանդակությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Մասնավորապես՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընկերության տնօրեն Վ. Ե.-ն իր ստորագրությամբ հաստատել է իրականությանը չհամապատասխանող՝ կեղծ տեղեկություններ պարունակող հաշիվ-ապրանքագիր և այլ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ իբր 2023 թվականի հունիսի 7֊ին «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ զորամաս է մատակարարվել 12.900 հատ տաք ներքնաշոր այն դեպքում, երբ մատակարարված ապրանքների փաստացի քանակը եղել է ավելի քան 3000-ով պակաս:

Այնուհետև, ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն, իր հերթին տեղյակ լինելով վերը նշված փաստաթղթերում առկա կեղծ տեղեկատվության մասին, իր ստորագրությամբ հաստատել է դրանք, որի արդյունքում ՀՀ ՊՆ-ն փաստացի չմատակարարված ավելի քան 3000 հատ ներքնաշորերի համար ընկերությանը փոխանցվել է 7.517.310 ՀՀ դրամ, որն էլ Ռ. Վ.-ի օժանդակությամբ հափշտակվել է ՊՆ պաշտոնատար անձանց և ընկերության տնօրենի կողմից:

Նույն եղանակով Վ. Մ.-ն և Վ. Ե-ն նախաձեռնել են վերը նշված զորամաս մատակարարման ենթակա ձմեռային հագուստի ապրանքատեսականուց 400 լրակազմ չմատակարարելու և դրա դիմաց ստացման ենթակա գումարները հափշտակելու հանցավոր գործընթացը: Մասնավորապես՝ Վ. Ե.-ն դարձյալ ստորագրել է իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ իբր ընկերության կողմից 2023 թվականի հուլիսի 10֊ին զորամաս է մատակարարվել 3.770 հատ ձմեռային կոստյում, այն դեպքում, երբ մատակարարված ապրանքների փաստացի քանակը եղել է 400-ով պակաս: Արդյունքում՝ փաստացի չմատակարարված 400 ձմեռային կոստյումի համար ՊՆ-ի կողմից ընկերությանը փոխանցվել է 5.013.600 ՀՀ դրամ, սակայն հափշտակությունն ավարտին չի հասցվել Վ. Մ.-ի, Վ. Ե.-ի և Ռ. Վ.-ի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ 2023 թվականի հուլիսի 13֊ին վերջիններս ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի և ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում:

ՀՀ ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ին, զորամասի պահեստապետ Վ. Մ.-ին,  «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ին և ընկերության աշխատակից Ռ. Վ.-ին մեղադրանքներ են ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու, պաշտոնեական կեղծիք և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Զորամասի հրամանատարի և պահեստապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ ՍՊԸ տնօրենի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:30 10/10/2023  |  ԼՐԱՀՈՍԲանակային կորպուսի, զորամասի, վաշտի հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք. դատախազը նոր հանրային քրեական հետապնդումներ է հարուցել
18:47 06/10/2023  |  Քրեական խրոնիկոնՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի` 60 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու և դրան օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 6 անձ
15:06 03/10/2023  |  Քրեական խրոնիկոնՊաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալը 2020 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը
16:21 18/09/2023  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից զորակոչը հետաձգելու համար նորակոչիկի ծնողից 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք
15:09 30/08/2023  |  Քրեական խրոնիկոնԱրցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որպեսզի ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց
12:37 18/08/2023  |  Քրեական խրոնիկոնԶինծառայող Գրանիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին
13:25 04/08/2023  |  Քրեական խրոնիկոնՀրաձգային վաշտի հրամանատարը 2020 թվականի նոյեմբերի 2-ին մարտական դիրքի անձնակազմին հրամայել է նահանջել. դատախազը գործն ուղարկել է դատարան
08:28 18/07/2023  |  ՄամուլՇուտով նոր հրամանատարներ կկալանավորվեն. «Ժողովուրդ»
08:13 15/07/2023  |  ՄամուլՀետախուզության նախկին պետի գործով նախաքննության ավարտ է. ինչ է նա արել. «Ժողովուրդ»
19:06 07/07/2023  |  Քրեական խրոնիկոնԶորակոչիկներին ապօրինի տարկետում տրամադրելու դեպքերով բացահայտվել է հանցավոր խումբ. կալանավորվել է պաշտպանության նախարարության զորակոչային բաժանմունքի պետը (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]