ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրդեհից զոհված 15 զինծառայողի հարազատների և մեղադրյալների առաջին հանդիպումը լարված է եղել, տուժողները շիշ են նետել մեղադրյալների ուղղությամբ 09/18/2023 21:01 | ԼՐԱՀՈՍ

Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով կալանքի տակ գտնվող Եղիշե Հակոբյանը, Գոռ Աղեկյանը, Մառլեն Սարգսյանը կշարունակեն մնալ կալանավորված։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, քննության առնելով մեղադրյալների խափանման միջոցի հարցը, որոշել է անփոփոխ թողնել նրանց կալանավորումը՝ ժամկետը երկարացնելով ևս երեք ամսով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանից։
Կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել, ստանալուց և դրան ծանոթանալուց հետո կքննարկի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։ Դատական նիստում քննարկման առարկա է դարձվել նաև ընդդատության փոփոխման հարցը։ Տուժող կողմի ներկայացուցիչը միջնորդել էր գործը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթից տեղափոխել Երևան, սակայն մեղադրյալներից մեկն առարկել է, ինչով պայմանավորված միջնորդությունը մերժվել է։
Գործով առաջին դատական նիստը բավականին լարված մթոնոլորտում է կայացել, հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն առաջին անգամ մեղադրյալներին հանդիպել են հենց առաջին դատական նիստի օրը։ Դատական նիստում լարվածությունը, պաշտպան Հովսեփ Սարգսյանի գնահատմամբ․ պայմանավորված էր ինչպես մեղադրյալների նկատմամբ նախատրամադրվածությամբ, այնպես էլ՝ ընդդատության փոփոխման վերաբերյալ միջնորդության մերժմամբ։
Տուժող կողմն, անգամ, շիշ է շպրտել պաշտպանության կողմի նկատմամբ․ «Մթնոլորտը, այսպես ասած, շիկացած էր, լարված էր»։ Պաշտպանի նկատմամբ ևս որոշակի նախատրամադրվածություն կար՝ պայմանավորված սույն գործով պաշտպանություն իրականացնելու հանգամանքով, ինչը, ինչ-որ տեղ ընդունելի էր, սակայն դրա զարգացումը փաստաբանի համար ընդունելի չի լինի, քանի որ դա կդիտարկվի արդեն որպես իր մասնագիտական գործունեության խոչընդոտում, ինչը քրեորեն պատժելի արարք է։
Պաշտպանը լիահույս է՝ հիմնական դատալսումների փուլում օբյեկտիվ իրականությունը կբացահայտվի։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/22/2023 08:34 Գնացեք Նիկոլին ասեք՝ Ղարաբաղը պաշտպանի․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:30 Ինչ են քննարկել Եվլախում․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:18 Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու. համար, մյուսները՝ Արցախին օգնելու ․«Հրապարակ»
- 09/22/2023 08:13 Իրենց թափանցիկ համարող իշխանությունները հակառակ գործելաոճը ունեն. «Ժողովուրդ»
- 09/22/2023 08:09 ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:07 Հարուստ կենսագրական տվյալներ ունեցող փոխնախարարը բնակարաններ է գնել. «Ժողովուրդ»
- 09/22/2023 08:03 Պետք է իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/22/2023 10:09 Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ Միացե՛ք պայքարին․ թուրքագետ
- 09/21/2023 13:57 ԵՄ դիտորդներն ուժեղացրել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Սոթքի հատվածում
- 09/21/2023 09:15 Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում. Տիգրան Աբրահամյան
- 09/20/2023 17:38 Ձերբակալել են Նարեկ Մալյանին. Մելիքյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)