Թեմաներ
Ուրբաթ 09 / 22 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/22/2023   12:40 Կապահովվի Շուռնուխի անշարժ գույքը կորցրած ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը 09/22/2023   12:34 Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար 09/22/2023   12:33 Անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Երևանում ՌԴ դեսպանատան ցանկապատին 09/22/2023   12:26 Բաքուն Ակնայի ճանապարհով բեռներ է փոխանցել Արցախ 09/22/2023   12:24 Կարեն Ֆարխոյանը կալանավորեց 18-ամյա արցախցուն 09/22/2023   12:20 Լևոնն Քոչարյանին բերման են ենթարկել. կարմիրբերետավորները նրան ծեծի ենթարկել մեքենայում (տեսանյութ) 09/22/2023   12:18 Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին. իրավիճակը կտրուկ լարվել է (տեսանյութ) 09/22/2023   12:08 Ակցիայի 26 մասնակից է բերման ենթարկվել 09/22/2023   12:06 Անդրանիկ Թևանյանը ՔԿ-ում է, նրան զրկել են իրավաբանական օգնությունից 09/22/2023   12:04 Դաժան ծեծի է ենթարկվել Արցախցի Սլավիկ Աղաբալյանը, ում ընտանիքի անդամները այժմ գտնվում են Արցախում 09/22/2023   11:55 Ակնհայտ սուտ ձևակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ մանիպուլացնելու, պառակտելու, բևեռացնելու նպատակով. վարչապետի մամուլի քարտուղար 09/22/2023   11:47 Շառլ Ազնավուրի անվան պետական քոլեջի ուսանողներին սպառնացել են հեռացնել քոլեջից' հանուն Արցախի ակցիային մասնակցելու համար 09/22/2023   11:43 Երկրորդ նախագահի որդին մասնակցում է բողոքի ակցիաներին. նա այս պահին կառավարության մոտ է (տեսանյութ) 09/22/2023   11:42 Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 09/22/2023   11:32 Վերահաշվարկի ադյունքներով Թեւանյանի ձայներն ավելացել են 67-ով, ՔՊ-ինը՝ 31-ով, Մարությանինը՝ 32-ով 09/22/2023   11:22 Քաղաքացիները փակել են կառավարության մուտքերը. ակցիային միացել են պետական քոլեջի ուսանողները (տեսանյութ) 09/22/2023   11:04 Լուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրա 09/22/2023   10:54 Կոնսերվատորիան միանում է դասադուլին 09/22/2023   10:47 Բռնություն գործադրելու միջոցով ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակչուհի 09/22/2023   10:42 Նախարարներին ու ԱԱԾ տնօրենին Փաշինյանը հանձնարարել է զբաղվել համահայկական խաղերի կազմակերպմամբ… 09/22/2023   10:27 Դրականի հույսեր կան. չի բացառվում այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ կարող է մտնել ԼՂ. Փաշինյան 09/22/2023   10:26 Շարունակվում է մարդկանց հոսքը Հանրապետության հրապարակ. Փաշինյանը մեկ ժամ շուտ է սկսել Կառավարության նիստը 09/22/2023   10:09 Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ Միացե՛ք պայքարին․ թուրքագետ 09/22/2023   10:01 Արցախահայությունը ցեղասպանվում է, Փաշինյանը կառավարության նիստ է հրավիրել․ ուղիղ 09/22/2023   09:54 Բայրամովի ելույթի ժամանակ Միրզոյանը ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը 09/22/2023   09:50 Արցախում բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ 09/22/2023   09:46 Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ Տիգրան Աբրահամյան 09/22/2023   09:16 Ադրբեջանցիներն ապամոնտաժել են Շուշիի հաղթական տանկը 09/22/2023   09:10 Բերման են ենթարկել Անդրանիկ Թևանյանին (տեսանյութ) 09/22/2023   08:55 Կարմիր բերետավորն ուժ կիրառեց շուշեցի Նարե Սիմոնյանի նկատմամբ ու նրան ադրբեջանցի անվանեց (տեսանյութ) 09/22/2023   08:50 Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներ կաթվածահար են. Արցախում ցեղասպանությունը պետք է կանխվի 09/22/2023   08:34 Գնացեք Նիկոլին ասեք՝ Ղարաբաղը պաշտպանի․ «Հրապարակ» 09/22/2023   08:30 Ինչ են քննարկել Եվլախում․ «Հրապարակ» 09/22/2023   08:26 Միրզոյանը 12 կետից բաղկացած պահանջ ներկայացրեց ՄԱԿ-ին ԱԽ-ին 09/22/2023   08:21 Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Հանրապետության հրապարակում 09/22/2023   08:18 Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու. համար, մյուսները՝ Արցախին օգնելու ․«Հրապարակ» 09/22/2023   08:13 Իրենց թափանցիկ համարող իշխանությունները հակառակ գործելաոճը ունեն. «Ժողովուրդ» 09/22/2023   08:09 ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել․ «Հրապարակ» 09/22/2023   08:07 Հարուստ կենսագրական տվյալներ ունեցող փոխնախարարը բնակարաններ է գնել. «Ժողովուրդ» 09/22/2023   08:03 Պետք է իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը․ «Հրապարակ» 09/22/2023   07:59 ՔՊ-ականներն ընդհատակ են անցել. ահ ու սարսափ է տիրում. «Ժողովուրդ» 09/22/2023   07:53 Նիկոլ Փաշինյանի սուտը ՌԴ-ի՝ զենք չմատակարարելու մասին. «Ժողովուրդ» 09/21/2023   23:59 ՄԻՊ. Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է 09/21/2023   23:38 Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտնում է Ադրբեջանի ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով 6 խաղաղապահի զոհվելու մասին 09/21/2023   23:25 Մենք երբեք չենք ունեցել մեր իրական երկիրը կայացնելու նման հնարավորություն, միակ արգելքը մեր հուսահատությունն է. Խաչիկ Չալիկյան (տեսանյութ) 09/21/2023   23:21 Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի գործողությունների մասին. Էրդողան 09/21/2023   23:06 Սեւ բերետավորները շրջապատել ու ծեծել են խաղաղ ցուցարարին (տեսանյութ) 09/21/2023   23:00 Մեր ընկերներին հեսա փորձելու են կոխել Բաքվի բերդերը.ամեն ինչ զրոյից ենք սկսելու. Ռոմիկ Մխիթարյան (տեսանյութ) 09/21/2023   22:57 Ակցիա իրամակացնող 46 քաղաքացի է բերման ենթարկվել 09/21/2023   22:56 ՌԴ դեսպանատան աշխատակիցներն հրաժարվել են հանդիպել արցախցիների հետ (տեսանյութ)
09/20/2023   14:26 Իրանը հայտարարել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ բոլոր չվերթները չեղարկելու մասին 09/20/2023   20:28 Վիրավորներից 12-ի կյանքը փրկել չի հաջողվել, 15 հոգու վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր (տեսանյութ) 09/20/2023   13:55 Ադրբեջանը ցուցակով պահանջել է հերոսներին հանձնել իրեն. hraparak.am 09/21/2023   13:37 Եվլախում հանդիպումն ավարտվել է. հայտնի է՝ ինչ են քննարկել 09/20/2023   21:10 Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցնում. Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չենք կարողանում անել. գյուղապետ 09/20/2023   13:07 Արցախը գնաց զիջումների. լուծարում են ՊԲ-ն ու կբանակցեն Բաքվի հետ՝ վերաինտեգրվելու հարցի շուրջ 09/20/2023   12:54 Ակնհայտ է, որ այս կեղծիքի՝ հենց այս պահին հայտնվելը կապված է Արցախում ողբերգական իրադարձությունների և ինձ գալիք քաղաքական գործընթացներում չեզոքացնելու հետ. Ռոբերտ Քոչարյան 09/21/2023   16:54 Նայելով Արցախում գտնվող վիրավոր երեխաների լուսանկարներին` ասել, որ սա արվում է ապագայի համար, Հիտլերն անգամ չէր հանդգնի.Խաչիկյան 09/21/2023   11:27 Ադրբեջանցիները ցուցակ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ արժանիքներ ունեցող անձանց. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 09/21/2023   11:18 Այո՛, այս ամենը պատահական չէ և չի կարող լինել. սա մեր՝ բոլորիս, առաքելությունն է. Ալեն Սիմոնյան 09/21/2023   21:17 Զինադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը․ Բեգլարյան 09/21/2023   16:47 Ամեն ուշացրած ժամ փրկության դռները փակելու է. Բաղդասարյան 09/20/2023   18:03 Ռեպրեսիաների ալիք է սպասվում. իշխանությունները ցուցակ են կազմել 09/20/2023   13:11 Արցախցի եմ, իմ արյունն էլ ձեր արյունից է, աղաչում եմ՝ մի ապրեք այնպես, ասես ոչինչ չի կատարվում, կատարվում է՝ ցեղասպանվում է արցախահայությունը․ հետո երգեր չերգեք՝ վայ, Արցախի ժողովուրդը ցեղասպանվել է 09/20/2023   13:26 Խոսքը դե յուրե Ադրբեջանի տարածքի մասին է. Դմիտրի Պեսկովը՝ Արցախում իրավիճակի մասին 09/20/2023   16:40 Անկախության տոնի ու Սնուփ Դոգի համերգները հետաձգվել են 09/20/2023   16:06 Ռուսաստանի հաշվարկը վիրավորական աստիճանի պրիմիտիվ է. Դավիթ Անանյան 09/20/2023   22:27 Ճանապարհային քարտեզը կհրապարակվի վաղը. Ավետիք Չալաբյան 09/20/2023   12:47 Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը՝ Արցախում. մայր ու մանուկ՝ գաղթի ճանապարհին (տեսանյութ) 09/21/2023   15:28 Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը, մարդկանց կյանքերը փրկելը. Գեղամ Բաղդասարյան

Բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից զորակոչը հետաձգելու համար նորակոչիկի ծնողից 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք 09/18/2023   16:21  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած  կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝ վարժական հավաքներին մասնակցելը: Մեկ այլ դեպքում Ա. Թ.-ն, ստանալով կաշառք, մեկ քաղաքացու էլ ազատել է վարժական հավաքներին մասնակցելուց:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի մարտին Հ. Մ.-ն,  իր որդուն իրականությանը չհամապատասխանող հիվանդություն ունենալու հիմքով կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու համար իր ծանոթ Ա. Գ.-ի, վերջինս էլ Ռ. Ա.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ի հետ: Այդ գործընթացը կազմակերպելու համար Ա. Թ.-ն Ռ. Ա.-ի միջոցով Հ. Մ.-ից պահանջել է 3.883.000 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար՝ Ռ. Ա.-ին նախապես խոստանալով կաշառքի առարկա գումարը ստանալու դեպքում կաշառք ստանալու օժանդակության դիմաց դրանից 2000 ԱՄՆ դոլարը տրամադրել նրան:

2023 թվականի մարտի 30-ին Ռ. Ա.-ն  Ա. Գ.-ին տեղեկացրել է, որ պաշտոնատար անձը կաշառքի գումարից նախնական 2500 ԱՄՆ դոլար է պահանջել: Ա. Գ.-ն էլ իր հերթին ստացած տեղեկությունները փոխանցել է Հ. Մ.-ին, այնուհետև կազմակերպել վերջինի ու Ռ. Ա.-ի հանդիպումը պայմանավորվածության վերաբերյալ մանրամասները քննարկելու նպատակով: Պայմանավորվածության համաձայն՝ Ռ. Ա.-ն Հ. Մ.-ից վերցրել է կաշառքի առարկայի մի մասը՝ 2500 ԱՄՆ դոլարը, որից 1000 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Թ.-ին:

