ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Երևի մտադրություն ունեն ծնողներին խելագարության հասցնելու»․ վագոն տնակում հրդեհի հետևանքով զոհված Պալյան Պողոսյանի ծնողներն անորոշության մեջ են 09/18/2023 20:36 | ԼՐԱՀՈՍ

Սյունիքի մարզի մարտական դիրքերից մեկում զինվորական հանգստի համար նախատեսված վագոն-տնակում զինծառայող Պայլան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները շարունակում են մնալ չպարզված, թեև ողբերգական դեպքից ավելի քան 1 տարի է անցել։ Գործով «սայլը» տեղից որևէ կերպ չի շարժվում, քննությունը ձգձգվում է՝ փորձաքննությունների եզրակացությունը ստացված չլինելու պատճառաբանությամբ, սակայն զոհված զինծառայողի ծնողները մտավախություն ունեն, որ փորձ է արվում կոծկել գործը։
Հիշեցնենք, որ զինծառայողն այրվածքներն ստացել է 2022թ. հուլիսի 17-ին, սակայն դեպքի մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն հուլիսի 25-ին, երբ զինծառայողն արդեն ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, իսկ դրանից օրեր անց էլ հայտնի դարձավ նրա մահվան մասին։ Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Ըստ պաշտպանական գերատեսչության, Պալյանն այրվածքներ է ստացել դիրքերում, զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից:
Պալյանի ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են իշխանություններին և դիրքի հերթապահ Կարեն Քյարամյանին, որը, ըստ ծնողների, հերթապահի պարտականությունները պատշաճ չի կատարել՝ նշելով, որ Պալյանը և ևս երեք զինծառայող փակված են եղել վագոն-տնակում, մինչև հերթապահը կհասներ և կբացեր դուռը: Ավելին, պարզվում է զինծառայողին պատշաճ բուժօգնություն չէր ցուցաբերվել ի սկզբանե, այրվածքներ ստանալուց հետո նրա մարմնի կրակը հանգցրել են ջրով և հողով, այրվածքներ ստանալուց հետո հինգ ժամ զինծառայողը մնացել է դիրքում՝ մինչև լուսաբացին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առթիվ 2022թ․ հուլիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութի, սարքի կամ առարկայի հետ վարվելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս կամ տվյալ առարկայի ոչնչացում կամ վնասում): Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել Պ․ Պողոսյանին, և ևս 3 անձի տուժող ճանաչելու մասին։ Վարույթի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություննները ստացվել են, իսկ դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական փորձաքննությունների եզրակացությունները՝ ոչ:
Գործն արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ քննվում է, սակայն որևէ անձ դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունի։ Պալյան Պողոսյանի մայրը՝ Գալյա Այվազյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ անորոշ իրավիճակ է, գործի քննության ընթացքում որևէ շարժ չկա, պատճառաբանում են, որ փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն ստացվել, ըստ այդմ, չեն կարող որևէ տեղեկություն տրամադրել։
«Ինչքանով, որ տեղյակ ենք, ոչ մի մեղադրյալ այս պահին չկա։ Չգիտեմ, անորոշ վիճակ է, երևի մտադրություն ունեն ծնողներին խելագարության հասցնելու։ Չգիտեմ։ Արդեն մեկ տարին լրացել է հուլիսին, երկու ամիս էլ՝ անցել, բայց այսօրվա դրությամբ՝ ոչ մի տեղեկություն չկա։ Միշտ նույն պատճառաբանությունն է՝ փորձաքննության պատասխանները դեռևս չեն ստացվել»,- նշեց տիկին Գալյան՝ մտահոգություն հայտնելով առ այն, որ պատշաճ քննություն չի իրականացվում․
«Ինչպես կարո՞ղ է չլինել, ինչի մասին է խոսքը, եթե արդեն 1 տարի 2 ամիս է անցել։ Կներեք, տեսա՞ք՝ ինչ կատարվեց ծնողներից Գայանեի դեպքում, դատելն էլ իրականացավ, ամեն ինչ շատ արագ, շատ սահուն, իրենց սրտի ուզածով։ Ծնողի հետ կարելի էր այդ ձևով զբաղվել, բայց որ երեխու հետ այդպես են վարվում, ոչ ոք պատասխան չի տալիս»։ Այս ընթացքում ծնողները հանդիպում ունեցել են ՊՆ նախարարի, քննիչների հետ, բոլորը նույն պատասխանն են տալիս, ասում են՝ փորձում են, շահագրգռված են, երբ փորձաքննության եզրակացությունը գա, օրվա ցանկացած ժամին պատրաստ են ընդունելու ծնողներին, բայց իրավիճակը դեռևս անորոշ է։
«Օր օրի մեր մատաղ սերնդին, չգիտեմ ինչ ձևով, ջնջում են, ապրելու իրավունքից զրկում են։ Մեր ապրելու իմաստը․․․ ամեն մարդ իր ապրելու իմաստն իր շարունակության մեջ է տեսնում։ Պայքարելու ենք մինչև վերջ, ոչ մեկի թող չթվա, թե չենք պայքարելու, մենք պայքարելու ենք մինչև ճշմարտությունը բացահայտվի, մինչև մեղավոր անձը պատասխանատվություն կրի» ,- եզրափակեց տիկին Գալյան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/22/2023 08:34 Գնացեք Նիկոլին ասեք՝ Ղարաբաղը պաշտպանի․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:30 Ինչ են քննարկել Եվլախում․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:18 Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու. համար, մյուսները՝ Արցախին օգնելու ․«Հրապարակ»
- 09/22/2023 08:13 Իրենց թափանցիկ համարող իշխանությունները հակառակ գործելաոճը ունեն. «Ժողովուրդ»
- 09/22/2023 08:09 ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:07 Հարուստ կենսագրական տվյալներ ունեցող փոխնախարարը բնակարաններ է գնել. «Ժողովուրդ»
- 09/22/2023 08:03 Պետք է իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/22/2023 10:09 Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ Միացե՛ք պայքարին․ թուրքագետ
- 09/21/2023 13:57 ԵՄ դիտորդներն ուժեղացրել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Սոթքի հատվածում
- 09/21/2023 09:15 Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում. Տիգրան Աբրահամյան
- 09/20/2023 17:38 Ձերբակալել են Նարեկ Մալյանին. Մելիքյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)