Այնուհետև, Ռ. Ա.-ն կաշառքի առարկա հանդիսացող՝ մնացած 7500 ԱՄՆ դոլարը վերցրել է Հ. Մ.-ից, դրանից 6000 ԱՄՆ դոլարը նույն օրը տվել է Ա. Թ.-ին: Մի քանի օր անց Ռ. Ա.-ն նույն գումարից ևս 400 ԱՄՆ դոլար է տվել Ա. Թ.-ին՝ խոստանալով մնացած 600 ԱՄՆ դոլարը տալ մի քանի օրվա ընթացքում: Արդյունքում Ա. Թ.-ն փաստացի ստացել է ընդհանուր 2.874.252 ՀՀ դրամին համարժեք 7400 ԱՄՆ դոլար:

Նախաքննությամբ փաստական  տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՊՆ վերը շված պաշտոնատար անձը ՊՆ մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում, վարժական հավաքներին մասնակցելը հետաձգելու համար երկու քաղաքացուց ստացել է 120.000-ական ՀՀ դրամ կաշառք:

Դրանցից բացի, պաշտոնատար անձ Ա. Թ.-ն իր ծանոթին վարժական հավաքների ծանուցագիր չուղարկելու և այդկերպ վարժական հավաքներից ազատելու համար վերջինից որպես կաշառք պահանջել է նրան պատկանող ռեստորանում 5 հոգու համար հյուրասիրություն: Ստանալով համաձայնություն՝ Ա. Թ.-ն և նրա հետ նույն վայրում աշխատող ՊՆ 4 այլ պաշտոնատար անձ այցելել են ռեստորան և Հ. Մ.-ի հաշվին ստացել հյուրասիրություն:

Վերը նշված հանցանքների կատարման համար Ա. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/ և 435-րդ հոդվածի 1‑ին մասով, Ռ. Ա.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/, Հ. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, Ա. Գ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, Ա. Ա.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/, իսկ նորակոչիկներին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում Ա. Թ.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը 8 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:09 30/08/2023  |  Քրեական խրոնիկոնԱրցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որպեսզի ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց
12:37 18/08/2023  |  Քրեական խրոնիկոնԶինծառայող Գրանիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին
13:25 04/08/2023  |  Քրեական խրոնիկոնՀրաձգային վաշտի հրամանատարը 2020 թվականի նոյեմբերի 2-ին մարտական դիրքի անձնակազմին հրամայել է նահանջել. դատախազը գործն ուղարկել է դատարան
08:28 18/07/2023  |  ՄամուլՇուտով նոր հրամանատարներ կկալանավորվեն. «Ժողովուրդ»
08:13 15/07/2023  |  ՄամուլՀետախուզության նախկին պետի գործով նախաքննության ավարտ է. ինչ է նա արել. «Ժողովուրդ»
19:06 07/07/2023  |  Քրեական խրոնիկոնԶորակոչիկներին ապօրինի տարկետում տրամադրելու դեպքերով բացահայտվել է հանցավոր խումբ. կալանավորվել է պաշտպանության նախարարության զորակոչային բաժանմունքի պետը (տեսանյութ)
17:30 07/07/2023  |  Քրեական խրոնիկոնԶորամասի և գումարտակի հրամանատարները 2020 թվականի հոկտեմբերին հրաժարվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց. դատախազը քրեական գործն ուղարկել է դատարան
10:23 12/06/2023  |  Քրեական խրոնիկոնԶինված ուժերի մայորի և փոխգնդապետի անփութության հետևանքով «Հին Թաղեր» տեղամասում հակառակորդը տիրացել է մարտական դիրքերի տեղակայման քարտեզին և շրջափակել մարտական դիրքը
12:38 22/04/2023  |  Քրեական խրոնիկոնԶինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու գործընթացն ապօրինի կազմակերպելու համար հանձնաժողովի անդամը պահանջել և ստացել է 4500 ԱՄՆ դոլար. դատախազը գործն ուղարկել է դատարան
18:08 21/04/2023  |  Քրեական խրոնիկոնԿաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության կասկածանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու ևս երեք անձ

Արխիվ

[]